04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ գնդապետ Ս.Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ ՍՊ ընկերությունը 06.11.2015թ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել։ Ընկերության գերշահույթ ստանալու վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց, ըստ ձեռք բերված ապացույցների, գնդապետը գլխավոր մասնագետ Ա.Ղարիբջանյանի միջոցով» ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումար կաշառք:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Ա.Ղարիբջանյանը պատրաստակամություն է հայտնել՝ իր գործողություններով օժանդակելու Ս.Խաչատրյանին: Այդ նպատակով 2016 թվականի մարտի սկզբին հանդիպել է ընկերության տնօրեն Ս.Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀԿԳ ավագ քննիչը մարտի 18-ին վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա.Մնացականյանի նախագահությամբ, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արտաշ Միրզախանյանին ճանաչել է անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով՝ վնասվածք պատճառելը՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքում և արդարացրել նրան` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Արտաշ Միրզախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացվել է:
Ըստ մեղադրանքի, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Միրզախանյանը 2015 թվականի հունվարի 25-ից «Սուր ռեսպիրատոր հիվանդություն» ախտորոշմամբ գտնվել է զինհոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ, հաջորդ օրը` հունվարի 26-ին` ժամը 14:30-ի սահմաններում, զինհոսպիտալի ճաշարանի սեղանին դրված սղոցաձև դանակով ինքն իրեն ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ինչը կարող էր հանգեցնել նրա կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ամբաստանյալ Արտաշ Միրզախանյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա, ինքը ճաշելու նպատակով վերցրել է գդալ և պատառաքաղ, ինչպես նաև դանակ՝ հաց կտրելու համար, ճաշելու ընթացքում ինքն իր դաստակի դրսային մակերեսը քորելու համար այդ մասում դանակով գիծ է քաշել, սակայն դրա հետևանքով արյուն չի եկել, իսկ հաջորդ օրը՝ առավոտյան քնից արթնանալուց հետո, ինքը, նկատելով, որ իր ձեռքն ուռել է, եղունգով քորել է այն, ինչի պատճառով վերք է առաջացել: Ինքն այդ վնասվածքի կապակցությամբ որևէ բուժում չի ստացել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Վնասվածքը պատճառելուց հետո ինքը հոսպիտալում մնացել է ևս 6-7 օր, որի ընթացքում պատշաճ կատարել է ճաշարան ուտելիք տանելու և սենյակները մաքուր պահելու վերաբերյալ բուժանձնակազմի կողմից տրված հանձնարարությունները, իսկ իր վնասվածքը որևէ կերպ չի խոչընդոտել նշված հանձնարարությունները կատարելուն:
Այնուհետև ինքը հոսպիտալից տեղափոխվել է զորամաս, որտեղ նույնպես պատշաճ ձևով կատարել է իրեն տրված հրամանները, իսկ իր վնասվածքը որևէ կերպ չի խոչընդոտել դրանք կատարելուն: Զորամաս վերադառնալուց հետո ինքը սպաներին պատմել է, որ հոսպիտալի ճաշարանում ճաշելիս դանակով խաղացել և քորել է ձեռքը: Ինքը զինվորական ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել և երբևէ նպատակ չի ունեցել խուսափել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ քրեական գործով ձեռք չի բերվել ոչ միայն փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, այլև առհասարակ որևէ ապացույց առ այն, որ Արտաշ Միրզախանյանը սեփական ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքները կատարել է զինվորական ծառայություն անցնելու կարգը որևէ կերպ խախտելու, այդ թվում՝ զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով: Այս կապակցությամբ Դատարանը հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ մարմնական վնասվածքն ինքն իրեն պատճառելուց հետո Արտաշ Միրզախանյանն այն որևէ կերպ ի ցույց չի դրել և շարունակել է պատշաճ ձևով կատարել իր ծառայողական պարտականությունները, իսկ մարմնական վնասվածքը հայտնաբերվել է միայն ռազմական ոստիկանության և հոսպիտալի հրամանատարության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում:
