07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Հայաստանը 2014–ի ընթացքում հաջողությամբ ավարտել է ինտեգրացիոն գործընթացները. այսօր ԵՏՄ-ին անդամակցության փաստացի վավերացված-ավարտված է, իսկ 2015-ի գարնանը կլինի Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր, որն արդեն բանակցվածից գրեթե տարբերություն չի ունենա:
Այս մասին այսօր լրագրողների հետ, ամփոփելով արտաքին քաղաքական տարին, հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
«Վերջին երկու ամիսներին մենք ականատես եղանք, որ կա հստակ բանակցային, ձևաչափային գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ, և այստեղ կարծես թե գործում է այն տրամաբանությունը, ինչի մասին խոսում էինք դեռևս վիլնյուսյան գագաթնաժողովից անմիջապես հետո»,– ասաց նա։
Կարեն Բեքարյանն ավելացրեց, որ խոսքն այն մասին է, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը, որ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա:
«Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասաց քաղաքագետը:
Թե դա ինչպես կկոչվի նրա, գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:
Կարեն Բեքարյանն առաջարկեց հաշվի առնել, որ Վիլնյուսից հետո ԵՄ գործընկերները իրենց համար հստակեցրին, որ Եվրասիական տնտեսական միությունը հանդես եկավ որպես տնտեսական կառույց, որին էլ անդամակցեց Հայաստանը:
«Եվ հետևաբար, քաղաքական մասի հետ պիտի շատ չնչին դետալներ լինեն, որոնք ինչ–որ նորացման կամ լրացման կարիք կունենան»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ Կարեն Բեքարյանը ներկայացնում է ապագայի մոդելը՝ ելնելով հետևյալ պարզ տրամաբանությունից, որ խնդիրները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի. հարցերի բլոկ, որոնցում Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության հարցում խնդիրներ չկան, և սրանք էլ պետք է դառնան Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագրայի մաս, հարցերի խումբ, որտեղ խնդիրներ կան և, հետևաբար, չպետք է ներառվեն նոր փաստաթղթում, և երրորդ խումբ, որտեղ անգամ եթե կան հակասություններ, ապա կա տպավորություն, որ դրանք հաղթահարելի են բանակցությունների ներքո:
«Սա բանակցային տեխնոլոգիան է, և իմ մոտ տպավորություն է, որ այդ տեխնոլոգիայով էլ շարժվում են, իսկ դա նշանակում է, որ գործընթացը կարող է լինել բավականին արագ: Եվ արագ ասելով ակնկալիք ունենք, որ արդեն 2015–ի գարնանը, կարող ենք որպես այդպիսին ունենալ ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային ձևաչափ»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով լուծեց «և՛/ և՛» բանաձևի երկրորդ «և»-ի խնդիրը, ապա է առաջին «և»-ի հարցում պետք է հասկանալ՝ ինչ ենք անում, ուր ենք գնում: ԵՏՄ-ի անդամակցության և դեպի Արևելք ինտեգրացիոն փուլն արդեն ավարտված է, և ակնհայտ է, որ 2015-ի հունվարի 1-ից գործելու է չորս պետություններով նոր ձևաչափ:
«Մեր լրատվական դաշտը վերջին տասը օրը և դրան նախորդած մեկուկես ամիսը հասցրեց հայտնել, որ հունվարին մեր անդամակցությունը դրվում է հարցականի տակ, էն ժամանակ փորձում էինք ասել, որ մեր, մեր հարգելի գործընկերներ, ցանկացած երկրի պարագայում կա (ԱԺ) արտահերթի (նիստերի) ինստիտուտ»,-նկատեց նա՝ նշելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացված է ինչպես Ղազախստանի երկու պալատների, այնպես էլ Բելառուսի խորհրդարանի կողմից:
Ըստ քաղաքագետի՝ եթե որևէ իրավիճակ դետալներ ու անդրադարձներ չլինեն վաղը Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ներքո, ապա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: Հետևաբար, վաղը Մոսկվայում որոշակի տոնական վիճակ է ակնկալվում և նաև այնտեղ, որոշակի կարևորություն կունենա միաժամանակ ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ժամանակ մեզ հետաքրքրող որոշ անդրադարձներ ու քննարկումներ կլինեն։
Կարեն Բեքարյանը հավելեց, որ չնայած որոշակի թափ էր հաղորդվել այս ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության գործընթացին, այն դանդաղում է՝ մտնելով փուլային հանգրվան, և արդեն խոսվում է, որ այդ հարցը կբարձրացվի փետրվարին կամ ավելի ուշ։
