23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ ԵՄ-ում, մասնավորապես՝ Սլովակիայում, մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն մասը, որ Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին վերջինիս կողմից ոտնձգություններ սկսելու դեպքում.
«Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի մի քանի օր շարունակ եվրոպական և մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ները կատարեն սկանդալային հայտարարություն առ այն, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի նկատմամբ` մեջբերելով Սերժ Սարգսյանի՝ վերևում ասվածը: Այս ակնհայտ սադրանքին արդեն չորրորդ օրն է Հայաստանի ԱԳՆ-ից ոչ մի արձագանք չի գրանցված: Ավելին, ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահը դիմել է ԱԳՆ-ի ղեկավարությանը և դեսպաններին` պահանջելով հերքել լայնորեն տարածված այդ սադրիչ հաղորդակցությունները, նշելով, որ սրանք ունեն բացառիկ բացասական հետևանքներ Հայաստանի համար: Օրինակ՝ սլովակյան խոշորագույն բանկերն արդեն հայտարարել են, որ հարցականի տակ են վերցնում Հայաստանի հետ ներդրումային և արտահանումային ծրագրերի ֆինանսավորումները: Չստանալով ՀՀ ԱԳՆ-ից ոչ մի օգնություն՝ Ա. Գրիգորյանը կազմակերպել է մամուլի ասուլիս, որպեսզի ինքը հանդես գա հայտարարությամբ ու հերքի ԶԼՄ-ների կողմից տարածվող այդ սադրիչ տեղեկատվությունը: Միաժամանակ Գրիգորյանը հրապարակավ դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով կատարելու տարրական պարտականությունները և պաշտոնապես հերքելու եվրոպական ԶԼՄ-ների կողմից ՀՀ նախագահի հայտարարության միտումնավոր աղավաղումը»,- ասված է հայտարարության մեջ:
Նորվեգական կողմը կիսում է ԵԱՀԿ ՄԽ մտահոգությունները Սաֆարովի արտահանձնման և հետագա ներման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Ստորը Վիլնյուսում կայացած Հյուսիսային և Բալթյան երկրների ԱԳ Նախարարների հանդիպման ժամանակ, որի ամենաշատը քննարկված թեման է եղել Սաֆարովի արտահանձնումը:
«Նորվեգական կողմը կիսում է այն մտահոգությունները, որոնք արտահայտել են ՄԽ համանախագահների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը առանց այն էլ բավականին մեծ էր և հետևաբար, որևէ քայլ, որ կսրի լարվածությունը սահմաններում և կխոչընդոտի տարածաշրջանում խաղաղությանը և հաշտեցմանը ուղղված ջանքերին, ցավալի է»,- նշել է նախարարը:
Սեպտեմբերի 5–ին Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել էին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից: Հունահայ համայնքը դատապարտում էր Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը։ Ցուցարարները Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու մոտից շարժվել են դեպի Հունգարիայի հյուպատոսարան և հյուպատոսի ներկայացուցչին հուշագիր հանձնել։
Հունգարացի պաշտոնակատարը հայ ցուցարարներին հավաստիացրել է, որ ինքը ստանձնում է հուշագիրը Հունգարիայի պատկան մարմիններին հանձնելու պարտավորվածություն:
Հունգարական իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ներման արժանանալու հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես եկել է հայտարարությամբ:
Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք շփոթահար հետևում ենք այն բացասական արձագանքին, որը դրսևորում է ամերիկահայ համայնքը Թուրքիայի հանդեպ՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպային սպանելու համար ցմահ դատապարտված ու Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելուց հետո: Թուրքիային սպառնալու փորձերը, որոնք չեն տեղավորվում սույն գործընթացի և ոչ մի փուլում, իրենցից նոր սև PR են ներկայացնում՝ անբարյացակամ շրջանակների կողմից»:
Ավելի վաղ EU Observer-ը (Եվրամիության քաղաքականությունը լուսաբանող անկախ լրատվամիջոց) գրել էր, որ Ադրբեջանի վարքագիծը շփոթեցրել է անգամ նրա մերձավոր դաշնակից Թուրքիային:
ԵԽԽՎ-ի նախագահն անհանգստություն է հայտնել Բաքվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետևանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման կապակցությամբ:
«Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր դատապարտում են Սաֆարովի հրեշավոր հանցագործության արդարացումը, որի համար նա ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա ազատումն անընդունելի է, և ես խորապես հիասթափված եմ, որ ԵԽ-ի մարմիններն օգտագործվել են նման գործողությունների օրինականացման համար»,- նշել է ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
«Սաֆարովի ազատումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի և Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա, և տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացման վտանգ կա: Ես ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին», — հայտարարել է Մինյոնը:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես ասվում է. «Դատապարտյալների տեղափոխման մասին կոնվենցիան չպետք է շահագործվի քաղաքական նպատակներով։ Ես մտահոգված եմ քաղաքական նպատակներով Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ ես կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել ցանկացած քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրացնել իրավիճակը »:
Ադրբեջանում ժամանակակից սպանության ձև է դառնում կացնահարումը: Ադրբեջանական vesti.az-ի փոխանցմամբ, Բիլյասուվարի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել: Երկրի ոստիկանությունը հաղորդել է, որ հյուրընկալված կինը` Քենուլ Մամեդովան, վեճի ընթացքում կացնով սպանել է իրեն հյուրընկալող տանտիրոջը` Ջաբրայիլ Ահմեդովին:
Մարդասպանը ձերբակալվել է:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու փաստի առնչությամբ:
«Ֆրանսիան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ընդգրկված Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների նման, համարում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցություններին և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի հաստատմանը»,– ասվում է հայտարարության մեջ:
Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամները ծեծի են ենթարկել հանձնաժողովի նախագահին:
«Գրուզիա- օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հայտնում է, որ ԿԸՀ-ի տվյալներով` սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են նույն հանձնաժողովի անդամներ` Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և «Բիձինա Ինվանիշվիլի»-«Վրացական երազանք» բլոկի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
Վրաստանի ԿԸՀ-ն քննադատում է միջադեպը և կոչ անում հանձնաժողովի բոլոր անդամների փոխադարձ հարգանք և զսպվածություն ցուցաբերել:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ա. Լուկաշևիչը անդրադարձել է Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովի արտահանձնմանը: Լուկաշևիչի հայտարարության մեջ ասվում է. «Ռուսաստանում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահ է, խոր մտահոգությամբ ընդունեցին ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին ներում շնորհելու փաստով, որը հունգարական դատարանի որոշմամբ դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2004թ. առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանելու համար, ինչպես նաև այդ ներմանը նախորդած հունգարական իշխանությունների` նրան Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը:
Կարծում ենք, որ ադրբեջանական նաև հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են տարածաշրջանում լավածության թուլացմանն ուղղված միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին`ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով: Նաև ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակում կտան ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականը»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.