Նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:
Նիստի մասնակիցները փաստեցին, որ Կենտրոնական Ասիայի երկրներով անցնող թմրատրանզիտը ոչ միայն նպաստում է թմրամիջոցների տարածմանը, այլեւ առաջ բերում պետական համակարգի կառավարման եւ տնտեսության թուլացում, սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունություն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինները պետք է զարգացնեն պայքարի ձեւերը, միաժամանակ՝ ներդնեն հակաթմրամիջոցային պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ: Քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն իրապես կարող է արդյունավետ հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին: Նիստում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Կանալ-Կովկաս» հատուկ լոկալ օպերացիայի արդյունքները: Համակարգող խորհրդի կողմից բարձր գնահատվեցին «Կանալ-Կովկաս» օպերացիայի ինչպես կազմակերպչական աշխատանքները, այնպես էլ գրանցված արդյունքները: Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.