Դատարանը նաև հարկ է համարել արձանագրել, որ քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ Արտաշ Միրզախանյանի կողմից իրեն պատճառված մարմնական վնասվածքը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Դատարանի նման եզրահանգումը հիմնված է փաստական տվյալների վրա՝ մարմնական վնասվածքի կապակցությամբ Արտաշ Միրզախանյանը որևէ բուժում չի ստացել, վնասվածքի հետևանքով առողջության քայքայում տեղի չի ունեցել, այն չի հանգեցրել Արտաշ Միրզախանյանի աշխատունակության կամ որևէ օրգանի ֆունկցիայի լրիվ կամ մասնակի կորստի, մարմնական վնասվածքի առկայության պայմաններում Արտաշ Միրզախանյանը պատշաճ ձևով կատարել է զինվորական ծառայության պարտականությունները:
Դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ զինծառայողը պետք է իր առողջությանը վնաս պատճառի, իսկ պատճառված վնասը պետք է հանգեցնի զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավորություն ստեղծի: Այսինքն՝ այն դեպքերում, երբ զինծառայողի կողմից իր առողջությանը պատճառվում է այնպիսի վնաս, որը չի հանգեցնում և չէր կարող հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, ապա զինծառայողի արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:
Հաշվի առնելով, որ Արտաշ Միրզախանյանը սեփական ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքները չի կատարել զինվորական ծառայություն անցնելու կարգը որևէ կերպ խախտելու, այդ թվում՝ զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով, ինչպես նաև այն, որ այդ կտրվածքները չեն հանգեցրել և չէին կարող հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, դատարանը գտել է, որ Արտաշ Միրզախանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
«Փաստինֆո»
Ոչ չարիքն է հանել, ոչ էլ ոսկեղենն է վերադարձրել
Մարտի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրվել 1965 թ. ծնված Վիկտորյա Բ.-ին, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերին իր ծանոթ, 1962 թ. ծնված Պայծառ Վ.-ն իրենից խաբեությամբ վերցրել է իր ոսկյա զարդերը` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու համար, սակայն չի վերադարձրել` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը բաժին է հրավիրվել Պայծառ Վ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
***
Նույն օրը բաժին է հրավիրվել 1954 թ. ծնված Նաիրա Ա.-ն, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբներին իր և հարսի` 1982 թ. ծնված Քրիստինե Ա.-ի ծանոթ Պայծառ Վ.-ն, վերադարձնելու և նույն՝ 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, վերցրել է իրենց ոսկեղենն ու չի վերադարձրել` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Բաժին է հրավիրվել նաև Քրիստինե Ա.-ն և տվել հաղորդում, որ Պայծառ Վ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է 200.000 դրամ` ԱՄՆ-ում խեղդված համարվող եղբորը կենդանի հայտնաբերելու, և ոսկյա զարդեր` 40 օրվա ընթացքում դրանց վրայից չարիքը հանելու պայմանով, սակայն չի վերադարձրել` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Պայծառ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
***
Նույն օրը բաժին է հրավիրվել նաև 1980 թ. ծնված Սիլվա Ե.-ն և նույնաբովանդակ հաղորդում տվել, որ 2015 թ. նոյեմբերին իր ծանոթ Պայծառ Վ.-ն վերցրել է իր ոսկյա զարդերը և չի վերադարձրել` պատճառելով 140.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում զինված ու դիմակավորված՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը կատարել էր հանցագործությունը և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մնացականյանը հանցագործությունը կատարելուց առաջ Կորյունի փողոցում՝ «Դուետ» սրճարանի մոտ, կանգնեցնում է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 55-ամյա Ռազմիկ Խշտոյանը, այն շահագործում էր որպես տաքսի, և պատվիրում է, որպեսզի Ռ. Խշտոյանը իրեն տեղափոխի Ջրվեժ՝ «Կռազների պարկ»:
Արդեն հասնելով Շիրակացու անվան վարժարանի մոտ՝ Ա. Մնացականյանը իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի ատրճանակը պահում է Ռ. Խշտոյանի վրա, կպչուն ժապավենով կապում ձեռքերն ու ոտքերը, կտորով փակում բերանը և նրան տեղափոխում է մեքենայի հետևի նստարան ու արդեն գալիս և ավազակային հարձակման փորձ է կատարում տարադրամի փոխանակման կետի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար մի քանի օպերատիվ խմբեր են ստեղծված եղել, որոնք առանձին-առանձին ղեկավարել են Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել էր ավազակային հարձակում կատարել, սակայն տականքը չէր հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Համլետ Ասատրյանի ուղղությամբ և Mercedes-ով դիմել էր փախուստի:
ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, դիմակավորված, ատրճանակով զինված, 2016թ-ի մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մուգ կապույտ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին։ Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել հարակից կրպակների աշխատակիցները, և դիմակավորված անձն ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 պարկուճ, 4 գնդակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով քաղաքացու՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես բանկի աշխատակից և քաղաքացու՝ բանկում գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով` 2015 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում վերջինից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 30.700 ԱՄՆ դոլար գումար:
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը փետրվարի 19-ին որոշում է կայացրել՝ Ռ.Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Եթե կան անձինք, ովքեր տուժել են Ռ.Գալստյանի գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ Պարույր Սևակ 4, հեռ.՝ 010 23-03-01)։
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
43-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրված իր անչափահաս՝ 15 տարեկան աղջկան մի քանի անգամ բռնաբարելու համար: Արթուրը կալանքի տակ էր 2014 թվականի օգոստոսի 12-ից:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արթուր Հ.-ն իրենց տանը 16 տարին չբոլորած դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ «լկտի զրույցներ է տարել, անպարկեշտ կերպով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները…»:
Բացի այդ, 2014 թվականի հունիս-հուլիսին Արթուր Հ.-ն խոշտանգել է անչափահաս, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող նույն դստերը՝ նրան «պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները երկար ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական ու հոգեկան երկարատև տառապանքներ է պատճառել նրան»:
2014 թվականի հուլիսի կեսերին Արթուր Հ.-ն իր անձնական մեքենայով ամայի տարածք է տարել դստերը, «նրա հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով, նրա կամքին հակառակ ու բռնություն գործադրելով…՝ ձեռքերից բռնելով, բերանը փակելով, սպառնալիքներ տալով»՝ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ:
Մի քանի օր անց Արթուր Հ.-ն դստերը բռնաբարել է իրենց բնակարանում: Եվս մի քանի օր անց իրենց բնակարանում մեկ անգամ էլ է բռնաբարել աղջկան:
Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի հետ հիմնականում հաշտ է ապրել: Երբեմն կնոջ հետ վեճեր է ունեցել կենցաղային հարցերով:
2014 թվականի ապրիլին իմացել է, որ կրտսեր դուստրը՝ Ալվարդը (անունը փոխված է), համացանցով շփվում է «Պաշ» անունով մի տղայի հետ, ով բնակվում էր իր ավագ դստեր ու նրա ամուսնու ընտանիքում:
Ինքը նկատել է, որ ավագ դուստրը այդ տղայի հետ նույնիսկ ամուսնու բացակայությամբ քնում է նույն սենյակում: Դրա համար դիտողություն է արել դստերը, իսկ նա սպառնացել է, որ եթե Պաշի հետ կապված նորից դիտողություն անի, իր համար լավ չի լինի:
Ինքը փեսայի հետ էլ է խոսել, բայց նա ասել է, թե դա իրենց անձնական գործն է, թող ուրիշներին չհետաքրքրի:
Ինքը չի հաշտվել ավագ դստեր վարքագծի հետ, անընդհատ նախատել է նրան, իսկ նա սպառնացել է, թե իր «գլխին սարքելու է»:
Ավագ դուստրը իրեն տվել է ամենավերջին հայհոյանքները:
Ահա թե ինչու ինքը կրտսեր դստերը՝ Ալվարդին, թույլ չի տվել, որ նա շփվի ավագ քրոջ հետ, գնա նրանց տուն: Բացի այդ՝ այնտեղ է եղել Պաշը, ում հետ Ալվարդը համացանցով սիրային գրագրություն էր անում: Երբ ինքը նկատել է դա, Ալվարդին ստիպել է, որ փակի «Օդնոկլասնիկի» կայքում բացած անձնական էջը:
2014 թվականի մարտից մինչև մայիս ինքն աշխատել է Ռուսաստանում:
Հայաստան վերադառնալուց հետո ավագ դստեր հետ իր հարաբերությունները շարունակել են լարված մնալ: Ինքը զգացել է, որ դարձել է դստեր «թիվ մեկ թշնամին», իր դիտողությունները նրան հանել են հունից:
Ինքը շատ ավելի է զայրացել, երբ ավագ դուստրը Ալվարդին օրերով պահել է իրենց տանը, այն էլ՝ Պաշի հետ նույն հարկի տակ: Ավագ դուստրն իրեն ասել է, թե լավ է անում…
2014 թվականի հուլիսի18-ին ինքը պայմանավորվել էր Ալվարդի հետ, որ տուն կգնա ու նրա հետ դուրս կգան՝ շալվար գնելու: Ինքը տուն է գնացել, բայց Ալվարդը տանը չի եղել:
Կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալվարդը, կինը պատասխանել է, թե չգիտի:
Ինքը երեք ժամ շարունակ իրենց քաղաքում փնտրել է դստերը, չի գտել:
Երեկոյան գնացել է ավագ դստեր տուն: Մեղադրել է, որ նա կապ ունի Ալվարդի անհետացման հարցում:
Ինքը ցանկացել է ոստիկանությունում հայտարարություն տալ, որ Ալվարդը կորել է, կինն ու մայրը չեն թողել, ասել են՝ աղջկա անունը վատ ձևով դուրս կգա…
Մանրամասն՝ 1in.am
Գարիկ Խաչիկի Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբից համացանցի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Կողմնակի անձանց միջոցով, 3 դրվագով, ընդհանուր` 700 ԱՄՆ դոլլար գումար և հեծանիվ, ստանալով որպես վարձատրություն, Գարիկ Մարությանը համացանցի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցի և բջջային հեռախոսակապի «Վիբեր» ծրագրի միջոցով հաղորդագրություններով փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի եղած, ինչպես նաև ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք և որոնց օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար, այսինքն՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս լրտեսություն կատարելու և պետական գաղտնիք հանձնելու` պետական դավաճանության մեջ, նախատեսված ՀՀ քր.օրի 299 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը:
Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել են, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց:
Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել են փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել է հանցագործության գործիք դանակը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է դեպքի մանրամասներին ու տեղյակ է, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ այսօր ներկայացել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղբայրները ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Մանրամասն՝ սկզբնացղբյուր կայքում
Հայաստանյան 14 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են հեռուստատեսությամբ ատելության քարոզի կոնկրետ դեպքին:
Հայտարարությունում ասվում է.
