23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:
Հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ:
Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:
Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:
Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:
Կատարվում է նախաքննություն:
Այս տարվա հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ասաց, որ թեև մեծ հույսեր չունեն, այնուամենայնիվ այսօր կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու 14 տարվա ազատազրկման մասին դատավճիռը։
Ամենաուշագրավը, սակայն, Նոնայի հայտնած մյուս տեղեկությունն էր, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչ օրս կալանքի տակ է պահում ամուսնու «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան. «Բազմիցս դիմել եմ, որ իմ ամուսնու մեքենան վերադարձնեն, բայց ոչ մի արձագանք չեն տալիս ու վերջ։ Մի օր էլ եկան ԱԱԾ-ից մեր տուն, թե մեքենայի բանալիները տվեք։ Պատճառաբանեցին, թե հարմար տեղում չէ կայանված։ Այդպես տարան ու մինչ օրս չեն տալիս»։
Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն ինչո՞ւ է շարունակում պահել ավտոմեքենան, եթե այդ քրեական գործի նախաքննությունը վաղուց ավարտվել է, գործն էլ դատարանում է։ Արդյո՞ք սա պետական ռեկետ չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Երեկ Շանթի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ դեռ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքների պատասխանը հայտնի չէ:
Հունվարի 5-ին լրանում է նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի ժամկետը, և վարույթ իրականացնող մարմինը պետք է միջնորդությամբ հանդես գա դատարան՝ կամ կրկին երկարաձգելու վերջիններիս խափանման միջոց կալանքը, կամ ազատ արձակելու նրանց:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, ըստ մեր տեղեկությունների, մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի բողոք դիմումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով հայաստանի հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, հայաստանի հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի առաջարկությունը` որոշում եմ. Դադարեցնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները :
«Չկա նման քրեական գործ, որը քննիչը կիսատ թողնի և գնա արձակուրդ»,- ասաց Վ.Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով վթարի քննության գործում նոր քննիչ ներգրավելու որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Նույն աղբյուրի համաձայն` գործը քննելու է այդ բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանո՞վ է այս փոփոխությունը կապված իր բողոքների հետ, փաստաբանն այսպես պատասխանեց. «Սա ամբիցիաների հարց է, քննիչին չեն հեռացնում, բայց արձակուրդ են տալիս, բացարկս չեն բավարարում, արձակուրդ են տալիս, սա նշանակում է, որ եթե ամբիցիաներով ենք առաջնորդվում, ապա մեր պետությունը լուրջ խնդիրներ ունի»:
Ի դեպ, արձակուրդ գնացած քննիչի հարցով արդեն շուրջ 2 շաբաթ զբաղվում է նաև Հատուկ քննչական ծառայությունը: ՈՒ թեև գործի հարուցման կամ մերժման համար օրենքով նախատեսված ժամկետն արդեն ավարտվել է, բայց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այս գործի վերաբերյալ առայժմ որևէ նորություն չկա:
Մինչդեռ, Վ.Պետրոսյանի փաստաբանը կարծիք հայտնեց, որ գործն ամենայն հավանականությամբ արդեն հարուցվել է, բայց չի հրապարակվում:
«Ժամկետներն ավարտվել են, բայց դեռևս մարդիկ են հրավիրվում` հարցաքննության համար»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՔԾ՝ քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հարցով, ինչից հետո այս պետական մարմինն սկսել էր նյութեր նախապատրաստել:
«Փաստինֆո»
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործը:
Քաղաքացուհի Գ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մայիսի 11-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի` իրենց բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է աջ այտին և պատճառել ֆիզիկական ցավ:
2013թ. հոկտեմբերի 1-ին Գ. Մ.-ի որդին նույն բաժնում հողորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է նաև իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Տուժող Գ. Մ.