Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
43-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրված իր անչափահաս՝ 15 տարեկան աղջկան մի քանի անգամ բռնաբարելու համար: Արթուրը կալանքի տակ էր 2014 թվականի օգոստոսի 12-ից:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արթուր Հ.-ն իրենց տանը 16 տարին չբոլորած դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ «լկտի զրույցներ է տարել, անպարկեշտ կերպով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները…»:
Բացի այդ, 2014 թվականի հունիս-հուլիսին Արթուր Հ.-ն խոշտանգել է անչափահաս, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող նույն դստերը՝ նրան «պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները երկար ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական ու հոգեկան երկարատև տառապանքներ է պատճառել նրան»:
2014 թվականի հուլիսի կեսերին Արթուր Հ.-ն իր անձնական մեքենայով ամայի տարածք է տարել դստերը, «նրա հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով, նրա կամքին հակառակ ու բռնություն գործադրելով…՝ ձեռքերից բռնելով, բերանը փակելով, սպառնալիքներ տալով»՝ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ:
Մի քանի օր անց Արթուր Հ.-ն դստերը բռնաբարել է իրենց բնակարանում: Եվս մի քանի օր անց իրենց բնակարանում մեկ անգամ էլ է բռնաբարել աղջկան:
Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի հետ հիմնականում հաշտ է ապրել: Երբեմն կնոջ հետ վեճեր է ունեցել կենցաղային հարցերով:
2014 թվականի ապրիլին իմացել է, որ կրտսեր դուստրը՝ Ալվարդը (անունը փոխված է), համացանցով շփվում է «Պաշ» անունով մի տղայի հետ, ով բնակվում էր իր ավագ դստեր ու նրա ամուսնու ընտանիքում:
Ինքը նկատել է, որ ավագ դուստրը այդ տղայի հետ նույնիսկ ամուսնու բացակայությամբ քնում է նույն սենյակում: Դրա համար դիտողություն է արել դստերը, իսկ նա սպառնացել է, որ եթե Պաշի հետ կապված նորից դիտողություն անի, իր համար լավ չի լինի:
Ինքը փեսայի հետ էլ է խոսել, բայց նա ասել է, թե դա իրենց անձնական գործն է, թող ուրիշներին չհետաքրքրի:
Ինքը չի հաշտվել ավագ դստեր վարքագծի հետ, անընդհատ նախատել է նրան, իսկ նա սպառնացել է, թե իր «գլխին սարքելու է»:
Ավագ դուստրը իրեն տվել է ամենավերջին հայհոյանքները:
Ահա թե ինչու ինքը կրտսեր դստերը՝ Ալվարդին, թույլ չի տվել, որ նա շփվի ավագ քրոջ հետ, գնա նրանց տուն: Բացի այդ՝ այնտեղ է եղել Պաշը, ում հետ Ալվարդը համացանցով սիրային գրագրություն էր անում: Երբ ինքը նկատել է դա, Ալվարդին ստիպել է, որ փակի «Օդնոկլասնիկի» կայքում բացած անձնական էջը:
2014 թվականի մարտից մինչև մայիս ինքն աշխատել է Ռուսաստանում:
Հայաստան վերադառնալուց հետո ավագ դստեր հետ իր հարաբերությունները շարունակել են լարված մնալ: Ինքը զգացել է, որ դարձել է դստեր «թիվ մեկ թշնամին», իր դիտողությունները նրան հանել են հունից:
Ինքը շատ ավելի է զայրացել, երբ ավագ դուստրը Ալվարդին օրերով պահել է իրենց տանը, այն էլ՝ Պաշի հետ նույն հարկի տակ: Ավագ դուստրն իրեն ասել է, թե լավ է անում…
2014 թվականի հուլիսի18-ին ինքը պայմանավորվել էր Ալվարդի հետ, որ տուն կգնա ու նրա հետ դուրս կգան՝ շալվար գնելու: Ինքը տուն է գնացել, բայց Ալվարդը տանը չի եղել:
Կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալվարդը, կինը պատասխանել է, թե չգիտի:
Ինքը երեք ժամ շարունակ իրենց քաղաքում փնտրել է դստերը, չի գտել:
Երեկոյան գնացել է ավագ դստեր տուն: Մեղադրել է, որ նա կապ ունի Ալվարդի անհետացման հարցում:
Ինքը ցանկացել է ոստիկանությունում հայտարարություն տալ, որ Ալվարդը կորել է, կինն ու մայրը չեն թողել, ասել են՝ աղջկա անունը վատ ձևով դուրս կգա…
Մանրամասն՝ 1in.am
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.