«2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի («Դալարիկի Ժուժուն») հերոս Էդգարը հաղորդման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որովհետեւ նույնասեռական եւ այդպիսի վերաբերմունքն իր նկատմամբ ներկայացրել է որպես հասարակության կողմից դրսեւորվող խտրականություն: Հաղորդման փորձագետ հյուրերից էր նաեւ փաստաբան Գարիկ Գալիկյանը: Ամբողջ հաղորդման ընթացքում Գալիկյանը բղավել է, հնչեցրել մարդու արժանապատվությունը ոտնահարող, ինչպես նաեւ ատելություն սերմանող խոսք: Մասնավորապես. «Ես միշտ, միշտ ու միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ, երբ տեսնեմ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու նրանց եւ այո’, նրանց (ի նկատի ունի նույնասեռական անձանց) պետք է վառել: Կարող եք իմ նկատմամբ քրեական գործ հարուցել, կարող եք հաղորդում տալ» եւ այլն: Ինչպես նաեւ հավելել է․ «Այո՛, իմացի՛ր, որ հալածում են ձեզ, ու ես միշտ հալածելու եմ քո նմաններին։ Ու այն, որ ընկերներդ ասում են, որ հոգեբանն ասել է վառել, դա հոգեբանը չի ասել, դա ես եմ ասել։ Սպառնալիք է, կարող եք հաղորդում տալ»։
Իսկ հաղորդման մեկ այլ հյուր՝ ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, իր խոսքում ասել է․ «Այն մարդը, ով քեզ աշխատանք կտա, դրա գլուխը մուրճով կջարդեմ։ Երեւանի փողոցներում իմ երեխան է քայլում, իրեն հաճելի չէ, որ նա քո նման երեւույթների հանդիպի»։
Սրանք ոչ միայն ատելության կոչեր են, այլ նաեւ իրենց մեջ պարունակում են անձի կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք, որն ինքնին պետք է ոստիկանության ուշադրության կենտրոնում լինի։
Մենք մտահոգված ենք նաեւ նրանով, որ հեռուստահաղորդման ընթացքում հնչեցված վիրավորանքներն արվել են փաստաբանի կողմից։ Համաձայն ՀՀ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է եւ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել իր հեղինակությունը, ազնվությունը եւ անձեռնմխելիությունը: Մինչդեռ փաստաբան Գարիկ Գալիկյանի վարքագիծը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն չի հարգում ՀՀ այն քաղաքացիներին, որոնքնույնասեռական են եւ այն մասնագետներին, որոնք ներգրավված են վերջիններիս իրավունքների պաշտպանության ոլորտում, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում փաստաբանական ինստիտուտի նկատմամբ` արատավորելով փաստաբանի մասնագիտության համբավը մեր հասարակության մեջ:
Ելնելով վերոգրյալից` մենք, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ջատագովներ, դատապարտում ենք ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցչի վարքագիծը՝ ուղղված հաղորդման հերոսի, ԼԳԲՏ անձանց եւ ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց եւ կազմակերպությունների դեմ եւ պահանջում ենք.
• ՀՀ ոստիկանությունից այս հայտարարությունն ընդունել որպես փաստաբան Գարիկ Գալիկյանի եւ ռեժիսոր Սարգիս Միքայելյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում՝ վերջիններիս կողմից հնչեցված արտահայտությունները համարելով սպառնալիք՝ ուղղված անձի կյանքի եւ առողջության դեմ։
• ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ իրականացնել կարգապահական վարույթ՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։
• «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունից ձեռնպահ մնալ ատելության կոչեր պարունակող եւ խտրականություն հրահրող հաղորդումներ հեռարձակելուց։
Կոչ ենք անում իրավապաշտպան գործունեություն իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպություններին դատապարտել ատելության խոսքի վերոնշյալ դրսեւորումները՝ միանալով այս հայտարարությանը։
1. «Ագաթ» հատուկ կարիքով կանանց կենտրոն
2. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
3. Իրական աշխարհ, իրական մարդիկ
4. Իրավունքի զարգացման կենտրոն
5. Կանանց ռեսուրսային կենտրոն
6. Համագործակցություն հանուն ժողովրդավարության
7. Հայաստանի հելսինկյան կոմիտե
8. Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ
9. «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
10. Հասարակություն առանց բռնության
11. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
12. Մեդիալաբ
13. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
14. Ունիսոն
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.