Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվելու է «քիմիկոսների» գործով ամբաստանյալների բողոքը: Գործով ամբաստանյալներն են Սիրաժ Ղամբարյանը, Արմեն Բաղդասարյանը, Սամվել Մկրտումյանը, Հակոբ Համբարձումյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Վարդանյանը, Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեբեջյանը և Սամվել Խաչատրյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել. այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արմեն Լեբեջյանի պաշտպան, փաստաբան Գագիկ Սարդարյանը թվեց այն բոլոր խախտումները, որոնք դատարանը կատարել է գործով վճիռ կայացնելիս:
Նա պնդում է, որ խախտվել են արդար դատավարության, անմեղության կանխավարկածի և քրեական դատավարության բազմաթիվ այլ նորմեր. նախաքննության ընթացքում հետախուզությունները կատարվել են առանց ընթերակաների, նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ բռնություններ են կիրառվել, դատաքննության ընթացքում մերժվել են փորձաքննություններ անցկացնելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, նրանցից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզվել և դրվել մեղադրանքի հիմքում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 18-ի վճռով Սիրաժ Ղամբարյանին և Սամվել Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը Արմեն Բաղդասարյանին, Հակոբ Համբարձումյանին, Աղվան Վարդանյանին, Արմեն Լեբեջյանին և Աշոտ Առաքելյանին դատապարտել է 10 տարվա, իսկ Արա Ռոստոմյանին՝ 8 տարի ազատազրկման: 12 տարի ժամկետով ազատազրկվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սամվել Խաչատրյանը:
Ըստ մեղադրանքի` քիմիական գործարանի գիտաշխատողները 2005-2009թթ. «չպարզված հանգամանքներում», «չպարզված քանակությամբ» ելանյութից շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրանյութ են արտադրել և իրացրել «անհայտ անձանց»:
Ըստ գործի նախապատմության, փաստաբանի մեկնաբանությամբ, Արմեն Լեբեջյանն աշխատել է «Քիմտեխ»ընկերությունում: Նա 2005-ին պետությունից հոգեմետ դեղեր արտադրելու թույլտվություն է ստացել: Տարիներ առաջ արտադրամաս են եկել ռուս մասնագետներ, որոնք արտադրամասի աշխատակիցներին՝ գործով ամբաստանյաներին, սովորեցրել են պատրաստել «Կետոն» տեսակի հիմնանյութ, ինչից հետո աշխատակիցները (աշխատակիցների մեծ մասը մասնագիտական կրթություն չի ունեցել) սկսել են ինքնուրույն պատրաստել: Ըստ փաստաբանի` արտադրամասում 3 տարի շարունակ փորձեր են կատարվել, սակայն որակյալ հիմնանյութ չեն կարողացել ստանալ:
Լեբեջյանը, որին մեղադրանք է առաջադրվել ամֆետամին (կախվածություն չի առաջացնում) տեսակի հոգեմետ դեղ պատրաստելու և իրացնելու մեջ, ունի ընդամենը 6-րդ դասարանի կրթություն, ըստ փաստաբան Սարդարյանի, եթե ցանկանար էլ, չէր կարող նման նյութ պատրաստել:
«Մեկ անգամ նրանց հաջողվել է 180 կգ նյութ ստանալ, որը պիտանի չի եղել և ոչնչացվել է»,- տեղեկացրեց փաստաբանը: Ըստ նրա՝ փորձագետները հաստատել են, որ ամֆետամին թմրամիջոց ստեղծելու համար անհրաժեշտ են բարդ մեխանիզմներ, որն այդ արտադրամասում գոյություն չունի:
Նախաքննությունն իրականացրել է Կարևորագույն գործերով վարչության քննիչ Արթուր Մելիքյանի գլխավորած քննչական խումբը:
Հետո՝ դատարանում, բոլորը հրաժարվել են նախաքննական մարմնին տված ցուցմունքներից:
Հետաքրքրական է, որ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները թմրանյութ իրացնելու համար գործարքի մեջ են մտել թուրքերի հետ, որոնք եղել են թմրանյութի պատվիրատուները, սակայն փատաբանները պնդում են, որ փաստեր չկան այն մասին, թե ամբաստանյալները հոգեմետ դեղեր պատրաստելու համար որևէ մեկից պատվեր են ստացել և պայմանագիր են կնքել: Փաստաբանների խոսքով, թուրքերը, որպես այդպիսին, գոյություն չունեն՝ մտացածին կերպարներ են:
Բացի այդ, դատավճռով սահմանված պատժաչափերը, փաստաբանների դիտարկմամբ, չափազանց բարձր են. 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանը, որը ժամանակին նաև «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է եղել, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, որոնցից 4-ն ընդգրկված են այն հիվանդությունների շարքում, որոնք խոչընդոտ են պատիժ կրելու համար:
Ի դեպ, ամբաստանյալները բոլորն էլ հիմնականում տարիքով մարդիկ են և տարբեր հիվանդություններ ունեն:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.