23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն, որ հայաստանաբնակ հայերը չեն հավատում քաղաքական կուսակցություններին, քաղաքական այրերին և իշխանություններին, ակնհյատ ճշմարտություն է, որը հասարակական քաղաքական կյանքը մեր երկրում դարձրել է իներտ ու առանց զարգացման հեռանկարի: Բոլորը պայքարում են հանուն իրենց նեղ կլանային շահերի՝ մոռանալով պետականության ու ժողովրդի շահերի մասին: Ահա, թե ինչու, հնարավոր չէ ժողովրդական զանգվածներին պայքարի կոչել:
Մեղավորությունը, բնականաբար, մեր քսանամյա իշխանությանն է, որը դարձյալ միայն իր օգուտը հաշվի առնելով, քաղաքական շահերի ոլորտ ներգրավեց երբեմնի ընդդիմադիր ուժերին ու քաղաքական գործիչներին:
Երբեմնի իշխանատյաց ընդդիմադիրները իշխանության համար հանկարծ դարձան յուրային և այդ նույն ոգևորությամբ, որ քննադատում էին իշխանությանը, սկսեցին պաշտպանել նրան. օրինակները բազմաթիվ են:
Կա նաև հակադարձ գործընթացը, երբ երբեմնի իշխանության մեջ ընդգրկված քաղաքական ուժերը հանկարծ վերածվում են ընդդիմադիրների կամ այլընտրանքի, և նույն փրփրոտ բառապաշարով քննադատում երբեմնի իրենց գործընկերներին: Ժողովուրդն ինչպես հավատա ՀՅԴ-ին, որն իրեն հռչակել է ընդդիմադիր, սակայն չի խորշում այդ նույն իշխանության մեջ զբաղեցնել բարձր դիվանագիտական աթոռներ:
Այն նույն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քննադատում են իշխանությունների որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և Ազատության հրապարակում ի լուր աշխարհի քննադատում Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմորեն դիմավորում ու փառաբանում է երկրի նախագահին:
Այն նույն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հաշտվում է իշխանությունների հետ, նրա մունետիկները կրքոտ քննադատում են այդ իշխանությանը: Ո՞ւմ հավատա բախտի քմահաճույքին թողնված այս ժողովորդը. քաղաքական խամաճիկների՞ն, որոնք առաջնորդվում են միայն իրենց անձնական ու կլանային շահերով, իշխանությունների՞ն, որոնց գերխնդիրը թալանն է ու երկրի հայաթափությունը, թե՞ իր ինքնապահպանման գիտակցությանը:
Հասարակագիտական վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ժողովրդի մեջ տիրում է քաղաքական նիհրի ու ոչ ակտիվ դիրքորոշում, և մարդիկ մտածում են ոչ թե պայքարի միջոցով իրավիճակի փոփոխության, այլ հաջողությամբ այս երկրից արտագաղթելու մասին: Ընդ որում, հավասարաչափ մեղադրում են ոչ միայն ցինիկ ու ամբարտավան իշխանություններին, այլ նաև ծախու ու խամաճիկ ընդդիմադիր կուսակցություններին:
Սթափվելու ժամանակն է, քանզի բարոյահոգեբանական այդ նույն դրսևորումը սպանում է ազգի պայքարի ու ինքնապահպանության ոգին:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Ադրբեջանը լայնորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների և առանց ընդհատելու մարզում է իր զորային-հետախուզական խմբերն ու ստորաբաժանումները, միաժամանակ ուսումնասիրում է հայկական կողմի դիրքերի ամրությունն ու ձեռք բերում ռազմավարական ամբողջական տվյալներ պաշտպանական գծի վերաբերյալ: Այդպես եղել է Արցախյան ազատամարտի առաջին օրերից և այդպես կշարունակվի մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը:
Արցախյան ազատամարտի օրերին ադրբեջանցիներն, օգտվելով գորշ գայլերի և բարեկամ պետության հետախուզական հնարավորություններից լայնածավալ դիվերսիոն գործողություններ էր ծավալում, սակայն ռազմաճակատի ողջ հատվածում գերիշխում էին հայ զորային հետախույզները, որի վառ ապացույցը մեր հաղթանակներն են:
Ուրախալին այն է, որ հերոսական էջերը չավարտվեցին և այսօրվա երիտասարդ զինվորներն իրենց մեջ կրում են հաղթանակների ոգին և արժանի հակահարված են տալիս մեր դարավոր թշնամուն: Այն, որ դիրքապահ զինվորը կարողացել է բացահայտել սահմանախախտ դիվերսիոն խմբին և զինվորները կարողացել են զբաղեցնել մարտական դիրքեր ու ոչնչացնել փորձված ու մարզված հակառակորդին, խոսում է հայոց բանակի և տվյալ ստորաբաժանման բարձր մարտական պատրաստության ու պատրաստականության մասին:
Դժվար է պայքարել զորային հետախուզական նախապատրաստում անցած հակառակորդի հետ, սակայն մեր տղաները կարողացել են ոչ միայն անառիկ պահել իրենց դիրքերը, այլև ոչնչացնել դիրքերին մոտեցած թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային կորուստներ:
Այս իրավիճակում ակնառու են մեր զինծառայողների հստակ գործողություններն ու մարտական բարձր պատրաստվածությունը, բարձր բարոյակամային հատկանիշներն ու անձնազոհ հերոսությունը: Ահա հայոց բանակի իրական դեմքն ու նկարագիրը:
Ադրբեջանական լրատվության միջոցները թաքցնում են իրական կորուստները, սակայն հավաստի աղբյուրներից պարզվել է, որ հակառակորդը տվել է 4 զոհ, 3 վիրավոր:
Ճիշտ է, ունեցանք ցավալի կորուստ, զոհվեց հայոց բանակի կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը, սակայն նրա մահը փրկեց տասնյակ կյանքեր, նա իր կուրծքն ու երիտասարդ կյանքը վահան դարձրեց իր ընկերների ու իր ժողովրդի համար:
Փառք, մերօրյա հերոսին…
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Գլենդելի հայ երիտասարդական կենտրոնի դահլիճում արտակարգ եռուզեռ էր: ԱՄՆ-ի հայ վետերանների նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ կայացավ բուլղարուհի, կինոռեժիսոր, ժուռնալիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Ցվետանա Պասկալևային նվիրված երեկոն:
Հանդիսավոր երեկոյի պատվավոր հյուրերի թվում էին նաև Հայաստանի փոխհյուպատոս Եղիա Մանսուրյանը, «Մաշտոց» համալսարանի տնօրեն, դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը, Հայ վետերանների միության պատվավոր անդամներ և հովանավորներ, դոկտոր Սարգիս Մեսրոպյանը, միության հոգեբարձու Հերի Մարշալյանը և այլ պաշտոնատար անձինք:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի հայ վետերանների միության նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վիգեն Ղազարյանը: Այնուհետև ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևոր հայրերը, որոնք տերունական աղոթքից հետո փոխանցեցին Հովնան և Մուշեղ սրբազանների ուղերձը:
«Մաշտոց » համալսարանի կողմից Կարպիս Տեր-Եղիայանը Ցվետանա Պասկալևային շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: ԱՄՆ հայ վետերանների միությունը Պասկալևային շնորհեց պատվավոր անդամի տիտղոս, ինչպես նաև Մայք Վգայթոյի կողմից Կալիֆորնիայի նահանգի ասամբլիայի կողմից նրան շնորհվեց հատուկ պատվոգիր: Պատվոգիր շնորհվեց նաև US Armenian Veteran Association-ին (Ամերիկայի հայ վետերանների միություն) այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Երեկոյի վերջում ցուցադրվեց «Ղարաբաղյան վերքերը» փաստավավերագրական ֆիլմը: Վիգեն Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել էին երեկոյի կազմակերպմանը՝ հանձինս Գլենդելի Ահարոնյան կոմիտեի, և հայ երիտասարդական կենտրոնի տնօրինությանը, որոնք անվճար հատկացրեցին դահլիճը, աջակցելով, երեկոյի կազմակերպման գործին:
«Հայկական Վարկած» -ն, օգտվելով առիթից, փոքրիկ զրույց ունեցավ Պասկալևայի հետ.
—Կարո՞ղ ենք ասել, որ ավարտել եք այն, ինչ ցանկանում էիք անել:
— Իհարկե, իմ աշխատանքը դեռ անավարտ է, քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, քանի դեռ Ղարաբաղը կարգավիճակ չի ստացել և մենք չենք տեսնում Ղարաբաղը որպես անկախ պետություն: Երբ լուծվեն այդ խնդիրները, ես կհամարեմ, որ իմ կյանքի գործը՝ Ղարաբաղի հերոսապատումը, որը ես տեսել եմ, գնահատել եմ, և որը միշտ իմ սրտում է, ավարտված է. դա կլինի միայն Ղարաբաղի ճանաչման դեպքում: Իսկ մինչ այդ մեզ բավականին շատ աշխատանք է սպասվում:
—Արդյո՞ք հայ ժողովուրդը իշխանությունները Ղարաբաղի վերջնական լուծման հարցում այսօր դերակատարում ունեն:
— Ես գտնում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է բոլորին հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք է միավորվեն բոլոր գրասենյակները, կազմակերպությունները, պետական կառույցները: Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում: Կան ազդեցիկ շատ կազմակերպություններ և անհատներ Հայաստանում, որոնք կարող են և պարտավոր են ազդեցություն ունենալ՝ Ղարաբաղի հարցը ճիշտ լուծելու գործում:
Յուրաքանչյուրը պետք է կատարի իր առաքելությունը և պատասխանատվություն զգա Ղարաբաղի ճակատագրի համար: Ամեն ոք պետք է ասի. «Ես Արցախի դեսպանն եմ, ես պետք է իմ շրջապատից նվազագույնը 20 կամ 50 մարդու դրդեմ մտածել Ղարաբաղի մասին»: Դրա շուրջ պետք է աշխատել հիմա՝ Ղարաբաղի դիվանագիտական և քաղաքական ճանաչման համար, իսկ դա կախված է յուրաքանչյուրիցս: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ Հայաստանից դուրս ապրող հայերի ակտիվանալու դեպքում կլինի այն արդյունքը, որը մենք ուզում ենք տեսնել: Կարծում եմ, որ աշխարհում արդեն կա նոր քաղաքական սերունդ, որը պատրաստ է լսել ողջ ճշմարտությունը Ղարաբաղի մասին, մենք պարզապես պետք է ներկայացնենք փաստերը, որպեսզի ողջ աշխարհն այդ մասին լսի: Եկեք աշխատենք. Ի գործ:
—Ի՞նչ եք կարծում, հարցի լուծումը մոտ է.
