07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ևս առանց միջադեպերի չանցավ: Նիստին քվեարկության դրվեցին վարկային համաձայնագրերը, հաստատվեցին կառավարության ներկայացրած որոշումները:
Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ն քվեարկեց կողմ մի օրինագծի, որը հայ ժողովրդի շահերին դեմ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց նրա խոսափողը՝ հավելելով, որ վերջինս պրովոկացիա է անում:
Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել անջատված խոսափողով, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նրան պաշտպանել, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գոռաց՝ «վեր ընգի տեղդ, արա»: Աժ նախագահը չէր կողմնորոշվում՝ ձայն տալ Փոստանջյանին, թե ոչ, նորից հնարավորություն տվեց «Ժառանգության» պատգամավորին խոսելու, սակայն մինչ նա ելույթ կունենար, կրկին անջատեց խոսափողը: Աժ նախագահն ինքն էլ շփոթվեց և մի քանի օրենքների անունները խառնեց իրար, այնուհետև փորձեց արդարանալ, թե Փոստանջյանը բարկացրեց:
Նշենք, որ Աժ արտահերթ նիստը բոյկոտում են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ անիմաստ է համարում բոյկոտը, քանի որ պետք է ցուցաբերել դիրքորոշում ԵՏՄ վերաբերյալ և խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է:
news.am
Բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն հաղորդեց. օրեր առաջ, երբ դոլարը դեռևս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի և արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից:
Եվ չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց Կենտրոնական բանկն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա և ստացել իր ուզած քանակի դոլարը: Մենք հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը: «Այն անձի, ով պատասխանատու է երկրի տնտեսության համար և, թվում է՝ այս օրերին միայն պետական գանձարանի մասին պետք է մտածեր»:
Հրապարակ
Հայաստանի ԱԺ-ն սկսել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող օրինագծերի քննարկումը: Մասնավորապես, քննարկվում են «Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի և ԵՏՄ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարումների մասին» և «Ակցիզային հարկի մասին» օրինագծերը:
Բացի այդ, մինչև 2015 թվականը պետք է ընդունվի Հայաստանի մաքսային օրենսգիրքը՝ նոր խմբագրմամբ՝ ներդաշնակեցնելով այն ԵՏՄ օրենսգրքի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի ԱԺ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Դեկտեմբերի 10-ին նույն պայմանագիրը վավերացրել է նաև ՌԴ խորհրդարանը:
ԱԺ արտահերթ նիստն ընդհատվեց 20 րոպե ընդմիջումով, որը վերցրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Մինչ այդ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «քանի որ երկրում բեսպրեդել է, երբ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ «հայրենասեր» մեկը կարող է բռնություն գործադրել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա, ապա ԲՀԿ-ն պահանջում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը ընդհատել այն, հրավիրել նիստ, որում հարկ է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այլապես ԲՀԿ-ն կբոյկոտի այս արտահերթ նստաշրջանը»:
«Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից հարկ է հստակ գնահատական տալ ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնություններին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անունից ևս Հեղինե Բիշարյանը դատապարտեց բռնությունների դեպքերը, և նշեց, որ ազատամարտիկներին պետք է փայփայել, ոչ թե ծեծել:
Ընդմիջման ավարտից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խորհրդակցել է խմբակցությունների հետ և եկել են եզրահանգման, որ նման դատապարտող տեքստի անհրաժեշտություն կա:
Բայց արտահերթ նիստը, որ առաջարկվել էր անցկացնել այս հարցով, ԱԺ նախագահի գնահատմամբ օրենքների քննարկման հետ ոչ մի կապ չունի, հետևաբար՝ կարող է հրավիրվել ժամը 6-ից հետո:
tert.am
Անհրաժեշտ է ուշադիր կերպով հետաքննել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմեբրի 15-ին, ԱԺ ամբիոյից հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա կոչ է արել իրավապահ մարմիններին շուտափույթ և ակտիվ միջոցառումներ իրականացնել: «Մեզ՝ խորհրդարանականներիս, անհրաժեշտ է անընդհատ կապի մեջ լինել ոստիկանապետի հետ և նրանից օպերատիվ տեղեկատվություն ստանալ, թե ինչպես է ընթանում մեր գործընկերոջ գործի հետաքննությունը»,-հայտարարել է Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:
news.am
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը ՔԿ Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: այս տեղեկությունները հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Ս.Տռուզյանը։ Արդյունքները Ս.Տռուզյանը ձեռնպահ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ դրանք կներկայացվեն ավելի ուշ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ավելի ուշ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ հիվանդանոցում կատարված զննության արդյունքում Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և սալջարդ:
Ի դեպ, Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ է։ Դեպքի վայրում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
«Փաստինֆո»
