23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը , Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնիի հետ հանդիպման ժամանակ, կրկին հայտնել է ԱՄՆ-ի մեծ հիասթափությունը Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է asbarez.com-ը :
«Այս որոշումը վնաս է հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին»,- նշել է նա:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Քլինթոնի շարունակական ջանքերը, որոնց միջոցով վերջինս փորձում է հասկացնել Հունգարիայի ղեկավարությանը, որ նրանց անմտածված քայլը վնասել է բանակցություններին:
Վրաստանն արել է կարևոր քայլեր, սակայն չենք կարող ասել, որ լիարժեք ժողովրդավարական ենք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը երկու անգամ չի փոխվել. այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Եվրոպական ժողովրդավարական կուսակցության կոնգրեսում։
Նրա խոսքով, Վրաստանը չի կարող մինչև վերջ ժողովրդավարական երկիր համարվել, քանի դեռ կրկնակի իշխանափոխություն չի եղել։
«Մի քանի օրից Վրաստանում կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն, և այլ քաղաքական ուժ կզբաղեցնի գործադիր մարմինը։ Սա բնական գործընթաց է պատվիրակների համար, որոնք գտնվում են այս սրահում, ինչը չես ասի մեր տարածաշրջանի և իմ երկրի մասին»,- հայտարարել է նախագահը։
Ըստ նրա՝ շատերն են գալիս իշխանության, սակայն մոռանում են հեռանալու մասին:
«Շատերն են ժողովրդավարական ճանապարհով գալիս իշխանության, սակայն մոռանում են հեռանալ։ Մենք արել ենք առաջին քայլերը, սակայն շարունակության համար մեզ հարկավոր եք դուք»,- նման խոսքերով է դիմել նախագահը կոնգրեսի մասնակիցներին։
Բաքվի 5 աստղանի մի շարք հյուրանոցներում ռուսական արտադրության շամպունի համար նախատեսված տարաներում սպասք լվանալու, առողջության համար վտանգավոր հեղուկ է հայտնաբերվել, տեղեկացնում է 1news.az կայքը։
Պարզվել է, որ օճառի և սպասք լվանալու հեղուկների արտադրությամբ զբաղվող RJ chemical ընկերությունը, որը գտնվում է Սումգայիթում, ապօրինի բիզնես է սկսել՝ շշալցնելով շամպունի տարաները նշված հեղուկներով։
«Ասինա» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են RJ chemical-ի արտադրանքով 200, 100 և 5 լիտրանոց շամպունի տարաներ:
Հնարավոր է, միջադեպի առնչությամբ դատական գործ հարուցվի։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «մեծ գումարներ» է ծախսել ռուս լրագրողների վրա իր PR-ի համար.այս մասին ասել է հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին, հայտնում է «Վզգլյադ»-ը։
«Սաակաշվիլին, չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վատ հարաբերություններին, մեծ գումարներ է ծախսել ռուս լրագրողների վրա։ Այդ պատճառով էլ ռուս լրագրողներն ինձ ասում են, որ Սաակաշվիլին է ազգի առաջնորդը։ Իսկ ես ասում եմ, որ նա միայն իր «Ազգային շարժման» առաջնորդն է: Ռուսաստանում պետք է հասկանան, որ նա՝ Սաակաշվիլին վաղուց վրացական ազգի առաջնորդը չէ »,- հայտարարել է Կանդելակին։
Վերջինս մտադիր է մեկնել Թբիլիսի և հարցազրույց վերցնել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիից։
