Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար Գարիկ Գալիկյանը.
Հարց
Գործատուն ո՞ր դեպքերում իրավունք ունի աշխատավարձից տույժ պահել, որքա՞ն և ի՞նչ պարբերականությամբ:
Նելլի Սարգսյան, ք. Երևան
Պատասխան
Հայաստանի Հանրապետությունում գործատու — աշխատող փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Աշխատանքային փոխհարաբերություններում տույժեր՝ որպես այդպիսին, տրվում են աշխատանքային կարգապահությունը խախտելու համար:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքով որպես աշխատողին տրվող կարգապահական տույժեր սահմանված է հետևյալը՝ նկատողություն, խիստ նխատողություն, օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայության պարագայում ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծում:
Աշխատողի աշխատավարձի վրա կիրառվող դրամական տույժեր օրենսդրությամբ սահմանված չեն:
Աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվում են նաև այն հարաբերությունները, երբ աշխատողի կողմից գործատուին պատճառվել է վնաս, և աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը:
Եթե վնասի առկայության պարագայում գործատուն աշխատողի ամենամսյա աշխատավարձից կատարում է պահումներ, ապա սա չի կարող դիտվել, որպես աշխատողի նկատմամբ կիրառվող տույժ:
Հարց
Վարկային պարտավորությունները չվճարելու դեպքում կարո՞ղ է բռնագանձվել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը:
Ս. Ոսկանյան
Պատասխան
Անձի կողմից իր վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում առաջ են գալիս պարտավորաիրավական հարաբերություններ, որտեղ վարկային կազմակերպությունը կամ բանկը հանդես են գալիս որպես Պարտատեր, իսկ վարկառուն՝ որպես Պարտապան:
Պարտապանը պարտավոր է պատշաճորեն կատարել իր պարտավորությունները պարտատիրոջ նկատմամբ, իր գույքի հաշվին:
Եթե անձը ունի համատեղ սեփականության իրավունքով գույք, ապա բռնագանձումը կատարվում ե տվյալ գույքում իր ունեցած բաժնի վրա:
Սույն պարագայում գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական օր-ի 200 հոդվածի համաձայն`
1/ Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2/ Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար:
Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.