-Շատ քիչ է մնացել, սակայն սա ամենակարևոր քայլն է: Այն կարող է տևել մեկ տարի, միգուցե նաև ավելի քիչ՝ դա կախված է նրանից, թե մենք ինչքան ակտիվ կլինենք, ես կարծում եմ, որ եթե բոլոր հայերը համակենտրոնացնեն իրենց ուժերը, լուծումը կտեսնենք շատ մոտ ապագայում, ինչու չէ նաև այս տարի:
Ես մաղթում եմ, որ Ղարաբաղի անկախության հաղթանակը տոնենք այս նոր՝ 2014 թվականին: Ես ավելի քան համոզված եմ, որ հաղթանակը մոտ է, այնպես որ պետք չէ խնայել ուժերը: Ղարաբաղն արդեն 16 տարի է նոր կյանք է կառուցում՝ ժամանակակից, առանց պատերազմի հետքերի, դա արդեն հաղթանակ է մահի նկատմամբ և պատասխան աշխարհին, որ Ղարաբաղը լինելու է անկախ : Ղարաբաղցիներն ապրում են իրենց հողում ու կառուցում են այն ապագան, որը ցանկանում են իրենց երեխաների համար: Ով կամենում է տեսնել այդ իրականությունը, ուրեմն բարի գալուստ Ղարաբաղ:
[nggallery id=122]
Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցուն (որն իսկապես հրաշալի կառույց է) կից գործում է թանգարան, որտեղ ներկայացված են Ռուսաստանում գործունեություն ծավալած հայորդիների մասին պատմող բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, գրություններ, նամակներ: Այստեղ ցուցադրվում են մի շարք արժեքավոր գրքեր, (այդ թվում նաև հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»), որոնք թանգարանում են հանգրվանել մոսկվաբնակ բարերարների աջակցությամբ:
Գովելի նախաձեռնություն է, և ասեմ, որ այցելուներն էլ բավականին հետաքրքրությամբ էին ուսումնասիրում ներկայացվածը, սակայն մի հետաքրքիր բաց կար.
Բացատրական գրառումները, չգիտես ինչու, կատարված էին միայն ռուսերեն լեզվով. դրանք երկար էին ու բավականին անընթեռնելի, դա էլ մի կողմ, այցելուներից մեկը, որ ակնհայտորեն արևմտահայ էր, բարձրաձայն դժգոհում էր, որ ինքը ռուսերեն չգիտի ու չի կարողանում կարդալ:
Իրոք, մեր աշխարհասփյուռ ժողովրդի միայն ռուսերեն իմացությամբ հատվածը չէ, որ այցելում է Մոսկվա և հայկական եկեղեցի:
Նախիջևանի և Ռուսատանի թեմն այս հարցը, չգիտես ինչու, չի կարևորել: Հուսով ենք, որ մեր հրապարակումը կօգնի, և Մայր Աթոռի համար լսելի կլինի հայության մի ստվար հատվածի բողոքը:
Ի վերջո, հայ ազգի պատմությանը նվիրված հայկական եկեղեցու տարածքում գործող թանգարանում տեղեկությունները միայն ռուսերեն լեզվով մատուցելը որևէ արդարացում չունի:
Ռ. Ա.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, քննադատել է վերջինիս՝ նրա ղեկավարման օրոք կատարված տնտեսական բարեփոխումները: Պատճառը եղել է նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանը կասկածի տակ էր առել հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալումը՝ լեգիտիմության առումով, ապա ծայրահեղ խոցելի էր համարել մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները։
Այսօրվա իշխանություններն իրենց գործունեության 6 տարիների ընթացքում, բացի հակաժողովրդական ու հակաազգային որոշումներից ու հարկադիր օրենքներից ոչինչ չեն կատարել: Եվ նույնքան զավեշտալի ու ցավալի է, երբ բոլոր ժամանակների իշխանավոր և հնարավոր միջոցներով իրական պատասխաններից խուսանավող, նախարար Արմեն Մովսիսյանը փորձում է քննադատել այն նախագահին, որի ղեկավարման տարիներին նա նույն ոգևորությամբ քննադատում էր նախորդներին և Հայաստանի ազգային հարստությունը շատ ցածր գներով բաշխում այս կամ այն ընկերություններին:
Ինչ խոսք, Արմեն Մովսիսյանի ապրած ողջ կյանքը փախուստների, տաքուկ, եկամտաբեր պաշտոններ փնտրելու ու գտնելու մրցավազք է, որը հասցրեց նրան, որ վերջինս կորցրեց իր, իշխանությամբ օժտված բարձրաստիճան պաշտոնյայի կերպարը և իր մասնագիտական կոպիտ բացթողումներն ու սխալները փորձում է բարդել իր իսկ ղեկավարի վրա՝ մոռանալով, որ որպես ոլորտի ղեկավար, նա պարտավոր էր ճիշտ որոշում կայացնել. երկրի համար ստրատեգիական հարցերը քննարկել նախագահի հետ և եթե լուծումները, որոնք առաջարկում էր նախագահը հակասում էին երկրի շահերին, նա պարտավոր էր պաշտպանել իր դիրքորոշումը կամ հրաժարվել իր զբաղեցրած նախարարական պաշտոնից:
Եվ Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի օրոք Արմեն Մովսիսյանը նույն ոգևորությամբ, պաշտպանում էր ոլորտի քաղաքականությունը որպես նախարար և փորձում համոզել, որ միակ ճիշտը դա է: Դրա հետ մեկտեղ Արմեն Մովսիսյանը մշտապես պատրաստ է փախչելու պատասխանատվությունից և դժվարություններից:
Հասարակության համար վիրավորական է, երբ ազգային գերխնդիրները թողնվել են լուծելու այնպիսի չինովնիկների կողմից, ինչպիսին է Արմեն Մովսիսյանը, որը, լինելով կապանցի, պատերազմի տարիներին, փախավ մարտի դաշտից և դա այն ժամանակ, երբ հազարավոր կապանցիներ հրետակոծությունների ու ռմբակոծությունների տակ պաշտպանում էին իրենց հայրենի հողը, Արմեն Մովսիսյանն ընտրել էր այլ ճանապարհ. նա լծվել էր պաշտոնից պաշտոն անցնելու հաղթարշավին:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյան
Մեր երկիրը միշտ էլ առանձնահատուկ է եղել. դա փաստել են նաև օտարները: Վերջին տարիներին այդ առանձնահատկությունները մի տեսակ մեր օգտին չեն խոսում:
Մեր շուրջը կատարվում են բաներ, որոնք ոչ միայն ցավալի են, այլև արդեն զայրացնող. կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կարող է օրինակներ բերել՝ այս տողերի տակ գրելով իր տեսածը: Ու զավեշտալին այն է, որ համատարած անտարբերություն է նաև այն երևույթների նկատմամբ, որոնք կարգավորելը մեծ բարդություն չեն:
Օրերս վերադարձա Երևան. «Զվարթնոց» օդանավակայանում՝ բեռների ստացման մասում, բեռնասայլակներին հենված տղամարդիկ էին կանգնած՝ այնպես, ինչպես ֆայլաբազարում, ու հայացքով հաճախորդ էին փախցնում: Այստեղ վճարովի է և բեռնասայլակը, և ինչ-որ գումար է մուծվում բեռնակրի համար, դե թեյավճարն էլ՝ ըստ ցանկության:
Մանրուք է, բայց շատ տհաճ է:
Ամոթ է, աշխարհի ոչ մի երկրում, հավանաբար, նման բան չես գտնի, համենայնդեպս, բոլորովին վերջերս եղել եմ Ֆրանկֆուրտի, Կիևի և Մոսկվայի օդանավակայաններում: Այնտեղ բեռնասայլակներն անվճար էին, իսկ բեռնակիրներ, առհասարակ, չկային: Դրա փոխարեն, ի տարբերություն նշածս օդանավակայանների՝ որտեղ նորմալ ջերմություն էր, «Զվարթնոցում» անտանելի շոգ էր: Իսկ տաքսիստների մասին խոսք չկա՝ դեռ դռներից դուրս չեկած, թող ներվի ասել. «թռնում են դեմքիդ»:
Կարելի է չէ՞ կանոնակարգել այս հարցերը:
Ռ.Ա.
