23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսևորումների մասին։ Սրան էլ հետևել էր հրապարակային քննարկում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Հենց այդ ժամանակ էլ Սարգսյանը Զաքարյանին մեղադրեց քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ, ապա տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ. ընդհուպ չէր բացառվում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ առներ ոչ թե Իշխան Զաքարյանի, այլ մեկ ուրիշի վրա։
Հիմա գրեթե նույնն է տեղի ունեցել. դեռ մի բան էլ ավելին։ Սերժ Սարգսյանը տարին հռչակել էր արդարադատության համակարգի կայացման տարի, և հանկարծ տարեվերջին կոնկրետ կաշառքի թվեր է հրապարակում մի մարմին, որի խոսքը, Սահմանադրության համաձայն, քննարկման ենթակա չի կարող լինել, այն պետք է ընդունել որպես վերջին ճշմարտություն։
Հիմա կամ Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ այո, Կարեն Անդրեասյանը ճիշտ է, և ընդունի, որ մեր արդարադատության համակարգը մյուս ոլոտների նման սատկած է, կամ էլ պետք է մատ թափ տա Անդրեասյանի վրա։ Մեր տեղեկություններով՝ սցենարն առայժմ նախատեսվում է երկրորդ տարբերակով։ Ասում են, որ հնարավոր է Անդրեասյանի լիազորությունները դադարեցվեն, և նրա փոխարեն այլ օմբուդսմեն «նշանակվի»:
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանության» այսօրվա համարում:
Քաղաքացի Խ. Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանը քրեական գործով վարույթը կարճելու համար մեղադրյալների ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Խ. Հարությունյանը նշել էր նաև, որ նույն գործով դատախազ Արմենուհի Հովհաննիսյանն ամբաստանյալների ծնողներից պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2013թ. հոկտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ հնարավոր չի եղել ձեռք բերել 2007 թվականին քրեական գործի վարույթը կարճելու համար քննիչ Մ.Գաբրիելյանի կողմից կաշառք պահանջելու և դատարանում սնանկության հարցը լուծելու, դատախազ Ա.Հովհաննիսյանի կողմից կաշառք պահանջելու հանգամանքները հիմնավորող ապացույցներ:
Սույն քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Երբ Մարդու իրավունքների պաշտպանն էր Լարիսա Ալավերդյանը, ես պատիվ եմ ունեցել լինելու ՄԻՊ փորձագիտական խմբի անդամ և ներկայացրել եմ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ:
Փորձագիտական խմբում, որի անդամներն էին հասարակական մեծ հեղինակություն ու բարձր ինտելեկտի տեր անհատներ, հաճախ էին քննարկվում հասարակական կարևորություն ունեցող հարցեր:
Քննարկվող հարցերն օբյեկտիվ լուծումներ էին ստանում այն ժամանակ, երբ նրանք խարիսխվում էին օբյեկտիվ ռեալության, կոնկրետ փաստերի ու կոնկրետ մարդկանց հնչեցրած իրական դեպքերի վրա:
Իսկ բոլոր այն տվյալները, որոնք հենվում էին երկակիության և ոչ հիմնավոր ապացուցողական բազայի վրա ուսումնասրվում էին և քննարկվելուց հետո կամ հանձանարարություն էր տրվում փնտրել ապացուցողական բազա, կամ մերժվում էր:
Սոցիոլոգիական հետազոտության փաստերը չէին կարող համարվել բացարձակ ճշմարտություններ և առավել ևս՝ չէին կարող ընդունվել որպես հիմք՝ հասարակական գնահատականների համար: Դրանք կարող էին լավագույն դեպքում օգտագործվել այս կամ այն գաղափարն առաջ քաշելու համար: Իսկ երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիմք է ընդունում հասարակական հարցումը և հայտարարությամբ հանդես գալով քննադատում այս կամ այն կառույցը, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ՄԻՊ կառույցը չունի մասնագիտական բավարար մակարդակ:
ՀՀ դատական համակարգը՝ ինչպես հասարակության ու պետության մեջ գործող բոլոր կառույցներն ունեն բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն, որովհետև դեռևս կան շատ թերություններ, սակայն հայտարարել, որ արդարադատության բացարձակ իրավունք ունեցող մի ամբողջ համակարգ կոռումպացված է, դա ոչ պրոֆեսիոնալ եզրահանգման արդյունք է:
2013 թվականին երեք անգամ առնչվել եմ դատական համակարգի հետ և երեք անգամ շնորհակալությամբ ու բավարվածության բարձր զգացում եմ ապրել: Այդ ընթացքում շփվել եմ մոտ մեկ տասնյակ դատավորների հետ, որոնց բարձր մասնագիտական գիտելիքներն ու մարդկային բարոյական կերպարը ինձ մոտ հիացմունք է առաջացրել և այդ դատական պրոցեսների արդյունքում դատավորներն անկողմնակալ ու անկաշառ ճշմարիտ վճիռներ են կայացրել:
Իհարկե, շատ են պետական կառույցներում տեղ գտած թերությունները, ոչ ոք չի կարող ժխտել, սակայն չտեսնել դրականն ու առաջընթացը, նույնպես չի կարելի: Ես կավելացնեմ նաև հետևյալը, որ հասարակության մեջ շատ վատ կարծիք կա ՄԻՊ գրասենյակի մասին, որտեղ հավաքված են երիտասարդ, անփորձ և աշխատունակությամբ աչքի չընկնող մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության փոխարեն, աշխատում են իրենց ամբիցիոզ ես-ի բավարարման համար:
Այս կամ այն կառույցի պիտակավորում տալու փոխարեն, անհրաժեշտ է կոնկրետ օրինակներով ցույց տալ, որ այս կամ այն դատարանը ոտնահարել է այս կամ այն քաղաքացու իրավունքները:
Բերված կոնկրետ թվերը, որը բացահայտում է դատարանների կողմից կիրառվող կաշառքներն անլուրջ թվեր են, որոնք անհիմն վիրավորում են ՀՀ անունից վճիռներ կայացնող հարյուրավոր դատավորների, որոնք իրենց կոչմանն ու գրաված պատասխանատու պաշտոնի նվիրյալներ են:
Իհարկե, ոչ ոք չի ասում, որ չկան կոռումպացված դատավորներ, որոնք կայացած վճիռների խստությունը սուբյեկտիվ գործոններով ավելացնում, կամ պակասեցնում են, սակայն հայտարարել, որ բոլորն այդպիսին են սխալ է: Ես խորապես հիասթափվել եմ ՀՀ ՄԻՊ-ի գործունեության մեթոդներից:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ
Վոլոդյա Հովհաննիսյան
Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվելու է «քիմիկոսների» գործով ամբաստանյալների բողոքը: Գործով ամբաստանյալներն են Սիրաժ Ղամբարյանը, Արմեն Բաղդասարյանը, Սամվել Մկրտումյանը, Հակոբ Համբարձումյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Վարդանյանը, Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեբեջյանը և Սամվել Խաչատրյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել. այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արմեն Լեբեջյանի պաշտպան, փաստաբան Գագիկ Սարդարյանը թվեց այն բոլոր խախտումները, որոնք դատարանը կատարել է գործով վճիռ կայացնելիս:
Նա պնդում է, որ խախտվել են արդար դատավարության, անմեղության կանխավարկածի և քրեական դատավարության բազմաթիվ այլ նորմեր. նախաքննության ընթացքում հետախուզությունները կատարվել են առանց ընթերակաների, նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ բռնություններ են կիրառվել, դատաքննության ընթացքում մերժվել են փորձաքննություններ անցկացնելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, նրանցից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզվել և դրվել մեղադրանքի հիմքում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 18-ի վճռով Սիրաժ Ղամբարյանին և Սամվել Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը Արմեն Բաղդասարյանին, Հակոբ Համբարձումյանին, Աղվան Վարդանյանին, Արմեն Լեբեջյանին և Աշոտ Առաքելյանին դատապարտել է 10 տարվա, իսկ Արա Ռոստոմյանին՝ 8 տարի ազատազրկման: 12 տարի ժամկետով ազատազրկվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սամվել Խաչատրյանը:
Ըստ մեղադրանքի` քիմիական գործարանի գիտաշխատողները 2005-2009թթ. «չպարզված հանգամանքներում», «չպարզված քանակությամբ» ելանյութից շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրանյութ են արտադրել և իրացրել «անհայտ անձանց»:
Ըստ գործի նախապատմության, փաստաբանի մեկնաբանությամբ, Արմեն Լեբեջյանն աշխատել է «Քիմտեխ»ընկերությունում: Նա 2005-ին պետությունից հոգեմետ դեղեր արտադրելու թույլտվություն է ստացել: Տարիներ առաջ արտադրամաս են եկել ռուս մասնագետներ, որոնք արտադրամասի աշխատակիցներին՝ գործով ամբաստանյաներին, սովորեցրել են պատրաստել «Կետոն» տեսակի հիմնանյութ, ինչից հետո աշխատակիցները (աշխատակիցների մեծ մասը մասնագիտական կրթություն չի ունեցել) սկսել են ինքնուրույն պատրաստել: Ըստ փաստաբանի` արտադրամասում 3 տարի շարունակ փորձեր են կատարվել, սակայն որակյալ հիմնանյութ չեն կարողացել ստանալ:
Լեբեջյանը, որին մեղադրանք է առաջադրվել ամֆետամին (կախվածություն չի առաջացնում) տեսակի հոգեմետ դեղ պատրաստելու և իրացնելու մեջ, ունի ընդամենը 6-րդ դասարանի կրթություն, ըստ փաստաբան Սարդարյանի, եթե ցանկանար էլ, չէր կարող նման նյութ պատրաստել:
«Մեկ անգամ նրանց հաջողվել է 180 կգ նյութ ստանալ, որը պիտանի չի եղել և ոչնչացվել է»,- տեղեկացրեց փաստաբանը: Ըստ նրա՝ փորձագետները հաստատել են, որ ամֆետամին թմրամիջոց ստեղծելու համար անհրաժեշտ են բարդ մեխանիզմներ, որն այդ արտադրամասում գոյություն չունի:
Նախաքննությունն իրականացրել է Կարևորագույն գործերով վարչության քննիչ Արթուր Մելիքյանի գլխավորած քննչական խումբը:
Հետո՝ դատարանում, բոլորը հրաժարվել են նախաքննական մարմնին տված ցուցմունքներից:
Հետաքրքրական է, որ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները թմրանյութ իրացնելու համար գործարքի մեջ են մտել թուրքերի հետ, որոնք եղել են թմրանյութի պատվիրատուները, սակայն փատաբանները պնդում են, որ փաստեր չկան այն մասին, թե ամբաստանյալները հոգեմետ դեղեր պատրաստելու համար որևէ մեկից պատվեր են ստացել և պայմանագիր են կնքել: Փաստաբանների խոսքով, թուրքերը, որպես այդպիսին, գոյություն չունեն՝ մտացածին կերպարներ են:
Բացի այդ, դատավճռով սահմանված պատժաչափերը, փաստաբանների դիտարկմամբ, չափազանց բարձր են. 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանը, որը ժամանակին նաև «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է եղել, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, որոնցից 4-ն ընդգրկված են այն հիվանդությունների շարքում, որոնք խոչընդոտ են պատիժ կրելու համար:
Ի դեպ, ամբաստանյալները բոլորն էլ հիմնականում տարիքով մարդիկ են և տարբեր հիվանդություններ ունեն:
Վաղը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբում (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) քիմիկոսների գործով ամբաստանյալների պաշտպանները կխոսեն գործում առկա խախտումների մասին:
Հիշեցում. Ըստ մեղադրանքի՝ քիմիական գործարանի գիտաշխատողները 2005 թվականին «չպարզված հանգամանքներում», «չպարզված քանակության» ելանյութից շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրանյութ են արտադրել և իրացրել «անհայտ անձանց»:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։ Պատճառը Գարիկ Ավագյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է, բայց ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խայտառակ բացահայտումներով լի զեկույցի պատճառով այլ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գարիկ Ավագյանին ՀՀ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն են առաջարկել։ Ավագյանն ինքը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելու հետ։ Իսկ թե կոնկրետ որտեղ, չցանկացավ մանրամասնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ։
Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:
Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:
Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ hանցագործության մասին չհայտնելը:
ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.