07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014թ.-ի հունիսի 24-ին Երեւանում եւ հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը: Այս պայմանագրով Հայաստանին հատկացվում է 25,5 մլն. եվրո գումար:
Հիմնական զեկուցող ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Ջրի կորուստները բյուջեում արձանագրված են 76,1 տոկոս: Սա նշանակում է, որ մեր խմելու ջրի ռեսուրսի 76,1 տոկոսն անհետ կորում է: Կարո՞ղ եք ասել, թե վերջին տարիներին ինչքան վարկ ենք վերցրել կորուստները նվազեցելու համար և ինչքանով եք նվազեցրել»:
Ի պատասխան Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ջրի կորուստը նվազեցրել են 35 տոկոս, այն հատվածներում, որտեղ ներդրումներ են արվել:
Այս ցուցանիշը զարմացրեց անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին. «Զարմանում եմ, երբ ասում եք, թե 35 տոկոս կորուստը նորմալ է»: Վերջինս նշեց, թե բողոք է ստացել Գյումրիի բնակիչներից, որ խողովակների փոփոխման հետևանքով խմելու ջուրը դարձել է խմելու համար ոչ պիտանի,առանց ֆիլտրման: «Շատ տներում եռացնում են, նոր խմում են, առանձնապես հիվանդության դեպքեր չեն եղել, բայց ջրի համը կտրուկ փոխվել է»,- ասաց Նաիրա Կարապետյանը:
Գագիկ Խաչատրյանն արձագանքեց, ասելով, թե երբ բնակիչները տեսնում են, որ խողովակները սև են, հաստատ մտածում են, որ դա կոյուղու խողովակ է, կոյուղու հետ է կապված: «Այդ խողովակները, ես վստահեցնում եմ, որ սերտիֆիկացված են, դրանք շատ ամուր են, շատ երկար կծառայեն, շատ որակով են»,- նշեց նա:
Նաիրա Կարապետյանը շարունակեց, որ խողովակների գույնը բնակիչներին ընդհանրապես չի հետաքրքրում, չի հետաքրքրում նաև, թե քանի տարի կծառայեն դրանք: «Գուցե ձեր մատնանշած խողովակները, որոնք ունեն աշխարհի ամենալավ սերտիֆիկատները, հավերժ ծառայեն, բայց ես անձամբ եմ խմել այդ ջուրը, ջրի համը փոխվել է: Ստիպված են եռացնել»,- ասաց Կարապետյանը: Գագիկ Խաչատրյանը դարձյալ չհամաձայնեց, և պատգամավորը նրան հրավիրեց Գյումրի՝ ծանոթանալու իրավիճակին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գոյություն ունի 35 տոկոս կորուստ, որը կապ չունի ցանցի մաշվածության, տեխնիկական խնդիրների հետ. «Լրիվ ուրիշ գործոնների ազդեցության տակ են, ինձ համար դա կոռուպցիոն գործոններ են: Առանց վարկ վերցնելու կարելի է նվազեցնել ջրի կորուստը: Մենք վարկ ենք վերցնում և ուրախանում ենք, որ մինչև 35 տոկոս նվազեցրել ենք: Նախ պետք է վերացվի այդ 35 տոկոսը, որ այսքան վարկ վերցնելու արդյունքում էլ չի վերացվում»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ դեմ է քվեարկելու նախագծին:
Նույնն ասաց, նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Բոլոր վարկային ծրագրերին դեմ եմ քվեարկելու, քանի որ մի քանի օր առաջ ԵՏՄ-ին ծափողջույններով միացան և խոստացան, որ դրախտային պայմաններ են լինելու: Եթե ունենք այդպիսի հզոր երկիր, ջրամատակարարումը բարելավեք, մենք էլ իմանանք, թե ինչու ենք մտնում ԵՏՄ-ի մեջ»,-նշեց Արզումանյանը:
Այնուամենայնիվ հանձնաժողովը 7 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց, և այս նոր վարկի հարցը մտավ մեծ օրակարգ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Մհեր Շահգելդյանը:
galatv.am
Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությաճբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» — «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը [ընդհուպ մինչև ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը] հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր և այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում:
Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետև արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են:
Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի:
Առավոտ
Խմբագրական
Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց՝ հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին: «Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգևորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս»: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: «Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…»: Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: «Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում»: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: «Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաև, ավելին ոչինչ տեղի չի ունեցել»: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: «Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ»:
Հրապարակ
Եռյակը և ոչ իշխանական ուժերը ռեժիմի մի մասն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Սարուխանյանը՝ հորդորելով բոլորին չխաբվել կեղծ ընդդիմության իշխանափոխության կոչերին:
«Պետք չէ խաբվել կեղծ ընդդիմությանը: Մեզ համար եռյակը և ոչ իշխանական ուժերը ռեժիմի մի մասն են, և այս գործողություններով ռեժիմն ապացուցում է, որ հոգեվարքի մեջ է: Ոչ մի իշխանափոխություն էլ չի պատրաստում անել: Թող ժողովրդին չդարձնեն իրենց խաղիկների հետեւորդ: Եռյակ, դուետ, քառյակ, յոթնյակ՝ սաղ ռեժիմի ներքին խաղերն են»,- ասաց նա։
Սարուխանյանի խոսքով՝ Եռյակը, ոչ իշխանական ուժերը և իշխանությունը 20 տարի համագործակցում են:
«Թե՛ եռյակը (հիմա կարծես թե դուետ է դարձել), թե՛ հանրապետականները էս 20 տարի ա միասին ոչնչացրել են հայ մարդու ոգին, միասին իրականացրել են արտագաղթի պրոցեսը, հիմա ինչ-որ տեսիլք են ստեղծում ժողովրդի մեջ, թե իբր իշխանափոխություն են պատրաստում: Ժողովուրդը գիտի, որ սրանց բոլորից էլ պետք է ձերբազատվել, և այդ ձերբազատման ճանապարհը հստակ այսօր ցույց է տալիս «Նախախորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:
news.am
Տիգրան Կարապետյանի հայտնվելն Ազատության հրապարակում ԱԼՄ-ի տարիների նոստալգիա առաջացրեց: «Ես եկել եմ, որովհետեւ ժողովուրդն է այստեղ», – ասաց նա: Լիդերների բացակայությունն արդարացվա՞ծ է: «Հենց էդ է էլի, որ ժողովուրդը պետք է տեսնի իրենց միասնությունը, չի տեսնում, դրա համար էլ քիչ մարդ կա ու … ինչ ասեմ, չգիտեմ»:
Հիասթափվա՞ծ չէ, ինքը Գագիկ Ծառուկյանին շարժման լիդեր էր ուզում հռչակել: «Չէ, հիասթափված չեմ, Ծառուկյանն արժանի անձնավորություն է ամեն դեպքում, ինքն այլընտրանք չունի, մենք ինչ ընդդիմադիր ունեինք, հիմա Սերժի կողքն են, փախել են, գրվել ՀՀԿ-ի ցուցակում, իսկ մենք փախնող չենք… ես եկել եմ ժողովրդի համար»:
Հրապարակ
ՀՅԴ-ում ինչ-ինչ զարգացումնե՞ր են ընթանում` փետրվարին սպասվող Ընդհանուր ժողովին ընդառաջ՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Ո՛չ, այդպես չէ, սո՛ւտ են ասում, ո՞վ է ասում»: ՀՅԴ շարքերը: «Շարքերի հետ մե՜նք ենք շփվում, ձե՞զ ինչի են տեղյակ պահում»: «Քայքայում» ենք ձեր շարքերը: «Կանեք դուք, ձե՞զ ինչ կա, բայց դա ձեզ չի հաջողվի, միևնույն է»: Իսկ շարքերը ցանկանում են, որ Բյուրոյի ներկայացուցիչ լինի Վիգեն Հովսեփյա՞նը, թե՞ մնա Հրանտ Մարգարյանը: «Շարքերն իրենց ցանկությունը հայտնելու ձևն ու եղանակը շատ լավ գիտեն և կարտահայտեն»:
Շարքերն ու դրսի կառույցները դժգոհ են, որ ՀՅԴ էլիտան համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ` հատկապես սահմանադրական փոփոխությունների մասով: «Այո, մենք այդ առնչությամբ հարցեր ենք առաջ քաշել, սակայն բանակցությունները դեռ արդյունքներ չեն արձանագրել, և եթե մեր առաջարկներն ընդունվեն, մենք գոհ կլինենք»: Հնարավո՞ր է կոալիցիա կազմեք իշխանության հետ: «Կոալիցիայի մասին խոսք չի գնում, պետք չէ շեղելու, իմաստը նսեմացնելու համար հարցեր բարձրացնել, որոնք այսօր չեն քննարկվել:
Հրապարակ
Իտալական IL GIORNO թերթում դեկտեմբերի 8-ին լույս է տեսել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
– Պարոն Նախագահ, ի՞նչ ազդեցություն ունի ադրբեջանական նավթն ու գազը բանակցությունների վրա:
– Նավթը և գազը ունեն ազդեցություն աշխարհաքաղաքականության վրա և Ադրբեջանը բացառություն չէ: Բայց պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. որքան շատ է Ադրբեջանը արտահանում ածխաջրածիններ, այդքան կարծրանում է նրա տրամադրվածությունը բանակցությունների հանդեպ: Կա մի մշտական զուգահեռ ածխաջրածինների արտահանման պայմանագրերի և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ փոխզիջումների գնալու ցանկության միջև: Առաջին ազդանշանն էր 1997թ., երբ առաջին նավթային ծրագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվեց բանակցել մեզ հետ: Եվ այս զուգահեռը շարունակվում է:
– Ինչո՞ւ:
– Նավթից ստացվող բարձր եկամուտների շնորհիվ, վերջին 10 տարիների ընթացքում, ադրբեջանական ռազմական ծախսերը ավելացել են 2500 տոկոսով: Բայց ես կարծում եմ, որ նավթը և ռազմական ծախսերը ոչինչ են, երբ պայքար ենք մղում ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար: Ավելին, ածխաջրածինների արտահանման եկամուտներից Ադրբեջանի կառավարությունը կարող էր ունենալ մի սքանչելի հնարավորություն և զարգացնել սոցիալական քաղաքականությունը, լինել առաջադեմ, այլ ոչ թե դառնար Եվրասիական մայրցամաքի ամենաազատասպան ռեժիմներից մեկը, որը ճնշելով ազատ մամուլի ձայնը՝ տարածում է հակահայկական ռազմատենչ քարոզչություն:
– Ինչո՞ւ ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում:
– Իրավացի եք, անշուշտ կարող են ավելին անել: Հարկավոր է նշել, որ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ շարունակվում են ադրբեջանական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մեկուսացմանը և միջազգային կազմակերպությունների ուշադրության նվազեցմանը: Իհարկե, սա մարդու իրավունքների խախտումների և Ադրբեջանի ճնշումների շարունակություն էր, որոնց ենթակա էինք ԽՍՀՄ ժամանակ: Ադրբեջանի յուրաքանչյուր քայլն այս ուղղությամբ մի կողմից ցույց է տալիս ամբողջ աշխարհին մեր պայքարի լեգիտիմ պատճառները, մյուս կողմից ամրապնդում է մեր վճռականությունը՝ հաստատուն քայլերով շարժվել դեպի մեր պետության կառուցումը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, մեր հանրապետության անկախության և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի գործընթացին, ցավոք, ականատես ենք երկակի չափանիշների: Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը դրա վառ օրինակներն են: Ամեն դեպքում մենք չենք հուսահատվում: Մեր պետականությունը հիմնադրվեց այն պահին, երբ աշխարհի ամենակարևոր ժողովրդավարական համակարգերի նման, մենք էլ պատասխանեցինք հակառակորդի ոտնձգություններին` իրականացնելով մեր ապստամբելու և ինքնորոշման իրավունքը: Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:
– Ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայաստանի հետ:
– Գիտեք, ցեղասպանություն վերապրած հայոց սփյուռքը Հայաստանի և Արցախի մեջ տեսնում է իր հայրենիքը: Արցախի, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ինքնության առումով կան, մի տեսակ, սիմբիոտիկ հարաբերություններ: Սա չի ազդում մեր դե ֆակտո անկախության և մեր հանրապետության դե յուրե ճանաչմանը հասնելու վճռականության վրա:
– Հակամարտության մեջ կա՞ր կրոնական բաղադրիչ:
– Ոչ, պատճառները համամարդկային էին հիմնարար իրավունքների տեսանկյունից: Սակայն պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կար կրոնական շահարկում, երբ ադրբեջանական ճակատը բաղկացած էր չեչեն ջիհադիստներից և աֆղան վարձկաններից:
– Լեռնային Ղարաբաղը դեռ ճանաչված չէ։ Ինչպիսի՞ն է լինել մի երկրի նախագահ, որը դե յուրե գոյություն չունի։
–Ես ինձ «թերի» նախագահ չեմ զգում, քաղաքացիները ընտրել են ինձ և մենք պայքարում ենք մեր ժողովրդի ազատության համար: Երեկ մենք նահանջելու տեղ չունեինք խրամատներում` պաշտպանելով մեր գյուղերը, այսօր` մեր ժողովրդավարական համակարգի ամրապնդման գործում: Ես շատ վճռական եմ տրամադրված:
– Սխալներ կայ՞ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ:
– Բոլոր պատերազմները ողբերգություններ են: Ես կիսում եմ ամեն մի անհատի, թե՛ մի կողմի, թե՛ մյուս, մահվան ցավը: Պատերազմը մեզ պարտադրվեց, մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք մի զգայունություն. նոր պատերազմից կարելի է խուսափել: Ակնհայտ է, որ Բաքվին պակասում է այս զգայությունը և որոշ դասեր մոռացվել են:
– Իսկ Իտալիայի հետ հարաբերություննե՞րը:
– Իտալիայի ժողովրդի հետ առկա են շարունակական մշակութային և արժեքային շփումներ: Չկան դեռ քաղաքական և տնտեսական պաշտոնական հարաբերություններ: Մենք բազմապատկում ենք մեր բազմադարյա բարեկամության ներուժը: Իհարկե, դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ նաև ձեր վերածնունդը ոգեշնչեց մեր պայքարը, ավելին՝ պատերազմի ժամանակ որքան կարևոր էին Լոմբարդիա և Վենետո նահանգների քաղաքական գործիչների առաքելությունները Արցախում: Մենք գիտակցում ենք, որ այն Եվրոպան, որը պատկանում է ժողովուրդներին, չի ավարտվում Արցախում, այլ ավելին՝ սկսվում է Արցախից: Մենք այդ Եվրոպայի առաջնագիծն ենք:
– Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց, ո՞րն է Ձեր ուղերձը:
– Մենք՝ այդ ցեղասպանության վերապրողների ժառանգներս, 20 տարի առաջ միայնակ ստանձնեցինք մի նոր ցեղասպանություն կանխելու պարտավորությունը և դա կանենք ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի: Իհարկե, Բաքվի կողմից քարոզվող հայատյացությունը բավականին վտանգավոր արկածախնդրություն է:
tert.am
Ազգային մրցունակության հիմնադրամում ընթացող խմորումների մասին գրել էինք դեռևս ամռանը: Հովիկ Աբրահամյանի` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո սկսվել էր փլուզումը: Դեռևս այդ ժամանակ հիմնադրամից հոսք էր սկսվել, անգամ խոսակցություններ կային, որ գործարար Ռուբեն Վարդանյանն է պատրաստվում լքել հոգաբարձուների խորհուրդը: Վարդանյանի դուրս գալն ավելի շատ պայմանավորվում էր Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններով:
Թեև դրանց մասին հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը ժամանակին հերքում էր, ինչպես հերքում էր հիմնադրամում առկա խնդիրները, սակայն նախօրեին նա ազատման դիմում է գրել: Տեղեկացանք, որ հիմնադրամից առաջիկայում այլ դիմումներ ևս կլինեն: Խաչատուրյանը խուսափում է իր ազատման, ինչպես նաև հիմնադրամում տիրող վիճակի մասին խոսել, 2 օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Օրեր առաջ էլ թեև խոստացել էր հարցազրույց տալ, բայց հետո խուսափեց: Ինչպես տեսնում եք, Հովիկ Աբրահամյանը շարունակում է ջնջել Տիգրան Սարգսյանի հետքերը, թեև ասում են, որ հիմնադրամի անկման պատճառը ներդրումների խիստ նվազումն է:
Հրապարակ
Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքում արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը։ Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները, Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը։ Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խոր դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով:
Հրապարակ
Պարոն Սերժ Սարգսյան,
չգիտեմ ինչպես Դուք, բայց ես ժամանակին միամտաբար չէի պատկերացնում, որ Ձեր նախագահության օրոք կհայտնվեմ չորս շինծու դատական (այդ թվում մեկ «քրեական») գործերով հետապնդվողի կարգավիճակում:
Ես այսօր Ձեզ եմ դիմում հենց այդ՝ դատապարտյալի, մարդ ծեծելու, զրպարտությունների մեջ մեղադրվողի կարգավիճակում: Դուրս եկեք փողոց, հարցրեք Ձեր երկրի քաղաքացիներին. որևէ մեկը կհավատա՞, որ ոչ թե Ձեր մարզպետները, նախարարները, պատգամավորներն են մարդկանց ծեծում, նվաստացնում, գնդակահարում, այլ՝ Հմայակ Հովհաննիսյանը: Դուք անձամբ, պարոն Սարգսյան, դրան հավատո՞ւմ եք:
Այո, իհարկե, հավատը իրավական կատեգորիա չէ: Բարոյականությունն էլ իրավական կատեգորիա չէ: Ուստի կարելի է չքմեղանալ և ասել, որ դատարանները մեզանում անկախ են և իշխող ուժի կողմից չեն օգտագործվում քաղաքական հաշվեհարդարների նպատակով, սակայն փաստը մնում է փաստ՝ վերոնշյալ շինծու, կեղծ մատնությունների վրա հիմնված գործերն իմ դեմ սկսվել են այն ժամանակ, երբ ես պատգամավորության թեկնածու էի և 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրվեցի ԱԺ պատգամավոր: Փաստը մնում է փաստ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրարշավի օրերին՝ մարտի 1-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր և բիզնես գործընկեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սենիկ Ջուլհակյանին ՀՀ կառավարության որոշմամբ վաճառվեցին ոչ միայն «Հայէներգոնախագիծ» ՓԲԸ-ի տարածքները, այլև Մոսկովյան 33ա շենքի չորս այլ սեփականատերերի, այդ թվում՝ իմ, ընդհանուր սեփականությունը հանդիսացող տարածքները (մուտքերն ու աստիճանավանդակները): Փաստը մնում է փաստ, որ կառավարության այդ որոշումը նպատակ ուներ քաջալերելու Սենիկ Ջուլհակյանի և նրա հովանավոր Սուրիկ Խաչատրյանի ոտնձգություններն իմ և Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ (2002 թվականից ՀՔՄ-ն օրինական եղանակով գրանցված է իմ սեփական տարածքում՝ Մոսկովյան 33ա հասցեում):
Այս ոտնձգությունները կազմակերպված սադրանքի տեսքով դրսևորվեցին ընտրարշավի տասնհինգերորդ օրը 2012թ. ապրիլի 21-ին, երբ Սենիկ Ջուլհակյանն իր աշխատակիցների հետ միասին փորձեց արգելակել իմ մուտքը ՀՀ քաղաքագետների միության գրասենյակ, որտեղ այն ժամանակ տեղակայվում էր նաև քաղաքագետների միության վարչության նախաձեռնությամբ ստեղծված ընտրությունների օրինականության հանրային վերահսկողության Միասնական շտաբը: Բացահայտ և կոպտորեն ոտնահարվեց պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը, ինչպես նաև խոչընդոտվեց քարոզարշավին ազատ մասնակցելու՝ օրենքով ամրագրված պատգամավորության թեկնածուի իրավունքը, ինչի մասին Միասնական շտաբը և ՀՀ քաղաքագետների միության վարչությունը հանդես եկան հայտարարություններով (դրանք հրապարակվել են մամուլում և ուղարկվել են մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին): Այս հայտարարությունների պատասխանն եղան իմ դեմ հարուցված մեկ քրեական գործը և ներկայացված երկու քաղաքացիական հայցերը…