Երբեմնի ամենահասանելի ու «մինիատյուրնի» արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այլևս ԱԺ-ում մեծ արագությամբ է սլանում լրագրողների կողքով, որպեսզի վերջիններս չհասցնեն իրեն հարցեր ուղղել: Այնուհանդերձ, ընթացքի մեջ հասցրինք հարցնել` ինչպե՞ս է վերաբերվում դատախազություն-քննչական մարմիններ տարաձայնություններին:
«38,8 է տաքությունս` էսօր խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք»,- ասաց դեպի խորհրդարանի դահլիճ սուրացող Մանուկյանը: Բա ե՞րբ եք առողջանալու: «Ինձ թվում է` վաղը չէ մյուս օրը»: Երբ արդեն խորհրդարանում չե՞ք լինի: Եվ, այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում` դատախազությունը վրե՞ժ է լուծում քննչական մարմնից ու նրա ղեկավարից: Այս հարցի վրա Մանուկյանը հիվանդին ոչ բնորոշ արագություն բացեց և գրեթե վազելով անհետացավ դռան ետևում:
Հրապարակ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014թ.-ի հունիսի 24-ին Երեւանում եւ հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանին հատկացվում է 25,5 մլն. եվրո գումար:
Հիմնական զեկուցող ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Ջրի կորուստները բյուջեում արձանագրված են 76,1 տոկոս: Սա նշանակում է, որ մեր խմելու ջրի ռեսուրսի 76,1 տոկոսն անհետ կորում է: Կարո՞ղ եք ասել, թե վերջին տարիներին ինչքան վարկ ենք վերցրել կորուստները նվազեցելու համար և ինչքանով եք նվազեցրել»:
Ի պատասխան Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ջրի կորուստը նվազեցրել են 35 տոկոս, այն հատվածներում, որտեղ ներդրումներ են արվել:
Այս ցուցանիշը զարմացրեց անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին. «Զարմանում եմ, երբ ասում եք, թե 35 տոկոս կորուստը նորմալ է»: Վերջինս նշեց, թե բողոք է ստացել Գյումրիի բնակիչներից, որ խողովակների փոփոխման հետևանքով խմելու ջուրը դարձել է խմելու համար ոչ պիտանի,առանց ֆիլտրման: «Շատ տներում եռացնում են, նոր խմում են, առանձնապես հիվանդության դեպքեր չեն եղել, բայց ջրի համը կտրուկ փոխվել է»,- ասաց Նաիրա Կարապետյանը:
Գագիկ Խաչատրյանն արձագանքեց, ասելով, թե երբ բնակիչները տեսնում են, որ խողովակները սև են, հաստատ մտածում են, որ դա կոյուղու խողովակ է, կոյուղու հետ է կապված: «Այդ խողովակները, ես վստահեցնում եմ, որ սերտիֆիկացված են, դրանք շատ ամուր են, շատ երկար կծառայեն, շատ որակով են»,- նշեց նա:
Նաիրա Կարապետյանը շարունակեց, որ խողովակների գույնը բնակիչներին ընդհանրապես չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաև, թե քանի տարի կծառայեն դրանք: «Գուցե ձեր մատնանշած խողովակները, որոնք ունեն աշխարհի ամենալավ սերտիֆիկատները, հավերժ ծառայեն, բայց ես անձամբ եմ խմել այդ ջուրը, ջրի համը փոխվել է: Ստիպված են եռացնել»,- ասաց Կարապետյանը: Գագիկ Խաչատրյանը դարձյալ չհամաձայնեց, և պատգամավորը նրան հրավիրեց Գյումրի՝ ծանոթանալու իրավիճակին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության, տեխնիկական խնդիրների հետ. «Լրիվ ուրիշ գործոնների ազդեցության տակ են, ինձ համար դա կոռուպցիոն գործոններ են: Առանց վարկ վերցնելու կարելի է նվազեցնել ջրի կորուստը: Մենք վարկ ենք վերցնում և ուրախանում ենք, որ մինչև 35 տոկոս նվազեցրել ենք: Նախ պետք է վերացվի այդ 35 տոկոսը, որ այսքան վարկ վերցնելու արդյունքում էլ չի վերացվում»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ դեմ է քվեարկելու նախագծին:
Նույնն ասաց, նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Բոլոր վարկային ծրագրերին դեմ եմ քվեարկելու, քանի որ մի քանի օր առաջ ԵՏՄ-ին ծափողջույններով միացան և խոստացան, որ դրախտային պայմաններ են լինելու: Եթե ունենք այդպիսի հզոր երկիր, ջրամատակարարումը բարելավեք, մենք էլ իմանանք, թե ինչու ենք մտնում ԵՏՄ-ի մեջ»,-նշեց Արզումանյանը:
Այնուամենայնիվ հանձնաժողովը 7 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց, և այս նոր վարկի հարցը մտավ մեծ օրակարգ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Մհեր Շահգելդյանը:
galatv.am
Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությաճբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» — «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը [ընդհուպ մինչև ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը] հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր և այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում:
Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետև արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են:
Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի:
Առավոտ
Խմբագրական
Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց՝ հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին: «Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգևորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս»: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: «Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…»: Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: «Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում»: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: «Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաև, ավելին ոչինչ տեղի չի ունեցել»: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: «Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ»:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.