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությունը` շինարարության ոլորտի և հիպոթեքային վարկավորման վերաբերյալ
Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս որ այս շեղումը հիմնականում կրում է սպեկուլյատիվ բնույթ, որի տևողությունը որևէ եզակի գործոնով չի կանխորոշվում և ճշգրտորեն չի կանխատեսվում: Այն ավելի սուր է արտահայտվում, երբ այդ ակտիվի նկատմամբ պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ առաջարկը հնարավոր է ստեղծել միայն որոշակի ժամանակի ընթացքում: Պահանջարկի այսպիսի առաջընթաց աճը, առանց առաջարկի համապատասխան աճի, բերում է ակտիվի գնի էլ ավելի բարձրացման, որն իր հերթին առաջացնում է այդ ակտիվի լրացուցիչ պահանջարկ ՝ ապահովելով երկարաժամկետ բարձր եկամտաբերության պատրանք:
Գնային փուչիկի դեպք կարող է լինել, օրինակ, երբ բնակարանի գինը թանկանում է շատ ավելի արագ, քան բնակչության եկամուտները: Այս իրավիճակում առաջանում է արագ և մեծ գումարներ աշխատելու գայթակղություն, որը դրսևորվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների ավելացմամբ (սպեկուլյատիվ գործարքներ), ինչն էլ իր հերթին ավելի է մեծացնում բնակարանների նկատմամբ պահանջարկն և արդյունքում հանգեցնում բնակարանների գների էլ ավելի մեծ աճի: Նման դեպքերում հաճախ սկսում են առաջարկել ավելի թանկ կամ «էլիտար» բնակարաններ: Իհարկե, կան բազմաթիվ գործոններ, որ առժամանակ բացատրում են նման զարգացումը՝ արտաքին պահանջարկ, որևէ այլ տնտեսական հատվածի առաջանցիկ աճով պայմանավորվածություն և այլն:
2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը: Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսագետներից մեծամասնությունը կարծիքն արդեն սկսեց գալ այն դրույթին, որ իշխանությունները պետք է որոշակի ուշադրություն դարձնեն ակտիվների գներին, և համապատասխան քաղաքականությամբ փորձեն որոշակիորեն կարգավորել շուկան: Միաժամանակ, քանի որ նրանք նաև համակարծիք են, որ չի կարելի ոչ մի կերպ թիրախավորել այդ գները, դեռևս առկա է վիճաբանություն այդ կարգավորման ձևերի և մեթոդների վերաբերյալ՝ ի լրումն կանխատեսելիության հին բանավեճի:
Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկնման մեջ կազմեց 14.1 %): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE):
Այստեղ բավ է միայն երկու պատկեր այդ վերլուծությունից:
Վերևի պատկերից պարզ երևում է, որ 2004-2008 թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009 թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել:
2. 2013 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի համար նվազել է մինչև 12%, իսկ 2008 թվականին դրամայինը՝ շուրջ 15%, դոլարայինը՝ շուրջ 17%:
2013 թվականին հիփոթեքային վարկերի 72 % եղել է 5 տարուց ավելի ժամկետայնությամբ, իսկ 2007 թվականի նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 34 %:
2013 թվականին հիփոթեքային վարկերը ՀՀ տարածքում բաշխված են եղել հետևյալ համամասնությամբ՝ 74% Երևան, 26% ՀՀ մարզեր, մինչդեռ 2007 թվականին համապատասխանաբար՝ 88% և 12 %, իսկ 2005 թվականին համապատասխանաբար՝ 96% և 4%:
Հ.Գ.
Հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները:
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի՝ փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով՝ չնայած թուրքական կառավարության կողմից բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:
Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու ցեղասպանության ուսումնական ծրագիրը՝ ավելի քան 11 հազար ստորագրություն հավաքելուց հետո, հիմնականում Թուրքիայից: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում նրա թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:
Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ՝ դրանց հաջորդող իմ հերքումներով.
— Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թուրքախոս ծնողներ, մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի կողմից ընդունված ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:
Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի վրա, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը՝ թուրքերի վրա: Ավելին, ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որպեսզի այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:
— Թուրքական դիմումնագիր. «Հայերի Ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են մի համայնքի նկարագրությունը մյուսների նկատմամբ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական ժառանգությամբ աշակերտների վրա»:
Իմ պատասխանը. Չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:
— Թուրքական դիմումնագիր. «Մենք խորապես համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և խաղաղ գոյակցության արժեքները կարող են ձեռք բերվել պատմության մասին ազնիվ և բաց երկխոսության միջոցով: Ավելին, արդար և անաչառ ուսուցումը պիտի հիմնված լինի պատմական փաստերի, այլ ոչ թե միայն ընտրյալ համայնքների պատումների վրա, անտեսելով մյուսներին: Պետք է նաև նշել, որ այս պատմական պնդումներից որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ գոյություն չունի, իսկ պատմաբանների կարծիքները տարբերվում են այս իրադարձությունների մանրամասների և սահմանումների առնչությամբ»:
Իմ պատասխանը. «Փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և խաղաղ գոյակցությունը» չեն կարող ձեռք բերվել խեղաթյուրումների և կեղծիքների միջոցով: Միայն ճշմարտությունն ընդունելուց և համապատասխան հատուցումից հետո Կանադայի թուրքերը կարող են խոսել նման վեհ գաղափարների մասին: Բացի այդ, հակառակ թուրքական պնդումներին, կան մի քանի դատավճիռներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սկսած 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների վճիռներից մինչև արգենտինական, շվեյցարական և ամերիկյան դատարանների վճիռները: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնախումբը 1985 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին զեկույց է ընդունել: Ցանկացած ցեղասպանության ամենաճիշտ ատյանը Միավորված ազգերի կազմակերպությունն է, քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փաստաթուղթ է:
Ամփոփելով՝ նշենք, որ այս վերջին թուրքական դիմումնագիը լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ դրա նախաձեռնողը՝ Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիան, առայժմ հավաքել է 2 հազարից էլ պակաս ստորագրություն, երբ պնդում են, թե Կանադայում ունեն 200 հազար անդամ: Հետաքրքիր է, որ ստորագրողների մեծ մասը ոչ թե Կանադայից է, այլ Թուրքիայից, որտեղ դիմումնագիրը լայնորեն տարածվել է կայքէջերում:
Կանադայի թուրքերի համար ավելի արժեքավոր նախաձեռնություն կլինի մի այլ դիմումնագիր ձեռնարկել, կոչ անելով թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում կատարել այս հրեշավոր ոճրագործության զոհերի ժառանգներին Ցեղասպանության հարյուրամյակի առիթով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մեզանում մի շատ հետաքրքիր միտում է նկատվում. չգիտես ինչու, մեր չինովնիկները կամ հանրությանը հայտնի մարդիկ իրենց հիվանդության մասին խոսում են, երբ գումարի կարիք են ունենում: Մյուս՝ գրեթե բոլոր դեպքերում, հիվանդ լինելու փաստը թաքցվում է, իսկ դրա մասին խոսակցությունները դիտվում են որպես անձնական վիրավորանք:
Օրերս ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից լրագրողները հետաքրքրվել էին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նրա առողջական վիճակը վատ է: Պատասխանը եղել է. «Ռուսներն ասում են՝ не дождетесь: Հայերեն գիտե՞ս ոնց են պատասխանում, գյումրեցիներն ասում են` իշտահներդ քացախ»: Ապա Գորիկ Հակոբյանը հայտարարել է, որ իր առողջական վիճակը հոյակապ է, ինքն իրեն շատ լավ է զգում:
Իր առողջականի հետ կապված նույնաբնույթ պատասխան է տալիս գեներալ Մանվել Գրիգորյանը: Կարելի է էլի անուններ թվել, սակայն հարցն ավելի խորքային է. եթե մի երկրում մարդիկ կարող են ուրախանալ, որ իրենց առանցքային պաշտոնյաներն առողջական խնդիրներ ունեն, ուրեմն հաստատ ինչ -որ տեղ ինչ-որ բան սխալ է, ու մտորելու կարիք ունեն երկրի բարոյահոգեբանական խնդիրներով զբաղվող կառույցները և հենց իրենք՝ պաշտոնյաները :
Հասկանալի է, որ մեզանից յուրաքանչյուրը, ժողովրդի լեզվով ասած, մեկ ուզող, հազար չուզող ունի, բայց չուզողները, որպես կանոն, բոլորից շուտ են տեղեկանում իրենց անհրաժեշտ ինֆորմացիայի մանրամասների մասին:
Այնպես որ, բնական չէ չինովնիկների այն տպավորությունը, թե մարդիկ «իշտահ» են պահում այդ հարցում:
Հարցազրույց պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանի հետ
— Սոցցանցերում բավականին շատ են բացասական տեղեկատվություններն ու էմոցիոնալ գրառումները։ Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել։
— Սոցցանցերում շփումն ավելի շատ հոգեբանական խնդիրներ կարող է առաջ բերել, քան իրական կյանքում: Էներգետիկ կամ էմոցիոնալ վամպիրիզմը ներթափանցել է նաև ինտերնետային դաշտ: Մարդկանց շփումն առաջ է բերում ինֆորմացիայի, էներգիայի համապատասխան փոխանակում: Եթե այն ինչ-որ տեղ ներդաշնակ չէ, ապա մի կողմը չի ստանում համապատասխան էներգիա և տեղի է ունենում էներգիայի կորուստ: Սոցցանցերում կամ ինտերնետային տիրույթում շփվելով՝ աղավաղվում է էներգիայի ու էմոցիայի ճիշտ ընկալումը, և մարդը զրկվում է էներգիայից՝ տալով ոչ միայն ժամանակն, այլ նաև սպասում, էմոցիոնալ ապրում ու հոգեպես ընկճված վիճակ ունենում: Անջատված էներգիան մնում է ինտերնետային տիրույթում կամ էներգետիկ վամպիրների մոտ: Ցանցից դուրս գալուց հետո էլ պիտի զբաղվել կենցաղային որևէ գործով, որպեսզի իներցիայով «պոչեր» չթողնես ցանցում, որը նորից քեզ կարող է զրկել էներգիայից: Դիմացինդ, եթե մտնում է քո անձնական տիրույթ՝ հարցեր տալով կյանքիդ մասին, ուրեմն նա արդեն քո էներգոինֆորմացիոն դաշտում է ու սնվում է քեզնով: Իսկ եթե դու չես ստանում էմոցիոնալ հոգեբանական էներգիայի բարձրացում, այլ կորցնում ես, ուրեմն էկրանից այն կողմ էներգետիկ վամպիր է: Ընդհանուր ինֆորմացիայի առումով բացասականը կարող է կուտակվել՝ կախված թե ինչքան մարդ է սնուցում այն: Հարցն այն է, որ նմանատիպ բացասական լիցքերը կուտակվելով ձեռք են բերում առանձին էներգետիկ մարմին, որն իր հաճախականությամբ է աշխատացնում ոչ միայն ինտերնետային ցանցը, այլ նաև մարդկանց միջոցով դուրս գալով իրականություն, սկսում է արդեն իր շոշափուկները տարածել նաև այնտեղ:
— Ինչպե՞ս խուսափել ծանր ինֆորմացիայի ազդեցությունից։
— Ցանկացած ինֆորմացիա մարդու վրա կարող է ազդել: Այն կարող է լինել ինչպես կաթ-կաթ, այնպես էլ հարվածային ուժի: Հիմնականում այն թելադրող է դառնում, եթե կա դրան համապատասխան հաճախականություն, այսինքն՝ կան հարցեր, որոնք չլուծված են, ոչ միայն չես կարողանում գտնել պատասխաններ, այլև ինքդ քեզ մեղավոր ես համարում: Նմանատիպ վիճակն այնպիսի ինֆորմացիաների առաջ է կանգնեցնում, որոնք թվում է, թե տալիս են քո հարցերի պատասխանը: Ու մարդը, սովածի նման, առանց պատասխանատվության զգացումի ու հաշվարկի, սկսում է առաջնորդվել այդ ուղղություններով: Այդպիսի իրավիճակներին նպաստում են սթեսներն ու շրջապատի նմանատիպ ճահիճի առկայությունը: Այդ վիճակից դուրս գալու առաջնային քայլերից մեկը կյանքի պատասխանատվությունը վերցնելն է ու արժեքների վերարժևորում կատարելը: Եթե դու փոփոխվելու քայլ չես անում, ապա կյանքի հետագա ընթացքն անընդհատ նմանատիպ սցենարներ առջև քեզ կկանգնեցնի: Պիտի կարողանաս նոր ու լայն աշխարհընկալում ձեռք բերել, որի համար պիտի ապստամբես ինքդ քո դեմ՝ արժեքային հեղափոխություն կատարելով և նորովի նայես կյանքի նույն իրավիճակներին: Բացի դա, ծանր ինֆորմացիաների բազմաթիվ սցենարները դիտարկելուց պիտի կարողանաս առանց էմոցիա ապրելու տեսնել նաև բացասական սցենարներն ու պատրաստ լինել նաև դրանց:
Էներգոինֆորմացիոն ցանցը տեսնելով, որ ծանր ապրումներ չես տանում վատ վիճակում հայտնվելու դեպքում, էլ ավելորդ էներգիա չի ծախսում քո շուրջ բացասական լիցքեր ձևավորելու համար, չէ՞ որ դրա դիմաց չի ստանա քո բացասական էմոցիոնալ ապրումների էներգիան: Ուրեմն էլ ինչո՞ւ ավելորդ ջանք թափի մի ամբողջ իրավիճակ ձևավորելու վրա։
