04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Երեւանի Հանրապետության փողոցի 10 հարկանի շենքի 7-րդ հարկից այսօր՝ մարտի 25-ին, 75-ամյա կինն իրեն բնակարանի պատուհանից նետել է: NEWS.am-ի հետ զրույցում կնոջ հարեւաններն ասացին, որ Լ.Ռ.-ն ձեռքում գրություն է ունեցել՝ «Ոչ մեկին չմեղադրեք»: Կինը «Շտապօգնության» ժամանումից հետո չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն:
«Հարեւանները «Շտապօգնություն» են կանչել, բայց ինքը չի ցանակցել, որ օգնեն իրեն; Ասել է. «թողեք, ուզում եմ մեռնել», դիմադրել, տարել են հիվանդանոց: Թե ինչ ա եղել, չենք հասկանում, լավ, կրթված կին է»,-պատմեցին հարեւանները:
Նրանց խոսքով, 75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Տարիներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում Լ.Ռ.-ն աշխատել է որպես ուսուցչուհի:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա մարտի 1-ին կախված հայտնաբերված կալանավոր Մխիթար Սարգսյանը, որը նույն խցում է եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ, կնոջը` Սաթենիկ Հովսեփյանին վստահեցրել է, որ ինքը Գասպարիին «մատով չի կպել»:
«Պատմեց, ասեց` ես քնած էի, Գասպարին գոռաց, ղժաց, բոլորը եկան, լցվեցին խուցը, աղմուկ բարձրացավ, հետո Գասպարին մի տասը հոգուս մատնացույց արեց, ասեց` իրանք ծեծել են ինձ ու տարան բոլորիս: Հեռախոսով ճղվում էր, ասում էր` ես չեմ կպել էդ մարդուն, ինձ ամեն օր տանում են քննության, ստիպում են, թե դու ես արել, ասում են` չորսից հինգ տարի հոդված ունես, եթե խփել ես»,- պատմեց մահացածի կինը:
Սաթենիկ Հովսեփյանը, որ ամուսնու հետ դեպքից ժամեր առաջ է խոսել, համոզված է, որ նա ինքնասպանություն չէր գործի: Նրա համար կատարվածն անհասկանալի է, կասկածներ ունի, որ ամուսնուն սպանել են այն բանի համար, որ հրաժարվել է խոստովանել չարած արարքը:
«Ասեցի` հանկարծ չստորագրես ոչ մի թուղթ, ասեց` մենակ իմ դիակի վրայով կստորագրեմ»,- պատմեց կինը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, մինչդեռ, պնդում է, որ Մխիթար Սարգսյանն ու էլի մի քանի կալանավորներ իրեն խոշտանգել են, պարզապես Մխիթարը անհամեմատ ավելի պասիվ է եղել, չի կատարել իրեն ծեծելու հրահանգները, այդ պատճառով էլ նրան սպանել են:
«Մյուսներին առանձին դրվագներով հիշում եմ, բայց իրեն` ոչ: Ինքը ամենապասիվն էր: Ինքը միայն հայհոյել է: Կարծում եմ` հենց դրա համար էլ սպանել են, հետո կախել, որ թվա, թե ինքնասպանություն է կատարել»,-NEWS.am-ին ասաց նա:
Գասպարիին խոշտանգելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Նա ՀՔԾ-ում արդեն հարցաքննվել է այս գործով:
Մխիթար Սարգսյանը 1 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման էր դատապարտվել իր որդու ընկերոջը՝ 12-ամյա Մարտինին ծեծելու համար: Մարտի 1-ին նրան կախված էին գտել ՔԿՀ-ի լոգարանում: Նրա պատժաժամկետը մի քանի օրից լրանալու էր: Քննության պաշտոնական վարկածով՝ Մխիթար Սարգսյանն ինքնասպանություն է գործել: Նրան ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
https://www.youtube.com/watch?v=zq9r5XjDuW4
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. փետրվարի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ պահանջել է իրավական գնահատական տալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկության 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կազմակերպությունը պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին:
Ավելի քան 1 ամիս անց միայն՝ 2016 թվականի մարտի 17-ի պատասխան գրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նույն լրատվամիջոցին տված մեկ այլ հարցազրույցում Արամ Զ. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գիտեք, ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի՝ ով է կազմակերպել: Ես ասել եմ, որ ինքն էլ էն կարծիքին չէ, որ Հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ:»
Հիմք ընդունելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա. Զ. Սարգսյանի վերոնշյալ հարցազրույցը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ ՀՀ Նախագահին և Արամ Սարգսյանին հարցաքննելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջն անհիմն է, քանի որ Արամ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը կարծիք է հայտնել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշել է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Փոխանակ քննչական գործողությունների՝ Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին հարցաքննելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ տալու, և միմիայն այդ հարցաքննություններով ձեռք բերված տվյալների հիման վրա եզրակացություն կազմելու, ՀՀ Գլխավոր դատախազությունը դրա փոխարեն սահմանափակվում է իր ենթադրությունների ներկայացմամբ:
Այսպիսով, ՀՀ Գլխավոր դատախազությունը ակնհայտ ջանք չի գործադրում ՀՀ Ազգային ժողովում 1999 թ. հոկտեմբերի 27-ին իրականացված ահաբեկչական գործողության կազմակերպիչներ։
http://mitk.am/
Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում հայտնաբերել են Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի բնակիչ, 21-ամյա Արամ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով 2015 թվականից հետախուզման մեջ էր գտնվում, այդ թվում նաև Ինտերպոլի կողմից:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ա. Գաբրիելյանը տևական ժամանակ է, գտնվում է Հայաստանում և թաքնվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հայրական տանը:
Վաղ առավոտյան խմբերը մտնելով տուն՝ նրան չեն հայտնաբերում այնտեղ և միայն ոստիկանության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում կարողանում են հեռախոսակապ հաստատել Արմանի հետ, սակայն վերջինս ոստիկաններին ասում է. «Եթե սվո եք, հորս շան անունը ասեք»: Ոստիկաններն էլ ասում են՝ շան անունը Մաքս է, ինչից հետո Արամն ընկնելով ծուղակը՝ հայտնում է իր գտնվելու վայրը, ու արդեն Փարաքարի խաչմերուկում ոստիկանները վայրկյանների ընթացքում վնասազերծում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Արամը, ով թեքվանդո էր պարապել, ազգությամբ չեչեն Չերպուս Կրիստնիցի հրավերով գնում է նա տուն: Ըստ Արամի հայտարարության՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում ինքը նկատում է, որ չեչենը դանակով փորձում է հարձակվել իր վրա և ինքնապաշտպանվելու նպատակով Արամը վնասազերծում է չեչենին և նրա ձեռքից խլում դանակն ու հարվածում Կ. Չերպուսին, որից հետո 3-րդ հարկի պատուհանից Արամը թռնում է ցած և դիմում փախուստի:
Օպերացիան ղեկավարել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը:
https://www.youtube.com/watch?v=TiIUXTNErBU
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի միջանցքում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։
Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են, բացել դուռը և հայտնաաբերել դիակը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում:
Մինչ այս, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները կատարում էին իրենց միջոցներով և չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ (http://www.president.am/hy/serzh-sargsyan/) ասվում է, որ «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն»:
Չակերտներում առնված հատվածը վիճարկելի է, եթե չասենք՝ չի արտահայտում իրականությունը:
Նախ, Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք: Չկա այնպիսի փաստաթուղթ, որի վրա գրված լինի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե»: Արցախում եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակ, որի առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:
1991-ի դեկտեմբերի վերջերին Արցախում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում չճանաչված երկրի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը ՀՅԴ-ից: Քանի որ Արցախում չկար նախագահի պաշտոն, Մկրտչյանը երկրի փաստացի առաջնորդն էր:
Դա, անշուշտ, չէր կարող բավարարել Հայաստանում նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս, գաղափարական խորը հակասություններ ունենալով ՀՅԴ-ի հետ, Արցախում առաջ էր մղում ՀՀՇ տեղական ցանցի երկու առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
1992-ի հունվարին կազմվեց Արցախի կառավարությունը: Առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության կազմում Սերժ Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության կոմիտեի ղեկավար: Եթե Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով նկատի ունեին այս պաշտոնը, ապա այդ դեպքում նա ոչ թե 1989-1993-ին է զբաղեցրել այդ պաշտոնը, այլ ընդամենը 7 ամիս՝ 1992-ի հունվար-օգոստոս ամիսներին:
1992-ի օգոստոսի 10-ին Արցախում լուծարվել էր կառավարությունը և փոխարենը մի քանի օր անց ստեղծվել էր Պաշտպանության պետական կեմիտեն՝ ՊՊԿ-ն, որը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: 7 հոգուց կազմված այդ մարմնում Սերժ Սարգսյանը նշանակվեց բանակի նախարար, իսկ Սամվել Բաբայանը՝ բանակի հրամանատար: Բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանն էր ինքնապաշտպանության ուժերի փաստացի հրամանատարը: Ավելին, Բաբայանի և Սարգսյանի հարաբերությունները հարթ չէին, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993-ի օգոստոսին Սերժ Սարգսյանին հրավիրեց Հայաստան, որպեսզի նա զբաղեցնի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, Սարգսյանը Երևան եկավ ոչ թե Ստեփանակերտից, այլ Մոսկվայից, որտեղ անց էր կացրել մի քանի ամիս:
Սերժ Սարգսյանի կենսագիրները «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով ենթադրաբար նկատի են ունեցել Արցախի ընդհանուր պաշտպանական համակարգը, որի կազմում ներգրավված են եղել մի շարք զորահրամանատարներ և քաղաքական գործիչներ, որոնց թվում՝ Սերժ Սարգսյանը: Վերջինիս Հայաստան տեղափոխվելուց հետո պաշտոնական փաստաթղթերում Արցախի պաշտպանական համակարգի ղեկավար Սամվել Բաբայանը կրել է «ԼՂ պաշտպանության նախարար» և կամ «ԼՂ բանակի հրամանատար» եզրերը:
Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»: Թե ինչու է հատուկ նշվել Պողոսյանի անունը, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը:
Այսպիսով, մինչև 1988-ը Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստ: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ըստ օրենքի ժառանգների հերթականություն, որը նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
Օրենսգիրքը այդ ժառանգներին բաժանում է չորս խմբի`
- Առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
- Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
- Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական: կողմի պապը և տատը:
- Չորրորդ հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Ըստ օրենքի՝ ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.