07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները:
Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»:
Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», — ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», — եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
Կշարունակվի դրամական ավանդների փոխհատուցումը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Գործադիրն հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների՝ հաշվի առնելով ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը: Ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով՝ ՀՀ պետբյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով առաջիկա 5 տարում Հայաստանի ութ մարզի մոտ 100 համայնքում, այդ թվում լեռնային վայրերում, իրականացվելու են արոտավայրերի ջրարբիացման ծրագրեր: Նիստում ընդունված որոշմամբ կարգավորվում է ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի լինելու պատճառով շինանյութերի բեռնափոխադրման լրացուցիչ ծախսի փոխհատուցման խնդիրը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով կարգավորվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմանում գտնվող բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում եղած սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործընթացը:
Անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները: Նիստում ընդունվել է նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական ՓԲԸ-ները վերակազմակերպելու որոշում, որը թույլ կտա պարզեցնել ֆինանսավորման և հաշվետվողականության գործող մեխանիզմները, բարձրացնել ֆինանսական կառավարման արդյունավետությունը:
Նախկինում ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը:
Կառավարության որոշմամբ բնագավառի միակ կառույցին՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների: Նիստում որոշվել է չորս տարով երկարաձգել Արարատի մարզի «Արտաշատ» մայրաքաղաք» հուշարձանի տարածքում արգելոց ստեղծելու նախկին որոշման ժամկետը՝ նկատի առնելով գործընթացի տևական և ժամանակատար բնույթը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կբարելավվեն «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանները. հնարավոր կլինի Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագիրը:
Գործադիրը որոշել է Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում և Գյումրի քաղաքի «Շիրակի օդանավակայան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում բնակվող երեք ընտանիքի նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կբացառվի օրենքի տարընթերցումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ակնկալվում է, որ դրանով իսկ սույն օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին, էներգետիկայի բնագավառում ստեղծված փաստացի իրավիճակին:
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:
Գործադիրը քննարկել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը: Օրինագծի նպատակն է հստակեցնել մի շարք համայնքների տրվող սուբվենցիաների ուղղությունները և միջոցների օգտագործման նպատակայնությունը: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը հաստատել է Վայոց ձորի, Արարատի և Կոտայքի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք միտված են աղքատության կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ՓՄՁ-ների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են օգտակար հանածոների իրացման համար ավելի արդարացված բեռի սահմանմանը՝ բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափերի կիսով չափ բարձրացմամբ:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են ոչ թե կառավարության, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին: Նոր կարգը ավելի պարզեցված է և ժամանակի առումով