Ներքաղաքական ու հասարակական մթնոլորտի կիզակէտում վերջին շաբաթների տարադրամային տագնապալի ու խայտառակ ելեւէջներն էին։ Այս հարցում տարբեր շրջանակները հիմնական մեղաւոր են համարում գործադիրին՝ կառավարութեանը եւ նրա գլխաւորող նախագահ Ահմադինեժադի տնտեսական ձախորդ քաղաքականութեանը։ Վերջինս, սակայն, անցեալ շաբաթասկզբի հեռուստատեսային ասուլիսում մեղադրանքներին հակադարձեց խիստ ցաւագին եւ փորձեց բոլոր մեղքերը բարդել հակակառավարական “տարադրամային մաֆիայի” վրայ, որը ըստ նախագահի՝ դաւադրաբար եւ քմահաճօրէն “բարձրացնում է” դոլարի արժէքը՝ ի վնաս ազգային դրամի։ Այս գծով յատկանշական են Իսլ. խորհրդարանի դիւանի անդամ Սոբհանինիայի յայտարարութիւնները, ըստ որոնց՝ “Հանրապետութեան նախագահի յայտարարութիւններն ու կիրառած քայլերը ստեղծում են ենթահող՝ առաջացնելու տագնապալի իրավիճակ՝ երկրի ու հասարակայնութեան ներկայիս մթնոլորտում…”։ Նա նոյնպէս աւելացրել է. “Կառավարութիւնը խուսանաւելով ու շեղելով հանրային միտքը՝ նպատակադրել է երկրի տնտեսական դժւարութիւնների պատասխանատւութիւնից խուսափել ու դա բարդել միւս՝ օրէնսդիր ու դատական իշխանութիւնների եւ այլ ատեանների վրայ…, իսկ այն, որ նախագահը տնտեսական դժւարութիւնների եւ մասնաւորապէս տարադրամային շուկայի տագնապալի կացութիւնը նաեւ վերագրում է Արեւմուտքի շրջափակումներին, դա մեծագոյն պատրւակ ու առիթ է ընձեռում մեր թշնամիներին, որպէսզի նրանք աւելիով յուսադրւեն շրջափակումներով ու դրանց առաւել խստացմամբ…։ Նման յայտարարութիւններ, այն էլ՝ նախագահական ամբիոնից, հեռու էր մեր սպասածից եւ որ դա պետութեան եւ համակարգի օգտին չէ…”,- եզրափակել է պրն. Սոբհանինիան։
Ինչեւէ, անցնող շաբաթւայ ընթացքում իսկ, հերթական անգամ մեջլիսականները ձեռնամուխ եղան ստորագրահաւաքի՝ նախագահին “հարցադրումներով նեղը դնելու” համար։ Մինչ այժմ հաւաքւել են աւելի քան 100 պատգամաւորի ստորագրութիւններ… իսկ նախկինում էլ է պատահել, որ “ըստ նպատակայարմարութեան” մի շարք պատգամաւորներ հրաժարւել են սեփական ստորագրութիւնից եւ այդպիսով՝ նախագահի “իմպիչմենտի” գործընթացը կաթւածահար է եղել…։
Միւս կողմից, սակայն, գործադիրի նկատմամբ քննադատութիւնները չի ընդգրկել լոկ օրէնսդրականներին, այլեւ տնտեսա-քաղաքական փորձագէտ-շրջանակները եւս խիստ արտայայտութիւններ են շռայլել կառավարութեան հասցէին։ Այսպէս՝ համաձայն մի փորձագիտական վերլուծութեան՝ 1391 թւականը (2012), որը հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիի կողմից հռչակւել էր որպէս “Ազգային արդիւնաբերութեան եւ արտադրութեան տարի”, վերածւել է “ներմուծումների տարւայ”, որը ծանրագոյն հարւած է նոյնինքն ազգային արտադրութեանն ու արդիւնաբերութեանը…։ Սրան զուգահեռ՝ նոյն հարցի առնչութեամբ խիստ քննադատաբար է բարձրաձայնել յայտնի դիւանագէտ (նախագահ Խաթամիի ժամանակաշրջանի ատոմ. թղթածրարի բանագնաց) Հասան Ռոհանին, որն ներկայումս զբաղեցնում է Ռաֆսանջանիի գլխաւորած Պետութեան եւ համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի Ստրատեգիական հետազօտութիւնների կենտրոնի նախագահութիւնը։ Ըստ Ռոհանիի՝ արդիւնաբերութիւնը եւ արտադրութիւնը լոզունգով ու վերնագրերով չեն ստեղծւում…, իսկ “Ժողովուրդը դոլար չի ուզում, այլ ազնւութիւն ու ծրագիր է պահանջում։ Ժողովուրդը բանիմաց տնօրինողների ու կառավարիչների կարիք ունի”։ Ռոհանին իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով աշխարհի հետ յարաբերւելու հանգամանքին՝ ընդգծել է. “Ճշտորոշւած չէ միւս երկրների հետ մեր յարաբերական եղանակը. այսօր որոշ երկրների հետ բարեկամ ենք, վաղը՝ նրանց մրցակից եւ այնուհետեւ հակառակորդ ու թշնամի…, միթէ աշխարհի հետ յարաբերութիւնը քմահաճութի՞ւն է, որ ամէն ժամ եւ իւրաքանչիւր օր դէպի տարբեր ուղղութիւններ ենք թեքւում…”։
Ահաւասիկ, վերոյիշեալ բնութագրականները՝ արտայայտւած ոչ միայն քաղաքական մրցակից-հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների, այլեւ նոյնինքն Ահմադինեժադի համախոհ ճամբարի՝ արմատական-պահպանողականների կողմից, թւում է, թէ կը շարունակւեն մինչեւ 2013-ի գարունը, երբ աւարտւելու է Ահմադինեժադի նախագահութեան 2-րդ ժամանակաշրջանը եւ որ դրա հետ՝ մեծ հաւանականութեամբ կաւարտւի իր գլխաւորած կառավարութեան տնտեսա-քաղաքական կուրսը, որը, այսօր, այլեւս շատերի կարծիքով՝ խիստ ձախողւած կուրս է համարւում…։
* * *
Արտաքին քաղաքականութեան ոլորտում մինչ Իրանը դեռեւս շաբաթներ ի վեր յայտարարել էր իր պատրաստակամութիւնը՝ “5+1” խմբի հետ շարունակելու ատոմական թղթածրարի վերաբերեալ բանակցութիւնները, Եւրոմիութիւնը “նոր անակնկալ” մատուցեց՝ նախօրէին իսկ, յայտարարելով Իրանի դէմ նոր պատժամիջոցների մասին, այս անգամ՝ գազային արտադրանքների, բանկային համակարգի եւ նաւարկային փոխադրումների ասպարէզներում։ Դա թերեւս մինչ “5+1” խմբի հետ բանակցութիւններ՝ շանտաժային քայլ էր՝ նոյն եւրոպացիների կողմից, որոնց մօտ կարծես թէ ազդեցիկ են բնութագրւում Իրանի դէմ կիրառւած եւ կիրառւելիք պատժամիջոցները…
Իրանը, սակայն, այս բոլորին հակադարձեց ամենաբարձր մակարդակով՝ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հէնց օրերս արած յայտարարութեամբ, ըստ որի՝ “կիրառւող պատժամիջոցները եւս որպէս հերթական մարտահրաւէրներ՝ յաղթահարւելու են, ինչպէս որ յաղթահարւել են ողջ 33 տարիների ընթացքում, երբ դիմագրաւել ենք 8-ամեայ պարտադրեալ պատերազմ, այլեւայլ շրջափակումներ ու տարբեր կարգի դաւադրութիւններ…”։
Անցնող շաբաթւայ ընթացքում խիստ սկանդալային հնչեց նախագահ Ահմադինեժադի այցը՝ Բաքու, ECO-ի գագաթաժողովի շրջանակում, որին եւ Պակիստանի կողքին մասնակցում էր Թուրքիան՝ ի դէմս վարչապետ Էրդողանի։ Ու դեռ նախքան Բաքու մեկնելը, իրանական ծանրակշիռ “Մեհր” լրատւական գործակալութիւնը խստօրէն քննադատում էր նախագահի այցելութեան կապակցութեամբ որոշումը, դա բնութագրելով որպէս պետութեան ու Իսլ. համակարգի արժանապատւութիւնը հարցականի տակ տանող երեւոյթ։ “Մեհր”-ը ընդգծում էր թէ՝ նոյնիսկ ադրբեջանական մամուլն ու դիւանագիտական շրջանակներն են զարմացել Ահմադինեժադի այցից եւ “խորհուրդ տւել”, որ պահը պատեհ է, որպէսզի “նոր պահանջներ…” ներկայացւեն իրանական կողմին…։ Ըստ “Մեհր”-ի մեկնաբանի՝ անհասկանալի է նախագահ Ահմադինեժադի եւ արտաքին գերատեսչութեան պատասխանատուների նման մարտավարութիւնը, երբ Ադրբեջանն արդէն ամիսներից ի վեր հակաիրան զանազան կարգի դիրքորոշումներ ու