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սենիկ Ջուլհակյանը, դառնալով իշխող ուժի ձեռքում իմ և քաղաքագետների միության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիք, իշխանություններից ստացել է իմ սեփականությունը՝ քաղաքագետների միության տարածքը, որպես ավար խլելու «դաբրո»: Օրինական սեփականության զավթման մարտավարությունը պարզորոշ դրսևորվեց, երբ դատավոր կոչեցյալները մեկը մյուսի հետևից ինձ խոշոր չափի դրամական տուգանքների ենթարկելու մասին վճիռներ կայացրեցին: Հաշվարկը պարզ է. տուգանքների չվճարման պատրվակով ունեզրկել ինձ և զավթել քաղաքագետների միության գրասենյակը:
Ինչպես նշվում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա՝ 2012 թվականի զեկույցում կարևորագույն վկաներին, ովքեր ապացույցներ ունեն ամբաստանյալի անմեղության վերաբերյալ, վկաների ցուցակից հանելը Հայաստանի դատաիրավական պրակտիկայում կիրառվող մարդու իրավունքների ոտնահարման լայնորեն տարածված մեթոդներից է: Զեկույցի այդ թեզի ճշմարտացիության մեջ ես համոզվել եմ իմ սեփական մաշկի վրա:
Իմ գործում էլ, ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում, «դատավորները վերահսկել են վկաների ցուցակը» և ներգրավել են միայն կեղծ վկայություններ տված Սենիկ Ջուլհակյանի ֆիրմայի վարձու աշխատողներին՝ հրաժարվելով որպես վկաներ ներգրավել դեպքի վայրում ներկա ՀՔՄ անդամներին: Նրանցից երկուսը հարցաքննվել են քննիչ Արա Պողոսյանի կողմից, սակայն երբ պարզվել է, որ դրանք վկայում են իմ անմեղությունը, չեն ընդգրկվել վկաների ցուցակում: Մյուս կողմից, դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է իրեղեն ապացույց ճանաչել դեպքի տեսագրությունը, որը հեռարձակվել է «Արմենիա» հեռուստատեսությամբ, տեղադրված է youtube-ում և ապացուցում է, որ ես մատով իսկ չեմ դիպել Սենիկ Ջուլհակյանին: Եթե այդ անձնավորությունը, ամեն գնով ձգտելով խոչընդոտել իմ մուտքը իմ նախընտրական շտաբ, անզգուշաբար վնասել է մատը, ես ի՞նչ մեղք ունեմ:
Գործ սարքելու նպատակադրվածության ճչացող ապացույց է այն, որ դուռը ներսից ուժ գործադրելու միջոցով բացած իմ նախընտրական շտաբի անդամ Արմեն Առաքելյանին քննիչ Արա Պողոսյանը և դատավոր Գագիկ Պողոսյանը հանել են դատակոչվող վկաների ցուցակից: Մյուս կողմից, երկու քաղաքացիական գործերով դատավորներ Ռ.Ներսիսյանը և Ա.Մելքումյանը մերժել են իմ միջնորդությունները՝ գործող օրենսգրքի համաձայն կասեցնել քաղաքացիական հայցերով դատաքննությունը մինչև քրեական գործով դատաքննության ավարտը: Արդյունքում ես ստիպված էի զբաղվել միաժամանակ երեք գործերով, իսկ դատավորները վերջում՝ իրենց շինծու վճիռները կայացնելիս, փարիսեցիաբար ինձ կշտամբեցին, թե պատշաճ մակարդակով չեմ օգտվել պաշտպանության իմ իրավունքներից: Ինչպե՞ս օգտվեի, եթե մտավորականի իմ համեստ հնարավորություններով ստիպված էի դատական ծախսերը հոգալ միաժամանակ երեք գործերով: Սա է Ձեր երկիրը, պարոն Սերժ Սարգսյան՝ երկիր, որից այսօր գլխապատառ փախչում են տասնյակ հազարավոր հայեր:
Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ քաղաքական հաշվեհարդարի այս խայտառակ գործերը, հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան մեծ հնչեղություն. իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործի դրմամբ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորին մանդատից հրաժարեցնելու պարտադրանքը, հասարակական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով օգտագործվող օրինական սեփականության նկատմամբ իշխանությունների ոտնձգությունը չեն կարող մնալ անպատիժ: Գոյություն ունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից իմ սեփականության իրավունքի ոտնահարման մասին, ինչպես նաև` խաթարված սեփականության