23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Լոնդոնում Ռուսաստանի հյուպատոսության բաժինը ենթարկվել է հարձակման մի խումբ անհայտ անձանց կողմից, ովքեր վանկարկել են Սիրիայի իշխանության դեմ ուղղված կարգախոսներ,շենքի վրա քարեր են նետել: Այդ մասին նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որին վկայակոչում է Rbc.ru-ն :
«Կոտրված են ապակիները, շենքին հասցվել է էական նյութական վնաս: Բարեբախտաբար, աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել»,- նշել են հյուպատոսությունում:
Դիվանագիտական ներկայացուցիչները նշել են, որ դեպքի վայր ժամանած բրիտանացի ոստիկանությունը չարտոնված հանրահավաքը չեզոքացնելու և հարձակվողներին ձերբակալելու համար որևէ միջոց չի ձեռնարկել:
Չիկագոյում հուշագրով գրանիտե քար է կանգնեցվել այն վայրում, որտեղ 1989 թ-ին տեղի է ունեցել Բարաք և Միշել Օբամաների առաջին համբույրը:
Բարաք Օբաման Միշելի հետ ծանոթացել է 1988 թ-ին` Չիկագոյի «Սիդլի Օստին» խոշոր իրավանաբական ընկերությունում աշխատելու ժամանակ: Նախագահը պատմել է, որ Միշելը համաձայնել է իր հետ հանդիպել միայն մի քանի անգամ խնդրելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել «Բասկին-Ռոբինս» սրճարանում: Այժմ նույն վայրում է գտնվում «Սաբուեյ» նշանավոր խորտկարանը:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը , ծաղկե թմբի վրա տեղադրված հուշարձանը իրենից ներկայացնում է գրեթե կես տոննա կշռով գրանիտե քար, որին ամրացված ոսկեգույն-սև ցուցանակի վրա տեղադրված է գրկախառնված Միշելի և Բարաքի լուսանկարը:
Նկարի ներքևի մասում գրված է հետևյալ նախադասությունը, որը նախագահը հնչեցրել է ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցներից մեկում «Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հյուրասիրել եմ «Բասկին-Ռոբինսում» եղած ամենահամեղ պաղպաղակով: Ես համբուրել եմ նրան և զգացել շոկոլադի համը»: Հուշաքարի ամենաներքևում գրված է. «Այստեղ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ համբուրել է Միշել Օբամային»:
Ի, դեպ, այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի առաջի զույգը կտոնի ամուսնության 20-րդ տարին:
Էկվադորի իշխանությունները WikiLeaks կայքի հեղինակ Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան կտան: Associated Press-ի փոխանցմամբ, երկրի իշխանությունների որոշման մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Էկվադորի Արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն :
Հիշեցնենք, որ երբ Մեծ Բրիտանիայի դատարանը համաձայնել էր Ասանժին հանձնել Շվեդիային` նրա դեմ բռնաբարության մեղադրանքով դատական գործ հարուցելու համար, 2012 թվականի հունիսին նա Էկվադորից քաղաքական ապաստան էր խնդրել ։
Ահաբեկչական զինված խմբավորման գրոհը կասեցրել են Սիրիայի կառավարական զորքերը Խմբավորումը փորձել է անցնել Հալեպ քաղաքի Սուկ Ալ-Աթմե թաղամասից Սաբահա Բահրատ շրջան: Զինյալներից շատերը ոչնչացվել են ու վիրավորվել::
ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, ոչնչացվել են նաև մի քանի զինյալներ ուժային կառույցների հատուկ օպերացիայի ընթացքում Հալեպ քաղաքի Ալ-Մարջե շրջանի Բաբ Ան-Նեյրաբ թաղամասում: Հալեպ քաղաքի Ալ-Մերիդիան թաղամասում գտնվող մզկիթի մոտակայքում ահաբեկիչները տեղադրած 40 կգ քաշով պայթուցիկ սարքը վնասազերծվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Զինված ուժերի սակրավորների կողմից:
Այսօր առավոտյան Իրաքում տեղի են ունեցել ահաբեկչություններ, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել,50-ը ստացել են վնասվածքներ: Շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել Իրաքի 5 քաղաքում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բաղդադից 60 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Ֆալջա քաղաքում, որտեղ սպանվել է 4 ոստիկան:
Իրաքում «ամենաարյունալի օրը» համարվել է հուլիսի 23-ը, երբ երկրի 18 քաղաքներում որոտացած 27 պայթյունի հետևանքով զոհվել էր 100, վիրավորվել` 200 մարդ:
Ահաբեկչություններ հիմնականում տեղի էին ունեցել շիական բնակավայրերում և դրանց պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Կաիդա»-ն:
Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Էմիրատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը` հարևան Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների հետ կապված:
Բեյրութում տեղական շիաները, իմանալով, սիրիացի ապստամբները շիական «Հեզբոլլահի» հետ կապ ունեցող լիբանանցու են պատանդ վերցրել, սկսել են ջարդուխուրդ անել սուննիներին պատկանող խանութները։ Լիբանանում հաճախակի են դարձել մարդկանց պատանդ վերցնելու դեպքերը: Երեկ շիաները հայտարարել են, որ ի պատասխան Սիրիայի ապստամբների կողմից լիբանանցու առևանգմանը, իրենք պատանդ են վերցրել ավելի քան 20 սիրիացու:
Լիբանանում ինչպես նաև Սիրիայում,հասարակությունը պառակտված է` ըստ կրոնական պատկանելության, և սուննիների մեծամասնությունը աջակցում է սիրիական ապստամբներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ստեղծել է գարեջրի մինի արտադրամաս: Օբամայի այս նախասիրությունը հայտնի դարձավ Այովա նահանգ նրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելության ժամանակ, երբ ԱՄՆ գործող նախագահը սրճարաններից մեկի տիրոջը նվիրեց սեփական արտադրության գարեջրի մեկ շիշ, հաղորդում է Reuters-ը։
Օբամայի նախաձեռնությունն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել լրագրողների շրջանակում, որ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը ստիպված է եղել Օբամայի գարեջրի արտադրամասի մասին հատուկ հաղորդագրություն տարածել։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի փոխանցմամբ, նախագահի ընտանիքի կողմից արտադրվող գարեջուրը կրում է White House Honey Ale անունը: Գարեջուրն ունի ինչպես մուգ, այնպես էլ բաց տեսակը։ Ի դեպ, գարեջրի պատրաստման համար օգտագործվում է Միշել Օբամայի կողմից Սպիտակ Տանը բուծվող մեղուների մեղրը:
Սպիտակ Տան մամուլի խոսնակը այլ տեղեկություն չի հայտնել, միայն ավելացրել է. «Երբ ինձ գարեջուր են առաջարկում, ես չեմ հարցնում, թե ինչպես են այն պատրաստել։ Ես ուղղակի խմում եմ»:
Օգոստոսի 11-12-ին Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական շարժման ներկայացուցիչները՝ Միջազգային Եվրոպական Շարժման հետ համատեղ:Մասնակիցները հրապարակել են հռչակագիր, որն ստացել է Թբիլիսյան հռչակագիր անվանումը:
Ստորև ներկայացնում ենք Թբիլիսյան հռչակագիրը.
«Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման ներկայացուցիչները, Միջազգային Եվրոպական Շարժման հետ համատեղ, օգոստոսի 11-12-ին, հանդիպել են Թբիլիսիում. Վրաստան։ Հարավային Կովկասում իրավիճակը և մարդկանց և պետությունների վրա գերիշխող հակամարտությունների՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի բացասական ներգործության ուղիները համատեղ քննարկելուց հետո, կողմերը համաձայնության են եկել միասին աշխատել հանուն ընդհանուր տեսլականով ընդհանուր ապագայի։
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները վերահաստատել են իրենց հավատը առ այն, որ նման հակամարտությունների խաղաղ կարգավորումը միակ ընդունելի ուղին է և կոչ են արել իշխանություններին ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը խաղաղության կառուցման գործում։ Նրանք ճանաչում են առկա հակամարտությունների պատճառով առաջացած տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրները բաժանարար գծերի յուրաքանչյուր կողմում և անհրաժեշտությունը բոլոր կողմերի համար զերծ մնալ ատելության տանող ընթացիկ ճարտասանությունից։ Կողմերը հստակորեն համոզված են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը կնպաստի առկա ժողովրդավարական թերությունների շտկմանը և կբարելավի մարդու իրավունքները ողջ տարածաշրջանում։
