Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա.Մնացականյանի նախագահությամբ, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արտաշ Միրզախանյանին ճանաչել է անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով՝ վնասվածք պատճառելը՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքում և արդարացրել նրան` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Արտաշ Միրզախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, վերացվել է:
Ըստ մեղադրանքի, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Միրզախանյանը 2015 թվականի հունվարի 25-ից «Սուր ռեսպիրատոր հիվանդություն» ախտորոշմամբ գտնվել է զինհոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ, հաջորդ օրը` հունվարի 26-ին` ժամը 14:30-ի սահմաններում, զինհոսպիտալի ճաշարանի սեղանին դրված սղոցաձև դանակով ինքն իրեն ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ինչը կարող էր հանգեցնել նրա կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ամբաստանյալ Արտաշ Միրզախանյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա, ինքը ճաշելու նպատակով վերցրել է գդալ և պատառաքաղ, ինչպես նաև դանակ՝ հաց կտրելու համար, ճաշելու ընթացքում ինքն իր դաստակի դրսային մակերեսը քորելու համար այդ մասում դանակով գիծ է քաշել, սակայն դրա հետևանքով արյուն չի եկել, իսկ հաջորդ օրը՝ առավոտյան քնից արթնանալուց հետո, ինքը, նկատելով, որ իր ձեռքն ուռել է, եղունգով քորել է այն, ինչի պատճառով վերք է առաջացել: Ինքն այդ վնասվածքի կապակցությամբ որևէ բուժում չի ստացել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Վնասվածքը պատճառելուց հետո ինքը հոսպիտալում մնացել է ևս 6-7 օր, որի ընթացքում պատշաճ կատարել է ճաշարան ուտելիք տանելու և սենյակները մաքուր պահելու վերաբերյալ բուժանձնակազմի կողմից տրված հանձնարարությունները, իսկ իր վնասվածքը որևէ կերպ չի խոչընդոտել նշված հանձնարարությունները կատարելուն:
Այնուհետև ինքը հոսպիտալից տեղափոխվել է զորամաս, որտեղ նույնպես պատշաճ ձևով կատարել է իրեն տրված հրամանները, իսկ իր վնասվածքը որևէ կերպ չի խոչընդոտել դրանք կատարելուն: Զորամաս վերադառնալուց հետո ինքը սպաներին պատմել է, որ հոսպիտալի ճաշարանում ճաշելիս դանակով խաղացել և քորել է ձեռքը: Ինքը զինվորական ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել և երբևէ նպատակ չի ունեցել խուսափել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ քրեական գործով ձեռք չի բերվել ոչ միայն փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն, այլև առհասարակ որևէ ապացույց առ այն, որ Արտաշ Միրզախանյանը սեփական ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքները կատարել է զինվորական ծառայություն անցնելու կարգը որևէ կերպ խախտելու, այդ թվում՝ զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով: Այս կապակցությամբ Դատարանը հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ մարմնական վնասվածքն ինքն իրեն պատճառելուց հետո Արտաշ Միրզախանյանն այն որևէ կերպ ի ցույց չի դրել և շարունակել է պատշաճ ձևով կատարել իր ծառայողական պարտականությունները, իսկ մարմնական վնասվածքը հայտնաբերվել է միայն ռազմական ոստիկանության և հոսպիտալի հրամանատարության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում:
Դատարանը նաև հարկ է համարել արձանագրել, որ քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ Արտաշ Միրզախանյանի կողմից իրեն պատճառված մարմնական վնասվածքը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Դատարանի նման եզրահանգումը հիմնված է փաստական տվյալների վրա՝ մարմնական վնասվածքի կապակցությամբ Արտաշ Միրզախանյանը որևէ բուժում չի ստացել, վնասվածքի հետևանքով առողջության քայքայում տեղի չի ունեցել, այն չի հանգեցրել Արտաշ Միրզախանյանի աշխատունակության կամ որևէ օրգանի ֆունկցիայի լրիվ կամ մասնակի կորստի, մարմնական վնասվածքի առկայության պայմաններում Արտաշ Միրզախանյանը պատշաճ ձևով կատարել է զինվորական ծառայության պարտականությունները:
Դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ զինծառայողը պետք է իր առողջությանը վնաս պատճառի, իսկ պատճառված վնասը պետք է հանգեցնի զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավորություն ստեղծի: Այսինքն՝ այն դեպքերում, երբ զինծառայողի կողմից իր առողջությանը պատճառվում է այնպիսի վնաս, որը չի հանգեցնում և չէր կարող հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, ապա զինծառայողի արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:
Հաշվի առնելով, որ Արտաշ Միրզախանյանը սեփական ձախ դաստակի թիկնային մակերեսի շրջանի վերնամաշկի կտրվածքները չի կատարել զինվորական ծառայություն անցնելու կարգը որևէ կերպ խախտելու, այդ թվում՝ զինվորական ծառայությունից ազատվելու նպատակով, ինչպես նաև այն, որ այդ կտրվածքները չեն հանգեցրել և չէին կարող հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, դատարանը գտել է, որ Արտաշ Միրզախանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
«Փաստինֆո»
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.