23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով: Այս մասին ասվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
«Հարգելի պարոն Անդրեասյան՝
Դուք գիտեք, որ 2002 թվականից Հայաստանի քաղաքագետների ասոցիացիան (միությունը) պաշտոնապես գրանցված է իմ օրինական սեփականությունը հանդիսացող տարածքում՝ Մոսկովյան 33ա շենքում: 2012 թվականի մարտի մեկին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմամբ Հայհիդրոնախագիծ ՓԲԸ սեփականատեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բիզնես-գործընկեր Սենիկ Ջուլհակյանին է սեփականաշնորհվել ոչ միայն այդ ՓԲԸ-ի զբաղեցրած երկու հարկերը, այլ շենքի չորս մյուս սեփականատերերին, այդ թվում ինձ, պատկանող և մեր համատեղ սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքները (շենքի մուտքը և աստիճանավանդակները): Համաձայն Ձեր ընդունված որոշման, որը զետեղվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի տարեկան ամփոփագրում, դրանով ոտնահարվել է իմ և շենքի մյուս համասեփականատերների սեփականության սահմանադրական իրավունքը:
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սենիկ Ջուլհակյանից ես ստացել եմ իր աշխատակցի կողմից ստորագրված մի գրություն (կցվում է սույն դիմումին), որով ինձ տեղեկացվում է, որ «օրերս Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ» քանդվելու է մուտքի միջնապատը: Այդ միջնապատը կառուցվել է մինչև Սենիկ Ջուլհակյանի շենքի համասեփականատեր դառնալը՝ բոլոր համասեփականատե-րերի համաձայնությամբ:
Կառուցման ընթացքում հատուկ ինժեներական աշխատանքներ են կատարվել շենքի ամրացման նպատակով: Պատի քանդման ընթացքում անխուսափելի է շենքի խարխլման վտանգը, ինչի վերաբերյալ պահանջվում է մասնագիտական փորձագիտական ուսումնասիրություն: Քաղաքապետարանից և ոչ մի մասնագետ չի եկել, չի ուսումնասիրել քանդման հետևանքների հարցը, չի տվել մասնագիտական եզրակացություն: Հարց է առաջանում. եթե քանդման ընթացքում շենքը խարխլվի, քաղաքապետարանի որ՞ չինովնիկն է պատասխան տալու դրա համար:
Խնդրում եմ քայլեր ձեռնարկել կասեցնելու համար այս վնասարարությունը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի քաղաքագետների միության բնականոն գործունեությունը խաթարելու փորձ: Սենիկ Ջուլհակյանի և նրա մեջքին կանգնած Սուրիկ Խաչատրյանի նպատակը Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակը իրենց վաճառելու պարտադրանքն է, որն ինձ համար անընդունելի է: Ինչու է դա արվում այս նախատոնական օրերին՝ նույնպես հասկանալի է:
Մամուլը այդ օրերին չի գործելու, ինչը հնարավորություն է տալու անաղմուկ իրականացնել նախապատրաստվող վայրագությունը, կանգնեցնելով մեզ կատարված փաստի առջև:
Խնդրում եմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նախապատրաստվող բարբարոսությունը կանխելու համար»:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը, առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իր վարույթում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում պատշաճ կարգով կատարել է օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները, այն է` տեղեկացրել է Է. Մ.-ին կատարողական վարույթի ընթացքի, փորձաքննություն նշանակելու, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու որոշումների մասին, ուստի նրա արարքում բացակայում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 2, շորթման և յուրացման կամ վատնման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից քաղաքացի Ե. Խ.-ին սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ քաղաքացի Ե. Խ.-ն 2013թ. հոկտեմբերի 17-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին: 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը, սպանության սպառնալիքներ տալով, հրաժարվել էր ազատել բնակարանը:
Առաջիկայում կառավարություն կներկայացվի նոր նախագիծ` երկու-երեք ՔԿՀ փակելու և այնտեղ գործող հաստիքները նոր ՔԿՀ տեղափոխելու մասին. այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին:
«Եվս 400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015-ին: «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ.-ը, որը կունենա 1200 տեղ»,-հայտարարել է Հրայր Թովմասյանը:
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:
Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ:
Այսպես՝
1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես և հատկապես ուշագրավ է այն փաստը, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին (Օրենքին) տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։
2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:
3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:
4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:
5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:
6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության մեջ Արայիկ Պետրոսյանի մեղսակցությունը չհաստատվելու հիմքով քննիչի որոշմամբ, շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալուց հետո Արայիկ Պետրոսյանը այսօր, քիչ առաջ ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Պետրոսյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը:
«Արայիկ Պետրոսյանը իր հարազատների հետ քիչ առաջ գնաց տուն, Պռոշյան համայնք»,- փոխանցել է փաստաբանը:
Նորիկյանը ներկայացրել է, որ ֆորմալ առումով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, և նա շարունակվում է համարվել մեղադրյալ: «Օպերատիվ հետախուզական քննչական գործողությունների հիմքում Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել»,- փաստաբանի փոխանցմամբ, նշված է քննիչի որոշման մեջ:
Փաստաբանը վստահ է, որ որոշ ժամանակ հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: «Արայիկ Պետրոսյանը չէր կարող գործ ունենալ այս առանձնապես ծանր հանցագործության հետ և նրա նկատմամբ: Այս ամիսների ընթացքում քրեական գործի նյութերում նրա նկատմամբ որևէ վերաբերելի ապացույց ի հայտ չի եկել և չէր կարող լինել», -փոխանցել է փաստաբանը:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Եթե չենք սխալվում, արդեն երկրորդ դեպքն է, երբ դատավորը նշանակվում է դատախազ: Այսօր դատավոր Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
Մի կողմ թողնենք, որ մինչ այս, դատավորի պաշտոնը համարվել է ամենհարգին և արդարադատության համակարգի ամենացանկալի ու վերջին հանգրվանը, այսօր փոխվել է իրավիճակը. դատավորները դժգոհ են իրենց աշխատանքից, վարձատրությունից և էլի մի շարք հանգամանքներից, որոնք մեկ այլ հրապարակման նյութ են:
Անցան այն ժամանակները, երբ դատավորները կարողանում էին հարգանքի հետ մեկտեղ զգալի կապիտալ կուտակել:
Միայն մեկ օրինակ. այժմ ԱՄՆ-ում բնակվող դատավոր Սուրիկ Ղազարյանը վերջերս մի շքեղ առանձատուն է գնել Միացիալ Նահանգներում:
Ճիշտ է, վերջին սկանդալներից հետո, տրամաբանական է, որ նախկին դատավորը, որը շրջում է ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների ուղեկցությամբ, որոշակի կառույցներին մատուցած ծառայությունների դիմաց ստացած գումարներով գնած լինի թանկարժեք տունը, սակայն, կան փաստեր, որ երկար տարիներ համակարգում աշխատած դատավորների «վաստակն» էլ քիչ չի եղել:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.