07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Մարզպետը դիմելով Մարինե Բաղդագուլյանին ասել է. «Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս երբևէ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի համար չի աշխատել և նրա օգտին ձայներ չի հավաքել: Թե ի՞նչն է եղել մարզպետի հաշվեհարդարի պատճառը՝ գորիսեցիները դժվարանում են կռահել: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:
Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելուց հետո ստիպել էր նրան աշխատանքից հեռանալ: Գորիսեցիները նույնիսկ բաց նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի, Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ: Նրա հոբբին առևտուրն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Գալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան «ձեռնամարտը» նոր փուլ է թևակոխել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սահակյան կրտսերին` Արմանին, կառավարության նիստի ժամանակ հրապարակավ դիտողություն անելուց հետո Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել Բուռնաշին` Աշոտ Աղաբաբյանին, «դեֆոլտի» առջև կանգնեցնելու գործին, քանզի վերջինս, ինչպես Գալուստը, «անհնազանդություն» է դրսևորել, հայտարարելով, թե իրենք ոչ թե Հովիկի, այլ Սերժ Սարգսյանի կողքը «կանգնած տղերք» են:
Ու հենց դա է եղել պատճառը, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները «սկսել» են «տարհանվել» դեպի Ծառուկյանի կառուցած Աբովյանի «բիրիքնոց», որտեղ, որոշ տեղեկություններով, առևտրականները սկզբնական շրջանում վարձավճար չեն մուծելու:
Խնամիների այդ քայլը հունից հանել է «կոնկուրենտ» խնամիական կլանին (Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինն է), և, մեր տեղեկություններով, նոր «վենդետան» չի ուշանա. Սահակյանները կգտնեն «պատասխան հակահարվածի» ձևը, ըստ ամենայնի, խորհրդարանի` արձակուրդից վերադառնալուց հետո:
Հրապարակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունը, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին:
Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Ա. Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքական, հասարակական ուժեր, նախաձեռնություններ, անհատներ: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի ոչ իշխանական ուժեր են մասնակցելու, մոտ 70 հասարակական կազմակերպություն, բազմաթիվ վերլուծաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Այսպես, խորհրդարանական ուժերից Ծառուկյանի խորհրդաժողովին մասնակցելու է միայն «Ժառանգությունը», իսկ ոչ խորհրդարանական ուժերից՝ «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը», «Համերաշխությունը», «Ազգային անվտանգությունը», «Ժողովրդական կուսակցությունը» և այլն:
Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից չեն մասնակցելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը: Մամուլի խոսնակը չգիտի՝ նրանց չեն հրավիրել, թե չեն գալիս: Գործընկեր ՀԱԿ-ի չմասնակցելու մեջ էլ խնդիր չեն տեսնում, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցությունը ընթանում է տարբեր հարթակներում՝ երկկողմ, եռյակի ձևաչափ: Թե ինչպես է կազմակերպվել քաղաքական ուժերի մասնակցության հարցը, Իվետա Տոնոյանն ասաց, որ գործում էր կազմկոմիտե, որը զբաղվում էր կազմակերպչական աշխատանքներով, համակարգում էր մասնակցելու ցանկություն հայտնած ուժերի հարցը, գործել է 2 տարբերակն էլ՝ թե ԲՀԿ-ն է հրավիրել, թե ուժերն են ցանկություն հայտնել:
Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ազատամարտիկների մի շարք միություններ, այդ թվում «Երդվյալ ազատամարտիկների միությունը» (Ռուբեն Գևորգյանի գլխավորած) և «Ազատամարտիկների դաշինքը» (Ռուստամ Գասպարյանի գլխավորած):
Ինչ վերաբերում է խորհրդաժողովի մասնակիցների քանակին, Իվետա Տոնոյանն ասաց, որ քանի որ հայտերը շատ են, ընթացակարգ է սահմանվել, թե տվյալ ուժից քանի հոգի կարող է մասնակցել, որպեսզի ֆիզիկական անհնարինության խնդրի առաջ չկանգնեն:
Նախատեսվում է խորհրդաժողովը սկսել ժամը 12.00-ին, գրանցումը կլինի ավելի վաղ, նախատեսված է երեք նիստ՝ ամեն մեկը 1,5 ժամ տևողությամբ, ելույթ կունենա նաև Գագիկ Ծառուկյանը, կլինի հարցուպատասխան, վերջում էլ կամփոփվեն աշխատանքները: Ի դեպ, նախնական տեղեկություններով՝ նույն օրը նույն ժամին էլ նախատեսված է ԱԺ երեք հանձնաժողովների խորհրդակցությունը Գյումրիի դեպքերով: Թե ինչպես կվարվեն ԲՀԿ-ականները, առայժմ հայտնի չէ: Ծառուկյանի խոսնակն ասաց, որ նման հարակից նախաձեռնությունների հարց չի քննարկվել:
news.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը:
Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձևավորելու պահանջին, ինչպես երևում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների և քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում: Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչև փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի հակակշիռ այդ փոփոխություններին դեմ ոչ իշխանական բևեռում հավաքվածների, որոնց առանցքը Գագիկ Ծառուկյանն է՝ իր ԲՀԿ-ով: Իսկ փոփոխությունների հայեցակարգը խնդրահարույց է դարձել առաջարկվող խորհրդարանական մոդելի պատճառով, ընդդիմախոսները համարում են, որ նոր մոդելով Սերժ Սարգսյանը պլանավորել է երկարաձգել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար: Թերևս մոտ ապագայում ՀՀԿ-ի «գրուպպա պադդերժկան»՝ ի թիվս գզրոցներում հայտնված կուսակցությունների, հերթով-շարքով-կարգով հայտարարությունների տարափ կստեղծեն: Բնականաբար, մեկնարկն էլ կտրվի ՀՀԿ-ին միաձուլված կուսակցությունների կողմից՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», ՄԻԱԿ, ՀԺԱՄ, Սպարտակ Մելիքյանի «Ժողովրդավարություն և աշխատանք», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ և այլն: Մինչ դա, փորձեցինք ինքնուրույն պարզել՝ արդյոք արտախորհրդարանական այն ուժերը, որոնք Ծառուկյանի թիմում չեն, կո՞ղմ են իշխանության առաջարկած բարեփոխումներին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի զլանում հերթական անգամ կրկնել, որ բարեփոխումների թեման ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև փոխհամաձայնեցված խաղ է, որի նպատակն է մինչև հաջորդ ընտրություններ վերահսկողության տակ պահել քաղաքական դաշտը և ստեղծել երկբևեռ օլիգարխիկ իշխանություն և ընդդիմություն.«Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ փոփոխությունները, որոնք իշխանությունը բարեփոխումներ է ներկայացնում, որևէ աղերս չունեն բարեփոխումների հետ: Նպատակը վերարտադրվելն է:
Սերժ Սարգսյանն ուզում է ՀՀԿ-ի «Ցեկայի» քարտուղար դառնալ՝ «գենսեկ», իսկ Քոչարյանն ուզում է ԲՀԿ-ով վերցնել թիվ մեկ քաղաքական ուժի դափնին: Հիմա այս խաղի մեջ ներքաշվելու համար կամ պետք է կույր լինել, կամ հիմարի տեղ դնել քեզ»: «Նրանք, ովքեր ներքաշվել են այս խաղի մեջ, ջութակի երկու լարեր են, մենք չենք ներքաշվել, չենք ներքաշվելու, բայց պայքարելու ենք այն ուժերի դեմ, որոնք համատեղ ծրագիր են իրականացնում», իսկ պայքարը, ըստ նրա, հեշտ չի լինելու, քանի որ, Մակեյանի խոսքով, ցավոք սրտի, ընդդիմադիր զանգվածի մի մասը, շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի, հայտնվել է օլիգարխիայի՝ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ. «Հիմա նախ պետք է այդ զանգվածն ազատագրել, հետո նոր պայքարել նենգ, հակապետական կլանը շենացնող ծրագրերի դեմ»: Մակեյանը բովանդակային քննարկում չի ցանկանում ծավալել, ասում է՝ անգամ զվարճալի է: «Եթե Հայաստանում քաղաքական կուսակցությունները կայացած չեն, չեն էլ կարող կայանալ, որովհետև ընտրական համակարգ չկա, ինչպե՞ս են անցում կատարելու պառլամենտական համակարգին:
Հրապարակ
Հունվարի 18-ին Վայք քաղաքում նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Դրանից հետո Վայքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը, որը մարզպետի աներձագն է:
Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ներկայացնելով Արագած Սաղաթելյանին: Առաջադրվել էր նաև անկուսակցական Ալեքսան Սիմոնյանը, որը ձևական թեկնածու էր ու շատ արագ էլ ինքնաբացարկ է հայտնել մրցապայքարում միայնակ թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին: Թեկնածու չեն առաջադրել ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» և ոչ էլ Վայոց ձորում մի ժամանակ իշխանություն հաստատած ԲՀԿ–ն:
Ժամանակ
Ռուսական կողմնորոշման մեր քաղաքական գործիչներն աշխատում են լավ հարաբերություններ պահպանել Հայաստանում ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ոմանք նույնիսկ հաճոյանում են նրանց, հավերժական եղբայրության խոստումներ տալով: Այդ գործում հատկապես հմուտ է ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հարավ-կովկասյան երկաթուղու» ղեկավար Վիկտոր Ռեբեցին: Ամանորից առաջ այս հիմնարկությունը Զեյթունի հանրակացարանների մոտ գտնվող ռեստորանային համալիրում 600 հոգանոց խնջույք է կազմակերպել, որին, որպես ռուս ժողովրդի բարեկամ, հրավիրված է եղել նաև «Ազգային միաբանության» նախագահը:
Նա մի շռնդալից կենաց է արտաբերել, ապա հայտարարել, որ եթե ինչ-որ մեկը «երկաթգծի» դեմ վատ բան անի, խնդիր կունենա իր հետ: Ի դեպ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սույն հավաքն իր ներկայությամբ չի պատվել, իր փոխարեն ուղարկելով տեղակալներից մեկին: Վերջինս էլ բավականին չոր շնորհավորանք է արտասանել, առանց անդրադառնալու երկաթուղու «լավ» աշխատանքին, ինչից ներկաները եզրակացրել են, որ նախարարությունում դրանից այնքան էլ գոհ չեն:
Հրապարակ
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` հինգշաբթի օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հավաք, որին կանչվել են ոչ բոլոր անդամները: Միայն նրանք, ում նպատակահարմար են գտել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը չեն հրավիրվել: Բնականաբար, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, Գյումրու դեպքերին առնչվող հարցերը և Գագիկ Ծառուկյանի հունվարի 20-ի խորհրդաժողովի «նրբությունները»:
Հրապարակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.