23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին երկու ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս որոշումն ընդունվել է պաշտպան Արթուր Գրիգորյանի բողոքի քննության շրջանակում:
Արթուր Գրիգորյանը Փաստինֆոն-ի թղթակցին հայտնել է, որ անպայման բողոքարկելու է այս որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան:
Մ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի երկու դրվագները միավորվել են մեկ վարույթում:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով»։
Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երևանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով «փողի վազվռատի» օպերացիա է իրականացրել և որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ «ծանոթ ընկերուհի» ունի և գտնվել է նրա մոտ։ «Ծանոթ ընկերուհուս տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, և դա մեր անձնական կյանքին է վերաբերվում…»,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը։ Քննիչն էլ, բնականաբար, միանգամից հավատացել է և այդ ոստիկանի մասնակցությունը նշված օպերացիային համարել հերքված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանն ասել է, որ վաղը (այսօր) բանդայի գործով դատական նիստ չի կայանալու.
«Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում: Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»: Ըստ նրա՝ եթե դատավորին փոխեն, ամեն ինչ նորից պետք է սկսվի. «Ինչ են ուզում մեզանից՝ մարդ չգիտի: Բանդա սարքեցին, բայց գողոնն էլ չկա, վկաներն էլ չկան: Ի՞նչ պիտի լինի սրա վերջը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է իր հոր և եղբոր հետ անսարք ավտոմեքենան հրելով երթևեկելի գոտուց դուրս բերել, որի ժամանակ դեպի Իջևանի ուղղությամբ ընթացող «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կանգնեցնել ավտոմեքենան` առջևի մասով բախվել է «ԳԱԶ-3110»-ի հետևի հատվածին և վրաերթի ենթարկել վարորդի հորն ու եղբորը, ինչի հետևանքով հայրը` 1945 թ. ծնված Հայկ Գյուրջոյանը, մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գևորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մալաթիայի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 3-ին Երևանի Մանանդյան փողոցի բակերից մեկում, իր անձնական «Մերսեդես Е320» մակնիշի ավտոմեքենայի սրահում, քաղաքացուհուց 60 հազար դրամ կաշառք ստանալու փաստով մերկացրել են ԴԱՀԿ ծառայության աշխատակից, հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանին:
Նշված ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել ու արձանագրվել է կաշառքի առարկա 60 հազար դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ` քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեի նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարնին: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 1801 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 1801 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1722 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:
Քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` 2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն և ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ` իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առևտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու և ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ:
Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:
Դեկտեմբերի 2-ին Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս:
Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝ տասնյակ քաղաքացիների Ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի ոստիկանական բաժանմունքներում մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը:
Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, մամուլում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:
Նիստի մասնակիցները փաստեցին, որ Կենտրոնական Ասիայի երկրներով անցնող թմրատրանզիտը ոչ միայն նպաստում է թմրամիջոցների տարածմանը, այլեւ առաջ բերում պետական համակարգի կառավարման եւ տնտեսության թուլացում, սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունություն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինները պետք է զարգացնեն պայքարի ձեւերը, միաժամանակ՝ ներդնեն հակաթմրամիջոցային պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ: Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն իրապես կարող է արդյունավետ հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին: Նիստում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Կանալ-Կովկաս» հատուկ լոկալ օպերացիայի արդյունքները: Համակարգող խորհրդի կողմից բարձր գնահատվեցին «Կանալ-Կովկաս» օպերացիայի ինչպես կազմակերպչական աշխատանքները, այնպես էլ գրանցված արդյունքները: Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.