22.01.2021 | 15:10

22.01.2021 | 14:10

22.01.2021 | 13:10

22.01.2021 | 12:10

22.01.2021 | 11:10

21.01.2021 | 15:10

21.01.2021 | 14:10

21.01.2021 | 13:10

21.01.2021 | 12:10

21.01.2021 | 11:10

20.01.2021 | 14:10

20.01.2021 | 13:10

20.01.2021 | 12:10

20.01.2021 | 11:10

19.01.2021 | 15:10

19.01.2021 | 14:10

19.01.2021 | 13:10

19.01.2021 | 12:10

19.01.2021 | 11:10

18.01.2021 | 15:10

18.01.2021 | 13:10

18.01.2021 | 12:10

18.01.2021 | 11:10

16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

14.01.2021 | 14:10

14.01.2021 | 13:10

14.01.2021 | 12:10

14.01.2021 | 11:10

Ըստ Եվրահանձնաժողովի անդամ Սեսիլիա Մալմսթրեմի հայտարարության, Եվրոպական միությունը որոշել է մասամբ վերականգնել վերահսկողությունը Շենգենի գոտում: Նրա կարծիքով՝ այդ միջոցառումներն անհրաժեշտ են Շենգենյան գոտու կայունության ապահովման համար, հատկապես՝ «բացառիկ հանգամանքների» պարագայում:
Խոսքը հիմնականում այն մասին է, որ Հունաստանը չի կարողանում ամբողջությամբ պահպանել իր սահմանը Թուրքիայի հետ, ինչի հետևանքով այնտեղից բազմաթիվ գաղթականներ են ապօրինի մուտք գործում իրենց երկիր:
Բացի դրանից, Մալմսթրեմը խոսել է 25 հազար թունիսցի գաղթականների մասին, որոնց Իտալիան ժամանակավոր կացության թույլտվություն է տվել: Այդ թույլտվությամբ վերջիններս փորձել են անցնել Ֆրանսիայի տարածք, սակայն Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել էր կանխել գաղթականների մուտքը երկիր:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունում Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո բազմաթիվ տարաձայնություններ են ծագել նոր ղեկավարի ընտրության առնչությամբ:
Ենթադրվումմ է, որ Ուսամա բեն Լադենի իրավահաջորդը կդառնա Այման ազ Զավահիրին, որը համարվում է աշխարհի «թիվ երկու» ահաբեկիչը: Սակայն «Ալ Ղաիդա»-ի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ ղեկավարի պաշտոնը ստանձնողն ավելի երիտասարդ պետք է լինի:
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, 60-ամյա Զավահիրիին վերջին անգամ տեսել են 4 ամիս առաջ 5 գրոհայինների հետ՝ Պակիստանի լեռներում: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, նա Պակիստանից հաճախակի տեղափոխվում է Եմեն, այնտեղից էլ՝ Սոմալի:
Այսօր առավոտյան Եգիպտական դատարանը 12 տարվա ազատազրկման դատապարտեց երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիին: Պաշտոնյային մեղադրում են պետական միջոցների ապօրինի իրացման համար:
Ըստ եգիպտական «Ալ Մասրի Ալ Յոում» թերթի տեղեկությունների, նախկին նախարարի գործը լսվել է Գիզա քաղաքի դատարանում:
Հաբիբ ալ Ադլին դատարանում հայտարարել է, որ իր դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է:
Ի դեպ, նախկին նախարարի դեմ այս դատավճիռը վերջինը չէ: Նրան մեղադրում են նաև հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությանը ներգրավված լինելու համար: Ըստ նախաքննության տվյալների՝ հենց ինքն է հրամայել կրակել ընդդիմադիրների ուղղությամբ:
Նախկին ՆԳ նախարարից զատ, իրենց դատավճռին են սպասում նաև Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու իր որդիները:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որպես իր իրավահաջորդ է ընտրել էկոնոմիկայի նախարար Ջուլիո Տրեմոնտիին: Ի դեպ, Բեռլուսկոնին չի բացառել իր մասնակցությունը 2013 թվականի ընտրություններին՝ ընդգծելով, որ կարող է հրաժարվել պայքարից, եթե մյուս թեկնածուները ուժեղ լինեն:
Հիշեցնենք, որ նախկինումԲեռլուսկոնինորպեսիրիրավահաջորդներկայացրել էրոչթեՏրեմոնտիին, այլարդարադատությաննախարարԱնջելինոԱլֆանոյին: Թեինչու է վարչապետըփոխելիրկարծիքը, դեռևսպարզչէ: Այս անգամ Բեռլուսկոնին ընդգծել է, որ հետագայումչիփոխելուիրիրավահաջորդի «թեկնածությունը»:
Իտալիայիվարչապետըմտադիր չէլքել «Ազատությանժողովուրդ» կուսակցությաննախագահիպաշտոնը:
Երեկ հարձակման է ենթարկվել Աֆղանստանի Պարվան նահանգում գտնվող հարավկորեական մի ճամբար« որտեղ ապրում են քաղաքացիական մասնագետներ« ոստիկաններ և ռազմական պահակախումբ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն:
«Աշյոնա» կոչվող ճամբարի տարածքում պայթել է չորս հրթիռ: Այժմ հարավկորեական իշխանությունների ներկայացոիցիչները փորձում են պարզել, թե, հատկապես, ով է հրթիռակոծման պատասխանատուն: ՙԱշյոնայում՚ ապրում են 90 քաղաքացիական մասնագետներ և ոստիկաններ և նրանց պաշտպանում են 340 զինվորներ: Նրանք բոլորն Էլ Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ղբաղվում են Աֆղանստանի պատերազմի հետևանքով ավերված տնտեսության վերակառուցմամբ և բժշկական օգնություն են ցույց տալիս տեղի բնակչությանը:
Հավելենք, որ հարավկորեական այս ճամբարը արդեն վեցերորդ անգամ է հարձակման ենթարկվում: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ առայժմ տվյալներ չեն հաղորդվել:
Կահիրեում վերջապես մեկնարկեց «Համաս» և «Ֆաթհ» պաղեստինյան կազմակերպությունների համաձայնագրի ստորագրման գործընթացը:
Կողմերը համաձայնագիրը ստորագրեցին բոլոր տարաձայնությունները հարթելուց հետո: Պաղեստինյան Ինքնավարության միակ պայմանն այն էր, որ Սիրիայում «Համաս»-ի ղեկավարի նստավայրը Մահմուդ Աբասի նստավայրի մերձակայքում չլինի:
Հիշեցնենք, որ «Ալ Ջազիրա»-յին տված հարցազրույցում «Ֆաթհ»-ի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը ընդգծել էր, որ պաղեստինցիները երբեք չեն հրաժարվի իրենց հողի իրավունքներից: Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ պարտադիր չէ երկու կազմակերպությունների համաձայնության փաստը ճանաչվի Իսրայելի կողմից:
Մահմուդ Աբասի ներկայացուցիչը նաև նշել է, որ միջազգային միջնորդները պետք է հրաժարվեն «Համաս»-ի կողմից Իսրայելը ճանաչելու պահանջից:
Օբամայի վարչակազմը դեմ է Ուսամա բեն Լադենի դիակի լուսանկարները հրապարակելու ԿՀՎ-ի առաջարկին:
ԿՀՎ-ի կարծիքով՝ ահաբեկչի լուսանկարների հրապարակումն անհրաժեշտ է, որպեսզի «Ալ Ղաիդայի» ղեկավարի մահվան իսկության շուրջ հնչող կասկածները փարատվեն, իսկ Սպիտակ տունը հակադարձում է, որ լուսանկարների բովանդակությունը կարող է ցնցել հասարակությանը:
«Այդ լուսանկարները պարզապես սարսափելի են»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հավելելով, որ դրանց հրապարակումը նպատակահարմար չէ:
Սակայն, ըստ ԿՀՎ-ի, սպանված Բեն Լադենի նկարների հրապարակումն ամերիկացիների համար ահաբեկչի մահվան վերջնական ապացույց կարող է դառնալ:
Ի դեպ, ԿՀՎ-ի այս որոշումը բուռն քննադատության է արժանացել:
Որոշ քննադատներ, օրինակ, կարծում են, որ այդ լուսանկարները տհաճ են և կարող են ոչ միայն վիրավորել մահմեդականներին, այլև շահարկման առարկա դառնալ ծայրահեղականների համար:
Դրանից զատ, Օբամայի վարչակազմն արդեն հայտարարել է, որ ԴՆԹ-ի հետազոտությամբ ապացուցվել է, որ սպանվածը հենց Ուսամա բեն Լադենն է եղել:
Իսկ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետը այլ կարծիքի է: «Խնդիրն այն է, որ մենք վերջապես ոչնչացրել ենք Բեն Լադենին և կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ»,- ասել է Պանետը:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել ցուցարարների հետ, հաղորդում է The Christian Science Monitor-ը: Ըստ այս գործակալության տվյալների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բութայնա Շահաբանն այս պահին փորձում է բանակցողներ գտնել ընդդիմության ներկայացուցիչների շրջանակում:
Սակայն ընդդիմադիրները չեն ցանկանում բանակցել Սիրիայի իշխանությունների հետ: Դրանից զատ, ընդդիմությունը չունի ղեկավարներ, որոնք լիազորված են ներկայացնել իրենց պահանջներն ու շահերը:
Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային անկարգությունները սկսվեցին և շարունակվում են մարտի կեսերից: Սկզբնական շրջանում ընդդիմադիրները պահանջում էին բարեփոխումներ:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մերժել է Բարաք Օբամայի առաջարկը` այցելել սեպտեմբերի 11-ի ահաբեկության վայրը:
«Նա բարձր է գնահատել այդ առաջարկը, սակայն որոշել է հեռու մնալ այդ իրադարձություններից»,- ասել է նախկին նախագահի ներկայացուցիչ Դևիդ Շեզերը:
Մայիսի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի սեպտեմբերի 11-ի ահաբեկության զոհերի ընտանիքների հետ:
Հենց Ջորջ Բուշն էր ահաբեկչական հարձակումներից հետո սկսել Բեն Լադենի ոչնչացման գործընթացը, սակայն իր կառավարման 8 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել թիվ մեկ ահաբեկչին:
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները մարդատար ինքնաթիռներով հարվածեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ երկնաքերերին և Պենտագոնի շենքին: Ահաբեկության հետևանքով զոհվեց առնվազն 3000 մարդ:
Իսրայելցի դիվանագետները պատրաստել են մի հաշվետվություն, որով առաջարկել են իշխանություններին` աջակցել պաղեստինյան «Համաս» և «Ֆաթհ» շարժումների միավորմանը:
Դիվանագետները փաստաթուղթը ներկայացրել են Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին և մի շարք այլ բարձր պաշտոնյաների:
Հաշվետվության հեղինակների կարծիքով, Իսրայելի իշխանությունները պետք է ավելի ճկուն լինեն: Դա մասնավորապես Իսրայելին կօգնի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Իսկ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները վերջին շրջանում վատացել էին Արևմտյան Երուսաղեմում հրեական բնակավայրերի ընդլայնման պատճառով:
Բացի դրանից, դիվանագետները կարծում են, որ նման մոտեցումը միջազգային հանրության ուշադրությունը կսևեռի այն հանգամանքին, որ ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում Իսրայելը:
Հիշեցնենք, որ երկու ընդդիմադիր շարժումները համաձայնության են հասել երեկ` Կահիրեում:
-
-
20.01.2021 | 03:14
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում -
20.01.2021 | 12:10
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը -
19.01.2021 | 11:10
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից -
16.01.2021 | 03:10
ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն -
16.01.2021 | 12:10
Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ -
16.01.2021 | 02:10
Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում -
19.01.2021 | 12:10
Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան -
18.01.2021 | 12:10
Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին -
19.01.2021 | 03:10
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան -
16.01.2021 | 11:10
Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.