23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար Գարիկ Գալիկյանը.
Հարց
Գործատուն ո՞ր դեպքերում իրավունք ունի աշխատավարձից տույժ պահել, որքա՞ն և ի՞նչ պարբերականությամբ:
Նելլի Սարգսյան, ք. Երևան
Պատասխան
Հայաստանի Հանրապետությունում գործատու — աշխատող փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Աշխատանքային փոխհարաբերություններում տույժեր՝ որպես այդպիսին, տրվում են աշխատանքային կարգապահությունը խախտելու համար:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքով որպես աշխատողին տրվող կարգապահական տույժեր սահմանված է հետևյալը՝ նկատողություն, խիստ նխատողություն, օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայության պարագայում ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծում:
Աշխատողի աշխատավարձի վրա կիրառվող դրամական տույժեր օրենսդրությամբ սահմանված չեն:
Աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվում են նաև այն հարաբերությունները, երբ աշխատողի կողմից գործատուին պատճառվել է վնաս, և աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը:
Եթե վնասի առկայության պարագայում գործատուն աշխատողի ամենամսյա աշխատավարձից կատարում է պահումներ, ապա սա չի կարող դիտվել, որպես աշխատողի նկատմամբ կիրառվող տույժ:
Հարց
Վարկային պարտավորությունները չվճարելու դեպքում կարո՞ղ է բռնագանձվել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը:
Ս. Ոսկանյան
Պատասխան
Անձի կողմից իր վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում առաջ են գալիս պարտավորաիրավական հարաբերություններ, որտեղ վարկային կազմակերպությունը կամ բանկը հանդես են գալիս որպես Պարտատեր, իսկ վարկառուն՝ որպես Պարտապան:
Պարտապանը պարտավոր է պատշաճորեն կատարել իր պարտավորությունները պարտատիրոջ նկատմամբ, իր գույքի հաշվին:
Եթե անձը ունի համատեղ սեփականության իրավունքով գույք, ապա բռնագանձումը կատարվում ե տվյալ գույքում իր ունեցած բաժնի վրա:
Սույն պարագայում գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական օր-ի 200 հոդվածի համաձայն`
1/ Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2/ Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար:
Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն 2013թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ. Հ.-ին և Ա. Հ.-ին գումարով վարձատրության դիմաց թույլատրել է նստել իր կողմից շահագործվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Վ. Հ.-ն և Ա. Հ.-ն պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ:
Ա. Մ.-ն մեղադրյալի իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշում, չեն բացատրել իր իրավունքները, ինչի ազդեցության ներքո այդ օրը վերցրել են բացատրություն:
Բացի այդ, Ա. Մ.-ն նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաև նույն քննչական բաժնի քննիչը:
Կատարվում է նախաքննություն:
Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը կաթված Է տարել, ունի խոսքի և տեղաշարժման դժվարություններ, արդեն 10 օր է: Ինչ նրա առողջական վիճակն օրեցօր վատանում Է: Այս մասին երեկ Կենտրոն, Նորք-Սարւսշ դատարանում հայտնեց Անդրեասյանի շահերի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը: «Նա նեղ մասնագիտական բուժօգնության կարիք ունի, հավանաբար, նրան պետք Է տանեն «Դատապարտյալների հիվանդանոց». և այս պահին ավելի հրատապ Է նրա կյանքի հարցը, որից հետո նոր կանդրադառնանք դատավարական այլ հարցերին»,- ասել է փաստաբանը:
Արթուր Անդրեասյանին կալանավայրից չէին բերել դատարան, և այս պատճառով դատական նիստը կրկին հետաձգվել է, իսկ հաջորդը տեղի կունենա 2014-ի հունվարի 20-ին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, յուրացման կամ վատնման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբոր՝ Ռուբեն Մկրտումյանի կինը դատական գործ է ունեցել: Իրավական առումով թույլ լինելու պատճառով պարտվել է, որն էլ, հավանաբար, եղել է եղբոր՝ նման քայլի դիմելու պատճառը: Նրանք խնդրել էին Արմեն Մկրտումյանին միջամտել գործին, սակայն որևէ միջամտություն չի եղել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը՝ մեկնաբանելով այսօր «Հրապարակ» թերթի այն տեղեկատվությունը, թե երեկ իրենց այցելել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, ՄԻՊ-ի զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, և դատական համակարգն իրոք կոռումպացված է:
Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ` սկսած 1998-ից, երբ նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ. «99-ին Թումանյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմա» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց` կես տարվա մեջ:… Մյուս տարի` 2000-ին, նա իր և այդ բնակարանները միացրեց իրար և այդ ամբողջ տարածքի վերևի հարկում կառուցեց նոր բնակարան: Մեկ տարի հետո ամբողջ տարածքը հիմնովին նորոգեց: Թող մասնագետները հաշվարկեն, թե որքան կկազմի բաղդադե շենքում բետոնապատել և հիմնովին կառուցել, կահավորել երկու հարկանի բնակարան: … 2000թ. Պուշկին-Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տան, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով ևս մեկ բնակարան, Ձորաղբյուրում ևս մեկ տան ձեռքբերումը, նաև արտասահմանյան մակնիշների մեքենաները:…»: Թե ինչ համար է «Հրապարակ»-ի այցելուն որոշել պատժել եղբորը, հրապարակելով այն, ինչ վճռաբեկ դատարանի նախագահը չէր ցանկանա, որ իմացվեր, այցելուն չի ասել, միայն հայտնել է, որ եղբայրը` Արման Մկրտումյանը, իրեն և իր ընտանիքին «հասցրել է անդունդի եզրին»:
Ինչ վերաբերում է Ա. Մկրտումյանի ունեցվածքին, Ա. Բաբայանն ասել է, որ այն ամբողջությամբ հրապարակված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրում:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, ՄԻՊ զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, և դատական համակարգն իրոք կոռումպացված է։ Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ Կարող եմ ասել, որ մինչև 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրանք զբաղվում էին Քաղաքացիական օրենսգրքի մշակմամբ։ Պարզ է, որ դա ոչ բիզնես էր, ոչ էլ եկամտաբեր աշխատանք։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան առօրյա հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, այսինքն, դատարկ տեղից ստացավ պաշտոն դատական համակարգում, իսկ 99-ին Թումանյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։
Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետև եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ, հայրը թոշակառու, մայրը, զոքանչը՝ իրենց հետ ապրող՝ թոշակառուներ, բիզնես չուներ։ Բացառում եմ այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտային այդ բնակարանն առնել։ Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր և այդ բնակարանները միացրեց իրար և այդ ամբողջ տարածքի վերևի հարկում կառուցեց նոր բնակարան։ Նաև Պուշկին Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տուն, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով ևս մեկ բնակարան, Ձորաղբյուրում ևս մեկ տուն ձեռք բերեց, նաև արտասահմանյան մակնիշների մեքենաներ, արտասահմանում որդուն ուսման տվեց։
Թե ինչի համար է մեր այցելուն որոշել պատժել իր հարազատ եղբորը, հրապարակելով այն, ինչ վճռաբեկի նախագահը չէր ցանկանա, որ իմացվեր, մեր այցելուն չասաց։ Ընդամենը հայտնեց, որ եղբայրը՝ Արման Մկրտումյանը, իրեն և իր ընտանիքին «հասցրել է անդունդի եզրին»։ Սա մեզ չզարմացրեց, քանի որ այս ընտանիքում իրար դեմ բողոքելը կարծես ժառանգական է։ Դեռևս 2010 թվականին նույնը արել էր Վճռաբեկ դատարանի նախագահի հայրը՝ Յուրի Մկրտումյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քաղաքացի Սամվել Հարությունյանի դիմումը, որով վերջինս՝ որպես կոռուպցիոն գործարքների հետևանքով տուժած կողմ, պատրաստակամություն էր հայտնել համագործակցել ՀՀ Գլխավոր դատախազության հետ:
Ըստ մամուլում հրապարակված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղած բաց նամակի՝ քաղաքացին պատրաստ է ներկայացնել «հիմնավոր ապացույցներ առ այն, որ Երևանի Կենտրոն համայնքի դատավոր Է.Ասատրյանը վերաքննիչ դատարանի դատավոր Լ.Թադևոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Հովնանյանը կոռումպացված են և իրենց կայացրած վճիռներում առաջնորդվում են մասնավոր շահով»:
Ընդ որում, քաղաքացին ընդգծում է, որ չի ակնկալում դատավճռի փոփոխություն, սակայն առավել կարևոր է համարում, որ «նման դատավորների գործողությունները գնահատվեն ըստ արժանվույնս»:
Վանաձորի բնակիչ Սամվել Հարությունյանն, այսպիսով, արձագանքում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակին՝ ցանկություն հայտնելով օգնել նրան փաստերով: Գլխավոր դատախազն, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ դատավորին կաշառելու ցանկացած ապացույց կարժանանա վերահսկող մարմնի ուշադրությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քաղաքացու դիմումին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Սասուն Բ.-ն, որը 2008 թ. մարտի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի /պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը/ 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին հասցեում գործող «Միրաժ» գիշերային ակումբում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարար Ս. Կ.-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է Ա. Կ.-ի և գործով չպարզված մի խումբ այլ անձանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով և որպես զենք օգտագործվող փայտերի գործադրմամբ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.