«Եվրոպական ինտեգրացի» ՀԿ-ի նախագահն ավելացրեց, որ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը կամ հակամարտությունը երկար շարունակվելու դեպքում չի կարող վնասակար չլինել Հայաստանի համար, որն իր արտաքին քաղաքական ուղեգիծը փորձում է կառուցել ուժային կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համալրման վրա:
tert.am
Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան խուլ հակամարտությունը շարունակվել է նաև այս արտահերթի ժամանակ: Հիշեցնենք, որ կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում խորհրդարանի ղեկավարությունը ներառել էր նաև գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը, ինչն ահավոր զայրացրել էր Հովիկ Աբրահամյանին, քանզի վերջինս գլխի էր ընկել, որ դրանով փորձում են տարվա ավարտին, երբ իր կաբինետը պատրաստվում է ամփոփիչ ասուլիսիների, որոնցով կցուցադրեն իրենց ձեռքբերումները, սևացնել իր կառավարության ջանքերը, և բացահայտ ցույց էր տվել իր «լիչնի նեպրիյազնը» խորհրդարանի ղեկավարության նկատմամբ: Պատճառաբանելով, որ կառավարության հրավիրած արտահերթի ժամանակ ԱԺ-ն իրավունք չունի իր հարցերը «մտցնելու», ուզում է հարց քննարկել, թող առանձին՝ իր համար արտահերթ հրավիրի: Սակայն այդքանով Արգամիչը չէր հանգստացել:
Կառավարության հրավիրած արտահերթի օրակարգում՝ որպես վերջին ակորդ, 30-րդ հարց էր ներառել, Արփինե Հովհաննիսյանի «կատարմամբ»՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի նախագիծը, ցանկանալով, ինչպես բնորոշեց ՀՀԿ-ականներից մեկը, «չափալախել» խորհրդարանի ղեկավարությանը և ցույց տալով, որ իրադրության տերն ինքն է, երբ ուզի՝ կարող է օրենսդրի նախագիծը դնել քննարկման, երբ չուզի՝ չի դնի:
Հրապարակ
Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան — ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ — Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Կողմերն անդրադարձան Հայաստան — Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Դոլարի փոխարժեքի սրընթաց աճով պայմանավորված խուճապը նախօրեին գագաթնակետին էր հասել: Սուպերմարկետներում հերթեր էին գոյացել, սովի հեռանկարից քաղաքացիներն ագահաբար դատարկում էին խանութները, քանի դեռ կրկնակի թանկացած ալյուրի ու շաքարավազի գինը չէր բազմապատկվել: Այս խայտառակության մասին անընդհատ գրվում էր, բայց վարչապետն ու իր կառավարությունը, բացի քաղաքացիների ականջներից «լապշա կախելուց», այլ բան չէին անում: Ահա երեկ, կառավարության նիստից հետո, Հովիկ Արգամիչը որոշեց անձամբ գործի անցնել՝ շրջեց խանութներով, ու դա շրջադարձային եղավ ՀՀ քաղաքացիների կյանքում: Խանութներում գները փոխվեցին, գազի գինն էլ իջավ, ու վերադարձանք «հին ու բարի օրերին»: Վարչապետի այցի ամենազավեշտալի հատվածը «ՍԱՍ» սուպերմարկետն էր, որտեղ գները շեշտակի բարձր են սովորական խանութների համեմատ: Թե վարչապետը սուպերմարկետների գնաճից ինչ եզրահանգման եկավ, թողնենք իր PR-շչիկների վերլուծությանը, ովքեր կարող էին վարչապետին պարզապես ուղեկցել կառավարության բուֆետ, որտեղ, ինչպես ամենուր, արձանագրվել էր գնաճ:
Օրինակ, կառավարության բուֆետում վաճառվող բլինչիկը թանկացել էր մոտ 20 տոկոսով: Մյուս սննդատեսակներն էլ էին թանկացել, բայց սպասարկող աշխատակցուհին խուսափեց տվյալներ տրամադրել՝ ասելով, որ իրենք գներով չեն զբաղվում: Հովիկ Աբրահամյանը, փոխանակ ստեղծված իրավիճակը կարգավորելու, սեփական վարկանիշի բարձրացմանն ուղղված շոուներ է բեմադրում:
Հրապարակ
Գաղտնիք չէ, որ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշակի հակասություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, և վերջինս հնարավորության դեպքում կհեռացներ նրան պաշտոնից: Մյուս կողմից, ասում են՝ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ԿԳ նախարար Աշոտյանն իրեն ավելի ինքնավստահ է զգացել և երբեմն անգամ չի ենթարկվել Տիգրան Սարգսյանի հրահանգներին: Իսկ հիմա չի կարողանում չենթարկվել Աբրահամյանին ու ստիպված է հոժարությամբ կատարել նրա հրամանները:
Ու քանի որ հարմար առիթի դեպքում Աշոտյանի պաշտոնը, անկախ ամեն ինչից, կարող է վտանգի տակ գտնվել, նա փորձում է ամեն կերպ կրթության ոլորտում «զարգացումներ» ապահովել, որպեսզի դրանով ապահովի նախագահի մոտ իր «գերազանցիկությունը»: Այդ զարգացնող ծրագրերից մեկն էլ վերջին շրջանում հավանության արժանացած «Կրթության գերազանցության ծրագիրն է», որ առաջ է «բրթել» Աշոտյանը՝ «Այբ» դպրոցի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանայի միջնորդությամբ: Այդ ծրագրին մենք դեռ կանդրադառնանք, միայն նշենք, որ «Այբ»-ը կարճ պատմություն ունի և դեռ չի կայացել, բայց «բարեփոխիչները» որոշել են դպրոցի դեռևս չուսումնասիրված փորձը ներդնել ողջ համակարգում:
Հրապարակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը հակիրճ անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:
Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, որին հետևելու հանձնարարական են ստացել նաև պատկան մարմինները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Գործադիրը սահմանել է, որ 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի ՀՀ կառավարությունը:
Որոշման գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:
Կկազմակերպվի տարեցների պատշաճ խնամքը
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև Քուվեյթի կառավարության կողմից Երևանի N 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի կատարման պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը: Տարեցների համար առանձնացված բաժանմունքի ստեղծումը հնարավորություն կտա անկողնային հիվանդներին մատուցել խնամքի և սպասարկման ծառայություններ:
ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու և այդ նպատակով «բրենդային» դեղորայք ձեռք բերելու համար կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է մոտ 62 մլն դրամ:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 14 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Երևանի Հալաբյան 38/7 հասցեում գտնվող հողատարածքի մի մասը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին: Այդ տարածքում Համաշխարհային բանկից ֆինանսավորվող վարկային ծրագրով կառուցվելու է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքը: Մեկ այլ որոշմամբ մոտ 12 մլն դրամ է հատկացվել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական Հ/Կ-ի կողմից բարեգործական ծրագրով իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների համար հաշվարկվող արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:
Շախմատի 2013թ. պատանիների աշխարհի առաջնությունում, 2014թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 69 մլն դրամ:
Գործադիրը հաստատել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով ըստ մասնագիտության և տարածքի աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը: Միաժամանակ նախատեսվել է, որ գործատուի կողմից վարձու աշխատողի վերաբերյալ անձնավորված հաշվառման շտեմարան ներկայացվող տվյալներում ավելացվի նաև աշխատողի մասնագիտությունը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը երկրի յոթ մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման, փողոցային լուսավորության համակարգերը, գազատարները, համայնքային կենտրոնները, մանկապարտեզները, հակակարկտային կայաններն ու այլ օբյեկտները նվիրաբերել է համայնքներին, այնուհետև՝ ոլորտային լիազոր մարմինների ղեկավարությամբ գործող կառույցներին:
Սահմանվել են մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևեր
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ:
Նիստում հավանություն է տրվել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին: Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիրը) մի գործիք է, որն հնարավորություն է տալիս ի մի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի ծախսերի պլանավորման և կատարողականի գնահատման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: 2010թ. սկսած ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 35 բյուջետային ծրագրի նկարագիր, որից 25-ը հրապարակված է նախարարության կայքում, 10-ն էլ կհրապարակվի:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև «Համատեղված ջրային պաշարների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին: Տրամադրվող միջոցներն ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանը և ենթակառուցվածքների վերազինմանը: Միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:
Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ
ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:
Կառավարությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրել «Լիֆտտեխնիկ» ՍՊԸ-ին՝ մարդատար վերելակների նախագծման, վերելակների և կառավարման էլեկտրոնային համակարգի սարքերի արտադրության և հավաքման գործունեության իրականացման համար:
Գործադիրը սահմանել է մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը: Դրա գործադրմամբ կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրա օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության արժանահավատությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատումը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությունը: Իրավական ակտով կապահովվի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքի նպատակային իրականացումը:
Կառավարությունը մոտ 125 մլն դրամ է հատկացրել 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ջրանցքներում ջրի պակասորդը մեխանիկական եղանակով լրացնելու ժամանակ ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար: Ավելի քան 280 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների՝ ս.թ. հուլիսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի օգտագործման ծախսը փոխհատուցելու համար: Նույն նպատակով «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին տրամադրվել է մոտ 125 մլն դրամ:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Իրականացվելիք կոնկրետ ծրագրի բովանդակությունը կողմերը լրացուցիչ համաձայնեցնելու են:
Գործադրի որոշումներով «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող պայթեցման միջոցներ, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին և «Լամբրոն ֆարմիմպեքս» ՍՊԸ-ին՝ երեք տարի գործողության ժամկետով տրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման արտոնագրեր:
Նիստի ավարտին կազմվել է կառավարության անդամների` Ամանորին զորամասեր և սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ ավանդույթը շարունակելու անհրաժեշտությունը: «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որևէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմ՝ դա ճիշտ կլինի նաև բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին», — շեշտել է կառավարության ղեկավարը:
Աժ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության: Մինչ թերթը տպարան ուղարկելը դեռ խորհրդակցությունը շարունակվում էր, և հնարավոր չէր քննարկումից որևէ մանրամասն իմանալ:
Լավատեղյակ աղբյուրը միայն ասաց, որ «հոր տարին տալուց հետո» Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը վրդովված է եղել ֆինանսական շուկայում ստեղծված վիճակից և նախօրեին ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա:
Հրապարակ
Երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» իրականացրեցին: Ինչի՞ մասին է խոսքը: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից. այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են. ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Ինչ է դա իրենից ներկայացնում:
Օրինակ Կենտրոնական բանկի նախագահը վեր է կենում ու ասում է, որ ազգային արժույթի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը միայն սպեկուլյացիաների արդյունք է. իրենք լիքը փող ունեն, բանկային համակարգը գերկայուն է, և շատ շուտով ազգային արժույթը սկսելու է արժևորվել: Նման «բանավոր ինտերվենցիաները» ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային:
Հայկական Ժամանակ
Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, դոլարը կկայունանա, սակայն դեկտեմբերի 16-ը սև երեքշաբթի դարձավ հայկական դրամի համար: Առավոտից սկսվեց ամերիկյան կանաչի «սահուն» թռիչքը: Առավոտյան բանկերում այն վաճառվում էր 505 դրամով, կեսօրին գինը հասավ 519-520 դրամի, իսկ երեկոյան դոլարի գնանշումը բանկերում հատեց 550 դրամի սահմանը: Սակայն բանկերը կամ 500-ական դոլար էին վաճառում, այն էլ միմիայն իրենց հաճախորդներին, կամ էլ արհեստական փոխարժեք էին նշել և հրաժարվում էին դոլար վաճառել:
Բանկերի առաջ մարդկանց կուտակումներ էին, բայց դոլար գնելը գրեթե անհնար էր: Փոխանակման որոշ կետեր էլ ավելի ազնիվ էին վարվում՝ ուղղակի դատարկ տեղեր էին թողել «վաճառք» տողի դիմաց: Ամերիկյան արժույթի փոխարժեքը վերջին երկու ամսում այսքան կտրուկ չէր աճել: Ռուսական ռուբլու գինը նույնպես սրընթաց բարձրացավ: Օրվա վերջին մոսկովյան բորսայում 1 դոլարը վաճառվում էր 80 ռուբլով, իսկ եվրոն, որն առավոտյան 63 ռուբլի արժեր, երեկոյան արդեն 100 ռուբլի էր: Երևանում 1000 ռուբլու դիմաց տալիս էին 6900-7000 դրամ: Տարադրամային այս ցայտնոտի մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
