18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ եւ 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:
«Զոհված եւ մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաեւ միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար»,- ասաց Մարտին Մկրտչյանը:
ՊՆ իրավաբանի խոսքով` զոհվածների ընտանիքները նաեւ հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով էլ` եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ օրինակ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180 000 դրամ պարգեւավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական իննսուն հազար կստանան, եթե թոշակառուներ են: Հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30 000 դրամ: Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ. եթե սպա է, ապա միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է ապա կամ 18 000-38 000 դրամ` կախված հաշմանդամության կարգից է:
«Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա նա ընդհանուր առմամբ կստանա 110 000 դրամ` հաշվի առնելով կենսաթոշակն ու պարգեւավճարը. Եթե ժամկետային է, ապա շուրջ 90 000 դրամ»,- ասաց Սաիյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ նռնակ նետելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով ՝ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, գրում է Yerkir.am-ը:
«Նախնական տվյալներով` 18:25-ի սահմաններում ավտոմեքենայից առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել: Դեպքի վայրը զննվել է, հարցաքննվել են վկաները: Ավտոմեքենայի մակնիշը ևս պարզվել է, կատարվում են քննչական և որոնողական միջոցառումներ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Տռուզյանը և հավելեց, որ այս պահին այլ մանրամասները հրապարակման ենթակա չեն:
Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին:
Նշենք, որ նռնակն ուսումնական է: Միջադեպի արդյունքում զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան:
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության
պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:
Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:
Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերանբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:
Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:
Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու
համար։
Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով:
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն ՀՀ, Երևան
Այսօր` ապրիլի 15-ին, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` մարզի ոստիկանապետի տեղակալ Սերգեյ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչների բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են` այսօր Արարատի մարզում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Վեդիի վարչական տարածքում` խոտածածկում, կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել Արարատի ոստիկաններն ու քննիչները և տեղում պարզվել է մահացածի ինքնությունը: Նա Չարենցավան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ռուզաննա Ջումարյանն էր:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում էին 2 վարկածի ուղղությամբ` կամ տեղի էր ունեցել սպանություն, կամ` վրաերթ: Արդեն կեսօրին սպանություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Վեդի քաղաքի 26 կոմիսարների փողոցի 1-ին տան բնակիչ, 36-ամյա Արման Սարգսյանին:
Վերջինս ոստիկաններին և քննիչներին խոստովանել է, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ սպանություն: Նա սպանվածի հետ եղել է արտամուսնական կապի մեջ և գիշերը ժամը 01:30-02:00-ի սահմաններում սպանելով Ռ. Ջումարյանին` դիակը գցել է ճանապարհի մոտ գտնվող խոտածածկի վրա` փորձելով ալիբի ստեղծել, որ մահվան պատճառը եղել է վրաերթը:
Քքննիչի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով կասկածյալ, մեղադրյալ Ա. Սարգսյանը ձերբակալվեց:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ` երեկ ապրիլի 13-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ֆիզիկական ուժ գործադրելով` մտել են Նազարբեկյան թաղամասի 1/5 տուն և կատարել ավազակային հարձակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները դանակը պահել են այդ պահին տանը գտնվող երեխայի պարանոցի վրա, սպառնացել, որ կսպանեն, եթե տան անդամները աղմուկ բարձրացնեն և կատարել են խոշոր չափի ավազակային հարձակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` հանցագործները նշված տանից հափշտակել են 1800 ԱՄՆ դոլար, 3մլն 250 հազար ՀՀ դրամ, iPhone տեսակի բջջային հեռախոս և մեծ քանակի ոսկյա ու արծաթյա զարդեր:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրւջանների քննչական բաժնում ավագ քննիչ Խեդոյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` տունը պատկանում է անհատ ձեռներեց, 31-ամյա Միքայել Միքայելյանին:
shamshyan.com
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին նոր կարգադրություն է ստորագրել` “Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 29-ի ՆԿ-80-Ա կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին”:
Հրամանագրում, ասվում է.
“Հիմք ընդունելով “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 29-ի “Հանրային խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին” ՆԿ-80-Ա կարգադրությամբ հաստատված՝ Հանրային խորհրդի 24 անդամների կողմից ներկայացված Հանրային խորհրդի անդամների կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
“Էդուարդ Ղազարյան
Արմեն Բալդրյան
Կարինե Դանիելյան
Հովհաննես Թադևոսյան
Տիգրան Մանսուրյան
Հենրիկ Հովհաննիսյան
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Արա Մինասյան
Հովիկ Մուսայելյան
Հայկ Սարգսյան
Սամվել Ճզմաչյան
Արմեն Տեր-Տաճատյան”:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
https://www.youtube.com/watch?v=OnU7fp_icOQ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 17: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`ք.Աբովյան, Սարալանջ գերեզմանատան սգո սրահ
Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Կոտայքի մարզ ,գ.Կամարիս
Շարքային Եսայան Ժորա Արթուրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Դարբնիկի գյուղապետարանի դահլիճ
Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ. ժամը 16: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 12:00
Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս
Պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի
Ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2016, Արարատի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Տափերական մշակույթի տուն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, ՊՆ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն անդրադարձավ սահմանային իրադարձություններին. գերիների և անհետ կորածների վերաբերյալ վերջին տվյալներին.«Այս օրերին մենք նաև ունեցանք անհայտ կորածներ, գերիներ: Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե վերջին տվյալներով՝ 19 անհետ կորածներից, ովքեր են գերիներ, ովքեր են ողջ, որովհետև դեռ այս թվերը կփոփոխվեն. պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է…. Մեր տվյալներով՝ ընդհանուր նաև՝ անցած պատերազմից, 200-ից ավելի են գերիները: Այսօրվա տեղեկությամբ ՝ վերջին օրերին միայն եղել են 19 հոգի, բայց կարծում եմ, որ այդ թիվը կնվազի»։
Տիկին Ռիման նաև նշեց, որ այս պահին հակառակորդի հետ բանակցելը դժվար է, որովհետև իրենք գերիների հարցերով զբաղվող կազմակերպություն չունեն.«Մեզ այնպիսի հակառակորդ է բաժին ընկել, որ շատ դժվար է գերիների հետ կապված ինչ որ բաներ ճշտելը, մենք ավելի օպերատիվ ենք կարողանում այդ հարցերը կարգավորել: Օրինակ՝ մենք կարծում ենք, որ այնտեղ գերիներ կան, դրա մասին նաև վերջերս հայտարարեց Ալիևը, որ գտնվել են նաև որոշակի մարդիկ, ցուցակները տրվել են Կարմիր խաչին, որ դրանք ճշտվում են, բայց դրանք մինչև վերջ չեն կարողանում իրականացնել, որովհետև Կարմիր խաչի լիազորություններն էլ այդքան շատ չեն , որ այցելի, նորից այնտեղ լինի»:
«Հայբիզնեսբանկը» զրոյացրել է վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայբինեսբանկը» ՓԲԸ Վարչությունը, ի դեմս՝ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի եւ ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նիստի ընթացքում Արսեն Միքայելյանը նշել է. «Բանկը Արցախում ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներով ցուցաբերած օժանդակությունների համատեքստում նման կերպ փորձում է աջակցել եւ սատար կանգնել նաեւ մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգեւել էին իսկական պաշտպաններ, ում շնորհիվ անառիկ են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ են մեր առավոտները, անհոգ են մեր մանուկները եւ հայրենասիրական ոգով են ներշնչված աշխարհասփյուռ հայերը»:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.