03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական գրասենյակում առանձնակի դաժանությամբ 28-ամյա Արթուր Նազարյանին սպանելու մեջ, որից հետո ստահակը դիմել էր փախուստի՝ հատելով հայ-վրացական սահմանը: Կ. Շահինյանըը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում՝ ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Վարդան Հովսեփյանի գլխավորությամբ և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո 4-5 ամսվա ընթացքում կասկածյալ մարդասպանը տեղափոխվելու է Հայաստան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ:
Դատարանը բավարարել էր ավագ քննիչ Ա. Խաչատրյանի միջնորդությունը և եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվեր, նա կտեղափոխվեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել էին, որ սպանությունը կատարել էր Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել էր հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել էին ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել էր Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց խմբերով եղել էին մի քանի հասցեներում և ձեռք էին բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում:
Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր:
iravaban.net-ի փոխանցմամբ՝ 35-ամյա Ա.Պ-ն մեղադրվում է իրենից 22 տարի փոքր անչափահաս աղջնակի հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Պ-ն 2012 թվականի սեպտեմբերի 3-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջնակի հետ: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ: Գործով ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է գրավը:
Նշենք նաև, որ մեղադրանքը առաջադրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեռական հարաբերությունը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, որի դեպքում արարքը կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մանրամասները՝ iravaban.net կայքում
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30–րդ հոդվածում սահմանված է. «Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:
Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում»։
Այսինքն, երբ գործատուն Ձեզ ժամանակին կամ ամբողջությամբ չի վճարվում Ձեր աշխատավարձը, ապա անկախ այն հանգամանքից, թե որքան ժամկետ է անցել այդ պահից իրավունք ունեք դիմել դատարան` Ձեր խախտված իրավունքները վերականագնելու նպատակով։
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ:
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։
Երկրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ հետախուզական վաշտի հրամանատար, կոչումով կապիտանը 11.12.2015 թվականից նշանակվել է զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի թիկունքում՝ որպես ավագ, որի ընթացքում խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները։
Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսևորել է անգործություն, չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը պատճառել է ծանր հետևանքներ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ ստիպել է, որ նա կատարի սեքսուալ բնույթի գործողություններ:
Նույն արարքը նույն զինվորի նկատմամբ կապիտան Բ.-ն կրկնել է 2014 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ինչպես նաև օգոստոս ամսվա ընթացքում:
2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում կապիտան Բ.-ն հանգստի սենյակ է տարել շարքային Դ.-ին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ, կասեցրել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:
2014 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 18-ը կապիտան Բ.-ն ստիպել է շարքային Մ.-ին՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Այս զինվորի դիմադրությանը ի պատասխան՝ կապիտանը տվել է հայհոյանքներ:
Բազմադրվագ գործով մեղադրվող կապիտան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Տուժողները նրա նկատմամբ բողոք կամ այլ պահանջ չեն ներկայացրել, չեն առարկել դատաքննության արագացված կարգի դեմ:
Դատարանն ապացուցված է գնահատել, որ կապիտան Բ.-ն տուժողների՝ իրենից կախվածությունն օգտագործելով, նրանց հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, զորամասում զինծառայողին վիրավորանք է հասցրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն…
Կապիտան Բ.-ն ժամանակին պարգևատրվել էր պատվոգրերով, հոբելյանական մեդալներով…
Բ.-ի կողմից կատարված առավել ծանր հանցագործությունների համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է:
Ըստ ծառայողական բնութագրի՝ Բ.-ն ծառայության սկզբնական շրջանում իրեն դրսևորել է դրական կողմերով, սակայն հետո աստիճանաբար սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, հրամանատարության կողմից տրված հրամանները կատարել է ոչ պատշաճ, ուշացումներով, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժերի՝ նկատողության և նախազգուշացումների:
Ընդհանուր իրավասության դատարանը կապիտան Բ.-ին մեղավոր էր ճանաչել մեղսագրված բոլոր դրվագներով և վերջին հաշվով դատապարտել էր 5 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2015 թվականի հունվարի 31-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և մեղադրանքը պաշտպանող դատախազը:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը խնդրել էր իր պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:
Իր բողոքում դատախազը պահանջել էր բոլոր դրվագներով, ինչպես նաև վերջին հաշվով խստացնել Բ.-ի նկատմամբ սահմանված վերջնական պատիժը: Դատախազը հիմնավորեց, որ ընդհանուր իրավասության դատարանը Բ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ՝ հաշվի չառնելով Բ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության խիստ բարձր աստիճանը, այն, որ նա իր գործողություններով հեղինակազրկել է պետական իշխանության մարմիններին, ոտնձգել է զինվորների պատվի, արժանապատվության, սեռական անձեռնմխելիության ու ազատությունների, մասնավորապես՝ սեռական ազատության նկատմամբ, ոտնահարել է նրանց իրավունքները:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը, իսկ դատախազի բողոքը գնահատեց հիմնավորված ու բավարարեց այն:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվեց և փոփոխվեց՝ խստացման առումով:
Բ.-ն վերջին հաշվով դատապարտվեց 8 տարի ազատազրկման:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ վթարի դեպքում կողմերն այլևս ստիպված չեն լինի սպասել ԱՊՊԱ-ի ժամանմանը:
Կառավարությունում հաստատվեց ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող հայտարարագրի ձևը: Ըստ դրա՝ ավտոպատահարների մասնակից վարորդներին հնարավորություն է տրվելու չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին, այլ հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը լուսանկարելով պատահարի մանրամասները: Սա այն պարագայում է, երբ ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը:
Սակայն վարչապետը գտնում է, որ եթե գումարի չափը դարձնեք 100 հազար, լուրջ խնդիր լուծած կլինենք. «Իհարկե, Դուք մեծ ջանք եք ներդրել՝ ապահովագրական ընկերությունների հետ քննարկելիս: Ես Ձեզ հորդորում եմ, որ աշխատեք իրենց հետ, փորձեք համոզել գոնե մինչև 100 հազարի պարագայում, որ խցանումների խնդիրը լուծվի, թե չէ դա մեծ խնդիրներ է ստեղծում երթևեկության համար: Իրենք առաջարկում են, որ մի երկու ամիս աշխատենք, հետո մեկ անգամ ևս քննարկենք: Միգուցե 2-3 ամիս հետո նորից անդրադառնանք այդ հարցին, բայց փորձեք համոզել, եթե հնարավոր է»:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները փետրվարի 10-ին պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Երեւանի մերսման սրահներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա եւ 23-ամյա երկու կանանց:
Նրանցից վերցրած բացատրություններով պարզվել է, որ մերսման սրահի տնօրեն 25-ամյա Սահակ Դավթյանը նպաստել է սրահում պոռնկությամբ զբաղվելուն:
Հունվարի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում են տվել երկու կին, նրանք հայտնել են, որ սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներից որպես մերսուհի աշխատում են այդ մերսման սրահում, որտեղի տնօրինությունը իրենց դրդել է սեռական բնույթի ծառայություններ մատուցել հաճախորդներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 63/1 «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի 39 տան բնակիչ, 55-ամյա Վարդան Կոլյայի Ղուկասյանի, նույն հասցեի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 188 ա շենքի բնակիչ, 30-ամյա Պատվական Հովհաննեսի Մադոյանի, Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26 տան բնակիչ, 37-ամյա Նորայր Գագիկի Սոլոյանի, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի 4/5 տան բնակիչ, 37-ամյա Գարիկ Սամվելի Բաղդասարյանի միջև:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, արդեն կեսգիշերին Գ. Բաղդասարյանը գնացել է Վ. Ղուկասյանին պատկանող Աբովյան փողոց 256 հասցեում գտնվող նախկին դատարանի տարածք, որտեղ շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ Վ. Ղուկասյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Գ. Բաղդասարյանին:
Ըստ տեղեկությունների՝ նույն օրը Վ. և Ս. Ղուկասյանները ծեծի են ենթարկել նաև Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 149 տան բնակիչ, 46-ամյա Արթուր Սուրենի Թումանյանին, իսկ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 55 տան բնակիչ, 34-ամյա Կոլյա Գևորգի Ղուկասյանը ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասի բնակիչներից մեկին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և ոստիկանություն են հրավիրվել Պ. Մադոյանը, Ա. Թումանյանը, Ն. Սոլոյանը և Գ. Բաղդասարյանը, ովքեր ոստիկանությունում հայտնել են, որ այդ օրը իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել և ոչ ոքի կողմից ծեծի չեն ենթարկվել:
Հետաքննիչի կողմից վերջիններիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վ. և Ս. Ղուկասյանները ազատ են արձակվել:
Կումայրիի ոստիկանությունը որոնում է Կ. Ղուկասյանին, իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Վ. Ղուկասյանի թիկնապահների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետն է, իսկ Սպարտակը՝ նրա որդին: Ն. Սոլոյանն աշխատում է «Անման» ՍՊԸ-ում՝ որպես գազալցակայանի հերթափոխի ավագ, իսկ Գ. Բաղդասարյանը՝ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ:
shamshyan.com
Պատվի սպանությունը ընտանիքի անդամի՝ հաճախ իգական սեռի (բայց դա անպայման չէ) սպանությունն է, որն իրականացվել է բարեկամների կողմից ընտանիքին «անպատվություն» բերելու համար: «Անպատվության» տակ սովորաբար հասկանում են տվյալ մշակույթում արգելված սեռական բնույթի գործողությունները՝ ամուսնական դավաճանություն, նախաամուսնական սեքսը և այլն:
ՄԱԿ-ի հիմնադրամներից մեկի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում իրականացվում է մինչև 5000 պատվի սպանություններ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ երկրներ խստացնում են պատիժները այդ հանցագործության համար:
https://www.youtube.com/watch?v=8cKtopHEDn4
Iravaban.net. Մարտի 1-ին ուժի մեջ են մտնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնցով կենսաթոշակի անցնող անձիք կազատվեն կարևոր մի պարտականությունից:
Ներկայումս աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով: Արխիվային տեղեկանքները հենց կեսնաթոշակառուն է ստանում:
Համաձայն մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների՝ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային փաստաթղթերը արխիվից կստանա լիազոր մարմինը՝ հարցման միջոցով, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:
Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.