-ն իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. մայիսի 13-ին Մալաթիայի բաժնում լրացուցիչ բացատրություններ է տվել, սակայն երբ հետագայում իմացել է, որ նյութերը թողնվել են անհետևանք, պահանջել է դրանց պատճենները և պարզել, որ իր գրած լրացուցիչ բացատրությունները բացակայում են:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները` ակնկալելով եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի արդարացում:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացմամբ, Հայրապետյանը ձերբակալվել է օրենքի, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Ըստ փաստաբանի, Նորայր Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործում ընդհանրապես որևէ տվյալ չի եղել մինչեւ նրա ներկայանալը` թե որպես վիճաբանության մասնակից, թե որպես ականատես, կամ նույնիսկ անուղղակիորեն այդ միջադեպի հետ առնչություն ունեցող անձ: Բայց վարույթն իրականացնող մարմնին, փաստաբանի խոսքով, դա չի խանգարել, որ առանց որևէ ապացույցի և փաստական տվյալի Նորայր Հայրապետյանին, օրենքով սահմանված կարգի կոպիտ խախտմամբ, ձերբակալի հենց Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Երեմ Սարգսյանը գտնում է, որ սա իրավական կամայականության ակնհայտ դրսևորում է և կատարվել է ընդամենը հասարակական պահանջը բավարարելու, վրդովմունքը փոքր-ինչ մեղմելու նկատառումներից ելնելով: Մեղադրողների ճառերը խոսում են այն մասին, որ նրանց համար այս ողջ դատաքննությունը նույնպես ձևական բնույթ է կրել անկախ դրա ընթացքում ձեռք բերված ապացույցներից, միևնույն է մեղադրողները հիմնավոր էին համարելու առաջադրված մեղադրանքները և անհամեմատ խիստ պատիժ էին միջնորդելու ամբաստանյալների համար, որպեսզի հասարակական «պահանջը» վերջնականապես բավարարվի և արդարության վերականգնման պատրանք ստեղծվի: Հենց հասարակության համար պետք է ցավալի և անընդունելի լինի, եթե Դատարանը արդարադատություն իրականացնելու իր առաքելության փոխարեն նույնպես կաշկանդվի հասարակական կարծիքով և գործի նույն տրամաբանությամբ` դատավճիռ կայացնելիս նույնպես հաշվի չառնի դատաքնությամբ ձեռք բերված ապացույցները, այլ գործի այդ նույն հասարակական պահանջը բավարարելու նկատառումներից ելնելով:
Հատկանշական է նաև, որ Նորայր Հայրապետյանը մյուս բոլոր ամբաստանյալներից ամենաուշն է հարցաքննվել և նույնիսկ այն պայմաններում, որ մյուս բոլոր ամբաստանյալները հերքել էին իրենց մասնակցությունը տեղի ունեցած վիճաբանությանը, Նորայր Հայրապետյանն իր առաջին իսկ ցուցմունքով խոստովանել է, որ հաճախորդներից մեկին ապտակել է իրեն ծնող հայհոյելու պատճառով:
Փաստաբանի կարծիքով, անհերքելիորեն հաստատվել է, որ Նորայր Հայրապետյանը տուժողներին ծեծի ենթարկելու նախնական և միասնական դիտավորություն, նպատակ չի ունեցել, իր գործողություններով դիտավորյալ կերպով չի լրացրել որևէ այլ անձի գործողություն, իսկ տուժողներ Գարիկ Սողոմոնյանին և Վահե Ավետյանին էլ հարվածել է միայն իրենց միջև հանկարծակի առաջացած անձնական կոնֆլիկտի, մասնավորապես նրանց կողմից հայհոյանքներ տալու և Վահե Ավետյանի կողմից իր քունքային հատվածում հարված հասցնելու պատճառով:
Պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի արարքին տալ ճիշտ իրավական գնահատական: Մասնավորապես, եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց նրա հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա Նորայր Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև` 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը վերավորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել այդ հոդվածների սանկցիաներով սահմանված նվազագույն պատիժները, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ և արդարացնել:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Արթուր Բաբլոյանի պաշտպան Արման Խաչատրյանը, ով միջնորդեց իր պաշտպանյալին ճանաչել անմեղ և եթե դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա հաստատված կհամարի ամբաստնյալ Արթուր Բաբլոյանի կողմից քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու հանգամանքը, և այդ արարքի համար վերջինս ենթական կլինի քրեական պատասխանատվության և պատժի, ապա պաշտպանը միջնորդեց ամբաստանյալ Բաբլոյանի նկատմամբ կիրառել համաներում և Բաբլոյանի մասով կարճել քրեական գործի վարույթը:
Հաջորդ` դեկտեմբերի 25-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական ճառով հանդես կգան մյուս ամբաստանյալների պատպանները:
Փաստինֆո
Բանակի զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ երեկոյան երրորդ անձն է կալանավորվել. նա վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, Արթուր Մուրադյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
«Վանիչկա Հովակիյանի գործով նախաքննությունը շարունակվում է, կալանավորված են անձինք, որոնց գործողությունները, մեր կարծիքով, առաջացրել են ծանր հետևանքներ, կատարվել են միջանձնային փոխհարաբերությունների կանոնագրքային խախտումներ: Տեղի է ունեցել շորթման փաստ մի զինծառայողի կողմից Վանիչկա Հովակիմյանի նկատմամբ»,- գործը ներկայացրել է Հարությունյանը:
Օրերս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը զբաղվում է բանակում գրանցված մահվան դեպքերն ուսումնասիրելով, հայտարարել էր, որ բանակում զինծառայողների մահվան գործերով սպաները չեն պատժվում: «Շատ հազվադեպ է լինում, որ քրեական գործերով դատարանում սպաներ դատապարտվեն, հիմնականում շարքային զինծառայողներ են: ՊՆ-ում այսպիսի ներքին դիրքորոշում կա, որ հրամանատարներն անձեռնմխելի են ու չեն պատժվում», -ասել էր Ժաննա Ալեքսանյանը:
Մանրամասները՝ Panorama.am-ում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.