Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ինչի դեմ բողոքի ակցիաներ են անում մի շարք փոքր եւ միջին ձեռներեցներ: Ըստ նրանց, օրենքը պահանջում է փաստաթղթաշրջանառություն ցույց տալ, ինչը իրենք ի վիճակի չեն անել:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով այս խնդրին, պարզաբանում է, որ այս երևույթը հասարակության մեջ նորություն է ներկայացնում: Բացի շրջանառության հարկից ուրիշ հարկեր պետությունը փոքր և միջին բիզնեսից չի վերցնում: Այսինքն՝ ասում ենք հետևյալը՝ 60 միլիոնի շրջանակներում միայն շահութահարկ է վերցվում մեկ տոկոսի չափով, որը տարեկան կկազմի մոտավորապես 500.000 դրամ: Այսինքն, դու փոքր ես չենք ուզում, որ բյուջեի ձևավորմանը մասնակցես, ազատում ենք այդ պարտականությունից, բայց միևնույն ժամանակ էլ ասում ենք, որ պետք է որևիցե գրանցում լինի, որ կարողանանք տեսնել ձեր շրջանառությունը 60 միլիոնից ավել է, թե համապատասխանում է օրենքին:
Ըստ էության, երբ ուսումնասիրում ենք հիմնական մասը 100-150 միլիոնի շրջանառություն են ունենում: 60 մլն-ից ավելն արդեն ցիվիլ հարկային դաշտ է մտնում, իսկ իրենց դա ձեռք չի տալիս, պետությունը դա անում է, որպեսզի ստվերից դուրս գան մարդիկ, կարողանան իրենց բյուջեն ունենալ:
Այս երկու օրվա ընթացքում ես կարողացա կառավարությանը համախմբել: Քննարկեցինք և որոշեցինք, որ մի քանի ամիս այդ տուգանքները չլինեն, մինչև ժողովրդին կարողանանք սովորեցնել, թե փաստաթուղթն ինչ է և փաստաթղթերի ոլորտն ինչպիսին է: Ֆինանսների նախարարությունը դա կկազմակերպի, չնայած, ես կարծում եմ, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, սակայն ասում են՝ մենք չենք կարող, մենք հո տնտեսագետ չենք , որ հաշվենք, և այլն, և այլն, բայց սրանք զուտ պատրվակներ են:
Խնդիրը «Հայկական Վարկածը » խնդրեց պարզաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանին. «Հարկը որպես այդպիսին փոքր և միջին գործունեություն ծավալողների համար ըստ էության միարժեքորեն լավն է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ընդհանուր շրջանառության 3,5 տոկոսից պարտավորությունները իջեցվում են մինչև մեկ տոկոսի սահմանը. սա արդեն փոքր և միջին բիզնեսի համար ակնհայտորեն լավ է, սակայն այստեղ փաստաթղթաշրջանառության կտրվածքով ամրագրված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումը չափազանց դժվար է, իսկ շատ դեպքերում մինչև անգամ անհնար, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ տոկոսադրույքի այդ մակարդակը իջնում է, բայց վաճառողը չի կարողանում մնացած պահանջները կատարել և այդպիսի դրական քայլը իր համար դառնում է ոչինչ: Վատագույն դեպքում, որպեսզի վաճառողը չընկնի դժվարությունների դաշտ կամ ընդհանրապես ստացվի, որ օրենքը չի կարող կատարել, ուրեմն նման սուբյեկտները պետք է պարզապես ստիպված դադարեցնեն իրենց գործունեությունը. հիմա ողջ խնդիրը սա է: Ես կարծում եմ, որ ուղղակիորեն անհնար է փոքրի բիզնեսի միջոցով խոշոր բիզնեսը ստվերից հանել և հարկային դաշտ դուրս բերել:
Ավելի վատ, որ համապատասխան մասնագետները ասում են, թե, եթե այդպիսի դեպք լինի, ուրեմն թող նրանք հայտնեն, որ խոշորները համապատասխան փաստաթղթեր չեն տալիս.սա, ըստ էության, կենտրոնացված կառավարման տարիներին կոչվում էր լրտեսություն, դավաճանություն, որը մարդ արարածի համար ընդհանրապես ցանկալի չէ, մասնավորապես այս պահի համար, առավել ևս այն պարագայում, որ պետությունը ունի լծակներ բոլոր տնտեսավարող սուբյեկտների դեմն առնելու , որոնք հակված են օրենքի պահանջները չկատարելու, մասնավորապես խոշոր հարկատուները, որոնք այդ դաշտից հեռու են մնում, ուրեմն ես սուր հակված եմ մտածելու, որ ոչ թե նրանք պարզապես չեն կատարում պարտավորությունները, այլ շատ բարձր մակարդակներից ունեն հովանավորություն, ինչից ելնելով՝ նրանք վարվում են հենց այդպես և ունենալով այդպսի հովանավորչություն՝ ուղղակի ծիծաղելի է, որ նրանք որևէ մեկին կարող են թուղթ տալ»:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ՝ չի բացառվում, որ ոմանք ուղղորդում են փոքր ձեռնարկատերերին և միտումնավոր շփոթ են առաջացնում այս դաշտում:
«Ինձ մոտ իրոք տպավորություն կա, որ փոքր բիզնեսին ոմանք ուղղորդում են, որովհետև, եթե իրենց հստակ ասվել է` եթե մերժում են տալ փաստաթուղթ, կլինի խոշորից, կամ մանրից, կարող են ասել, չեն տալիս, մատնանշել աղբյուրը: Հայաստանում բարդույթ կա, իրենց խաբում են, իսկ իրենք ամաչում են աղբյուրը մատնանշել: Այսպես, կամ պիտի շարունակենք գուրգուրել ստվերը, սիրել, պաշտել այն խոշոր ձեռնարկատերերին, որոնք արհամարհում են ժողովրդին, պետությանն էլ թալանում են, կամ պիտի խիզախ լինենք: Այստեղ հստակ քաղաքացիական դիրքորոշում պետք է դրսևորել: Օրենքի ընդունմանը պետք է նախորդեին իրազեկումը և հանրային բաց քննարկումը: Սրանց թերի լինելու պայմաններում դժգոհությունը կարող է լինել այնպիսին, ինչպիսին հիմա է»:
Սեդա Ավետիսյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.