18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Քանի դեռ եռյակի ուժերը միմյանց նկատմամբ չունեն իրավական պարտավորվածություններ, յուրաքանչյուրը գործելու է ինքնուրույն:Այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ եթե ուժերից մեկը գտնում է, որ մյուսի գործունեությունը իրեն կաշկանդում է, ոչինչ չի խանգարում հայտարարել, որ ինքն այսուհետ ամբողջովին մենակ է իրականացնելու իր գործունեությունը: Դրա ժամանակը, սակայն, ըստ քաղտեխնոլոգի, դեռ չի հասունացել:
Արմեն Բադալյանը շեշտեց, որ եռյակի անդամները եռյակը միմյանց նկատմամբ չունեն իրավական պարտավորություն գործողությունները միմյանց հետ համաձայնեցնելու համար, նրանք կարող են տեսակետներ հնչեցնել, գործողություններ անել՝ չհամաձայնեցնելով եռյակի մյուս անդամների հետ, եռյակը ընդամենը նույն ճանապարհով գնացող գործընկերներ են, որոնք չունեն պարտավորվածություն: «Քանի դեռ չկան փաստաթղթավորված հարաբերություններ, յուրաքանչյուրն ազատ է իր գործողությունները ինքնուրույն ծրագրել եւ իրականցնել, եռյակը կուսակցություն չէ, մեկը մյուսին քննադատելը, հանդիմանելը, բացահայտ հաշիվներ ներկայացնելը շատ նորմալ կարելի է դիտել, դա չի կարող ունենալ իրավական կամ քաղաքական հետևանքներ, որովհետև դա ընդամենը դե ֆակտո դաշինք է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Այնուհանդերձ, քաղտեխնոլոգը ընդունում է, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մարտավարական տարաձայնություններ կան, մեկը հարմար է գտնում շտաբեր բացել, մյուսը կողմնակից է անընդհատ Ազատության հրապարակում հանրահավաքներ անելուն:
Նա նշեց, որ դատելով նախորդ տարիներից, օրինակ՝ 2008թ մարտի 1-ի դեպքերից, կարելի է եզրակացնել, որ հանրահավաքները երբեք ինքնանպատակ չպետք է լինեն, ՀԱԿ-ը ամիսը երեք անգամ հանրահավաք էր անում և ի վերջո արդյունքում ոչ մի բանի էլ չհասավ, իշխող կուսակցությունը կարողացավ հավաքել այնքան ձայն, ինչքան ցանկանում էր:
«Մի բան պետք է հասկանալ՝ հանրահավաքով չես իշխանափոխություն անում, հանրահավաքները իշխանափոխության գործընթացի մի բաղադրիչն են հանդիսանում: Իսկ իշխանափոխության խնդիրը Հայաստանում չի որոշվում, իշխանափոխությունը ունի իր սխեման, կանես ներդրում, կմոբիլիզացնես հասարակությանը՝ ցույց տալով, որ ազդեցիկ ուժ ես, այդ դեպքում ՀՀ-ի նկատմամբ շահագրգռված երկրները մասնավորապես՝ ՌԴ-ն, ուզի թե չուզի, քեզ հետ բանակցային գործընթաց կսկսվի, ինչը բավական երկար կտևի: Իսկ հասարակությանը մոբիլիզացնելու համար ևս երկար ժամանակ է պետք»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ:
news.am
Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ըստ մամուլի տեղեկությունների, քննարկվել է արտահերթ պառլամենտական ընտրությունների հարցը, որը սակայն Սերժ Սարգսյանի մոտ մերժում է ստացել:
Ոչ իշխանական ուժերն այս հարցը պաշտոնական պահանջի տեսքով չեն ներկայացրել, սակայն օրակարգում ընդգրկվածության մասին հայտարարություններ ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն արել են: Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դե յուրե մեխանիզմը բավական բարդ է, որովհետև այն պահանջում է կառավարական ճգնաժամ, այսինքն` կառավարությունը պետք է խորհրդարանում բախվի անգործության, այսինքն` պառլամենտական ճգնաժամի, քվեարկությունների կամ քվորումի տապալման, այն էլ երկու ամիս շարունակ, որպեսզի առաջանան խորհրդարան ցրելու հիմքեր: Այս տեսանկյունից, արտահերթ ընտրությունները քիչ հավանական են, քանի որ հերթականը 2017-ին է, իսկ արդեն 2015 թվականն է:
«Բարգավաճ Հայաստանի» մի քանի օր առաջ տեղի ունեցած քաղխորհրդի նիստում, ըստ էության, հրապարակվեց ԲՀԿ-ի իրական «ճանապարհային քարտեզը», ի տարբերություն հոկտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանի, ըստ էության, ոչինչ չասող ելույթի, որտեղ հստակ երևում էին որոշակի քայլերի միտված հանձնարարություններ ու երևում էր, որ ԲՀԿ-ն փորձում է նախընտրական մեքենա ձևավորել ամբողջ Հայաստանում և նույնիսկ սփյուռքում: Իսկ այս մեքենայի, գործուն և կենսունակ մեքենայի ձևավորումը անկասկած ամիսներ պահանջող գործընթաց է, և հազիվ թե այն հնարավոր լինի լիարժեք ավարտել 2015 թվականին, առավել ևս որ այստեղ էական միջամտություն կլինի Ցեղասպանության ճանաչման 100-րդ տարելիցը, որը Հայաստանի շուրջ կձևավորի որոշակի արտաքին քաղաքական կաղապար:
Ծառուկյանի համար մի քանի ամիս ժամանակ պետք կլինի նաև ձևավորված մեխանիզմի, այսպես ասած, աշխատանքային փորձարկումների համար: Այսինքն` այս գործընթացը ամբողջությամբ կպահանջի առնվազն մեկ-մեկուկես տարի ժամանակ, որից հետո արտահերթ ընտրությունների իմաստն ընդհանրապես վերանում է, և այս առումով թեման ներկայումս կարող է շրջանառվել ընդամենը ներքաղաքական ինտրիգը պահպանելու համար` այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չգնա սահմանադրական հանրաքվեի: Հանրաքվեի հաստատման դեպքում ոչ իշխանական ուժերը կհրաժարվեն արտահերթ ընտրությունների հարցից ընդհանրապես:
Խորհրդարանական ընտրությունների առումով առավել էական հարց է ընտրական ցուցակների խնդիրը: Ոչ միայն այն պատճառով, որ դա միշտ էլ էական է ցանկացած խորհրդարանական ընտրության դեպքում: Խոսքը ոչ իշխանական ուժերի ընտրացուցակների մասին է, և այդ հարցը հատկապես ակնառու է ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստի կոնտեքստում: Այդ նիստը ոչ այլ ինչ էր, քան ոչ իշխանական բևեռում ԲՀԿ-ի ակնհայտ առաջատարության հաստատում և ամրագրում: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչ իշխանական եռյակի համատեղ խորհրդակցություններ տեղի չեն ունենում, նոր հանրահավաքի օրվա քննարկումներ չեն լինում: Եվ ահա լինում է ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ, որտեղ Ծառուկյանն, ըստ էության, ներկայանում է «ճանապարհային քարտեզով»:
Եվ այստեղ էլ հատկանշական է, որ չնայած հանրահավաքից առաջ արվող ազդերին, Ծառուկյանը իրական «քարտեզ» ներկայացրեց ոչ թե այն ժամանակ իր ելույթով, այլ հենց օրեր անց ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստով: Այսինքն` սրանով ընդգծվում էր, որ ճանապարհը կամ «քարտեզը» իրականում ոչ թե եռյակի, այլ հենց ԲՀԿ-ի ճանապարհն է, հետևաբար եթե եռյակից որևէ մեկը համաձայն չլինի, ապա ըստ երևույթին կասեն «բարի ճանապարհ»: Տրամաբանական է, որ այս դեպքում հարց է առաջանում խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակների մասով: Հերթական, թե արտահերթ, միևնույն է` խորհրդարանականները նախագահական ընտրություններից առաջ են՝ 2017 թվականին, և վաղ թե ուշ հարցը առաջանալու է, եթե ոչ իշխանական բևեռը պահպանվի մինչ այդ:
Եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքական բարեգործությամբ չի զբաղվելու ոչ իշխանական ուժերի շրջանակում, ապա դատելով նրա հանձնարարականների կոնտեքստում ուրվագծվող կառուցվածքային մասշտաբներից և դրանում ԲՀԿ-ի, մեղմ ասած, ներդրումից` ակնհայտ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է հավակնի, այսպես ասած, գերիշխող դիրքի: Բնականաբար, խորհրդարանական տեղերը անսահմանափակ չեն, որպեսզի ցուցակը հնարավոր լինի ձգել անվերջ: Առավել ևս, որ այստեղ էական հարց է ՀՀԿ-ի ճակատագիրը: Ենթադրենք մի պահ, որ ԲՀԿ-ին հաջողվում է հաղթել և ամրագրել հաղթանակը: Բայց չէ՞ որ սա մի բան է, ՀՀԿ-ին ընդհանրապես խորհրդարանից հեռացնելն այլ բան:
Չափից դուրս բարդ հարց է ՀՀԿ-ին հաղթանակ պարտադրելն ու ամրագրման հասնելը, բայց անգամ եթե ինչ-որ կերպ հնարավոր է դա պատկերացնել, գրեթե անհնար է պատկերացնել ՀՀԿ-ին ընդհանրապես խորհրդարանից դուրս թողնելը` դատելով ներկայիս ռեսուրսները, դատելով ԲՀԿ-ի սերտաճածությունն իշխող համակարգին և ՀՀԿ-ԲՀԿ խորքային ընդհանրություններն ու մի շարք շահերի խաչվածությունը: Առավել ևս, որ ԲՀԿ-ն իր հաջողությունը պատկերացնում է նաև ՀՀԿ-ից որոշակի ուժերի ներգրավումով:
Դա նշանակում է, որ եթե անգամ ՀՀԿ-ն չլինի առաջինը՝ ինչ-որ հրաշքով, ապա երկրորդը չթողնել ԲՀԿ-ն չի կարող: Այդ դեպքում ո՞ւր թողնել ոչ իշխանական գործընկերներին: Դա նշանակում է, որ կամ նրանց ցուցակները չեն լինի անցողիկ՝ բացառությամբ գուցե մեկի, որովհետև իր հարակից անցողիկները կունենա նաև ՀՀԿ-ն, կամ էլ նրանք խորհրդարան կանցնեն ԲՀԿ-ի հետ միևնույն ցուցակով: Ըստ որում` դա երևի թե ամենահավանական տարբերակն է, թեկուզ այն պատճառով, որ ԲՀԿ-ի համար տնտեսապես կլինի շատ ավելի շահավետ: Ոչ իշխանական բևեռի որևէ համամասնական ցուցակի ձևավորումն ու ընտրական արշավի իրականացումը անկասկած ֆինանսավորելու է ԲՀԿ-ն, հետևաբար մեկ միասնական ցուցակով ընտրարշավը շատ ավելի էժան կլինի, քան մի քանի ցուցակներով արշավը:
1in.am
Ոչ «Հայազն» կուսակցությունը, ոչ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը եռյակին միանալու մտադրություն չունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն է ձեւավորել ընդհանուր օրակարգ, խոսել ընդհանուր օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունից, որպես իրավահավասար գործընկերներ փորձել համագործակցել այդ ընդհանուր օրակարգի շուրջ»,- ասաց նա:
Եռյակին միանալու հնարավորության մասին հարցին Փաշինյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ իշխանական ուժերի եռյակին կսատարի, միայն երբ եռյակը պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հարցին, թե հավատում է, որ նման պահանջ կլինի, Նիրկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հավատալը քաղաքական տերմին չէ, իսկ ինքը խոսում է քաղաքական տերմիններով:
Փաշինյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն գործողությունների ծրագիր է հրապարակել որպես առանձին քաղաքական ուժ:
«Առաջինը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի, փորձել համախոհ քաղաքական ուժերի հետ կազմել դաշինք, որից հետո կձեւավորվի պայմանական քաղաքական թիմը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ստվերային կառավարություն, որը ի վիճակի կլինել ստանձնել իշխանությունը ՀՀ-ում, եւ որից հետո տեղի կունենա իշխանափոխություն»,- ասաց նա։
Հարցին, թե որքանով է իրատեսական է նման սցենարի իրականացումը, Փաշինյանը պատասխանեց. «Դուք չեք կարող Քաղաքացիական պայմանագրին մեղադրել մի բանում, որը ասել է եւ չի արել, գործողությունները սկսվել են եւ շարունակվում են»:
news.am
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջև լարվածության մասին խոսվում է վաղուց: Ռաֆիկ Գրիգորյանը, բոլոր պատեհ առիթներն օգտագործելով, փորձում է անհարմար վիճակի մեջ դնել Սևանի քաղաքապետին:
Օրինակ, ձգձգում է Սևան քաղաքին ասֆալտապատման համար գումարի հատկացումը: Մյուս համայնքներին ըստ ժամանակացույցի հատկացվել է այդ գումարը, և ասֆալտապատման գործընթացը չոր եղանակին իրականացվել է, բայց Սևանի դեպքում ձգձգվել է այնքան, մինչև վրա են հասել աշնանային անձրևներն ու ցուրտը: 50 միլիոն դրամը հատկացվել է հունիս ամսին, սակայն աշխատանքները պետք է սկսեին պայմանագիրը կնքելուց հետո, ինչը երկարել է մինչև հոկտեմբերի սկիզբ: Իսկ Սևանում հոկտեմբերին ասֆալտապատման աշխատանքներ սկսելը նշանակում էր փոշիացնել պետբյուջեի միջոցները:
Հրապարակ
Անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանարացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը:
Հայտնի է, որ Ծառուկյանը ևս սկսել է ամբիցիաներ դրսևորել և որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ ևս մեկ անգամ հարցը քննարկելու: Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբերի ձևավորումը: Ըստ լավատեղյակների՝ առաջ ընկնելու խորհուրդը տվել են նրա քաղաքական «հայրերը»՝ հորդորելով փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանին:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:
Կառավարության վերահսկողական և իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը և տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դժվար է կոնկրետ ասել։ Բայց որ նա իր գործունության ընթացքում պատժելու ենթակա բազմաթիվ արարքներ է թույլ տվել, կարծում ենք՝ միանշանակ է։ Ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է:
Հայկական ժամանակ