Եվրոպական Շարժման հիմնարար արժեքների և նպատակների առանցքում խաղաղությունն է։ Ընդունելով իր՝ որպես քաղաքացիական հասարակությունում դերակատարի սահմանափակումները, այն, այնուամենայնիվ, ցանկանում է կատարել իր պարտականությունները երբևէ միացյալ Եվրոպայի զարգացման ուղղությամբ, հիմնված ժողովրդավարության հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Հետևաբար, քանի որ Հարավկովկասյան պետությունները Եվրոպայի անբաժանելի մասն են կազմում, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները, Միջազգային Եվրոպական Շարժման աջակցությամբ, համաձայնել են՝
Տարածաշրջանում հաստատել խաղաղություն՝ որպես իրենց երկրների Եվրաինտեգրման աշխատանքների հիմնական առաջնահերթություն,
Տարածաշրջանում համատեղ զարգացնել ապագայի ընդհանուր տեսլականը Եվրոպական համատեքստում,
Աշխատել հստակ վստահության կառուցման միջոցների վրա, ներգրավելով տարածաշրջանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Ավելի հստակ, Եվրոպական Շարժման կազմակերպությունները համաձայնության են եկել շարունակել այս երկխոսությունը հանդիպելով Բաքվում, Ադրբեջանում գալիք նոյեմբերին։ Կողմերը նաև համաձայնել են համատեղ նպաստել մարդկային փոխանակմանը, այդպիսով նպաստելով ընդհանուր փոխըմբռնմանը։ Վերջին, բայց ոչ պակաս կարևոր, Հարավային Կովկասի Եվրոպական Շարժման կազմակերպությունները հանդես են եկել համատեղ որոշմամբ զարգացնելու ծրագրեր, նպատակաուղղված խրախուսելու բարեկամություն և խաղաղություն տարածաշրջանում, ինչպիսիք են ինտերնետային տեսաալիք «Խաղաղություն TV» , այն է՝ համատեղ էլեկտրոնային տեղեկագիր և տեսանելիորեն ներազդող գործողություններ, որոնք հատում են սահմանագծերը։
Եվրոպական Շարժումը ըմբռնում է առկա հակամարտությունների բարդությանն ու զգայունությանը և ծանոթ է դժվարություններին և խոչընդոտներին, որոնք կպատահեն այն ճանապարհին, որը այն նախաձեռնում է։ Միաժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները վստահ են, որ միասին աշխատելը այդ խոչընդոտներին դիմակայելու լավագույն ձևն է, և որ այս մոտեցումը շատ հավանական է հաջողությամբ պսակվի ։ Նրանք են խրախուսում են Միջազգային Եվրոպական Շարժման շահառու կողմերին աջակցելու իրենց ջանքերին և ներազդել ԵՄ հաստատությունների վրա ցուցաբերելու ավելի խորը պարտավորություն և ավելի վճռականորեն ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում։
Սիրիայի իշխանությունները համաձայն են, որ Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը Քոֆի Անանի փոխարեն ստանձնի ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին:Ինչպես հայտնում է«Росбалт»-ին, այս մասին տեղեկացրել է Սիրիայի արտգործնախարարությունը։
78-ամյա ալժիրցի դիվանագետը համարվում է ամենահավանական թեկնածուն ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացի պաշտոնում:
«Սիրիայի իշխանությունը աջակցում է Բրահիմիի նշանակմանը և հուսով է, որ այն կնպաստի Քոֆի Անանի վեց կետերից բաղկացած խաղաղության հաստատման ծրագրին, և Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության կարևոր աշխատանքին, որն այժմ գլխավորում է սենեգալցի գեներալ Բաբաքր Գայը»,-նշել է աղբյուրը։
Վրաստանի արևմտյան Զուգդիդի քաղաքի բնակչուհի Կետո Գադելիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեսնելու համար մինչև Թբիլիսի 340 կմ ճանապարհ է անցել, որպեսզի նախագահին պատմի իր որդու սպանության մասին, նա չի վստահում, հունվարի 1-ին սպանված որդու գործի նախաքննությանը: Սակայն երկրի ղեկավարը չի ընդունել նրան:
Vz.ru-ի տեղեկացմամբ` կինը 4 օր շարունակ սպասել է նախագահական նստավայրի ընդունարանում: Ինչից հետո նախագահականի աշխատակիցները նրան դստեր հետ մեքենա են նստեցրել և հետ ուղարկել Զուգդիդի:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.