04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ։
Ինչպես այսօր հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից, մարտի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորանների վրա կռիվ է, մեկն էլ արյան մեջ ընկած է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաեւ անչափահասներ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետեւանքով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել եւս 5 անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են։
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գլխարկ, կոշիկ, արնանման հետքեր։ Առգրավվել են նաեւ տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ։
Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը եւ նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում գործող «Լեդի» խանութ-սրահից օրեր առաջ մի երիտասարդ վզնոց է գնել եւ փոխարենը կեղծ թղթադրամ վճարել: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց խանութի սեփականատերը՝ Աննա Գեղամյանը: Նրա խոսքով, աշխատակցուհին ավելի ուշ է պարզել, որ վճարված 20 հազար դրամանոցը կեղծ թղթադրամ է:
Ի դեպ, վզնոցի արժեքը 2100 դրամ է եղել եւ տվյալ երիտասարդը կեղծ թղթադրամի մանրադրամը վերցնելով էլ է օգտվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեսախցիկը ֆիքսել է երիտասարդի դեմքը, սակայն նա մինչ օրս չի հայտնաբերվել: Խանութի տնօրինությունը կարծում է, որ միայն իրենք չեն տուժել եւ առաջարկում է զգուշանալ տվյալ երիտասարդից:
shamshyan.com
Արցախում մարտի 11-ին ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 11-ին ժամը 15:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է:
Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Սարգիս Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի եւ հագուստների զննումներ: Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Սարգիս Օհանյանի գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։
Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մ.-ն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Այս հոդվածը սահմանում է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով Գարիկ Մ.-ն կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:
23-ամյա Դենիս Ֆլինը, ում 9 տարեկան հասակում Ռուսաստանից որդեգրել և տեղափոխել են ԱՄՆ, մինչև 19 տարեկան սեքսուալ բռնության է ենթարկվել իր խորթ հոր կողմից, իսկ երբ նա դարձել է 15 տարեկան, խորթ հորը միացել է նաև Դենիսի 44-ամյա խորթ մայրը: Առաջին մի քանի ամիսներին նա «վայելում էր կյանքը»։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով San Jose Mercury News-ը:
Այսօր, երբ երիտասարդին վերջապես հաջողվել է դատական հայց ներկայացնել իր խորթ ծնողների դեմ, Դենիսը խոստովանում է, որ այս տարիների ընթացքում նա վախեցել է իր հետ կատարվածի մասին հայտնել ոստիկաններին կամ սոցիալական աշխատողներին:
«Հենց սկզբից էլ հասկանում էի, որ այսպես չպետք է լինի, բայց միևնույն ժամանակ վախ էի ապրում, որ ինձ նորից կուղարկեն մանկատուն»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Դենիս Ֆլինը:
Նշենք, որ այս ամենի մասին Դենիսն առաջին անգամ պատմել է իր հոգեբանին 2012թ., իսկ նա էլ իր հերթին ոստիկանության է դիմել: Սակայն այն ժամանակ Ֆլինը խուսափել է դատավարությունից, ու գործը փակվել է, որից հետո՝ 2015թ-ին., Դենիսն արդեն ինքն է դիմել իրավապահ մարմիններին:
Ֆլիններ ամուսնական զույգին մինչ այդ էլ էին մեղադրել սեռական հանցագործությունների համար, որոնք կապ չունեին նրանց հոգեզավակի հետ: Ռալֆ Ֆլիննին առաջադրվել է մեղադրանք 40, իսկ Քարոլինային 20 նման դեպքերի համար:
Ամուսիններին կալանավորել են դեռ 2015թ. նոյեմբերին: Հիմա 71 -ամյա Ռալֆ Ֆլիննը կալանքի տակ է, իսկ նրա 47-ամյա կնոջը ազատ են արձակել՝ 525 հազար դոլար գրավով:
Այս պահին տղայի խորթ ծնողները գտնվում են Կալիֆորնիայի Սանտա-Կլարա շրջանի բանտերից մեկում:
Կալանքից հետո Ռալֆը խոստովանել է իր հանցանքը:
Եթե անձնագրի վավերականության ժամկետը լրացել է մի քանի տարի առաջ, սակայն չի դիմել փոխանակման համար, արդյոք քաղաքացին դիմելու դեպքում կենթարկվի՞ տուգանքի կամ պատասխանատվության այլ միջոցի, թե ոչ:
Վավերականության ժամկետը լրանալուց հետո անձնագրի փոխանակման համար դիմելիս որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվում անձի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե քանի տարի է անցել ժամկետից:
iravaban.net-ը ներկայացնում է.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Ստորև ներկայացվում է աշխատանքի էական պայմանների փոփոխելու մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է գրավոր ծանուցի ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում) համաձայն:
iravaban.net-ը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա առաջին աշխատանքային օրը սկսեց նոր օրենքներ ստորագրելով, այդ թվում` «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Վարկային կազմակերպությունների մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
Նախագծերը սահմանում են, որ
1) սպառողների կողմից վարկային բյուրոյի դեմ ներկայացվող բողոքները ևս քննվում են ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։ Ընդ որում՝ առաջարկվում է սահմանել, որ վարկային բյուրոն ֆինանսական հաշտարարի գրասենյակին վճարում է տարեկան 140 հազար դրամ պարտադիր վճար,
2) բանկերի և այլ վարկատու կազմակերպությունների համար սահմանել հաճախորդին տեղեկատվության բացահայտման մեխանիզմներ և նրա հետ վարվելակերպի կանոններ։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նշյալ պահանջների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ։
Այնպես որ այս նախգծով, մասնավորապես վերջ լրացումով օրենքում ամրագրվում է.
«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը:
գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը): Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ:
Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից (խոսքը 300 հազար ՀՀ դրամ տուգանքի մասին է):
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 15 շենքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Հակոբյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եռյակը ձերբակալվել է երեկ՝ մարտի 7-ին, Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ հայր և որդի, Փարաքար գյուղի բնակիչներ, 44-ամյա Արմեն Պետրոսյանին և 19-ամյա Վարդան Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Նշված փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիրավոր հայրն ու որդին տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների հայտարարության, նրանք իր վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալ: Բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հայրն ու որդին փրկվեցին, իսկ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ եռյակին բերման են ենթարկում ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 4-րդը դիմել է փախուստի, իսկ ձերբակալվածներից Գ. Խոջոյանը նախկինում եղել է դատապարտված, երբ ոչ սթափ վիճակում 2014 թվականի հունիսի 14-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և բախվել Lexus-ին, ինչի համար այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի որոշումներով ձերբակալվել էր, իսկ գործն ուղարկվել էր դատարան, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ամբողջությամբ՝ shamshyan.com
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.