քայլեր է կիրառում, որոնք քաջալերւած են Արեւմուտքի ու մասնաւորապէս Իսրայէլի սիոնիստական վարչախմբի կողմից։ … “Այս վերջինների անմիջական օժանդակութեամբ է օգտագործւել ադրբեջանական տարածքը, որից էլ Իրան են ներթափանցել՝ Իրանի ատոմական տեխնոլոգիայի գիտնականների ահաբեկիչները…”,- եզրափակում է “Մեհր”-ը եւ յորդորում նախագահ Ահմադինեժադին ու արտաքին քաղաքականութեան գերատեսչութեանը, որպէսզի աչք չփակեն ադրբեջանական հակաիրան սադրանքների ու թշնամական քայլերի նկատմամբ։
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած բանավեճի մասին այս երրորդ և վերջնական հոդվածում կոնգրեսականներ Հովարդ Բերմանը և Բրեդ Շերմանը պատասխանել են բանավեճի վարողներ Հարութ Սասունյանի և Արա Խաչատրյանի՝ սիրիահայերի անվտանգությանը, Սաֆարովի սկանդալին, Արցախի անկախությանը և Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին առնչվող հարցերին:
Կոնգրեսական Շերմանը խոստովանեց, որ Սիրիայում որոշ ընդդիմադիր տարրեր «խիստ թշնամաբար են վերաբերում Սիրիայի քրիստոնյաներին»: Նա զգուշացրեց, որ «քրիստոնյա փոքրամասնության իրավունքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով հետևանքներ կլինեն»:
Այն հարցին, թե Կոնգրեսը, մասնավորապես, ինչ կարող է անել սիրիահայերին աջակցելու համար, կոնգրեսական Բերմանն ասաց. «Առկա են ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ուղղակի հարաբերություններ, և կան ավելի քողարկված բնույթ կրող մեթոդներ ապահովելու համար քրիստոնեական համայնքների կայունությունն ու օգնությունը»:
Կոնգրեսական Բերմանն իր մտահոգությունը հայտնեց Իսրայելի կողմից Ադրբեջանին ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից զենք վաճառելու առնչությամբ, որը կարող է Հայաստանի դեմ օգտագործվել: Երբ նա նշեց, որ նման հարաբերություններ եղել են Հայաստանի և Իրանի միջև, բանավեճի վարող Հարութ Սասունյանը վիճարկեց այդ հայտարարության ճշմարտացիությունը: Կոնգրեսական Բերմանը հրաժարվեց իր հայտարարությունից՝ խոստովանելով, որ տեղյակ չի «Հայաստանի և Իրանի միջև ընթացող նման հարաբերություններից»:
Կոնգրեսական Շերմանն իր առարկությունը հայտնեց Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ. «Մենք չպետք է որևէ ռազմական օգնություն տրամադրենք Ադրբեջանին, և հիմնվելով Հունգարիայում տեղի ունեցածի, ինչպես նաև այն փաստի վրա, թե Բաքու վերադառնալուց հետո այդ մարդասպանն ինչպիսի ընդունելության արժանացավ, մենք չպետք է թույլ տանք [նրանց] ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացմանը, իմանալով, որ գուցե հաջորդ զինվորը, ում գլխին կացնով կհարվածեն ու կսպանեն, շատ հնարավոր է ամերիկյան զինվոր լինի»:
Կոնգրեսական Բերման. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանն ապահով է և, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշելու իր սեփական ապագան.… Ադրբեջանն իր ռեսուրսներով, ինչ-որ բան է ստանում, որի կարիքը նրանք ֆինանսապես չունեն, անվտանգության սպառնալիքների համար, որոնք իրականում նրանք չունեն՝ իրենց տնտեսական ազդեցության շնորհիվ»:
Այն հարցին, թե ինչու Արցախին Կոնգրեսի հատկացրած օգնության մեծ մասը պահվում է Պետդեպարտամենտի կողմից, կոնգրեսական Շերմանն ասաց. «Ես պահանջել եմ հատկացումների օրինագծի արտաքին գործառնություններում ձևակերպում մտցնել՝ USAID-ից պահանջելով գումարն իրականում ծախսել Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի մարդասիրական զարգացման համար, և ուրախությամբ հայտնում եմ, որ հանձնաժողովն այդ ձևակերպումը ներառել է իր զեկույցում»:
Պատասխանելով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցին, կոնգրեսական Շերմանը հայտարարեց. «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, և վերջ: Ժամանակն է Ստեփանակերտում [ամերիկյան] դեսպանատուն բացել: Լեռնային Ղարաբաղը պետություն է, որովհետև դա է, որ իր ժողովուրդը հստակորեն ուզում է»:
Կոնգրեսական Բերմանն այս հարցում մի փոքր ավելի զգուշավորություն ցուցաբերեց. «Լոս Անջելեսի մարդիկ չպետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ինքնորոշումը կարևորագույն խնդիր է: Կասկածից վեր է, որ նրանք անկախություն են ուզում, և ահա, այս ուղղությամբ է, որ կցանկանայի գործընթացն ընթանար, սակայն մենք բանակցային գործընթացում ենք, որին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները»:
Կոնգրեսական Շերմանը հակադարձեց. «Ես համաձայն եմ Հովարդի [Բերման] հետ: Արցախի ժողովուրդն է, որ պետք է որոշի, թե իրենք անկախ երկիր են: Նրանք արդեն որոշել են: Նրանք, և ժամանակն է, որ Հովարդն էլ հասկանա, որ Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է»:
Անդրադառնալով Հունգարիայի կողմից ադրբեջանցի կացնահարող մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու հարցին, կոնգրեսական Շերմանը համոզմունք հայտնեց, որ այս գործողությունը «կազդի Հունգարիայի հետ մեր ռազմական հարաբերության վրա…. Մի քանի օր առաջ, ես նամակ եմ հղել ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին, ասելով, որ անկասկած, պետք է կասեցվի ցանկացած տեսակի ռազմական համագործակցություն Ադրբեջանի հետ»:
Կոնգրեսական Բերմանն ավելացրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Հունգարիան, այժմ պարտավորություն ունի դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, քանի դեռ այս սխալը չի շտկվել»:
Կոնգրեսական Բերմանն իր փակման խոսքում խոստացավ շարունակել պայքարը «Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ մոտենում ենք 100-ամյա տարելիցին: Սա ոչ միայն իմ հանձնառությունն է որպես կոնգրեսական, այլ որպես հրեա, որի սեփական ժողովուրդը ևս տառապել է իր սեփական Ցեղասպանությունից: Քանի որ աշխարհն անտեսել է ձերը [Ցեղասպանությունը], ես շարունակելու եմ պայքարել հայկական եկեղեցու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, որոնք ապրում են Թուրքիայում…. Ես պայքարելու եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման և բարեկեցության համար, որը Հայաստանի հնագույն թագավորության մասն է կազմել»:
Կոնգրեսական Շերմանը բանավեճն ավարտեց՝ երդվելով. «Ես շաբաթվա յոթ օրը ձեզ հետ եմ եղել, և ձեր օգնությամբ, շաբաթվա յոթ օրը դարձյալ ձեզ հետ կլինեմ ևս 20 տարի»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Հալեպի Ժդեյդե թաղամասում ընթացող բախումների ժամանակ 2 հայ երիտասարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է Facebook սոցիալական ցանցի Բերիո լուրերի էջը, զոհերից մեկը ծնունդով Յաքուբիա բնակավայրից 34-ամյա Օվսիա Սալիպան է, իսկ մյուսը՝ 1981թ.-ին ծնված Միսաք Գահապյանը։
Նույն շրջանում վիրավորվել է 1979 թ.-ին ծնված Շանթ Տեր Մխսյանը։
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում երեկ բախումները գրեթե չեն դադարել։ Թեև հայկական թաղամասերը բախումների ուղղակի թիրախում չեն, սակայն հրթիռակոծությունների ու պայթյունների ձայները լսելի են նաև այստեղ։
Վրաստանում 10 ամսական հայ աղջնակ Բարբարա Ռաֆայելյանի սպանության գործով հարցաքննվել են «Инфо-9» գործակալության լրագրողները։ Գործակալության լրագրող Էլզա Պապոշվիլիի տեղեկացրել է, որ նրանք ոստիկանությանն են փոխանցել սպանության օրը կատարած տեսագրությունները։
«Որպես վկա հարցաքննվել եմ ես, օպերատոր Ալեքսանդր Ախալմոսուլիշվիլն և վարորդը, որից և մենք տեղեկացել ենք պատահածի մասին։ Վերջինս գտնվում էր Կոլագի գյուղում, երբ ժողովուրդն արդեն սկսել էր հավաքվել։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից դեպքի վայր առաջինը ժամանել էինք մենք, այդ պատճառով ոստիկանությունը որոշում էր կայացրել առաջինը մեզ հարցաքննել»,-ասել է լրագրողը։
Վերջինիս խոսքով, քննիչներին հետաքրքրել է, թե իրենք ինչ գիտեն, ինչ են տեսել, և կարող ենք ինչ որ նոր բան ասել: «Մենք պատմել ենք այն ինչ տեսել ենք և նկարահանել ենք: Ոստիկանները մեզ խնդրել են ներկայացնել նախնական նյութը: Հույս ունենք, որ նրանք արժեքավոր ինչ -որ բան կգտնեն»,- նշել է ԷլզաՊապոշվիլին:
Հիշեցնենք, որ Կոլագի գյուղում սեպտեմբերի 30-ին գինու տարայում հայտնաբերվել էր 10 ամսական հայազգի աղջնակ Բարբարա Ռաֆայելյանի դին։ Տարան փակված էր եղել քարե փականով։
Ծնողները տեղի ունեցածը կապում են իրենց ազգականուհու` «Վրացական երազանք»-ի ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, որին, նրանց խոսքով, բազմիցս սպառնացել են ազգային շարժման ակտիվիստները:
Կոլումբիացի երգչուհի Շակիրան Crystal Hall-ում ելույթ ունենալիս իր հայրենի Կոլումբիայի դրոշը (դեղին, կապույտ, կարմիր) հակառակ է պահել, ինչի արդյունքում, հազարավոր հանդիսատեսներին և Ադրբեջանի ղեկավարությանը ցույց է տվել Հայաստանի դրոշը:
Ուշագրավ է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել այն բեմում, որտեղ անցկացվել է «Եվրատեսիլ 2012», ինչին հայերը մասնակցություն չունեցան:
Հոկտեմբերի 14-ինԹուրքիայի Արտաքին գործերի նախարարա Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղևորատար ինքնաթիռների համար: Դա դարձել էր մեկ օր առաջ սիրիական կողմից ընդունված արգելքի պատասխանը:
Ընդ որում, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր օդային տարածքի փակման վերաբերյալ Սիրիայի հայտարարությունները նշանակություն չունեն թուրքական ավիացիայի համար:
Սիրիայի կառավարությունը համանման որոշման մասին հայտարարել էր հոկտեմբերի 14-ի գիշերը. այն արգելք էր կիրառել երկրի օդային տարածքում թուրքական բոլոր քաղաքացիական ինքնաթիռների համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.