20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի’ հունվարի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 12 դեպքից’ 11-ը, խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հունվարի 20-ին, ժամը 08-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկացրել են ՊՆ քննչական ծառայությունից:
Սույն հոդվածը ենթադրում է պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշենք, որ Էդիկ Շահնազարյանը բանակ էր զորակոչվել 2013թ. ձմեռային զորակոչին:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:
Նախաքննությունը շարունակվում է:
Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով, զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Երեկ ոստիկանական համակարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է արվելու Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմներից է և իր հետ է եկել համակարգ:
Ի դեպ, ոստիկանության առանցքային պաշտոններում հիմնականում ոստիկանապետի մտերիմներն են: Սակայն մինչև ուշ երեկո այս պաշտոնանկությունը տեղի չունեցավ:
Թերթին հաջողվեց պարզել, որ այս լուրերի պատճառն այն է, որ ոստիկանությունում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով խիստ դժգոհություն է հայտնել Մկրտումյանի ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներից ու ժամկետ տվել իրավիճակը փոխելու համար, հակառակ դեպքում սպառնացել է նրա ստորաբաժանման ղեկավար կազմը փոխել:
Հրապարակ
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Գ. Ո.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածնի առաջին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Գ. Ո.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի` համայնքային ոստիկանության բաժանմունքում վեճի է բռնվել նույն բաժանմունքի տեսուչ Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ու նույն բաժնի չորս տեսուչ ծեծի են ենթարկել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության աշխատակից Ս. Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ նշված վիճաբանության ընթացքում Գ. Ո.-ն հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը պահել է իր ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի:
Կատարվում է նախաքննություն:
Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:
Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում:
ՀՀ ոստիկանություն
ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ կազմակերպել է «ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի» քննարկում, որի նպատակն է ՀՀ փաստաբանների պալատի կողմից առաջարկությունների ներկայացումը:
Ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանի խոսքով շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:
Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է ՙ2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին: առկա մակարդակին: ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում’ այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը: Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. մեր քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը: Եթե ընդհանրացնելու լինենք ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:
Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը:
Այնուհետև ներկայացվել են Հայեցակարգի ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:
Քննարկման արդյունքում որոշվել է դիմել փաստաբաններին’ խնդրելով առաջարկություններ ներկայացնել Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ:
Համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
-
-
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.