ավելի կարճ:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկվել է կառավարությանը տեղեկություն տալ Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող գյումրեցի երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակի մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ երեխայի վիճակը մնում է կայուն ծանր: Նա ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքավորումներով: Առաջատար մասնագետներն օրը երկու անգամ անցկացնում են խորհրդակցություն: Այսօր առավոտվա լաբորատոր տվյալների համաձայն աննշան դրական փոփոխություն կա: Մոտակա երկու-երեք օրը երեխան շնչելու է շնչառական արհեստական սարքի օգնությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մի քանի նշանակում է կատարել նորաթուխ նախարարությունների ղեկավար օղակներում: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանն ազատվել է պաշտոնից: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ է նշանակվել Կարեն Իսախանյանը, ով ՏԿ նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: Վաչե Տերտերյանն ազատվել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, ուղղակի տեղի է ունեցել պաշտոնի վերանվանում:
Թերևս նշանակալից է Սուրեն Կարայանի ազատումը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Հովիկ Աբրահամյանը նրան նշանակել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ: Սուրեն Կարայանը, ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, իսկ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնի է որպես Տիգրան Սարգսյանի թիմակից, ուստի Կարայանին Վաչե Գաբրիելյանի տեղակալ նշանակելն ընկալվել է որպես նրա ղեկավարած կառույցը «վարչապետական» հսկողության տակ առնելու փորձ:
Հրապարակ
Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում «կատվաքայլության» համար մոդելի մրցանակ ստացած կառավարության ԾԻԳ-երից մեկի աշխատակցուհի Զառա Մինասյանը ԾԻԳ-ի տնօրենի կողմից նկատողության է արժանացել:
«Երկարատև և բուռն» արձակուրդից հետո աշխատանքի վերադարձած Հովիկ Աբրահամյանը նախորդ օրն իր մոտ է կանչել ԾԻԳ-ի տնօրենին և «մոտիկից» զրույց ունեցել ԾԻԳ-ի աշխատակցուհու վարքագծի առնչությամբ, որին հաջորդել է նկատողությունը: Չնայած կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը հերքեց այդ ամենը, տեղեկացնելով, որ ԾԻԳ-ի աշխատակցուհին արձակուրդ է մեկնել իր հաշվին, և նրա արձակուրդը եղել է օրինական, վարչապետն էլ «իրավաբանորեն» չէր կարող նման բան անել այն պարզ պատճառով, որ, նախ` ԾԻԳ-երի տնօրենները ոչ թե վարչապետին, այլ կառավարության աշխատակազմի ղեկավարին են ենթարկվում, և, երկրորդ` ԾԻԳ-ի աշխատակիցը կառավարության աշխատակազմի աշխատակից չի համարվում. «Եվ ընդհանրապես, նման «զադաչա»` աշխատակցին գործից հանելու կամ նկատողություն տալու, չկա և չի կարող լինել, հնարավոր է՝ ԾԻԳ-ի տնօրենը պարզապես կանչած-զրուցած լինի հետը:
Հրապարակ
ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Հարցին` ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան` զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է: «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու, իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»: Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը` Գագիկ Ծառուկյանը»: Դե լավ, էլի, էս երկրում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում. հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրել: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը:
Բա ասում են` Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ` Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թևանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս:
Հրապարակ
