23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ուրբաթ օրը Շանլըուրֆա շրջանի տարածքում սիրիական թնդանոթային ռումբի ընկնելուց հետո Թուրքիան բողոքի նոտա է հղել Սիրիային, հայտնում է trend.az-ը՝ վկայակոչելով թուրքական Yenisafak թերթին:
Հիշեցնենք, որ ուրբաթ Շանլըուրֆա շրջանի Աքչաքալե գյուղում ընկել էր սիրիական թնդանոթային ռումբ: Տուժածներ չկան, վնասվել էին մի քանի բնակելի տներ և շինություններ:
Ադրբեջանի Նարդարան գյուղում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի և ֆրանսիական Charolie Hebdo ամսագրում լույս տեսած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների:
Vesti.Az-ի փոխանցմամբ, հավաքի ընթացքում գյուղի ավագները, այդ թվում Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության ղեկավար հաջի Հաջիաղա Նուրին և այլ պաշտոնյաններ դատապարտել են Մահմեդականության մարգարեի նկատմամբ հարձակումները և պետության ղեկավարին կոչ են արել խզել հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի հետ:
Հավաքի մասնակիցները վերոնշյալ երկրների դեմ հնչեցրել են կարգախոսներ, իսկ վերջում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:
Հալեպի Սուլեյմանիա և Թելեֆոն Հաուայե փողոցների միջև գտնվող Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թվում են եղել նաև հայուհի Մարիա Աղազարյանը և նրա տասնամյա դուստր Ջուլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:
«Հալեպի նորությունների լրատվական ցանց» ֆեյսբուքյան էջից տեղեկացել են, որ զոհվել է նաև Մարիա Աղազարյանի ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով չորս մարդ զոհվել է, տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է: Զոհվածների թվում էր նաև հայազգի Վարդան Մութաֆյանը: Վերջինս Դեր Զորի բնակիչ էր, սակայն ավելի ապահով լինելու համար տեղափոխվել էր Հալեպ: Մամլո խոսնակի խոսքով` վիրավորների թվում է նաև հայուհի Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Կալիֆորնիայի սենատոր Բարբարա Բոքսերն իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի կողմից դատապարտված կացնահար Սաֆարովի ներման և հերոսացման վերաբերյալ. գրում է Asbarez.com-ը՝ հղում կատարելով Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեին։
«Պարո՛ն նախագահ,
Ես գրում եմ այսօր՝ արտահայտելու համար իմ վրդովմունքը՝ կապված հայազգի զինվորին դաժանորեն սպանելու համար ցմահ դատապարտված ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու և նրան ներում շնորհելու հետ։ Այս խորապես մտահոգիչ և սադրիչ արարքը ծառայեց միայն լարվածությունը բորբոքելուն և Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերը վտանգի ենթարկելուն։
Ինչպես գիտեք, պարոն Սաֆարովը դատապարտվել էր 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացներին մասնակցող հայազգի զինվորին դաժանորեն կացնահարելու համար և կրում էր իր պատիժը Հունգարիայում։ 2012 թվականի օգոստոսի 21-ին պարոն Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, այն բանից հետո, երբ Հունգարիան ստացել էր հավաստիացումներ, որ նա կշարունակի կրել իր պատիժը։
Ադրբեջան վերադառնալուն պես պարոն Սաֆարովի ներումը իրավունքի գերակայության բացահայտ անտեսում էր։ Այս որոշումը Սաֆարովի համար կազմակերպված ընդունելության հետ միասին, արդարության սկզբունքների և մարդու իրավունքների անարգանք էր։
