09.03.2021 | 11:10

08.03.2021 | 15:10

08.03.2021 | 14:10

08.03.2021 | 13:10

08.03.2021 | 12:10

08.03.2021 | 11:10

06.03.2021 | 15:10

06.03.2021 | 14:10

06.03.2021 | 13:10

06.03.2021 | 12:10

06.03.2021 | 11:10

05.03.2021 | 15:10

05.03.2021 | 14:10

05.03.2021 | 13:10

05.03.2021 | 12:10

05.03.2021 | 11:10

04.03.2021 | 15:10

04.03.2021 | 14:10

04.03.2021 | 13:10

04.03.2021 | 12:10

04.03.2021 | 11:10

03.03.2021 | 15:17

03.03.2021 | 14:10

03.03.2021 | 13:10

03.03.2021 | 12:10
Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավ...03.03.2021 | 11:10

02.03.2021 | 15:10

02.03.2021 | 14:10

02.03.2021 | 13:10

02.03.2021 | 12:10

02.03.2021 | 11:10

01.03.2021 | 15:10

01.03.2021 | 14:10

01.03.2021 | 13:10

01.03.2021 | 12:10

01.03.2021 | 11:10

27.02.2021 | 15:10

27.02.2021 | 13:10

27.02.2021 | 12:10

27.02.2021 | 11:10

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հերքել է այն պնդումները, թե իբր իր երկրի հատուկ ծառայությունները որևէ առնչություն են ունեցել բեն Լադենին վերացնելու ամերիկյան օպերացիայի հետ:
Ըստ նրա՝ թիվ մեկ ահաբեկչի` Ուսամա բեն Լադենի ոչնչացումը ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ գործողություն չէր, և պաշտոնական Իսլամաբադը չգիտեր, թե որտեղ է թաքնված բեն Լադենը:
Հերքելով օպերացիայի հետ իր երկրի առնչությունը, Զարդարին նաև հավելել է, որ բեն Լադենի չեզոքացումը Պակիստանի և ԱՄՆ հատուկ ծառայությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է:
Պակիստանի նախագահը երևի թե ստիպված էր անել այս հայտարարությունը, որովհետև իսլամիստական կազմակերպություններն արդեն սպառնացել են պակիստանյան իշխանություններին, որ բեն Լադենի սպանության համար առաջին պատասխան տվողը իրենք են լինելու:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փոփոխության է ենթարկել ահաբեկչության դեմ պայքարի դաշնային օրենքը: Այդ փոփոխություններն ընդունել է ՌԴ Պետդուման, հաստատել՝ Դաշնային խորհուրդը:
Ըստ այդ փոփոխությունների՝ Ռուսաստանում կստեղծվեն ահաբեկչական սպառնալիքների մակարդակներ: Այդ մակարդակների համար ընդունված լրացուցիչ միջոցները պետք է հաստատի ՌԴ նախագահը:
Փաստաթղթի համաձայն, ՌԴ նախագահը կարող է ներկայացնել ահաբեկչական վտանգի երեք մակարդակներ. բարձր մակարդակը կնշվի կապույտ գույնով, միջինը՝ դեղին, իսկ կրիտիկականը՝ կարմիր գույնով:
Ելնելով վտանգավորության հաստատված մակարդակից՝ անվտանգության ուժերը կկարողանան լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:
Պաշտոնական Տոկիոն այսօր առավոտյան խոստովանել է, որ ճիշտ էին միջազգային փորձագետների այն ենթադրությունները, թե Ճապոնիայի իշխանությունները չեն հրապարակել վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ին վերաբերող բոլոր տեղեկությունները:
Ճապոնիայի վարչապետի խորհրդական Հոսի Հոսոնոն հայտարարել է, որ կառավարությունը թաքցրել է մոտ 5000 չափումների տվյալները, որոնք ցույց կտային ռադիացիայի իրական մակարդակը:
Ըստ Հոսոնոյի, Ճապոնիայի կառավարությունը հարկադրված է եղել նման քայլի դիմել՝ հնարավոր խուճապից խուսափելու համար:
Այժմ երկրի իշխանությունները վերանայել են իրենց քայլերը, ընդունել թույլ տված սխալները և այլևս մտադիր չեն բնակչությունից և միջազգային հանրությունից որևէ տեղեկություն թաքցնել:
Ըստ РИА Новости գործակալության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նոր բանաձև ընդունի Լիբիայի հարցով ։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Լիբիայի հարցով նոր բանաձև ընդունի, քանի որ թիվ 1973 բանաձևը չի ենթադրում ցամաքային գործողություններ։
Ապատուրայը նաև ասել է, որ կոալիցիոն ուժերը չեն ձգտում փոխել Լիբիայի քաղաքական վարչակարգը։
«ՆԱՏՕ-ի նպատակը Քադաֆին չէ, սակայն նրա զորքերը շարունակում են նպատակաուղղված ոչնչացնել Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, իսկ կոալիցիոն ուժերի գլխավոր նպատակը հենց քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է»,- ասել է Ապատուրայը:
Ուսամա բեն Լադենի սպանությունից ժամեր անց պայթեցվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկը: Մահացել է մեկ կին և երեք երեխա:
Պայթյունը տեղի է ունեցել Չարսադա քաղաքում, որը Բեն Լադենին վնասազերծելու վայրից` Աբութաբադից գտնվում է 85 կմ հեռավորության վրա:
Հայտնաբերվել են Չորս սպանվածներ, ևս 5 հոգի վիրավորվել են: Պայթյունի հետևանքով քանդվել է մզկիթը, վնասվել ոստիկանության շենքը: Հաղորդում է MIG News.com կայքը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինյան «Համաս» շարժումը խստորեն քննադատել է ամերիկյան զորքերի կողմից «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանությունը:
Շարժման ղեկավար Իսմայիլ Հաննիան հայտարարել է, որ բեն Լադենի սպանությունն իրենք գնահատում են որպես մուսուլմանական և արաբական աշխարհի նվաստացում։