Ոչ իշխանական Եռյակի թաքնված նպատակը ներկայիս կառավարության փոփոխություն թույլ չտալն է։ Այս մասին այսօր՝դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ տարեվերջի ԵՏՄ անդամակցությունը, գնաճը, շուկայի ապակայունացումը միանգամայն բավարար էին ցանկացած քաղաքական ուժի համար՝ բողոքի լուրջ գործողություններ ձեռնարկելու։
«Հայաստանի ընդդիմությունն իրեն դրել է ռուսական դաշտում, բնականաբար, նրանք չէին կարող դեմ դուրս գալ և առաջնորդել բողոքի ակցիաներ։ Այս իրավիճակը, որը գնալով ավելի է վատթարանալու հաջորդ տարում ԵՏՄ տնտեսական չափանիշներին հարմարվելու առումով, թերևս ավելի են բարդացնելու իրավիճակը և ավելի թուլացնելու կառավարության դիրքերը, բայց հաշվի առնելով իշխանությունների և ոչ իշխանական ուժերի կապը՝ ԲՀԿ-ի թիվ մեկ առաքելությունը լինելու է կառավարության փոփոխություն թույլ չտալը, քան որևէ այլ արտահերթ գործողությունների համակարգումը»,- նշեց վերլուծաբանը։
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ կառավարության անփոփոխելիությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Եռյակից չափազանց ցանկալի է հենց ԲՀԿ-ի համար։
«Ինքն է Եռյակում առավելապես թելադրողը թե´ կազմակերպչական, թե´ռեսուրսների, թե´ ֆինանսների առումով, և նա չունի շուտափույթ իշխանափոխության հրամայանական կամ օրակարգային խնդիր։ Հիմնական խնդիրը այս իրավիճակի պահպանումն է մինչև 2017թ., քանի որ ԲՀԿ-ն թերևս կարող է ուղղակի հաշվարկել, որ եթե մինչև այդ պահպանվի այս իրավիճակը, այս կառավարության առկայությունը և շարունակական թուլացումը կարող է օգնել իրեն ավելի հեշտ հաղթել ընտրություններում իշխող կուսակցությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
news.am
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ԵՏՄ-ին, նկատեց.«Շատ զավեշտական բան է տեղի ունենում. երբ լսում ենք քաղաքական գործիչներին թվում է, թե բոլորը ոգևորված են այս կառույցի ստեղծումից, բայց այդ ոգևորությունը մենք չենք տեսնում նույն անդամ-պետությունների նախագահների մոտ, նրանց ելույթներում: Այսինքն՝ եթե մենք լսենք նույն Լուկաշենկոյին, Նազարբաևին, բոլորը խոսում են պրոբլեմների մասին, որոնք ունենում են ԵՏՄ մտնելուց»:
-Պարո՛ն Իգիթյան, ամփոփելով ներքաղաքական տարին, ի՞նչ կարող եք արձանագրել: Նաև՝ եռյակը ներկայացնող քաղաքական ուժերը, այս պահին սառեցրել են գործընթացները և ամեն ինչ տեղափոխել են 2015-ի հունվարի վերջ: Նկատի ունեմ Ծառուկյանի հրավիրելիք խորհրդաժողովը:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ եռյակի նպատակները, ես չեմ պատկերացնում, որովհետև այդտեղ տարբեր ուժեր են: Ինձ համար դժվար է հասկանալ միասնական խնդիրը, ինչի՞ շուրջ են նրանք միավորվել: Գոնե այն «իշխանափոխություն» տերմինը, որ մեկ-մեկ հնչում է, ես շատ հաճախ չեմ պատկերացնում, թե դա Սերժ Սարգսյանի՞ հետ կապված իշխանափոխություն է, թե՞ վարչապետի, թե՞ բանկերի կառավարիչների, թե՞ որոշ նախարարների, դա շատ դժվար է հասկանալ:
-Այսուհանդերձ, գոնե հստակեցվել է, որ իշխանափոխությունն է միավորում եռյակին և ըստ այդմ՝ գործընթացները: Թեժ աշուն, համաժողովրդական շարժում և այլն, շատ սահուն կերպով տեղափոխվել են, ինչու՞ են այդ դադարը վերցնել, ի՞նչ հաշվարկներ կարող են լինել:
-Դժվարանում եմ ասել, երևի իրենցից հարցնեք, բայց իմ կարծիքով նրանք տարբեր նպատակներ ունեն: Գոնե ես այսօր չեմ տեսնում իշխանության և ոչ իշխանական ուժերի քաղաքական լուրջ հակասությունները: Բայց ինձ համար խոշոր հակասություններ պետք է լինին առաջինը՝ կապված ԵՏՄ-ի անդամակցության հետ, երկրորդ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների, և այս հարցերում ես նրանց ու իշխանության մեջ որևէ հակասություն չեմ տեսում:
-Բայց եթե մարդիկ ԵՏՄ-ին միանալու հարցում հակասություն չունեն, դա նշանակում է, որ նրանք ընդդիմություն չե՞ն:
-Եթե Դուք ասեք, թե որ հարցերում են իրենք ընդդիմանում իշխանություններին, ավելի ճիշտ կպատասխանեմ:
-Օրինակ՝ նախկին Կառավարության, 12 կետերի..
