23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները` օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի և նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, վերջիններիս օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի» ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iphone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի և թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից:
ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 182-րդ, իսկ 8-ը` 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
Նշված 12 անձանցից 5 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար` Զարուհի Միսակի Հովհաննիսյան /ծնվ. 02.11.1974թ. բն. Ք. Երևան, Մաշտոցի պող. 40-Աշենք, 12 բն./, Օլյա Միքայելի Ազատյան /ծնվ. 02.05.1981թ. , բն. Ք. Երևան, Գյուլիքեխվյան փող. 9շենք, բն. 2/, Արթուր Անդրանիկի Պետրոսյան /ծնվ. 20.10.1985թ. բն. Տ. Մեծի 24շենք, 32 բն./, Բաբկեն Հրայրի Տեր-Գրիգորյան /ծնվ. 25.10.1985թ. բն. Ք. Երևան, Տ. Մեծի 24շենք, 32 բն./, 1-ը`վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Մարիա Վահագնի Հովսեփյան / ծնվ. 25.04.1985թ. բն. Կորյունի 5 շենք, 53 բն./:
1 անձ ոստիկանության Նոր-Նորքի բաժին է բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նարեկ Բագրատի Սամսոնյան / ծնվ. 04.09.1990թ. բն. Ավան, Դուրյան թաղ. 46 շենք, 29 բն. աշխատում է քաղաքացիական գիտակցության հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ/:
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանության բաժիններ, մասնավորապես` 3 անձ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նոնա Միշայի Արուճյան / 02.07.1983թ. բն. Թբիլիսյան խճուղի 7շենք, 42 բն./, Լիդա Տիգրանի Մինասյան /ծնվ. 19.01.1993թ. բն. Ամիրյան փող. 15շենք, 66 բն./, Անուշ Վահրամի Խաչատրյան /ծնվ. 30.12.1987թ. բն. Ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փող. 17շենք, բն. 5/.
ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել 2 անձ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար, մասնավորապես` Արթուր Ալբերտի Ավթանդիլյան/ ծնվ 03.04.1983թ. բն. Ք. Երևան, Հանրապետության փող. 12շ. 21 բն. աշխատում է «Կանաչաստան հասարակական կազմակերպությունում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ /, Հայկ Սամվելի Սահակյան /ծնվ. 23.08.1982թ. բն. Արարատյան թաղ, 10 բարաք, 68/2 տուն, չի աշխատում/:
ոստիկանության Նոր-Նորքի բաժին է հրավիրվել Համլետ Լորիկի Մելքումյան / ծնվ. 31.08.1985թ. հաշվառված Տաուշի մարզ, ք.Բերդ, Նահապետի փող. 16/6 տուն, բն. Ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգ, Բաղյան 1-ին նրբ, 2-րդ շենք, 59 բն. աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես մշակաբանության դասախոս, նախագահին կից հանրային խորհրդի անդամ է/, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն: «Հարկային տեռորի» կամ «գործ սարքելու» մասին նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական մեղքը թաքցնելու համար նախահարձակ լինելու վկայություն: Տեսչություն ներխուժել ցանկացող անձանց խմբին առաջնորդող անհատ ձեռնարկատեր Ռայա Մուշեղի Ղահրամանյանը փորձել է այսպիսով խուսափել իր անօրինական գործելաոճը բացահայտած հարկային մարմնի օրինական պահանջի կատարումից:
Խնդիրը հետևյալն է.
