23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստին հայտնի դարձավ, որ գործով վերահսկող դատախազը աշխատանքից ազատման դիմում է գրել և հեռացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ վերահսկող դատախազ Առաքելյանը չէր ներկայացել նիստին, ներկայացել էր մյուս դատախազը, ով հայտնել էր, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Դա հենց այն նույն դատախազն էր, որը ՀՔԾ-ում տված բացատրության ժամանակ նշել էր, թե «թյուրիմացաբար է նման բան գրել, թե քննիչը այցելել է բնակարան, տեսնելով որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է»:
Նիկոլայ Բաղդասարյանին գործով դատավոր Յու. Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, և դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել, այն նշանակվել է երկուշաբթի օրը՝ ժամը 10.50-ին: «Փոխարեն գնար խորհրդակցական սենյակ, մենք տեսանք, որ նստեց մեքենան և հեռացավ դատարանից, հետաքրքիր է՝ ուր գնաց»,-ասել է փաստաբանը:
Շարունակությունն՝ այստեղ:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 9-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին, նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառուներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:
Այնուհետև Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի և տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել և ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով` առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որևէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին և բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:
Բաժնի պետը, վերցնելով և իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, հունվարի 21-ին մեկնելու է Ստրասբուրգ։ Մեր այս տեղեկությունը երեկ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին։
Խոսքը Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցի մասին է, ովքեր ժամանակին բնակվել են Լաչինում և ԵԴ են դիմել սեփականության խնդիրների համար։ Նրանք բողոքել են. որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տներն ու այլ գույք և տեսանելի ապագայում չեն կարող վերադառնալ այնտեղ։ Հայցը ԵԴ-ն հիմնավոր է համարել։ Այս պահին խոսքը գումարային փոխհատուցման մասին է, որի չափը կորոշի Եվրոպական դատարանը։
Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու ոչ թե որպես ՀՀ գլխավոր դատախազ, այլ որպես ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Այդուհանդերձ, նա Ստրասբուրգ կմեկնի պատվիրակության հետ, որում ընդգրկված է նաև ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Էմիլ Բաբայանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից զոհվեցին Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդիները։ Լրատվությունն այն ժամանակ սահմանափակվեց այսքանով, ոստիկանությունն էլ առանձնապես չբացեց դեպքի մանրամասները։
Օրերս, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի և բազմաթիվ այլ ոստիկանների մասնակցությամբ ռազբորկայի ժամանակ և նրանց ներկայությամբ։ Ոստիկանության պետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից։ Նախօրեից մեր թղթակիցը փորձում էր ճշտել սույն տեղեկությունները։ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել էր այդ լուրերը, իսկ ՀՀ ոստիկանությունից նախօրեին հայտնել էին միայն, որ այդ գործով մի հոգի գտնվում է հետախուզման մեջ (մեր տեղեկություններով, հետախուզվողը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին է)։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանը նույնպես հերքում էր ամեն ինչ և չգիտեր, թե որտեղ է իր որդին:
Երեկ ստիպված եղանք արդեն երկրորդ հարցումն ուղղել ոստիկանությանը՝ դեպքի մանրամասները և ոստիկանների մասնակցությունը ճշտելու նպատակով։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանեց, սակայն յուրովի միջնորդավորված։ Հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը, Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, քրեական և քննչական վարչության պետերը։ Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ։ Նշված ոստիկաններին պաշտոնանկ անելով` Գասպարյանը նրանց նաև կազատի պատասխանատվությունից։ Սա ոստիկանության վովայավարի բարեփոխման հերթական դրսևորումներից է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք:
Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:
Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը.
«Դեկտեմբերի 30-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ’ ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:
Հունվարի 5-ին ԼՂՀ դատախազությունը հաղորդեց, որ Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ՝ նշելով անուններ։ Ըստ դատախազության կասկածյալները շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ են գտնվել Բալասանյանի հետ՝ վերջինիս կողմից նրանցից մեկի եղբորը ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:
Դատախազությունն օրեր շարունակ խուսափում էր գործով մանրամասներ հաղորդելուց՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից։ Սակայն հունվարի 5-ի հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Վ.Բալասանյանի դեմ մահափորձի պատճառը միջանձնային վատ հարաբերություններն են։ Այս ամենը, համաձայն հաղորդագրության, պարզվել է ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ այս հիմնազուրկ հաղորդագրությամբ դատախազությունը նպատակ ունի ուղղորդել հանրային կարծիքը, հնարավոր է նաև՝ կասկածյալներին։ Սա խոսում է կամ նախաքննության ոչ պրոֆեսիոնալիզմի կամ էլ միտումնավորության մասին։ Մենք հակված ենք կարծելու, որ այդպիսով նպատակ կա թաքցնել հանցագործության պատվիրատուին (ներին) և կասկած ենք հայտնում նախաքննության անաչառության նկատմամբ»։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 82-ը (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ (որից 4-ը` Երևանում) հայտնաբերվել է խմածության առկայություն:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, վթարների թիվը` 2-ով պակասել, իսկ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են 4-ով:
Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով’ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման’ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ. Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի’ ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին վթարի ենթարկվելու հանգամանքի մասին, իր ընկերների հետ մեկնել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր, որտեղ նրանք վիճաբանության մեջ են մտել պատահարի մասնակից Գ. Ս.-ի և նրա հարազատներ Ա. և Ա. Պողոսյաններ եղբայրների հետ, որի ընթացքում ծագած կռվի ժամանակ պատճառել են իրար մարմնական վնասվածքներ, իսկ Ա. Պ.-ն իր մոտ եղած ատրճանակով 3-4 անգամ կրակել է օդ, այնուհետև ատրճանակի բռնակով հարվածել Հ. Մ.-ի գլխին:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.