-Նախկին կառավարություն, այո, լավ, նպատակին հասան՝ Տիգրան Սարգսյանը իշխանափոխվեց, հաջորդը՝ «Կարմիր գծերը» , էլի ինչ-որ խնդիրներ, և Կառավարությանը կդիմեն ու Կառավարությունը երևի խնդիրները կլուծի:
-Տարին՝ արտաքին քաղաքական ամփոփումների իմաստով:
-Տարվա մեջ իրադարձությունները շատ էին, բայց ես կարևորում եմ այն խնդիրը, որը տարվա մեջ չի լուծվել, բայց ստիպված փոխանցվել է մյուս տարի՝ դառնալով մյուս տարվա պրոբլեմ: Սա Եվրասիական տնտեսական միության խնդիրն է, և զավեշտական է ստացվում, որ հունվարի 2-ից ընկնում է մեր գլխին այս մեծ փորձությունը, թե փորձանքը, և ինչպես խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև Բելառուսում և Ղազախստանում, բոլորը փորձում են այդ եվրասիական ռիսկերից խուսափել: Եվ շատ զավեշտական բան է տեղի ունենում. թվում է՝ բոլորը, եթե լսում ենք քաղաքական գործիչներին, ոգևորված են այս կառույցի ստեղծումից, բայց այդ ոգևորությունը մենք չենք տեսնում նույն անդամ-պետությունների նախագահների մոտ, նրանց ելույթներում: Այսինքն՝ եթե մենք լսենք նույն Լուկաշենկոյին, Նազարբաևին, բոլորը խոսում են պրոբլեմների մասին, որոնք ունենում են ԵՏՄ մտնելուց: Եվ երկրները արդեն ստեղծում են մարմիններ, որոնք այս ռիսկերը պետք է հաշվարկեն:
-Ավելի ճիշտ չէ՞ր, ռիսկերը հաշվարկեին, նոր ստեղծեին:
-Հայաստանի դեպքում կարող եմ ընդունել իշխանավորների այն թեզը, որ անհնար էր չհամաձայնվել: Այսինքն՝ բոլորը, այդ թվում անուղղակի կամ ուղղակի ասում են, որ սա մեզ պարտադրված էր: Եվ միակ հուսալի հանգամանքն այն է, որ այս միությունը ոնց որ թե չի կայանալու որպես տնտեսական միավորում: Առայժմ այն քաղաքական միավորում է, որը նույնպես ռիսկեր է պարունակում:
-Հաշվի առնելով, որ Արևմուտքն ու Ռուսաստանը մտել են հակամարտության փուլ, ավելի վտանգավոր չէ՞ դրա քաղաքական բնույթը, քան տնտեսական:
-Վտանգավոր է, բայց, նայեք, թե ինչպես են դրան դիմակայում կամ՝ տակից դուրս գալիս ուրիշները; Լուկաշենկոն իր այդ հակառուսական հայտարարություններով, արդեն հասել է նույնիսկ նրան, որ իր պետությունից նախկինից եկած որոշ պատժամիջոցները հանվում են: Այսօր բելառուսական բանկերը սանկցիաներից ազատված են, դա թույլ է տալիս Բելառուսին դուրս գալ միջազգային շուկա: Նույնը անում է Նազաբաևը՝ տարանջատվում է ռուսական ագրեսիվ քաղաքականությունից և նույնիսկ ՝ այցելում է Ուկրաինա, Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին է խոսում , չի ճանաչում Նովոռոսիայի այս ընտրությունները և այլն: Այսինքն՝ այս պետություններն ամեն ինչ անում են խուսափելու համար քաղաքական ռիսկերից:
-Մի ասացվածք կա , չէ՞, այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի Կեսարին: Այսինքն՝ Ղազախստանը Ռուսաստան «լայթս է» ՝ իր գազի ու նավթի պաշարներով, Բելառուսը լավ աշխարհագրական դիրք ունի:
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ մենք ավելի թույլ ենք աշխարհի աչքում, քան Բելառու՞սը, և եթե Լուկաշենկոն կարող է էդպիսի բան անել, մենք չե՞նք կարող: Սերժ Սարգսյանը Զևս չէ, բայց գոնե, ենթադրենք՝ Ուկրաինայի խաղաղության հետ կապված հայտարարություններ կարո՞ղ է անել: Դա լավ կընկալվի աշխարհի կողմից և ՌԴ-ից էլ առանձնապես պրոբլեմ չի լինի, որովհետև նույն Պուտինը խոսում է մի քիչ այլ ձևով, բայց խաղաղության մասին: Այսինքն՝ դիրքորոշում ունենալը բոլոր դեպքերում ուժեղացնում է պետությանը: Դա ընկալվում է աշխարհի կողմից…
