04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Իսրայել Սարգսյանը մարզաշխարհում հայտնի Իսոն է:
Թերթի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, խարդախության` 10, սպանության փորձի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և խարդախության` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 4-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ՊՆ NՆ զորամասի ավագ ենթասպա Արթուր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել՝ զինվորներին հատկացված սննդամթերքների յուրացման համար:
Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 1-ը զորամասի անձնակազմը գործուղման մեջ է գտնվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սանասարավան բնակավայրի տարածքում տեղակայված ճամբարային հավաքներում:
Այդ ընթացքում ենթասպա Ա.Գրիգորյանը կատարել է ճաշարանի պետի պարտականությունները և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շուրջ մեկ ամիս շարունակ հափշտակել զորամասի պարենի պահեստից ստացված, իրեն վստահված, անձնակազմին տրամադրվող օրական սննդամթերքի չափաբաժինների որոշակի մասը:
Յուրացված ապրանքը զորամասի տարածքից աննկատ դուրս բերելու նպատակով Արթուր Գասպարյանը դրանք տեղավորել է նույն զորամասի պահեստի պետ ավագ ենթասպա Կ.Աթայանի ավտոմեքենայի բեռնախցիկում: Հենց այդտեղ էլ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ԼՂՀ ոստիկանության ՃՊԾ տեսուչները հայտնաբերել էին 8.15 կգ մսի պահածո, 2.75 կգ ձկան պահածո, 30 շիշ ձեթ, 1.9 կգ ոլոռ, 2.4 կգ հնդկաձավար և 1.4 կգ մակարոն:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ընթացքում Արթուր Գասպարյանն իրեն մեղավոր էր՝ ճանաչել կատարված հանցանքի համար և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել:
Դատարանը ենթասպային դատապարտել է 500 000 դրամ տուգանքի:
Փաստինֆո
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ մեղադրանք է առաջադրվել:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել:
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լ. Գ.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է տեսուչ Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանությունը Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ` համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսիում հայտնաբերել և բռնել է oֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի էքստարդիցիային ենթարկելու հարցը:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը նամակ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Նամակում մասնավորապես ասվում էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել էր հետախուզում:
Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից «ձախ ազդրի ներսային-դրսային մակերեսների ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.