07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովն ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը.
103 կողմ 7 դեմ, և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ըստ այդ պայմանագրի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո, Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, թե հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի:
Ըստ նրա նման մտավախությունը չափազանցված է: Սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ արժեն այդ հավաստիացումները մի երկրում, որտեղ ԿԲ փոխնախագահ Երիցյանն ասում է, թե՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները. լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը, արժութային շուկայում ինտերվենցիաները: Չնայած այս ամենին, անզեն աչքով էլ է երևում, որ իրավիճակը մնում է անկայուն:
Եթե դրան ավելացնենք, որ հունվարի մեկից բարձրանալու է էլէներգիայի գնման գինը, որն էլ իր հետ կբերի նոր թանկացումներ, պատկերն ավելի պարզ կլինի:
Ստացվում է, Երիցյանը վստահեցնում է, որ գների մեծ տատանում չի սպասվում՝ 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս:
Ըստ Երիցյանի ԿԲ ակտիվները բավարար են արհեստական տատանումները մեղմացնելու համար. «Ինչ վերաբերում է առևտրային բանկերին, ապա նրանց կապիտալի բավարարության գործակիցը նույնպես բարձր է: Բանկերն ունեն և կանխիկ, և համապատասխան անկանխիկ դոլարային լիկվիդայնություն»,-ասել է Երիցյանը:
Դժվար է միանաշանակ հավատալ պրն Երիցյանին, ծավալվող իրականությունն այլ բան է ասում:
Նշենք, որ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:
Հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն. ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, թե իրենք կողմ են անդամակցությանը:
«Հայաստանի ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում, Հայ ազգային կոնգրես կուսակցությունում և ՀԱԿ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից հետո, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»,-նշեց նա:
Իսկ մինչ այդ նշեց, թե իրենց դիրքորոշումը ներկայացնելիս պետք է այսպես ձևակերպեն՝ «ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք»: ՀԱԿ պատգամավորը նշեց, թե այդ դեպքում իրենք չէին խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև և նվաստացուցիչ շրջադարձ կատարեին դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արևմուտքի վստահությունը և Ռուսաստանի հարգանքը, ժողովրդից չէին թաքցնի ոչ եվրաասոցացման, ոչ էլ ԵՏՄ բանակցությունների ընթացքը:
Նա նշեց, որ իրենք վստահ են, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման, սակայն այսօր արդեն դրանք իրականացնելն այլևս հնարավոր չէ:«Ուստի, որոշում կայացնելիս՝ ելակետ ենք ընդունել այս պահին ստեղծված իրողությունները և առաջնորդվել Հայաստանի գերագույն պետական շահերով և ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով»,-ասաց նա:
Զուրաբյանը նշեց, թե միևնույն ժամանակ, իհարկե, հասկանում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ:
«Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության և Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաև ՀՀ-ի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»,-ասաց նա և նշեց, որ, հետևաբար, ԵՏՄ-ի անդամակցությունն առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման խնդիրը:
1in.am
ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն. մի կողմից համաողովրդական շարժման անորոշությունը և ճանապարհային քարտեզի բացակայությունը, որը դժգոհություններ է մտցրել արմատականների շարքերում, մյուս կողմից Գ. Ծառուկյանի՝ կուսակցության ներսում «իշխանափոխության» գործընթացը խռովել է ներկուսակցական անդորրը և քողարկված պայքարի մղել միմյանց դեմ։ Ծառուկյանը, ասում են, սովորություն ունի, լռում-լռում է ու անսպասելի փոխում «պեռվի կռուգը»:
Հրապարակ
Հանրապետական պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը վատ վիճակում է հայտնվել, ինչպես իր բիզնեսմեն կոլեգաներից շատերը։ Դոլարով վարկ է վերցրել, գյուղացիներին մթերումների գումարները վճարել եւ հիմա բարձր կուրսով է վճարելու վարկը։ «Վատ, շատ վատ ենք։ Եթե մենք ապրանքը վաճառում ենք դրամով, երբ դոլարով ենք վարկերը վերցրել, ո՞նց պիտի լինենք, վատ ենք։ Ես հույս ունեմ, որ էս քանի օրն է տեւում ու կարգավորվելու է, հիմա վաղ է ասել կանխատեսումների մասին, թե ինչ քանակի տույժեր կունենանք»:
Ալիկ Պետրոսյանը հավաստիացնում է, թե իրենց արտադրանքը չեն թանկացրել, հակառակը՝ ավանդույթի համաձայն, դեկտեմբերին 15-20 տոկոս ցածր գնով են վաճառում։ Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ սրտնեղեց. «Շատ դժվար է ոչ թե իմ, ձեր ու բոլորի համար, երբ որ մի երկրում չորս տեսակ վալյուտա է գործում՝ դրամ, ռուբլի, դոլար, եվրո։ Այս սիտուացիաներում պետությունը դիմակայում է, երբ ուժեղ տնտեսություն ունի»:
Հրապարակ
Այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով դոլարի փոխարժեքի կտրուկ աճի և որոշ ապրանքների թանկացումների վերաբերյալ հարցին, ասել է, թե՝ դա սպասելի էր:
Իսկ թանկացումների դեմ հասարակության բողոքը Գրիգորիչը բնական է համարել, նշելով, թե դրանով ամենից շատ մտահոգվում են հենց իշխանությունները:
Հարցին, թե՝ իշխանությունները մտահոգված չեն հնարավոր բողոքի ալիքից, Սահակյանը պատասխանել է. «Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս զգույշ լինել ալիքների հետ»:
Սոցիալական խավերին ծայրահեղ բևեռացման հասցրած իշխանության ներկայացուցիչը իրավունք չունի նման կերպ արտահայտվելու, եթե իհարկե ձեռք չի առնում ժողովրդին: Այսօր ազգաբնակչության որոշակի տոկոս մեկ միլիոն դրամ է տալիս 2 հոգու համար 7 օրվա հանգիստ կազմակերպելու համար, իսկ մի ստվար հատված բանկերում վիզը ծուռ հերթ է կանգնում Նոր տարին ( որի հանգստյան օրերը տարեցտարի երկարում են. այս տարի հանգստանալու ենք 13 օր) դիմավորելու համար վարկ վերցնելու ակնկալիքով:
Իսկ ապագան անորոշության մեջ է, որոշակի են միայն թանկացումները, բեսպրեդելն ու օր օրի աճող դժգոհությունը:
Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձևը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլևս չմասնակցել: Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ: Երեկ այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Մեր հստակեցմանը՝ եթե եռյակն առաջիկայում նախկինի պես բազմահազարանոց հանրահավաք կազմակերպի, չե՞ն մասնակցի, պատասխանեց. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»: Այս մարտավարությունից ելնելով՝ ազատամարտիկները չեն մասնակցի նաև ոչ պակաս վճռական ու ՀԱԿ-ԲՀԿ գործունեությանը քննադատող Րաֆֆի Հովհաննիսյանի մենահավաքի՞ն, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին: «Առանձին ակցիաներին ու հավաքներին մենք չենք մասնակցում, եթե համաժողովրդական կլինի, կոնկրետ իշխանափոխության նպատակին կծառայի՝ ուրիշ բան: Մենք վճռական գործողությունների կողմնակից ենք, բայց ոչ առանձին-առանձին միջոցառումների ձևով: Միայն համաժողովրդական պայքարի միջոցով ու կոնկրետ քայլով: Հիմա քննարկումներ են գնում, մեզ համար էլ եթե հիմնավորեն՝ համաժողովրդական շարժման էս ձգձգումն արդարացված է, կտեսնենք, թե ինչ միտում ունի, ու կբարձրաձայնենք մեր անելիքների մասին»: Ըստ մեր զրուցակցի, մինչև դեկտեմբերի 5-ը կարող է և իրավիճակ փոխվել: Դեկտեմբերի 10-ին էլ սպասվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված եռյակի երթը, որին ևս ազատամարտիկները չեն պատրաստվում մասնակցել:
«Րաֆֆի լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե այլ առաջնորդ, առանձին հավաքներին մենք չենք մասնակցի, մի անգամ կորոշեն ու վերջ: Ով ուզում է լինի, անձնավորված հավաքներին մենք չենք գնա, համաժողովրդական առաջարկների դեպքում միայն: 10-ին էլ պիտի հավաքվեն, Մարդու իրավունքների պաշտպանության օրվա համար երթ կազմակերպեն, սրանք էնպիսի միջոցառումներ են, որ ամեն օր արվում են Ազգային ժողովի, կառավարության, այլ գերատեսչության մոտ, հո մենք ամեն տեղ չե՞նք վազելու, մենք հոկտեմբերի 24-ից հետո հայտարարել ենք՝ մենք կանգնելու ենք այն ուժի շուրջ, ով որ գալու է խնդիր լուծելու, մնալու նպատակով: 5-ին կամ 10-ին եթե չեն հայտարարի, որ ռադիկալ իշխանափոխության համար են հավաքվելու, չենք գնա, ինձ համար ցանկալի է նոր տարին մտնել առանց իշխանությունների:
Հրապարակ
«Ազգային ժոդովի կանանց մոտ տարօրինակ ակտիվություն է նկատվում, սակայն դա տեղի է ունենում յուրաքանչյուր նստաշրջանի հայտարարությունից հայտարարություն: Տպավորություն է, թե նրանց վրա է դրված ընդդիմության «պորտը» տեղը դնելու «սուրբ ու հայրենանվեր» առաքելությունը: Երեկվա հայտարարությունների ժամն էլ այս հարցում բացառություն չէր: Հայկ Բաբուխանյանից առաջ ու հետո ելույթ ունեցան դահլիճում մնացած երկու «հատընտիր» ՀՀԿ-ական կանայք՝ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նրանց վրա կուսակցությունից ի վերուստ «պլան» է դրված, որ ամեն մեկն իր կարողությունների սահմաններում հակադարձի անզուսպ ընդդիմադիրներին, հատկապես գոնե Զարուհի Փոստանջյանին՝ «կանայք՝ կանանց» սկզբունքով: Մյուս «պրոբլեմային» պատգամավորին՝ Նիկոլ Փաշինյանին հակադարձողներն էլ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանն են: Իսկ ԲՀԿ-ի «խոսողների» վրա «աշխատում» են Կարեն Ավագյանը և էլի մի քանիսը:
Հրապարակ
Սույն հարցուպատասխանը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 2-ի ԱԺ լիագումար նիստում.
Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդամենը 5 ձայնի տարբերությամբ չեն անցել: Խորհրդարանի այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստին, «կողմ» է քվեարկել 54 պատգամավոր, «դեմ»՝ 59, ձեռնպահ՝ 4: Դեմ են հանդես եկել միայն իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները;
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները կողմ են քվերակել: Ընտրական օրենսգրքում փոփոխությունները ենթադրում էին խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի անցում:
NEWS.am
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.