Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, դոլարը կկայունանա, սակայն դեկտեմբերի 16-ը սև երեքշաբթի դարձավ հայկական դրամի համար: Առավոտից սկսվեց ամերիկյան կանաչի «սահուն» թռիչքը: Առավոտյան բանկերում այն վաճառվում էր 505 դրամով, կեսօրին գինը հասավ 519-520 դրամի, իսկ երեկոյան դոլարի գնանշումը բանկերում հատեց 550 դրամի սահմանը: Սակայն բանկերը կամ 500-ական դոլար էին վաճառում, այն էլ միմիայն իրենց հաճախորդներին, կամ էլ արհեստական փոխարժեք էին նշել և հրաժարվում էին դոլար վաճառել:
Բանկերի առաջ մարդկանց կուտակումներ էին, բայց դոլար գնելը գրեթե անհնար էր: Փոխանակման որոշ կետեր էլ ավելի ազնիվ էին վարվում՝ ուղղակի դատարկ տեղեր էին թողել «վաճառք» տողի դիմաց: Ամերիկյան արժույթի փոխարժեքը վերջին երկու ամսում այսքան կտրուկ չէր աճել: Ռուսական ռուբլու գինը նույնպես սրընթաց բարձրացավ: Օրվա վերջին մոսկովյան բորսայում 1 դոլարը վաճառվում էր 80 ռուբլով, իսկ եվրոն, որն առավոտյան 63 ռուբլի արժեր, երեկոյան արդեն 100 ռուբլի էր: Երևանում 1000 ռուբլու դիմաց տալիս էին 6900-7000 դրամ: Տարադրամային այս ցայտնոտի մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
— Պարոն Բագրատյան, ամեն օր դոլարը թանկանում է: Կարելի է ասել՝ օրական 10 դրամով: Այսօր արդեն վաճառքի գինը 519 դրամ էր: Ինչո՞ւ է դոլարի փոխարժեքն այսչափ կտրուկ ավելանում:
— Ինձ թվում է՝ դոլարի թանկացման հարցում երկու պահ կա. առաջինը Ռուսաստանի վիճակն է: Ոչ այնքան, որ դրա հետ կապված տրանսֆերտներն են պակասել, այլ այն, որ սպասելիքները, որ տրանսֆերտները շուտով կպակասեն: Միևնույն ժամանակ, աշխարհում էժանանում են գազն ու նավթը, իսկ մեզ մոտ սխալ պայմանագրերի և մենաշնորհային իրավիճակի պատճառով գազի, նավթի գները չեն իջնում: Այսինքն, հանրապետությունը փոխանակ շահեր իրավիճակից, տուժում է: Այսպիսով, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան՝ կապված Կենտրոնական բանկի գործունեության հետ: Ոչ ոք չունի մոգական լուծումներ: Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել:
-Որո՞նք են խնդիրները: Ի՞նչ պետք է անի ԿԲ-ն, որ չի անում:
— Մասնավորապես, ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա: Երկրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվե՞լ են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով: Երրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ու անկանխիկը բանկերում: Հաջորդը՝ փորձե՞լ է արդյոք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Այս նորմատիվը վերջին ժամանակներս, մեր ունեցած տվյալներով, սկսել են համարյա չօգտագործել: Խոսքն արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է: Հինգերորդը՝ ինչպե՞ս են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում՝ ռուսական կամ օտարերկրյա: Արդյոք չե՞ն փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել: Վեցերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի՞ հետևանք է, թե՞ ընդհանրապես դոլարի պակասի հետևանք: Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն մեկ պատասխան ենք ստացել՝ որ այս ամեն ինչը սպեկուլյացիայի արդյունք է:
Ուզում եմ ասել մասնագիտորեն, ամենայն պատասխանատվությամբ: Ամեն տեղ սպեկուլյացիաները հնարավոր են, բացի արտարժույթի շուկայից: Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում արտարժույթի սպեկուլյացիա: Նման հասկացություն բնության մեջ չկա: Արտարժույթն ինքը բացառապես սպեկուլյատիվ շուկա է: Վերջում ուզում եմ նշեք նաև այն, որ 2004/05-2007/08 դրամի շուրջ 2 անգամ անտեղի արժևորումը, տնտեսական աճի տեմպերի արագացումն ու սպառման ընդլայնումը մի օր պիտի քթներիցս դուրս գար: Ի դեպ, այս մասին ավելի մանրամասն ընթերցողը կարող է ծանոթանալ ֆեյսբուքյան իմ էջից:
— Ավտոմեքենաների գազը կտրուկ թանկացավ՝ 4 օրում 190-ից հասնելով 230 դրամի: Ինչի՞ հետ է կապված, եթե «Գազպրոմ Արմենիան» գազի գինը չի փոխել:
— Պարզ հաշվարկի հետ: Դոլարի կուրսը փոխվել է:
— Գազալցակայաննե՞րն են թանկացրել:
— Այո, բա հո էշերը չե՞ն թանկացրել: Դա ի՞նչ հարց է: Ում են պատկանում գազալցակայանները, նրանք էլ թանկացրել են: — Գազալցակայանները Հայաստանում պատկանում են երկու-երեք մարդու: Կառավարությունը չի կարող այդ մի քանի մարդուն ասել, որ չէժանացնեն: — Գոյություն ունի կուրսի փոփոխություն: Սա նշանակում է, որ վաղը գազի գինը փոխվելու է, և տնտեսվարողները, որպեսզի այսօր չտուժեն, բարձրացնում են գազի գինը: Այն գազը, որ տանը վառում ենք, դա էլ շուտով կթանկանա:
— Դոլարը որքա՞ն է թանկանալու, ըստ Ձեզ:
-Չգիտեմ, բայց գազն ու էլեկտրաէներգիան շուտով կթանկանան
Սյուզան Սիմոնյան
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.