-Ի՞նչ է ընկալվում աշխարհի կողմից:
-Հայաստանին առայժմ փրկում է մի հանգամանք, տեսակետ, որն առկա է թե՛ Բրյուսելում, թե ՛ ԱՄՆ-ում, որ մենք ստիպված ենք մտել ԵՏՄ՝ Պուտինի ճնշմամբ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը կամ տարածաշրջանային լարվածությունը: Եվ սա փրկում է, զավեշտական է, բայց փաստ, որ մեր թուլությունը փրկում է մեզ աշխարհի այդ պատժամիջոցներից:
-ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ըստ որոշների՝ լավ բաներ պարունակելու է, շատ բաներ՝ նախկին Ասոցացմանի քաղաքական մասից է, որ մեզ հաջողվում է իրագործել «և, և»-ը, ոմանք էլ, օրինակ՝ Ռիչարդ Կիրակոսյանը, ասում են, որ դա սուտ է: Ի՞նչ կասեք:
-Դասական իմաստով այդ «և, և»-ի սկզբունքը կարողացել է իրականացնել միայն Ղազախստանը: ԵՏՄ-ի համաձայնագրի մեջ կա մեկ հոդված, որն անուղղակիորեն թույլ է տալիս պահպանել այն պարտավորությունները, այն պետությունների ու կազմակերպությունների հանդեպ, որոնք եղել են մինչև ԵՏՄ-ի ուժի մեջ մտնելը: Եվ սա է պատճառը, որ Նազարբաևը շատ արագ Բրյուսելում ստորագրեց թե՛ Ասոցացման համաձայնագիր, թե՛ Ղազախստան-ԵՄ առևտրի բլոկը: Ինչպես նաև արագորեն փորձում է համագործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Հայաստանը, ցավոք, չի հասցրել որևէ ձևով որևէ պայմանագիր, համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Իսկ հետագայում արդեն, եթե նայեք ԵՏՄ կանոնադրությանը, բոլոր նման համաձայնագրերը պետք է լինեն ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Ինչի մասին հայտարարություններ կան թե՛ Ռուսաստանում, թե՛ Բրյուսելում: Որ ԵՄ-ն պետք է վարի բանակցություններ ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու հետ կապված: Բայց եթե ԵՄ-ն պետք է համաձայնագրեր ունենա ԵՏՄ-ի հետ, ապա այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ համաձայնագրի որակը և մակարդակը կլինի՝ հաշվի առնելով ամենաթույլ երկիրը: Ուրեմն՝ մեր հարաբերությունները կլինեն ՝հաշվի առնելով այն պատժամիջոցներն ու սահմանափակումները, որոնք կլինեն Ռուսաստանի հանդեպ: Նշանակում է,ո ր մենք ԵՄ-ի հետ կունենանք այն հարաբերությունները, ինչը որ Ռուսաստանը:
Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական «բոցեր»: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած և իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր «քաղաքական կուրս» որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, սակայն երբ հերթը հասնում է իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ՕԵԿ-ի «բարոյականությունը» թույլ չի տալիս մասնակցել:
Բռնությունների և «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անկեղծ ելույթներն ու խոստովանությունը օրեր շարունակ չէին իջնում հանրային քննարկման հարթակներից: «Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում: Ես ու Շմայսը քրֆենք՝ ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում, այ մարդ: Հիմա դու քֆուր տալը գիտես, չափալախն ուտում ես, պատասխան տալն էլ չգիտես»:
Հրապարակ
Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանն ավարտվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն այդպես էլ քվեարկության չդրվեց: Ավելին, հերթական նստաշրջանից հետո խորհրդարանը ևս երեք արտահերթ նստաշրջան գումարեց, բայց այդ ընթացքում, փաստորեն, չկարևորեց ՎՊ հաջորդ տարվա ծրագրի հաստատումը, իսկ դա կնշանակի, որ ՎՊ-ն եկող տարի «բորդյուրից» կախ կմնա ու չի կարող գործունեություն ծավալել այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չի հաստատել 2015 թվականի գործունեության ծրագիրը: «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը սահմանում է, որ ՎՊ տարեկան գործունեության մասին ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ, ինչը նշանակում է, որ ծրագիրը պետք է նախ ԱԺ քննարկման, ապա քվեարկությանն արժանանա: Հենց այդ քվեարկությամբ է խորհրդարանն ընդունում իր որոշումը ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատելու կամ չհաստատելու մասին:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ՎՊ գործունեության տարեկան ծրագրի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ: Պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը նոյեմբերի 3-ին արդեն իսկ ընդգրկվել էր ԱԺ նստաշրջանի օրակարգ, սահմանված ժամկետներում քննարկման դրվել տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում: Իսկ դրանից հետո տպավորություն կար, թե խորհրդարանը մոռացել է այդ ծրագրի մասին և միայն ԱԺ լիագումար նիստի վերջին քառօրյայի վերջին օրը ափալ-թափալ մեյդան բերեց այն, գուցե չբերվեր, եթե օրենքի պահանջով պարտադիր չլիներ մինչև նոր տարի ապահովել ծրագրի քննարկումը:
Քննարկումը եղավ, բայց խորհրդարանը չհասցրեց քվեարկել: Արտահերթ նիստերի օրակարգում էլ հարցը տեղ չգտավ, թեպետ խորհրդարանական մեծամասնությունը ծրագրի քվեարկության հարցը կարող էր առաջարկով ընդգրկել կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգ և այդ նիստից ընդամենը մի քանի րոպե «խլել»: Փաստն այն է, որ առանց ծրագրի ՎՊ-ն պետք է որ չկարողանա գործունեություն ծավալել, քանի որ չունի ԱԺ-ի կողմից հաստատված փաստաթուղթ:
Հրապարակ
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին` խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների և թե անձամբ իր` Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչև ինչ-ինչ քրեական գործերի թարմացում:
Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել ևս` Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո: Կա մեկ խնդիր ևս:
Ինչպես տեղեկացնում են երկրորդ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները, եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի «համոզել» Ծառուկյանին, Քոչարյանն ինքը վա-բանկ կգնա և թույլ չի տա Ծառուկյանին «համոզվել»: Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանն արդեն այս տարի կսկսի ակտիվանալ և ինչ-որ պահից կմտնի ակտիվ քաղաքականություն` փորձելով ԲՀԿ-ն և «կից» կառույցները, ընդհուպ ՕԵԿ-ը, իրենով անել:
Հրապարակ
ԱԺ-ում լարված մթնոլորտ է. աշխատակազմի ղեկավարն իր կանոններն է սահմանում, ներքին հակամարտություն կա կառավարության և Աժ ղեկավարների միջև, մյուս կողմից, Գալուստ Սահակյանի հրահանգը՝ նիստերին բացակա չլինի, նյարդայնացրել է որոշ էլիտար ՀՀԿ-ականների, այն աստիճան, որ նրանք բողոքի նոտա են հղել Սերժ Սարգսյանին՝ առ Գալուստ Գրիգորիչ, նաև «անհասկանալի» վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀԿ որոշ երիտասարդ պատգամավորներ, ինչի մասին նույնպես զեկուցվել է ՀՀԿ ղեկավարին: Ու հիմա բոլորն սպասում են «արբիտրի» քայլերին, ինչն ուշանում է:
«Դժվար էլ Սերժ Սարգսյանն արձագանքի, կթողնի, որ իրար ուտեն»,- ասում են ՀՀԿ-ում:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.