04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...Այսօր՝ մարտի 2-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ անցած տարվա սեպտեմբերի 27-ին դանակի 30 հարվածով կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանած Արտակ Առաքելյանի դատը։ Նա ընդունում է իր մեղքը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել խանդի պատճառով:
«Երբ փետրվարին վերադարձա Ռուսաստանից, նկատեցի, որ կնոջս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է, նա ավելի սառն էր դարձել: Հետո երբ Skype-ն ուսումնասիրեցի, տեսա, որ գիշերվա ուշ ժամերին՝ մոտ 40 րոպե, մի թուրքի հետ է խոսել, որից մենք ապրանք ենք բերում»,- ասաց Արտակ Առաքելյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հարցին՝ արդյոք նույն քայլին կդիմեր, եթե կնոջ հետ խոսեր եւ իրավիճակը պարզաբանվեր, ամբաստանյալը պատասխանեց, որ չէր սպանի, սակայն կամուսնալուծվեր:
Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ ներգրավվել է նոր դատախազ, որը գործի նյութերին չի հասցրել ծանոթանալ: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում սպանված Հեղինե Դամբազյանը քույրը՝ Քրիստինե Դամբազյանը, նշեց, որ իր քույրը Skype-ով խոսել է թուրքի հետ, քանի որ պարտք է ունեցել եւ այդ հարցն են քննարկել:
Քրոջ պնդմամբ՝ Արտակ Առաքելյանը միշտ էլ ծեծել է իր քրոջը. բռնության տեսարաններին ականատես են եղել նաեւ նրանց անչափահաս երեխաները:
«1000 դոլար էդ թուրքին պարտք են եւ էդ թուրքն ամեն անգամ զանգում էր, ինքը հետը չէր խոսում, այլ քրոջս էր ասում, որ էդ թուրքին պատասխանի: Հիմա ո՞նց եղավ, որ միանգամից քրոջս խանդեց ու սպանեց»,- ասաց Քրիստինե Դամբազյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործը հարուցում է միայն հայցի (դիմումի) հիման վրա:
Հայցը քաղաքացիաիրավական պահանջ է, այն կարող է ներկայացնել և՛ քաղաքացին, և՛ կազմակերպությունը, եթե համարում է, որ խախտվել կամ խախտվում են քաղաքացիական դատավարության կարգով պաշտպանության ենթակա իր իրավունքները:
Ներկայացված հայցադիմումը դատարանը ուղարկում է պատասխանողին՝ այն անձին, ում դեմ ներկայացված է պահանջը:
Օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
- դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
- հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
- հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
- հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
- արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
- այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
- պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Օրենքն ամբողջությամբ՝ այստեղ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել է ներկայացվել 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը:
Քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով փետրվարի 29-ին ձերբակալվել են Ա.Գաբրիելյանը և նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը (ում ղեկավարած բաժինն իրականացրել է արտադրող կայաններից գնվող էլեկտրաէներգիայի հաշվառումը):
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:
2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝
1) ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով.
2) հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:
3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը սահմանող 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
Ամբողջական հոդվածը iravaban.net
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:
Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:
Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդությունը և մեկ ամսով հետաձգել դատաքննությունը` նկատի ունենալով, որ գործում առկա փաստական հանգամանքներն անհրաժեշտություն են առաջացրել մեղադրանքը փոփոխելու, և այսօր նախատեսվում էր, որ դատախազը կներկայացնի Վարդանյանի փոփոխված մեղադրանքը:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:
Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 4 տարեկան երեխային սպանած դայակը քննչական փորձարկության ժամանակ ցույց է տվել եւ պատմել, թե ինչպես է սպանել աղջկան։ Քննչական գործողությունը տեւել է 40 րոպե։ Գյուլչեխրա Բոբոկուլովային ոստիկանական մեքենայով տարել են Նարոդնոե Օպոլչենիե փողոցի վրա գտնվող տունը, որի մոտ հավաքված մարդիկ գոռում էին, որ պատրաստ են կտոր-կտոր անել կնոջը, փոխանցում է ՆՏՎ-ն։
Դրանից հետո դայակին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան, մոտ ժամանակներս կընտրվի խափանման միջոցը։
https://www.youtube.com/watch?v=ck8p8ml0k6c
Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 82-ամյա բնակչին Պարգեւ Կարո-Յակոբյանի սպանության մեջ մեղադրվողը խոստովանել է, որ մահացածի գլխին չորս հարված է հասցրել, ապա քարշ տալով տարել է լոգարան, նստեցրել լոգարանին իր արաքը թաքցնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Կալանավոր Արշակ Ժամկոչյանը հայտնել է, որ մահացածին ճանաչել է մոր միջոցով: Մի քանի անգամ այցելել են հանգուցյալին, եւ նկատել, որ հյուրասենյակի պահարանին կողպեքներ է գցել, մտածելով, որ Պարգեւ Կարո-Յակոբյանը այնտեղ արժեքավոր բան է թաքցնում, մոր հետ նրան կողոպտելու հանցավոր համաձայնության են եկել:
«Գնացինք Պարգեւենց տուն, արաղ հյուրասիրեց, երեք բաժակ խմել եմ, դրանից հետո մաման ու ինքը գնացին խոհանոց: Գոռգոռոց լսեցի, գնացի խոհանոց, ասեցի՝ ինչ ա եղել, բա ոչ մի բան, էդ ժամանակ ես արդեն էդ շկաֆի դուռը բացել էի: Ուզում էր մտներ զալ, հետեւից հարվածեցի ու ինքը ֆռաց ինձ խփեց, ըտեղ ես իր կոկորդից բռնելով, բրդի, տարա զուգարան, երեք անգամ հարվածեցի գլխին, մի հատ էլ գլխովս խփեցի իրա գլխին, ասեցի՝ ձեն չհանես, ու ինչ ուներ, չուներ վերցրինք, դուրս եկանք», ոստիկանության Նոր-Նորքի բաժնում տված խոստովանական ցուցմունքնում պատմել է Արշակ Ժամկոչյանը:
Պարգեւ Կարո-Յակոբյանի որդին, որը հորը անգիտակից վիճակում հայտնաբերել էր լոգարանում, ոստիկաններին հայտնել է, որ հոր տնից հափշտակել են բջջային հեռախոսը, նրա բաճկոնը եւ մազ կտրելու սարքը, տանը փող էլ էր եղել, բայց չէին գողացել, կամ չէին գտել կամ շտապելուց աչքներից վրիպել էր:
Արտակ Ժամկոչյանի մոր՝ 50-ամյա Սրբուհի Ժամկոչյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Փաստի առթիվ ավազակությամբ զուգորդված սպանության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով կատարված ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է: Արշակ Ժամկոչյանը կալանավորված է:
Նշենք, որ Պարգեւ Կարո-Յակոբյանին փետրվարի 20-ին գանգուղեղային տրավմա, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 21-ին գիտակցության չգալով մահացել էր:
iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14–ի որոշմամբ սահմանվել է.
Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
«Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». մանկաբարձ-գինեկոլոգը` ծննդկանին» «Փաստինֆո» կայքում այս վերտառությամբ 02/07/2016 թվականին հրապարակված հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 16-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է տղա երեխա, ում ծնունդն ընդունել է տվյալ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Կնոջ առաջին հղիությունն է եղել, և հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Վերջինս 38 շաբաթականում որոշել է կնոջը ծննդալուծել բնական ճանապարհով, երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում և քանի որ երեխայի քաշը եղել է 5 կիլոգրամ, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար:
Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից:
Երեխայի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել, չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են նորածին որդու -1, բացի այդ երեխայի ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ:
Երբ երեխայի մայրը հարցրել է, թե ինչու՞ իր երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկի գեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով՝ «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել»:
Երեխայի հայրն էլ նշել էր, որ ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա»:
5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ:
«Փաստինֆո»-ում հրապարակված այս հոդվածը Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից նյութեր նախապատրաստվելու ցուցումով ոստիկանության Շենգավիթի բաժին էր ուղարկել:
Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է ներկայանալ ոստիականության Շենգավիթ բաժին և տալ բացատրություն, Բախշյանը դիմումով հայտնել է, որ օգտվում է իր և իր աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու իրավունքից:
Իսկ 5-ամյա Էմիլի մայրը հայտնել է, որ որդու հետ կապված տեղեկություններ մանրամասն ներկայացրել է լրատվամիջոցին՝ հավելելով, որ որպես հանցագործության մասին հաղորդում՝ հիմք ընդունվի նշված կայքի հրապարակումը:
Բացի այդ, 5-ամյա Էմիլի մայրը նաև նշել է, որ թեև իր որդու ձեռքի հետ կապված խնդրի մեղավորը Շուշանիկ Բախշյանն է, սակայն նրա դեմ, որևէ բողոք չի ներկայացնում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «Փաստինֆո»-ի այս հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 181-րդ և185-րդ հոդվածներով և վճռաբեկ դատարանի՝ 2011թ. փետրվարի 24-ի ԵԿԴ/0176/01/09 որոշման պահանջներով:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին: Ստորև ներկայացնում ենք աշխատանքային պայմանագրի տեսակների մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է` 1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ. 2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ վերոհիշյալ հոդվածը սահմանում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի կնքման դեպքերը:
Մասնավորապես.
1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.
2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.
3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.
Ամբողջական հոդվածը ՝ iravaban.net
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.