Հիմք ընդունելով մանրամեծածախ առևտրով զբաղվող Ռայա Ղահրամանյանի ներկայացրած տվյալները` Կոտայքի տարածքային հարկային տեսչության իրականացրած հսկողական և վերլուծական աշխատանքների արդյունքում անհատ ձեռնարկատերը հայտնվել է ռիսկային համարվող հարկ վճարողների ցանկում: Տեսչությունը գրավոր ծանուցել է հարկ վճարողին, որպեսզի վերջինս հայտարարագրի իրական իրացման շրջանառությունները և վարձու աշխատողների թվաքանակը, սակայն հարկ վճարողն անպատասխան է թողել ծանուցումները: Այնուհետև 26.02.2013թ.-ին և 18.11.2013թ.-ին անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներ, և 2 դեպքում էլ արձանագրվել է խախտում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը պետք է կասեցվեր, սակայն հարկային տեսչության կողմից հարկ վճարողին առաջարկվել է գործունեության կասեցումը փոխարինել տուգանքի վճարմամբ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ենթակետի դրութների համաձայն:
Հարկային վարչարարության շրջանակներում Կոտայքի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատիրոջ երեք հսկիչ-դրամարկղային մեքենաները` գրանցված Աբովյան Հանրապետության 20 հասցեում, չեն գտնվում նույն տարածքում, այլ տեղադրված են տարբեր հեռավորությունների վրա գտնվող և առանձնացված տարբեր մուտքերով շինություններում, որից ակնհայտ է, որ հարկ վճարողը միաժամանակ երեք խանութներով չի կարող գործունեություն ծավալել` ունենալով 1 վարձու աշխատող, ինչպես հայտարարգրել էր Ռ. Ղահրամանյանը: Բացահայտումների մասին հարկային տեսչության աշխատակիցները տեղեկացրել են անհատ ձեռնարկատիրոջը և այդ պահին խանութներում արձանագրել 7 աշխատող:
Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը:
Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար հարկային մարմնի օրինական գործողություններն ընդունել չցանկացող անձանց անհիմն բողոքը չի կարող հիմք լինել, որպեսզի հարկային ծառայությունը չկատարի օրենքի պահանջը:
ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի»:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում` ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ շարունակելով օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները` ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին, Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի մոտ 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքացիների նկատմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` բռունցքներով, ոտքերով, սուր ծակող-կտրող գործիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Փ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Աշոտ Մ.-ն և նրա հանցակիցները սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Մ.-ն նոյեմբերի 29-ին, ժամը 05.23-ին, Երևան-Վիեննա չվերթի ինքնաթիռով մեկնել է ՀՀ-ից:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ` Արթուր Մ.-ն Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Փ.-ի նկատմամբ սպանության փորձ կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Լեմսիկի Մանթաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Այսօր մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար Գարիկ Գալիկյանը.
ՀԱՐՑ
Ինձ հետաքրքրում է, թե երբ անձը դիմում է ոստիկանություն և հաղորդում տալիս հանցագործության մասին, ոստիկանության կողմից ի՞նչ ժամկետում պետք է համապատասխան հաղորդումը քննարկվի և պատասխան տրվի, և ոստիկանության աշխատակիցը ո՞ր դեպքում կարող է չընդունել քաղաքացու դիմումը:
ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն.
- Հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ մասին համաձայն`
Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր ինչպես նաև կարող են կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցնել նմուշներ, նշանակել փորձաքննություն:
Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ապա եթե դիմում ասելով ի նկատի ունեք հաղորդում հանցագործության մասին, ապա նշեմ, որ յուրաքանչյուր դեպքում ոստիկանության աշխատակիցը պարտավոր է քաղաքացուց ընդունել հաղորդումը, քանի որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում` համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի կայացվում է հետևյալ որոշումներից մեկը
1. քրեական գործ հարուցելու մասին.
2. քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3. հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին
ՀԱՐՑ
Խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ տարբերություն կա փոխառության պայմանագրի և պարտավորագրի միջև, ինչպե՞ս է կազմվում պարտավորագիրը և ո՞ր դեպքերում է նոտարական վավերացում պահանջվում:
ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ օրենսդրության մեջ պարտավորագիր հասկացողություն չկա, սակայն գործնականում այն օգտագործվում է օրինակ՝ փոխառության պայմանագիր կնքելիս:
Փոխառության պայմանագրով մեկ կողմը /փոխատուն/ մյուս կողմին /փոխառուին/ է հանձնում ի սեփականություն դրամ կամ տեսակային հատկանիշներով որոշվող իրեր, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի կամ քանակության իրեր: /Քաղաքացիական օրենսգրքի 877 հոդված/
Օրենքում վերը նշված ստացականն էլ կամ դրամական գումար տալը հավաստող այլ փաստաթուղթը կարելի է համարել պարտավորագիր: Ուստի կարելի է համարել, որ հավաստվում է մեկ անձի կողմից մեկ այլ անձի նկատմամբ պարտավորության կատարումը:
Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով: Գրավոր ձևը պահպանված է համարվում այն դեպքում, երբ փոխառուն ի հավաստումն փոխառության պայմանագրի, փոխատուին տալիս է ստացական կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի քանակի իր տալը հաստատող այլ փաստաթուղթ, որը ինչպես նշեցի` կարող է լինել նաև պարտավորագիր:
Ստացականը կամ այլ փաստաթուղթը ստորագրվում է փոխառուի կողմից և ձեռք է բերում ապացուցողական նշանակություն: Այդ իմաստով պարտավորագիր վերնագրված փաստաթուղթը հավասարվում է հասարակ գրավոր ձևով պայմանագրին:
Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության:
Փոխառության պայմանագիրը կնքելիս նոտարական վավերացում չի պահանջվում:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
Թերթը նոր մանրամասներ է հաղորդում Նապոլեոն Ազիզյանի գործի վերաբերյալ.
«ՉԻ» տեղեկություններով, հարուցված գործն արագորեն կարճվել էր։ Այս թեմայով մենք դիմել էինք ՀՀ ոստիկանությանը պարզելու, թե ֆրանսիացու նկատմամբ հարուցված քրեական գործը ինչ ճակատագրի է արժանացել, եթե կարճվել է, ապա ինչ հիմքով։
Երեկ ՀՀ ոստիկանությունից նախ հաստատեցին մեր տեղեկությունները, ապա նոր մանրամասներ հաղորդեցին պատմության վերաբերյալ։ Բանն այն է, որ ըստ ոստիկանության, դեռևս 2011 թվականի հոկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարբեր քաղաքացիներ իրեն գումար են պարտք։ Այնուհետև ոստիկանության քննչական բաժնում նյութեր են պատրաստվել։
Պարզվել է, ֆրանսիացին ինքն է տոկոսով գումար տվել ՀՀ քաղաքացիներին. մի բան, որն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին քննչական մարմինը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը։ Քրեական գործի հարուցումը կասեցվել է ֆրանսիացու գործուն զղջման կապակցությամբ. Այնուհետև արդեն 2013 թվականին ֆրանսիացին դիմել է Էրեբունու դատարան, որտեղ էլ գործը քննվել է քաղաքացիա-իրավական հարթության վրա։ Իսկ թե ինչու է դատավարությունն անցել առանց «մեղադրվող» կողմի կամ նրա փաստաբանի ներկայության, և ինչն է եղել, պատճառը, որ դատարանն այս ընթացքում որևէ ծանուցագիր չի ուղարկել Ազիզյանին, կարելի է միայն ենթաղրել։
ՀՀ ոստիկանությունից «ՉԻ»–ին հորդորել են դիմել Էրեբունու դատարան։
Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տածել, ըստ որի կաշառք վերցնելու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը:
«Այս հաղորդագրությունը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության «ինքնամաքրման» մասին սերիալի հերթական սերիան է, այլ բոլորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պահին բռնված սույն «ավագ քննիչը» ընդամենը 5 տարի առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազոր էր և կեղծ ցուցմունքներ էր տալիս Մարտի 1- գործով: Մասնավորապես, էդգար Պետրոսյանը Մարտի 1-ի գործով հանդես է եկել որպես տուժող և կեղծ ցուցմունքներ է տվել քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի, Վարդգես Գասպարիի և Հովհաննես Ղազարյանի դեմ: Վերջիններս երկար ժամանակ անց են կացրել անազատության մեջ»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի օֆշորային մեքենայությունների գործով նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ է գործը, արդյոք փորձաքննության ուղարկված Սարգսյանի և Կճոյանի ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ: Ոստիկանությունից հայտնեցել են.
«Փորձագիտական կենտրոնը միջնորդություն է ներկայացրել փորձաքննությանն առաջարկված հարցերին պատասխանելու համար տրամադրել փաստաթղթերի բնօրինակները: Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական օգնության միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակները առգրավելու և նախաքննությանը տրամադրելու խնդրանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:
Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ու հետևողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.