Երեկ տեղի ունեցած կառավարության կազմի փոփոխությունները մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյան բնորոշեց որպես ձիու քայլ, որով Հովիկ Աբրահամյանի «տակից» հանվում է իր կայացման ակունքներում գտնվող տարածքային կառավարման նախարարությունը, որը դե ֆակտո ընտրությունների «կայացման» ու «կեղծման» դարբնոցն է, հաջորդ քայլով էլ միջազգային ինտեգրման նախարար է դառնում Տիգրան Սարգսյանի աջ ձեռք Վաչե Գաբրիելյանը, որը ոչ միայն արևմտյան ներդրումային «օսը» կուրացիա կանի, այլև` եվրասիական: Ինտրիգը, սակայն, ավելի խորն է. բանն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր «ուղղվածությամբ» ամբողջովին սեյրանօհանյանական է, քան հովիկաբրահամյանական, իսկ Սեյրան Օհանյանը 2018թ. նախագահական ֆավորիտներից է:
Ու եթե սրան էլ գումարում ես տեղեկատվությունը, որ ապագայում Վաչեի վրա են դրվելու նաև փոխվարչապետի պարտականությունները, ապա պատկերն ամբողջանում է` ԲՀԿ-ի «ամբողջական» իշխանափոխության պահանջի ֆոնին «երկուսը մեկում» տարբերակով. խաղից հանվում են Քոչարյանի կադրերը, թուլացվում է խնամի Հովիկը:
Հրապարակ
Խոսակցություններ կան, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները շարունակում են մնալ լարված:
Մարզպետը հաճախ ցուցադրաբար անտեսում է քաղաքապետին: Միգուցե դա է պատճառը, որ այսօր տեղի ունեցած մարզային խորհրդի նիստին Սևանի քաղաքապետը չէր ներկայացել. նրա փոխարեն նիստին մասնակցել է փոխքաղաքապետը:
Քաղաքապետի՝ նիստին չներկայանալու պատճառը պարզելու համար, «Հայկական Վարկածը» փորձեց կապ հաստատել Գեղարքունիքի մարզպետի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը հաստատեց, որ Սևանի քաղաքապետը նիստին չի մասնակցել, իսկ մեր հարցին, թե՝ քաղաքապետը ինչ է պատճառաբանել նիստին չներկայանալու համար, պարոն Խլղաթյանը նշեց. « Դեռ չգիտենք չներկայանալու պատճառը որն է, հետո պարզ կլինի հարգելի, թե անհարգելի պատճառով չի ներկայացել»:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը իր բացակայությունը պատճառաբանեց հիվանդությամբ.« Վատառողջ էի…» ասաց նա: Մնում է հասկանալ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատաոճը՝ չներկայանալիս նախապես են տեղյակ պահում , թե՝ հետո բժիշկի թուղթ էլ բերեն կլինի:
Ի դեպ, այսօր կայացած նիստի վերաբերյալ փորձեցինք որևէ տեղեկություն գտնել այցելելով Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայք, որտեղ, սակայն ժամը 17:00 -ի դրությամբ մարզային խորհրդի նիստի վերաբերյալ որևէ նշում գտնել չկարողացանք:
Սեդա Ավետիսյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին նիստ է գումարել: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հավաքվել են խմբակցության, խորհրդի անդամներ: Չի բացառվում, որ այս արտահերթ հավաքին քննարկեն Կառավարությունում կայացած վերջին փոխոխությունները, նախարարությունների միավորման հարցը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է մեր ունեցած տեղեկությունները: Նա նշեց, որ նիստը մեկնարկելու է քիչ անց, մասնակցում են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, այն նախագահում է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նիստին քննարկվելու են մի շարք հարցեր, այնուհետեւ քվեարկությամբ քաղխորհրդի որոշում է կայացվելու, որը հրապարակվելու է:
news.am
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց փոփոխություններ կատարել Կառավարության կառուցվածքի մեջ և միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:
Փաստորեն իշխանությունը վերջապես գտավ հարցի լուծման ձևը.
Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները, որ հավանաբար կլինի նոր անունով նախարարություն, կղեկավարի ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:
Հովիկ Աբրահամյանը նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որն էլ ոչ պաշտոնական տեղեկությամբ կղեկավարի Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը:
Թե ինչպես կլուծվի փոխվարչապետի հարցը, դեռ չի ասվում: Ենթադրվում է, որ դա կզբաղեցնի վերընշված նախարարներից մեկը, սակայն չի բացառվում, որ այդ պաշտոնին նշանակվի, ինչպես նախինում էին պնդում, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.