«Չնայած «Ալ Ղաիդան» և «Համասը» տարբեր կազմակերպություններ են, մենք դատապարտում ենք արաբական սրբազան պատերազմի մարտիկի սպանությունը»,-ընդգծել է Հաննիան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Պակիստանի հյուսիս-արևելքում սպանվել է աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը:
Լիբիայի ապստամբների ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Բանին շնորհավորել է ԱՄՆ նախագահին` Ուսամա բեն Լադենին սպանելու համար և հույս հայտնել, որ նույն ճակատագրին կարժանանա նաև Մուամար Քադաֆին:
«Մենք շատ ենք ուրախացել և ցանկանում ենք, որ նույն բանը կատարվի նաև Քադաֆիի հետ»,- ասել է Բանին:
Նրա հավաստմամբ՝ Լիբիայի ընդդիմադիրների դեմ, Քադաֆիի հետ մեկտեղ, պայքարել են նաև «Ալ Ղաիդայի» գրոհայինները: Լիբիայի ապստամբների ներկայացուցիչը Բեն Լադենին թշնամի է անվանել:
Հիշեցնենք, որ գրեթե Ուսամա բեն Լադենի հետ միաժամանակ՝ Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Արաբը:
Թալիբների շարժումը խոստացել է վրեժխնդիր լինել Ալ Ղաիդա շարժման ղեկավար Ուսամա բեն Լադենի մահվան համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը: «Եթե բեն Լադենը տանջանքների է ենթարկվել, ապա մենք կհարձակվենք Միացյալ նահանգների և Պակիստանի իշխանությունների և անվտանգության կառույցների վրա»,- հայտարարել է Պակիստանի Թալիբների ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը:
Վերջինս նաև ընդգծել է, որ իրենց առաջին թիրախը լինելու է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, իսկ երկրորդը` Ամերիկան:
Հիշեցնենք, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա Բեն Լադենին երեկ ուշ երեկոյան սպանել են ամերիկյան զինվորները: Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի մահվան լուրը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ նախգահ Բարակ Օբաման: Սակայն հարկ է նշել, որ Թալիբնները մինչ այժմ չեն հաստատել բեն Լադենի մահվան մասին լուրերը: Որոշ արաբական լրատվամիջոցներ այդ լուրերը կեղծ են անվանել:
Էհսանը նաև հայտարարել է, որ ամերիկացիներն ու պակիստանցիները իսլամի թշնամիներն են: Միևնույն ժամանակ նա բեն Լադենի մահը մեծ հաղթանակ է համարել, քանի որ իրենց կրոնի համաձայն «մեծ նահատակները» դրախտում են հայտնվում, որտեղ իրենց 72 կույսեր են սպասում:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ուսամա բեն Լադենի սպանության հետ կապված վտանգներից խուսափելու համար, հավանաբար, կփակվեն ամերիկյան դեսպանատները:
Պետքարտուղարության հայտարարությունում ասված է.
«Ամերիկյան դեսպանատների աշխատանքն առավել վտանգավոր վայրերում կշարունակվի՝ որքան հնարավոր է: Կառավարական ներկայացուցչություներն ամբողջ աշխարհում գործում են զգոնության ամենաբարձր ռեժիմով: Հնարավոր է, դրանք ժամանակավորապես դադարեցնեն իրենց աշխատանքը կամ պարբերաբար դադարեցնեն բնակչությանը ծառայությունների մատուցումը, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը: Այս իրավիճակում դեսպանատներն ու հյուպատոսություններն ամեն ինչ կանեն ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում տեղի կառավարությունները խիստ վերահսկողություն են սահմանել ամերիկյան դեսպանատների ու հյուպատոսությունների նկատմամբ»:
Սիմոն Վիզենտալի իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է այն տաս երկրների անունները, որոնցում երկրորդ համաշխարհային պատեռազմի պատերազմի նացիստ հանցագործները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, հայտնում է vesti©ru-ն` վկայակոչելով Ինտերֆաքս-ին:
Վերջինիս տեղեկացմամբ` Ավստրիան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան այդ տաս երկրների ցանկում են:
Վիզենտալի կենտրոնի տվյալներով` այդ երկրներում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների գերմանիայի դեմ մեղադրանքները չեն ուսումնասիվում ՙգաղափարական սահմանափակումների՚ կամ ժամկետի վաղեմության պատճառով:
Հիշեցնենք, որ Սիմոն Վիզենտալի կենտրոնը ոչ կառավարական, իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակը հակասեմիտիզմի դեմ պայքարելն է:
-
-
04.03.2021 | 01:10
Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին -
04.03.2021 | 11:10
ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է -
06.03.2021 | 03:10
Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները -
05.03.2021 | 03:10
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան -
06.03.2021 | 01:10
Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում -
05.03.2021 | 11:10
Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել -
08.03.2021 | 11:10
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահի խոստովանությունը -
08.03.2021 | 01:10
Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան -
08.03.2021 | 12:10
ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են -
04.03.2021 | 02:10
Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.