Ես կոչ եմ անում ձեզ վերանայել պարոն Սաֆարովին ազատ արձակելու ձեր որոշումը և հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին՝ նրա կատարած սարսափելի հանցագործության համար վերադարձնել բանտ, որն էլ իր տեղն է։
Անկեղծորեն՝
Բարբարա Բոքսեր՝ ԱՄՆ սենատոր»։
Ներքաղաքական խմորումների կիզակէտում յայտնւած հիմնահարցը՝ տնտեսական ոլորտում անկայունութիւնները, որոնք արտայայտւում են սրընթաց գնաճով, ազգային դրամի կտրուկ արժեզրկմամբ (ԱՄՆ 1 դոլարը՝ աւելի քան 25000 ռ.), ոսկու եւ տարադրամի անհարկի թանկացմամբ ու շուկայական գրեթէ անվերահսկելի իրավիճակով, մտահոգութեան տեղիք է տւել նաեւ կրօնապետերին, որոնց կենտրոն Ղոմ քաղաք էր մեկնել Իսլ. խորհրդարանի հոգեւորականութեան ֆրակցիոն խումբը: Հանդիպումների ընթացքում ուշագրաւ էին յայտնի կրօնապետ այաթ. Մաքարեմ Շիրազիի յորդորները, որոնք խստօրէն ուղղւած էին գործադիրի տնտեսական քաղաքականութեան դէմ. «Տնտեսական խնդիրները, թանկութիւնները օրէօր աւելիով են ճնշում ժողովրդին, որն էլ պէտք է շուտափոյթ փարատել: Սա այն խնդիրը չէ, որ գործադիրը միայնակ վերահսկի այդ եւ ես իրազեկ եմ նոյնիսկ, որ որոշ պարագաներում նոյնինքն նախագահն է միայնակ վճռահատում հարցեր, որոնք համախումբ ու համակարգւած աշխատանքով է, որ պէտք է լուծւեն…»,- ընդգծել է այաթ. Մաքարեմ Շիրազին: Իսկ այաթ. Նուրի Համադանին թանկութիւնների եւ տնտեսական դժւարութիւնների պատճառը համարել է թոյլ տնօրինումն ու կառավարման եղանակը: Միւս կողմից հաշւի առնելով այն հանգամանքը, որ գործադիրի տնտեսական քաղաքականութեան նկատմամբ մշտապէս քննադատաբար է վերաբերւել օրէնդիրը եւ հէնց օրերս էլ խօսնակ Լարիջանին կրկին անգամ թիրախ էր դարձրել գործադիրի սխալ ու ոչ-մասնագիտական որոշումները, սպասելի է, որ գործադիր-օրէնսդիր «առճակատումը» աշնանային թէժ նիստերի տեղիք տայ խորհրդարանի դահլիճում, յատկապէս որ դրա այսպէս ասած՝ օրհնանքն է ստացել Ղոմի կրօնապետերից…
Շաբաթւայ ներքաղաքական ուշագրաւ իրադարձութիւնը, անկասկած, հանդիսացաւ հանրայայտ հոգեւորական, Իսլ. յեղափոխութեան անցնող աւելի քան 30-ամեայ կեանքում իր ազդեցիկ դրոշմը թողած եւ բազմաթիւ պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած (հանր. նախագահ, խորհրդարանի խօսնակ, հոգեւոր առաջնորդի «Բանիմացների խորհրդի» նախագահ, իսկ այժմ էլ՝ «Համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողովի» նախագահ) այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի դստեր՝ Ֆաէզէ Հաշեմիի եւ որդու՝ Մեհդի Հաշեմիի ձերբակալումն ու բանտարկութեան դատապարտելն էր: Ֆաէզէի դէպքում մեղադրանքը՝ համակարգի դէմ քարոզչութեան համար 6-ամսեայ բանտարկութիւն է սահմանւել, իսկ Մեհդի Հաշեմիի նկատմամբ բացի քաղաքական ամբաստանութիւնից (2009-ի նախագահական ընտրութիւնների հետ կապւած) մեղադրանքներ են առաջադրւել նիւթական զեղծարարութեանց հանգամանքների կապւած: Այսպէս թէ այնպէս՝ նախագահ Ահմադինեժադ-Ռաֆսանջանի հակամարտութիւնը, որն արդէն 7-ամեայ պատմութիւն ունի եւ գագաթնակէտին հասաւ 2009-ի ընտրութիւնների ժամանակ (ի դէպ, 2005-ի նախագահական ընտրութիւններում Ահմադինեժադին մրցակից թեկնածու էր նոյնինքն Ռաֆսանջանին, որը, սակայն, պարտւեց), երբ նախընտրական-քարոզչական յայտարարութիւններում Ահմադինեժադը քաղաքական եւ տնտեսական թեմաներով լեցուն ամբաստանութիւններ էր ուղղում Ռաֆսանջանի գերդաստանի նկատմամբ: Ահա, թւում է, որ դրանք մէկ առ մէկ կենսագործւում են եւ, անշուշտ, իրաւա-քաղաքական ու հասարակական հնչեղութիւն ստանում նաեւ ու մանաւանդ արտաքին աշխարհում, որոնք քարոզչական ու մամլոյ շրջանակներով փորձում են դրանք նախընտրական իրադարձութիւն համարել 2013-ի գարնան նախագահական ընտրութիւններից առաջ:
Եւ, անշուշտ, թէ վերոնշեալ տնտեսական ձախորդ պայմանների օրէօր վատթարացումը եւ ինչու ոչ նաեւ Ռաֆսանջանի ընտանիքի այսպէս ասած՝ «նսեմացման» կուրսը իրենց համարժէք արձագանգներն ու անդրադարձումն են ունենալու գալիք նախագահականում՝ ճշտորոշելու թեկնածուների քաղաքական կուրսի յաջողութեան մակարդակը:
* * *
Գալով իրանական արտաքին քաղաքական կեանքի իրավիճակին՝ պէտք է ասել, որ իրադարձութիւններով յագեցած գործընթացով էր նշանաւորւում անցնող շաբաթը:
Շաբաթն սկսւեց միանգամայն իրանական ռազմական-զինւորական կորպուսի եւ գերատեսչութիւնների ու համապատասխան հրամանատարական կազմերի կտրուկ յայտարարութիւններով, որոնք հիմնականում պատասխան-պատգամներ էին Արեւմուտքի եւ մասնաւորապէս սիոնիստական ռեժիմի (Իսրայէլ) ամենօրեայ զինւորական սպառնալիքներին՝ ուղղւած Իրանի միջուկային կենտրոններին:
Միջուկային թղթածրարը, ինչ խօսք, որպէս պատրւակ՝ միշտ էլ (արդէն 10 տարի) ճնշամիջոցի դեր է կատարել Արեւմուտքի- ԱՄՆ-ի ձեռքում, սակայն վերջին շրջանում դրան գումարւել է Միջին ու Մերձաւոր Արեւելքի «Պաղեստինեան թղթածրարը» եւ դրանում Իրանի անդրդւելի կեցւածքը: Սա եւս թուլացնելու եւ Իրանին զիջումներ պարտադրելու գործընթաց է ենթադրում նոյն գերտէրութիւնների կողմից, յատկապէս նրա դերը տարածաշրջանում «վարկաբեկելու» մտօք եւ միաժամանակ օգտագործւում են թէ՛ սիրիական, եւ թէ՛ Լիբանանի «Հեզբօլլահ» շարժման դէմ իսրայէլամէտ գործարքները, որոնք Արեւմուտքի հետ համընթաց՝ յստակ թիրախ-խոչընդոտ են համարում Իրան-Սիրիա-«Հեզբօլլահ»-ին՝ միջինարեւելեան իրենց քաղաքական-ռազմավարական նկրտումների դէմ:
Անկախ այս ամենից՝ ռազմա-քաղաքական սպառնալիքներ, արտաքին տնտեսական շրջափակումներ եւ ատոմական թղթածրար… Իրանը որպէս պետական ուրոյն եւ կայացած մի երկիր, որն իր ծանրակշիռ ու հաշւառելի դերակատարութիւնն ունի մանաւանդ տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական գործընթացներում, օժտւած է եւ ի զօրու՝ շրջանցել ու խելամտօրէն դիմագրաւել, ինչպէս ներքին, այնպէս էլ եւ մանաւանդ՝ արտաքին մարտահրաւէրները:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի արևելյան ադրբեջանական նահանգի Վարզաքան քաղաքում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:26-ին:
Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Մոսկվայի սրճարաններից ադրբեջանցիների և անհայտ անձանց միջև ծագած վեճի հետևանքով հրազենային վնասվածքից զոհվել է Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Անհայտ անձինք նրանց ուղղությամբ կրակ են բացել, ինչից հետո հեռացել են երկու մեքենաներով:
Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին ժամը 4.00-ի սահմաններում ոստիկանները կանգնեցրել են ՎԱԶ- 2110 ավտոմեքենան, որում երեք մարդ է եղել: Նրանցից մեկը` Ադրբեջանի 57-ամյա քաղաքացին, որովայնի հատվածում հրազենային վնասվածք է ունեցել:
2012 թ-ից Ադրբեջանն այլևս չի հրապարակել Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) կողմից Ռուսաստան արտահանվող գազի տվյալները: Ռուսական «Գազպրոմը» սկսել է նույն ձևով վարվել, թեև անցյալ տարիներին նրա ամենամյա հաշվետվություններում այդ թվերը առկա էին:
Ըստ contact.az-ի տվյալների`այդ թվերը չեն հրապարակվել, քանի որ «Գազպրոմը» չի կատարում SOCAR-ից 3 միլիարդ խորանարդ մետր գազի գնման այս տարվա պայմանագրային պարտականությունները:
Ռուսաստանի կենտրոնական կառավարման համակարգի տվյալների համաձայն` 2012 թ-ի հունվար-փոտրվար ամիսներին Ադրբեջանից արտանահանվել է 211 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ մարտին` միայն 70 միլիոն: Ապրիլին արտահանման ծավալը կազմել է 150 միլիոն խմ և այլն:
Ադրբեջանական գործակալութան փոխանցմամբ, չի բացատրվում, թե ինչով է պայմանավորված այն, որ Ռուսաստանը, «ստորագրված» 2 միլիարդ կուբամետրի դիմաց, գնել է 1,48 միլիարդ խմ գազ:
Ըստ գործակալության, արդեն երկրորդ տարին է ինչ Ադրբեջանը, գնորդներ չունենալու պատճառով, իջեցնում է գազի արտահանման գինը:
Ֆրեդ Հոֆը, ով Սիրիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հատուկ ներկայացուցիչն է, մինչև սեպտեմբերի վերջ կլքի իր պաշտոնը:
Agence France-Presse-ի փոխանցմամբ, Հոֆն ավարտում է դիվանագետի կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընտանիքին:
Նշենք, որ Հոֆը պետդեպի խմբի ղեկավարներից մեկն է և զբաղվում է սիրիական ճգնաժամի կարգավորմամբ: Նրա խնդիրների շրջանակների մեջ է մտնում Սիրիայի ընդդիմության հետ կապեր հաստատելը:
Հոֆի հրաժարականից հետո դիվանագետների խմբում կմնա միայն Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը:
Ադրբեջանում ձերբակալված Վրաստանի վեց քաղաքացիները, այդ թվում երեքը՝ հայազգի, արդեն իսկ ազատ են արձակվել և գտնվում են իրենց տանը: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով, նշված վեց անձինք, որոնցից երեքը հայեր, երկուսը վրացի, մեկը՝ ադրբեջանցի, սեպտեմբերի 23-ին Ջանդարի լճում զբաղվել են ձկնորսությամբ, սակայն եղանակային պայմանների հետևանքով հայտնվել են լճի ադրբեջանական հատվածում, որտեղ էլ ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վերցվել են հսկողության տակ: «Երեկ երեկոյան նրանք արդեն ազատության մեջ են եղել և գտնվել են իրենց ընտանիքներում»,- ասել է դեսպանը:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ՝ միջադեպից անմիջապես հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանում հսկողության տակ գտնվելու ընթացքում բռնության կիրառման կամ բացասական վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չեն եղել: Նշված անձանց նկատմամբ չկա նաև որսագողությամբ զբաղվելու մեղադրանք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի սահմանային պետական ծառայության աշխատակիցները իբրև բռնել են Վրաստանի 6 սահմանախախտ քաղաքացիների: Նրանց մի մասը ազգությամբ հայ են: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին:
Նախնական տվյալներով` սահմանը խախտած Վրաստանի քաղաքացիների անուններն են` Հիհիթաշվիլի Զուրաբ Կոնստանտինովիչ (1962թ.), Գոգիլաձե Նոդար Սերգեևիչ (1954թ.), Զաբիև Վալերի Քիքթարովիչ (1976թ.), Արզումով Էդուարդ Մարտինովիչ (1943թ.), Լեհանդյան Սերգեյ Սուրիյանովիչ (1948թ.) և Սարգսյան Միշա Հայկի (1948թ.):
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.