23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել` ընդդեմ «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի :
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ,շուրջ 300 մարդուց բաղկացած ակցիան կազմակերպել շարիաթի օրենքներով իսլամական պետության ստեղծման օգտին հանդես եկող «Հիզբ ուտ-Թահրիր» ծայրահեղական շարժումը:
«Ցուցարարները խստորեն դատապարտում են իսլամի և մեր կրոնի յուրաքանչյուր խորհրդանիշի հասցեին ուղղված յուրաքանչյուր վիրավորանք»,- ասվում է շարժման հայտարարության մեջ:
Ոստիկանության փոխանցմամբ, Մեյֆեյր թաղամասում ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացված ակցիայի ժամանակ որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:
Նշենք, որ վերջին օրերին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում մուսուլմանական մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիբիայում, Թունիսում, Սուդանում, ինչի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից:
Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած ամերիկացի տիզերագնաց Նիլ Արմսթրոնգի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ԱՄՆ-ում:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի համաձայն, նրան հուղարկավորել են Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:
Պատվո պահակները երեք անգամ կրակել են երկինք, որից հետո տիեզերագնացի այրին աճյունն իջեցրել է օվկիանոս:
ԱՄՆ-ի նախագահի հրամանով որպես հարգանքի տուրք Արմսթրոնգի հիշատակին ` ամբողջ երկրի կառավարական շենքերի և ռազմական շինությունների դրոշներն իջեցվել են:
Նշենք, որ 82 -ամյա տիեզերագնացը մահացել է օգոստոսի 25-ին` սրտի վիրահատության բարդացումների հետևանքով:
Ֆրանսիան կկատարի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու իր վրա վերցրած պարտավորվածությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը՝ պատասխանելով ֆրանսիացի սենատոր Էրվե Մարսելի հարցին, որով նա խնդրել է պարզաբանել Ֆրանսիայի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության և Հայոց ցեղասպանության մերժման դեմ պայքարի կառավարության դիրքորոշումը:
«Nouvelles d`Arménie»-ի փոխանցմամբ՝ Ֆաբիուսը գրավոր պատասխանել է. «Չնայած Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները մեկնարկել են Խորվաթիայի բանակցությունների հետ միասին, սակայն դրանք մնում են արգելափակված են 2010թ. առաջին կիսամյակից. 35 գլուխներից միայն 13 են բացվել, որոնցից մեկը ժամանակավորապես փակվել է: Այս արգելակման պատճառները բազմազան են, և կառավարությունը այժմ իր դիրքորոշումն է ձևակերպում բանակցությունների գործընթացի նկատմամբ: Ներկայումս էլ կարելի է որոշակի առաջընթաց տեսնել, այդ թվում՝ մոտ ապագայում ԵՄ-Թուրքիա միջև առանց վիզայի ռեժիմի մասին քննարկման մեկնարկը, բայց կարևոր է թվում միասնական ռազմավարության մշակումը, որպեսզի հնարավորություն տրվի վերականգնել ամուր և երկարաժամկետ հարաբերությունները այս կարևոր ռազմավարական գործընկերոջ՝ Անկարայի հետ: Բացի դրանից, այս տարվա հուլիսի մեկից Կիպրոսի ԵՄ նախագահության ստանձնումը նշանակում էր ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար նոր բարդ ժամանակաշրջան, սակայն շատ կարևոր է չկտրել երկխոսության թելերը: Հաջորդ վեց ամիսները պետք է օգտագործվեն Անկարայի հետ մտորումների և քննարկումների համար, որպեսզի վերադարձվի թուրք-եվրոպական գործընթացի դրական դինամիկան: Սակայն, ինչպիսին էլ որ լինի հիմնական դիրքորոշումը, որը կընդունի Ֆրանսիան, Թուրքիան պարտադիր պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի բարեփոխումների համար, որոնք էլ միայն կարող են բանակցություններում առաջընթացի տեմպերը որոշել»:
Հայոց ցեղասպանության հերքման մասին հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցին, ապա նախագահը հայտարարել է, որ ստանձնած պարտավորությունները կիրականացվեն: Բացի դրանից, կարևոր է հիշեցնել հայ ժողովրդի հիշատակի առջև մեր պարտքի մասին, որը 1915թ.-ին ցեղասպանության զոհ է դարձել: Առաջին հերթին Թուրքիան պետք է արձագանքի: Դրա նպատակը հանդիսանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև երկու գործընկերներին անցյալի վերքերը հաղթահարելու օգնությունը, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ նայեն ապագային»:
News.am
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում, հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:
Սեպտեմբերի 8- 14-ը ,Թուրքիայի Հակկարի նահանգում, Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով 75 քուրդ զինյալ է սպանվել, վկայակոչելով թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը, հայտնում է Hurriyet-ը:
75 զոհերից բացի, 10 մարդ վիրավորվել, 33-ը պատանդ են վերցվել: Զոհվել է նաև թուրքական բանակի 4 զինվոր:
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելը Հունգարիայի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից է: Այդ մասին լրագրողների հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Հունգարիայի ԱԳՆ-ի ղեկավար Յանոշ Մարտոնին, գրում է politics.hu պորտալը:
« Վարչապետի և կառավարության որոշումները համընկնում են:Վարչապետի որոշումը նաև կառավարության որոշումն է, հետևաբար իմաստ չունի վիճել այն թեմայով` արդյոք Սաֆարովի արտահանձնման որոշումը կառավարությունն էր կայացրել, թե վարչապետը»,- նշել է Մարտոնին:
ԱԳ նախարարը հաստատել է նաև, որ Շվեյցարիայից օգնություն է խնդրել`Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունները կարգավորելու համար:
«Բայց խոսքը դիվանագիտական համատեքստում միջնորդության մասին չէ, իմ շվեյցարացի գործընկերոջ հետ հանդիպմանը ես դա չեմ խնդրել»,- ասել է Մարտոնին:
Նրա խոսքով, ցանկացած օգնություն կողջունվի ` նշելով Հունգարիայի հայ համայնքի արդեն առաջարկված օգնության մասին:
Իսկ ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականին` ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ օրակարգում այդ հարցը չի եղել ` ավելացնելով, որ ինքը հավատարիմ է վարչապետի հրահանգներին:
Իրանի ներքաղաքական կեանքում գնալով աւելի է ակնյայտ դառնում գալիք նախագահական ընտրութիւնների հունաւորումը` նախընտրական անպաշտօն դրսեւորումներով ու անդրադարձումներով: Եթէ վերջին ամիսներին դա աւելիով քննարկւում-բարձրաձայնւում էր այս կամ այն քաղաքական գործչի թեկնածութեան հաւանականութեամբ, ապա այժմ, դրանք արտայայտւում են քաղաքական ենթատեքստի կարեւորմամբ. այսինքն թէ որ քաղաքական հոսանքին պէտք է վստահել նախագահական ինստիտուտը` գալիք 4 կամ 8-ամեակներին: Եւ քանի որ անցնող 8-ամեայ տիրապետութիւնը միանշանակ պատկանում էր պահպանողական հոսանքին, ընդորում` գործադիր, օրէնսդիր ու դատական եռեակ իշխանութիւններով, եւ որ միեւնոյն ուժերի մէջ դեռեւս առաջին քառամեայ շրջանից նկատելի դարձան մարտավարական թէ ռազմավարական խորքային տարակարծութիւններն ու դրանց հետեւանքներով` կոտորակումներ, ուստիեւ` չի բացառւում եւ աւելի իրական է թւում, որ նոյն հոսանքի առաւել բարեշրջական ու մեղմ քաղաքականութեանը կողմնակից թեւերի ներկայացուցիչները փոխարինելու գան նախորդ ծայրայեղական պահպանողականներին, որոնց ներկայացուցիչն էր համարւում նոյնինքն Ահմադինեժադի իշխանախումբը: Այժմ “նախընտրական՚ խմորումների տւեալ փուլում այս հարցն է առանցքում, որն էլ արդիւնաւորւելու է համապատասխան դէմքերի ու թեկնածուների առաջադրման փուլով:
Իրանական ներքին կեանքի ներկայիս ամենացաւոտ հարցը` դա ներտնտեսական աննախանձելի իրավիճակն է` սղաճի կտրուկ արտայայտութեամբ, բարձր ցուցանիշներով արձանագրւած գործազրկութեամբ, գիւղատնտեսութեան քայքայմամբ (ներմուծումների անհարկի կիրառման հետեւանքով), դրամական ու տարադրամային` ռիալի խիստ արժեզրկմամբ (1 դոլարի ռիալային փոխարժէքը` աւելի քան 25000 ռիալ) եւ այլնով… թէեւ փորձագէտների կարծիքով` արեւմտա-եւրոպական տնտեսական շրջափակումներն են վերոգրեալների առաջացման բուն պատճառները, բայցեւայնպէս` գործադիրին հակադրւող ուժերը արտաքինից բացի, մեղքի մեծ բաժինը վերագրում են կառավարութեան ապիկարութեանն ու մասնաւորապէս նրա տնտեսական քաղաքականութեան ձախողումներին` բոլոր ոլորտներում:
Այս գծով շատ դիպուկ է հնչում օրէնսդիրի ղեկավար, Իսլ. մեջլիսի խօսնակ դոկտ. Լարիջանիի վերջին յայտարարութիւնը, ըստ որի` “տնտեսութեան պատասխանատուները մշուշապատ արտայայտութիւնների փոխարէն` թող որ պարզորոշ խօսեն ժողովրդի հետ…՚, կամ նոյն խորհրդարանի Ծրագրային-բիւջետային յանձնաժողովի մեկնաբանմամբ. “Տնտեսական պատասխանտուների որոշ տեսակէտ-կարծիքները, յատկապէս տարադրամային ոլորտին կապւող, աւարտւեցին նրանով, որ մեր ազգային դրամն ու տնտեսութիւնն է այժմ տուժել…՚:
Միւս կողմից, ահա, այսպէս ասած` կողք քաշւած (ոմանց կարծիքով` մեկուսացւած) բարեկարգչական ճամբարը այն կարծիքի է, որ այս ամենի պատասխանատուն “ոչ թէ լոկ Ահմադինեժադի գլխաւորած վերջին 8-ամեայ կառավարութիւնը, այլեւ նոյնինքն պահպանողական հոսանքներն ու ճամբարն է, որոնք ամբողջական իշխանութիւնն էին վայելում, իսկ այժմ նոյն պահպանողականները իրենց հովանաւորած Ահմադինեժադին պախարակում են, քանզի առջեւում նախագահական ընտրութիւններն են…՚: Իսկ ինչ խօսք` մինչ պահպանողականները ամէն կերպ վերարտադրւելու նպատակ են հետապնդում, նոյնինքն պահպանողական ճամբարի յայտնի ներկայացուցիչ, նախորդ մեջլիսի փոխխօսնակ Բահոնարը զգուշացնում է իր ֆրակցիական կոլեգաներին. “Մեր միջեւ տարակարծութիւնները կարող են աւարտւել 1376-ի (1997 թ.) նման անակնկալներով… (այդ թ.-ին նախագահ դարձաւ բարեկարգչական Խամաթին, ժողովրդի կտրուկ շրջադարձի շնորհիւ. իսկ նման շրջադարձի նախադրեալները այսօրւայ իրանական քաղաքական բեմահարթակում անպակաս են):
* * *
Արտաքին քաղաքական կեանքում, սակայն, կարծես թէ իրադարձութիւնները, հակառակ ներքին-տնտեսականի, համեմատաբար աւելի բարենպաստ են Իրանի համար` հաշւի առնելով այն հանգամանքը, որ վերջերս կայացած «Չմիաւորման շարժման՚ երկրների թեհրանեան համաժողովը ինչ-ինչ, բայց միջազգային պատկառելի վարկ ապահովեց Իրանի Իսլ. Հանրապետութեանը: Իսկ որպէս այդպիսին եւ յատկապէս որպէս նոյն “Շարժման՚ ապագայ եռամեայ նախագահող երկիր` աւելիով է հաշւառելի դառնալու Իրանի ազդեցիկութիւնն ու դերակատարութիւնը` մասնաւորապէս տարածաշրջանային իրադարձութիւնների ուղղութեամբ ինչպէս Սիրիայի, Իրաքի, այնպէս էլ Պաղեստինեան տագնապներում:
Եւ երեւի հէնց քանակական-որակական վերոգրեալ կրեդիտին ի տես էր, որ թեհրանեան համաժողովից անմիջապէս յետոյ, նախ Անգլիան հակադարձեց` Իրանի դէմ շրջափակումներն աւելիով խստացնելու ԱԳնախարար Հէյգի առաջադրանքով, ապաեւ` Կանադան, որն հէնց օրերս միակողմանիօրէն խզեց առանց այն էլ ոչ-բարեկամական դիւանագիտական յարաբերութիւններն Իրանի հետ` Թեհրանում իր դեսպանատան փակման մասին յայտարարութիւն ընդունելով:
Չուշացաւ, սակայն, Իրանի պատասխան քայլը. “Անգլիայի առաջադրանքը անպատասխանատւութեան դրսեւորման հերթական օրինակն է` Իրանի միջուկային խաղաղ նպատակ հետապնդող գործունէութեան նկատմամբ՚,- ասում էր ԻԻՀ ԱԳՆ խօսնակը, իսկ վերջինս, ի պատասխան Կանադայի քայլի, յայտարարում էր. “Կանադայի ծայրայեղական կառավարութիւնը խորապէս ազդեցութեան տակ է սիոնիստական ռեժիմի, իսկ նրա, ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հիստերիկ քայլերը Իրանի դէմ հետեւանքն են նաեւ թեհրանեան խիստ յաջող համաժողովի կայացման, որով դիւանագիտական մեծ յաղթանակ էր գրանցւել Իրանի օգտին…՚:
… Եւ հէնց զուգահեռ վերոնշեալ հակաիրան քայլերի` հերթական անգամ Ռուսաստանը, ԱԳնախարար Լաւրովի միջոցով վերահաստատեց իր դիրքորոշումը, առ այն, որ “Իրանի դէմ սպառնալիքի ու բոյկոտումների քաղաքականութիւնը չենք հովանաւորելու…՚:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Եվրանյուզի» հետ զրույցում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` պատասխանելով հարցին` արդյոք Հայաստան կատարած այցի ընթացքում տեսել է հականատօյական ակցիաները և արդյոք պատասխանատվություն չի զգում Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպայի հետ կատարվածի համար, հայտարարել է.
«Դա շատ ողբերգական դրվագ էր: Թույլ տվեք նշել, որ ես Երևանում ոչ մի հականատօյական ակցիա չեմ տեսել: Ես տեսել եմ երիտասարդների ելույթներ, ովքեր համաձայն չէին Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմանը: Այդ սարսափելի ոճիրը չարժե փառաբանել»,- նշել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ խորապես մտահոգված է, քանի որ այդ սպային ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը կվերացնի վստահությունը և չի նպաստի տարածաշրջանի կայունությանը:
Ադրբեջանցիները չեն կարող գրավել Ղարաբաղը: Նրանք ռազմականորեն ի վիճակի չեն անել դա, այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, դիվանագետներն ու փորձագետները գտնում են, որ եթե կրկին պատերազմ սկսվի, ապա փակուղով կավարտվի:
«Չեմ կարծում, որ նրանք կարող են հետ մղել հայկական զինված ուժերին: Կարծում եմ դա չափազանց դժվար է», — նշել է Բրայզան:
Բրայզան ընդգծել է, որ ԼՂ կարգավորման հարցով զրուցել է Հիլարի Քլինթոնի հետ և նրան իր տեսակետն է հայտնել, համաձայն որի հարցի լուծումը պետք է պայմանավորված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերի մոտեցումներն առավելագույնս մերձեցնելու քաղաքականությամբ:
Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և դեսպանատան երեք աշխատակիցներ զոհվել են սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքի հրթիռակոծության ժամանակ: Այս մասին Reuters գործակալության հետ զրույցի ժամանակ հայտնել է լիբիական պաշտոնյան:
Reuters-ի փոխանցմամբ, դեռևս հայտնի չէ` հարվածի պահին դեսպանը իր մեքենայում է եղել, թե դեսպանատանը:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին զինված հարձակում էր եղել Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Ցուցարարներ բողոքում էին ամերիկյան հեռուստաընկերության եթերով ցուցադրված Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմի համար:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.