19.08.2022 | 14:10

19.08.2022 | 13:10

19.08.2022 | 12:10

19.08.2022 | 11:10

18.08.2022 | 15:10

18.08.2022 | 14:10

18.08.2022 | 13:10

18.08.2022 | 12:10

18.08.2022 | 11:10

17.08.2022 | 15:10

17.08.2022 | 14:10

17.08.2022 | 13:10

17.08.2022 | 12:10

17.08.2022 | 11:10

16.08.2022 | 15:10

16.08.2022 | 14:10

16.08.2022 | 12:10

16.08.2022 | 12:10

16.08.2022 | 11:10

15.08.2022 | 15:10

15.08.2022 | 14:10

15.08.2022 | 13:10

15.08.2022 | 12:10

15.08.2022 | 11:00

13.08.2022 | 14:10

13.08.2022 | 13:10

13.08.2022 | 12:10

13.08.2022 | 11:10

12.08.2022 | 15:10

12.08.2022 | 14:10

12.08.2022 | 13:10

12.08.2022 | 12:10

12.08.2022 | 11:10

11.08.2022 | 15:10

11.08.2022 | 14:10

11.08.2022 | 13:10

11.08.2022 | 12:10

11.08.2022 | 11:10

10.08.2022 | 15:10

10.08.2022 | 14:10

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բերել են դատարանի դահլիճ, որտեղ այսօր` հոկտեմբերի 11-ին, դատավոր Ռոդիոն Կիրեեւը կհրապարակի նրա դատավճիռը, «գազի» գործով:
«Բերկուտի» աշխատակիցները, դատարանի մուտքի մոտ հետ են հրել լրագրողներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, այս գործով պետական մեղադրողները պահանջել են Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարով: Բացի այդ, նրանք պահանջել են, որ Տիմոշենկոն դրանից հետո եւս 3 տարի իրավունք չունենա զբաղեցնել պետական պաշտոն, նաեւ բռնագանձել 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար) վնասները, որոնք կրել է «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009-ին «Գազպրոմի» եւ «Նեֆթոգազ Ուկրաինայի» միջեւ կնքված գազային պայմանագիրը կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին:
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ, իսկ իշխանությունը հերքում է դա:
Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Խորվաթիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած ելույթները.
«Խոսելով հակամարտության «հիմնարար սկզբունքների» մասին՝ համանախագահները որևէ նոր բան չասացին։ Նրանք բացահայտեցին քննարկվող հիմնարար սկզբունքները։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ սկզբունքների շուրջ։
Դրանցից միայն 5-րդ սկզբունքում է խոսք գնում հարկադիր վերաբնակների վերադարձի մասին, սակայն այստեղ խոսքը Լեռնային Ղարաբաղի և ոչ թե նրան հարակից շրջանների մասին է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար առաջին հերթին ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցությունների «հիմնական քննարկման առարկան» ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, այլ ադրբեջանական հողերի «օկուպացիայի» և հարկադիր վերաբնակների վերադարձի խնդիրները։ «Բոլորը» հասկանում են սա, այդ թվում՝ նաև «հայերը»: Դրա համար էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է» հստակեցվի ամենավերջում։
Բոլորը հասկանում են, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվի խաղաղապահ կոնտինգենտ։ Ոչ՛ հայերը և ո՛չ էլ մենք չենք վստահում միմյանց։ Դրա համար էլ լուրջ քննարկումներ են ծավալվել հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու շուրջ։
Բանակցությունների ժամանակ որոշ դեպքերում առաջընթաց է գրանցվել։ Այդ գործընթացը չպետք է կորստյան մատնել։ Սակայն մի շարք հիմնական սկզբունքների շուրջ բարդություններ կան։ Դրանց շուրջ դեռևս փոխզիջում ձեռք բերված չէ։ Փոխզիջման գնալու համար պետք է գտնել նոր բանաձև և աշխատել դրա վրա։ Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ և միանշանակ է։ Որքան շուտ ձեռք բերվի խաղաղություն, այնքան ավելի լավ»։
Մամեդյարովը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի ընթացքում ընդգծվեց ստատուս-քվոյի անընդունելիությունը և համանախագահների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել էր, որ հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա. ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
Բացի այդ` նա հայտարարել էր, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման հետևյալ 6 տարրերի ուղղությամբ.
ա) Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների ազատում
բ) Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում
գ) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի (միջանցքի) ապահովում
դ) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում
ե) իրենց տները փախստականների վերադարձի ապահովում
զ) տարածաշրջանում միջազգային անվտանգության և խաղաղապահ գործողությունների անցկացման ապահովում։
Ադրբեջանցի երիտասարդը դաժանաբար սպանել սպանել է հարազատ մորը։
Ըստ ԱՊԱ գործակալությունը տվյալների` դեպքը տեղի է ունեցել Բաքվում։ Կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ 21-ամյա Աքիֆ Զեյնալաբդինօղլու Հուսեյնովը սպանել է իր մորը՝ նրան հասցնելով դանակի 50 հարված։
Դեպքի վայրից մայրասպանը դիմել է փախուստի։ Սակայն կարճ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է ձերբակալել Հուսեյնովին։
Թուրքիայի կուրորտային Անթալիա քաղաքում հորդառատ անձրևների պատճառով փակվել են դպրոցները, ավելի քան հիսուն շենք հայտնվել է ջրի մեջ: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, տեղի ճարտարապետության առանձնահատկությունների պատճառով շատ բնակարաններ և խանութներ կառուցված են կամ մայթեզրի մակարդակի վրա կամ կիսանկուղային հարկերում: Այդ պատճառով էլ մեծ է ջրհեղեղի հասցրած վնասը:
Արտասահմանցի զբոսաշրջիկները ստիպված են եղել իրենց ավտոբուսներին հասնել` մինչև ծնկները ջրի միջով քայլելով: Ամպրոպն ու ուժեղ քամին դժվարացրել են աշխատանքն Անթալիայի միջազգային օդակայանում: Մոտ 60 թռիչք հետաձգվել է, որոշ չվերթների դեպքում օդանավերն ուղարկել են այլ, հարևան երկրների օդանավակայաններ:
Օդերևութաբանների կանխատեսումներով` վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:
Չինաստանում ուղեւորատար ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի հետ. 35 մարդ զոհվել է, 18-ը` տուժել:
Պատահարը տեղի է ունեցել Տյանցզինում, հաղորդում է Associated Press-ը:
Շատ ուղեւորներ ընկել են, երբ բախման արդյունքում ավտոբուսը շրջվել է: Վթարի պատճառները պարզվում են:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հարավային Կովկաս կատարած այցի նախօրեին Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, տեղափոխվել էր ծննդատուն:
Բաքվում հայտնի է դարձել, որ Սարկոզին որդի է ունեցել:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդելը ունեցավ իր երկրորդ երեխան, իսկ Սարկոզին արդեն չորս զավակի հայր է: Սակայն նորածինը Կառլա Բրունիի և Նիկոլ Սարկոզիի առաջնեկն է:
Սարկոզին այսօր Վրաստանի մայրաքաղաքում կավարտի իր երկօրյա տարածաշրջանային այցը:
Վրաստանի լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ուր նրան դիմավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Օդանավակայանից նախագահներ Սարկոզին ու Սահակաշվիլին մեկնել են Թբիլիսի «Ազատության» հրապարակ, ուր տեղական ժամանակով ժամը 17.30-ին կկայանա Ֆրանսիայի ու Վրաստանի նախագահների ելույթը։
«Ազատության» հրապարակը պատրաստ է. այնտեղ արդեն հավաքվել են Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք եկել են լսելու Սարկոզիի ու Սահակաշվիլու ելույթները։
Դրանից հետո Սահակաշվիլին ու Սարկոզին նախագահական նստավայրում տետ-ա-տետ հանդիպում կանցկացնեն։
Այսօր, Բաքվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի սպա» շքանշանով։ Արարողակարգին ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը:
Իր ելույթում Մեհրիբան Ալիևան շնորհակալություն է հայտնել Սարկոզիին պարգևի համար։ Վերջում նրանք լուսանկարվել են՝ ի հիշատակ բարեկամության:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները Անկարան շատ ծանր է տանում:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը, cւ խոսքը փոխանցելով նշում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նիկոլա Սարկոզին կոշտ քննադատության ենթարկելով խորհուրդ է տվել Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսման խորհուրդներ տալուց առաջ, նախ հայելու մեջ նայել:
Դավութօղլուն սպառնացել է թե` Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները բացասաբար են անդրադառնալու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որը, չնայած որոշ թերությունների, այնուամենայնիվ, շարունակվում է:
«Այն երկրները, որոնք անցյալում իրականացրել են գաղութատիրական քաղաքականություն, որոնց իշխանությունները մշտապես իրենց հեռու են պահել հասարակությունից` իրենց քաղաքացուն ընկալելով որպես ստորին դասի ներկայացուցիչ, Թուրքիային իր պատմության հետ առերեսման խորհուրդներ տալու իրավունք չունեն։ Եվ հենց նրանք, նախ և առաջ, պետք է հաշվի նստեն իրենց սեփական անցյալի հետ»,– ասել է Դավութօղլուն:
Նա նշել է, որ Ֆրանսիայի այդ քայլը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը. «Մենք առերեսվում ենք մեր պատմության և անցյալի հետ, այդ հարցում որևէ խնդիր չունենք։ Մեր պատմության ընթացքում հայերն ու թուրքերը դարերով գոյակցել են, ապրել նույն քաղաքներում, նույն թաղամասներում, կիսել նույն մշակույթը։ Ասելով թուրքական ճարտարապետություն՝ մենք նկատի ունենանք նաև այդ ճարտարապետության մեջ մեր հայ եղբայրների թողած ավանդը»:
Ինչ վերաբերվում է Ցեղասպանությանը Թուրքիայի արտգործնախարարը կարծում է. «Մենք միշտ առերեսվում ենք սեփական պատմության հետ։ Այդ հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Հայտարարել ենք, որ 1915թ. ցավը մեր բոլորինս է։ Այդ հարցում անհանգստանալու ոչինչ չունենք։ Սակայն Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսման խորհուրդներ տվողները լավ կլինի՝ նախ նայեն հայելու մեջ»:
Բաքվում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը Նիկոլա Սարկոզին և Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին։
-
-
13.08.2022 | 11:10
Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև -
16.08.2022 | 12:10
Պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվեցին ներս. մի աշխատողը վիրավորում է ստացել ոտքից. պատմում է ականատեսը -
13.08.2022 | 12:10
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ -
16.08.2022 | 12:10
Աչքերն ու բերանը փակել են և տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է -
18.08.2022 | 11:10
Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման -
13.08.2022 | 02:10
Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները -
16.08.2022 | 02:10
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Շատերն ուզում են տեղափոխվել Հայաստան -
18.08.2022 | 12:10
Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինն իրականացնում է ուժեղացված հսկողություն․ ստուգում են բոլոր ուղևորներին․ -
15.08.2022 | 12:10
Տեսչական մարմինը 2021–ին «Սուրմալու»–ում խախտումներ է արձանագրել ու դրանք վերացնելու ցուցում տվել տնօրինությանը.պարզաբանում -
15.08.2022 | 02:10
Երիտասարդն Աղավնոյում հրդեհել է հայրական տունը. թուրքն այնտեղ չի բնակվի
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.