իրավունքը վերականգնելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված պահանջ, որոնք առ այսօր չեն կատարվել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի սույն որոշումն ամրագրվել է 2012թ. ՄԻՊ տարեկան զեկույցում՝ որպես կառավարության կողմից քոաղաքացու սեփականության իրավունքի խախտման փաստ: Արձանագրվել է, որ կառավարությունն իրավունք չուներ շենքի համասեփականատերերի ընդհանուր սեփականությունը՝ մուտքերն ու աստիճանավանդակները, սեփականաշնորհել նոր համասեփականատիրոջը և պարտավոր է վերանայել 2012թ. մարտի 1-ին ընդունված սեփականաշնորհման մասին որոշման համապատասխան կետը:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումն անտեսելու հետևանքով 2013թ. դեկտեմբերի 28-ին Սենիկ Ջուլհակյանն ինքնակամ, վնաս պատճառելու ակնհայտ նպատակադրվածությամբ ավերել է Հայաստանի քաղաքագետների միության շքամուտքն ու աստիճանավանդակները, որոնք առ այսօր՝ մեկ տարի անց, հիշեցնում են դասական «պոգրոմի» հետևանքով առաջացած ավերակներ:
Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2014թ. մայիսի 29-ին ընդունել է որոշում իմ քաղաքացիական իրավունքների հերթական խախտման մասին՝ առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Սենիկ Ջուլհակյանի դեմ քրեական գործ հարուցել՝ իմ գույքին ապօրինաբար վնաս պատճառելու համար: Ստանալով գլխավոր դատախազից համապատասխան հանձնարարություն՝ քննչական մարմինները չեն բարեհաճել տուժածից վերցնել ցուցմունքներ և, հիմնվելով միմիայն Սենիկ Ջուլհակյանի ցուցմունքների վրա, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մերժել է քրեական գործ հարուցելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պահանջը: Արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այս անգամ արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է խախտել իմ քաղաքացիական իրավունքը:
Այս բոլորից հետո ինձ մնում է Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան, հարցնել. Գուցե Դուք ինձ զրկե՞լ եք ՀՀ քաղաքացիությունից, և ես այդ մասին տեղյակ չեմ, բայց այդ մասին տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Թե՞ ինչպես Ջորջ Օրուելի հայտնի հակաուտոպիայում, Ձեր ղեկավարած երկրում նույնպես որոշ անձնավորություններ ավելի քաղաքացի են և ավելի հավասար են, քան մյուսները:
Ես Ձեզ դիմում եմ ոչ թե ինձ կամ ՀՔՄ-ն պաշտպանելու հորդորով՝ այդ հարցում ես պատրանքներ չունեմ: Ես Ձեզ դիմում եմ Ձեր ղեկավարած պետության հեղինակության վերջին փշրանքները պաշտպանելու հորդորով: Ինձ համար, ով հրաշքով փրկվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դավադիր կրակահերթերից, այսօր արդեն պարզից էլ պարզ են Հայաստանում իշխանությանն ու ռեսուրսներին տիրապետելու համար մղվող կատաղի պայքարի չգրված, բայց անողոքաբար գործող գայլային օրենքները: Մարդկային կյանքերն այդ պայքարում՝ առոչինչ են: Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի ութ անդամներից ես միակն եմ, ով դեռ ողջ է և մինչև վերջերս շարունակում էր քաղաքական ակտիվ գործունեությունը: Մյուսները կամ զոհվեցին հոկտեմբերի 27-ին, կամ կյանքից հեռացան հետագայում, կամ էլ՝ խելք ունեցան ժամ առաջ հեռանալ հրապարակային քաղաքականությունից:
Ես վերջինն էի, ում հարցը վաղ թե ուշ պետք է այս կամ այն ձևով լուծվեր: Հասկանում եմ, որ չպետք է մասնակցեի 2012 թվականի ընտրություններին: Հասկանալով դա, հրաժարվել եմ պատգամավորությունից և հայտարարել, որ այսուհետև զբաղվելու եմ միայն քաղաքագիտական գործունեությամբ: Բայց գուցե՞ դրա իրավունքն էլ չունեմ: Գուցե՞ իրավունք չունեմ ապրել Հայրենիքում: Գուցե Հայրենիքը, ինչպես Մոսկովյան 33ա շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, նույնպես սեփականաշնորհվա՞ծ է ինչ-որ մեկին, և մյուսները պարտավոր են կա՛մ համակերպվել ու լռել, կա՛մ էլ նորից բռնել պանդխտության դառը ճանապարհը: Ապա ինչպե՞ս հասկանալ, որ 2092650 դրամի չափով գումարը բռնագանձելու նպատակով այսօր արգելանքի տակ է դրվել նաև մորս պատկանող բնակարանը՝ Մոսկովյան 31, բն. 54 հասցեում:
Հայոց Մեծ Ցեղասպանություն, երբ թուրքի յաթաղանը խլեց մորս վանեցի տատի և պապի կյանքերը, 1937թ. ստալինյան հրեշավոր տեռոր, երբ նահատակվեց նրա 33-ամյա հայրը՝ «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու խմբագիր Համո Հովհաննիսյանը, 1999թ. հոկտւեմբերի 27-ի տեռորիստական դաժան ոճիր, երբ նա մինչև վերջին պահը չգիտեր, թե արդյո՞ք ողջ է իր միակ զավակը. մի՞ թե այս տառապանքները բավարար չէին և մեր ընտանիքը 21-րդ դարում պետք է նորից դիմակայի Ձեր ոստիկանների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների ճնշումներին: Երեք տարի շարունակ մայրս ապրել է դատախազական և դատավորական տեռորի պայմաններում, սրտի դողով արձագանքելով դռան յուրաքանչյուր զանգին: Շաբաթն առնվազն մեկ անգամ փոստատարը բերում էր Ձեր «իրավապահ» մարմինների ահասարսուռ վճիռները. մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է…. Վերջապես բերեց մորս բնակարանի վրա արգելանք դնելու մասին վճիռը: «Բալա ջան, երբ 37 թվականին հորս տարան և մեզ վտարեցին մեր տնից, հետո էս տունը տվեցին: Հիմա ի՞նչ ենք անելու», — անընդհատ հարցնում է նա ինձ, իսկ ես մտածում եմ՝ թող աշխարհում և ոչ մի մայր այլևս ստիպված չլինի այսպիսի դաժանություններ տեսնել:
1999թ. հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ օրը, երբ Դուք զբաղեցնում էիք Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, իսկ մեզ ԱԺ դահլիճում պատանդ էին վերցրել, և դրսում ոչ ոք դեռ չգիտեր, թե ո՞վ է սպանվել և ո՞վ՝ ողջ մնացել, ահաբեկիչներն ինձ թույլ տվեցին քարտուղարության հեռախոսից զանգահարել տուն և մորս տեղեկացնել, որ ողջ եմ: Կարեն Հունանյանն ինքնաձիգը գլխիս պահած ուշադիր հետևում էր, որ ուրիշ տեղ չզանգեմ: Ինչպես Վիկտոր Հյուգոյի «93-ը» հայտնի վեպից իր դաժանություններով և չարագործություններով հայտնի Լանթենակը, հասկացավ, որ չի կարելի հրդեհի մեջ թողնել անմեղ երեխային, այնպես էլ մեր օրերի անողոք ահաբեկիչն անսաց մորս խնայելու իմ հորդորին:
Այդ նույն հորդորով այսօր ես դիմում եմ Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան: Պատրաստ եմ դրամ առ դրամ հավաքել և վճարել վճիռներով սահմանված գումարները, պատրաստ եմ հայտարարել, որ ես հանցագործ եմ, զրպարտիչ եմ, ստախոս եմ, անգլոամերիկյան, գերմանական, ֆրանսիական կամ էլի ինչ-որական լրտես եմ, համաձայն եմ, ինչպես դա 1937թ. արել են Բուխարինը, Ռադեկը, Վավիլովը և շատ ուրիշներ, ցանկացած մեղայականի տակ դնել ստորագրությունս: Համաձայն եմ, որ այդ մեղայականները հրապարակվեն մամուլում, ինչը հնարավոր է անել միայն Ձեր օգնությամբ. դատարանների վճիռներով պահանջվող անհեթեթ մեղայականները լրատվամիջոցները, խնայելով իրենց վարկանիշները, առանց գերագույն հրահանգի չեն հրապարակի:
Մի խոսքով, ես պատրաստ եմ Ձեր ոստիկանների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների բոլոր պահանջները կատարել, միայն թե նրանք չահաբեկեն մորս և հեռու մնան մայրական տնից:
Խնդրում եմ՝ մի՛ սպանեք մորս, պարոն Սերժ Սարգսյան:
Հմայակ Հովհաննիսյան,
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ,
Հայաստանի ԱԺ երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.