— Պարոն Բագրատյան, ամեն օր դոլարը թանկանում է: Կարելի է ասել՝ օրական 10 դրամով: Այսօր արդեն վաճառքի գինը 519 դրամ էր: Ինչո՞ւ է դոլարի փոխարժեքն այսչափ կտրուկ ավելանում:
— Ինձ թվում է՝ դոլարի թանկացման հարցում երկու պահ կա. առաջինը Ռուսաստանի վիճակն է: Ոչ այնքան, որ դրա հետ կապված տրանսֆերտներն են պակասել, այլ այն, որ սպասելիքները, որ տրանսֆերտները շուտով կպակասեն: Միևնույն ժամանակ, աշխարհում էժանանում են գազն ու նավթը, իսկ մեզ մոտ սխալ պայմանագրերի և մենաշնորհային իրավիճակի պատճառով գազի, նավթի գները չեն իջնում: Այսինքն, հանրապետությունը փոխանակ շահեր իրավիճակից, տուժում է: Այսպիսով, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան՝ կապված Կենտրոնական բանկի գործունեության հետ: Ոչ ոք չունի մոգական լուծումներ: Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել:
-Որո՞նք են խնդիրները: Ի՞նչ պետք է անի ԿԲ-ն, որ չի անում:
— Մասնավորապես, ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա: Երկրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվե՞լ են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով: Երրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ու անկանխիկը բանկերում: Հաջորդը՝ փորձե՞լ է արդյոք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Այս նորմատիվը վերջին ժամանակներս, մեր ունեցած տվյալներով, սկսել են համարյա չօգտագործել: Խոսքն արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է: Հինգերորդը՝ ինչպե՞ս են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում՝ ռուսական կամ օտարերկրյա: Արդյոք չե՞ն փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել: Վեցերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի՞ հետևանք է, թե՞ ընդհանրապես դոլարի պակասի հետևանք: Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն մեկ պատասխան ենք ստացել՝ որ այս ամեն ինչը սպեկուլյացիայի արդյունք է:
Ուզում եմ ասել մասնագիտորեն, ամենայն պատասխանատվությամբ: Ամեն տեղ սպեկուլյացիաները հնարավոր են, բացի արտարժույթի շուկայից: Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում արտարժույթի սպեկուլյացիա: Նման հասկացություն բնության մեջ չկա: Արտարժույթն ինքը բացառապես սպեկուլյատիվ շուկա է: Վերջում ուզում եմ նշեք նաև այն, որ 2004/05-2007/08 դրամի շուրջ 2 անգամ անտեղի արժևորումը, տնտեսական աճի տեմպերի արագացումն ու սպառման ընդլայնումը մի օր պիտի քթներիցս դուրս գար: Ի դեպ, այս մասին ավելի մանրամասն ընթերցողը կարող է ծանոթանալ ֆեյսբուքյան իմ էջից:
— Ավտոմեքենաների գազը կտրուկ թանկացավ՝ 4 օրում 190-ից հասնելով 230 դրամի: Ինչի՞ հետ է կապված, եթե «Գազպրոմ Արմենիան» գազի գինը չի փոխել:
— Պարզ հաշվարկի հետ: Դոլարի կուրսը փոխվել է:
— Գազալցակայաննե՞րն են թանկացրել:
— Այո, բա հո էշերը չե՞ն թանկացրել: Դա ի՞նչ հարց է: Ում են պատկանում գազալցակայանները, նրանք էլ թանկացրել են: — Գազալցակայանները Հայաստանում պատկանում են երկու-երեք մարդու: Կառավարությունը չի կարող այդ մի քանի մարդուն ասել, որ չէժանացնեն: — Գոյություն ունի կուրսի փոփոխություն: Սա նշանակում է, որ վաղը գազի գինը փոխվելու է, և տնտեսվարողները, որպեսզի այսօր չտուժեն, բարձրացնում են գազի գինը: Այն գազը, որ տանը վառում ենք, դա էլ շուտով կթանկանա:
— Դոլարը որքա՞ն է թանկանալու, ըստ Ձեզ:
-Չգիտեմ, բայց գազն ու էլեկտրաէներգիան շուտով կթանկանան
Սյուզան Սիմոնյան
Քաղաքական կուլիսներում համառ լուրեր են շրջանառվում, թե ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արա Նռանյանը առաջիկայում նշանակվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ:
Որոշ գնահատականներով, այս կետից կսկսվի Դաշնակցության ներգրավվումը իշխանության կազմում: Կանխատեսվում է, որ ՀՅԴ–ն,շուտով դե ֆակտո կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ և կստանա մի քանի կարևոր պաշտոններ:
Հայկական Ժամանակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.