Իհարկե, կան շատ վարժանքներ ու որոշակի գործողություններ, որոնք քեզ կպաշտպանեն բացասական ինֆորմացիոն դաշտից, ասենք՝ փակ նստելը, ժպիտը, ջրի ու կրակի օգտագործումը, կամ բույսերով պաշտպանիչ դաշտ ստեղծելը, բայց բոլորն էլ ուղղակի օգնական ուժեր են ու ժամանակի մեջ մարման են գնում, եթե իրականության ընկալումը գիտակցականի զարգացմամբ չես առաջնորդում…
— Գաղտնիք չէ, որ աշխարհում շատ են դիմում էքստրասենսների օգնությանը։ Մեզանում որքա՞ն է զարգացած էզոթերիկան (օկուլտ գիտությունը), ովքե՞ր են հիմնականում դիմում և ի՞նչ նպատակներով։
— Հայոց պատմության խորքերն ուսումնասիրելիս աչք է զարնում էզոթերիկ գիտության առաջնայնությունը զարգացման բազմաթիվ ճյուղերում: Բայց բարձրակարգ կիրառման առումով այն ոչ միայն կաղում է, այլ նաև աղավաղված ու բացասական է դիտարկվում, երբ տեսնում ենք, թե աշխարհի այլ պետություններում ինչպես է օգտագործվել ու այսօր էլ զարգացում ապրում: Ճիշտ է, մեզ մոտ էլ որոշակի քայլեր կատարվում են էզոթերիկայի ճիշտ ներկայացման ու զարգացնելու առումով, բայց այն դեռ շատ ցածր մակարդակի է: Թուլությունը գալիս է նաև այնտեղից, որ փոփոխվում են ժամանակաշրջանները՝ իրենց հետ բերելով նոր հաճախականություն ինֆորմացիաններ, իսկ մեր մոտ դեռ հնի պարզաբանումն է տեղի ունենում: Նման գիտության դիմողների շրջանակը չունի սահմանափակում ոչ միայն տարիքի ու սեռի առումով, այլ նաև թե ինչ ասպարեզի է այն վերաբերվում: Դրականն այն է, որ տիրապետողներ ցանկացողներն են շատացել, ովքեր ցանկանում են ոչ միայն օգտվել, այլև սովորել ու առաջնորդվել բնական օրինաչափություններով։
— Մեր շրջապատի իրերն անգամ կարող են ազդեցություն ունենալ մեր հոգեվիճակի և ապրելակերպի վրա։ Ինչպե՞ս ճիշտ կահավորել բնակարանը, որ զերծ լինենք բացասական լիցքերի ազդեցությունից։
— Ինձ թվում է, որ մեծ մասն արդեն գիտի ուժի կենտրոնների առկայության մասին ու թե ինչպես են ազդեցություն ունենում մեր կյանքի վրա՝ սկսած կենցաղից մինչև բարդագույն հարցերի լուծումը, տարածքի կահավորումն ու առարկաների դասավորվածությունը։ Մինչև բնակարանների մասին խոսելը, բոլորս էլ պիտի հիշենք, թե բնակարան կոչվածը ինչ տարածքի վրա է գտնվում: Խոսքը հայոց հողի ու տարածքի մասին է: Ինչքան էլ բնակարանային կարգավորումներ կատարենք, եթե այն սնուցող հիմքը՝ երկիրն ու երկինքը էներգիայից թույլ են, ապա կստանանք դրան համապատասխան պատկեր: Արմատը պիտի կայուն լինի, որ սնուցի մնացած ճյուղերին։
Քանի որ բնակարանի կահավորումը հիմնականում անհատական հաշվարկ ունի, կխոսենք միայն այն պահից, ինչն առաջնային է բոլորի համար. դա վերաբերվում է հիմնականում մահճակալի դիրքին, որպեսզի այն ուղղված չլինի դեպի դուռը կամ հայելին, որովհետև դրանք հանդես են գալիս դարպասներ՝ աստրալ դաշտի համար։ Էմոցիոնալ ու էներգետիկ դաշտի վրա կարող է լինել բացասական ազդեցություն՝ թուլացնելով նրան կամ այլ ծրագրեր դնելով մարդու ինֆորմացիոն դաշտ: Անորոշության ու կասկածի հաճախականության մեջ է գցում այն վիճակը, երբ մարդը նստած է մի դիրքով, որ չի տեսնում դուռը: Թիկունքը չունի պաշտպանված հենարան ու ենթագիտակցականորեն ամբողջովին այն գործի մեջ չէ, ինչ որ տվյալ մարդն անում է: Էներգիան տան մեջ կարող է ճահճանալ իրերի խառը, ոչ դասավորված լինելու պատճառով, այսինքն՝ էներգիան ընկնելով այդպիսի տեղ շրջապտույտ չի կատարում ու թուլանում է: Խախտում է լինում նաև բացասական հիշողություն տարած իրերի առկայության դեպքում: Նման օրինակներ թվարկելու ժամանակ չպիտի մոռանանք, որ մարդը տուն մտնելով, իր հետ բերելով առօրյա հոգսերի ծանր ինֆորմացիան, այն կուտակելով, առանձնանում է տան մեջ ու ստեղծում նման պլազմատիկ բացասական վիճակ: Այն ամպի նման նստում է տան մեջ ու որոշակի, նույնիսկ չսպասված պահերի կարող է անձրևի նման թափվել ու ստեղծել վիճաբանություններ կամ առաջացնել գործերի մեջ խախտումներ։ Կարգավորման ժամանակ պիտի հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները: Ցանկալի է օդափոխումը, որտեղ աշխատում է քամու ուժը: Ջրային մաքրումները ոչ միայն կարգավորման են բերում, այլ նաև սնուցում ու աճ են ապահովում, չէ՞ որ հենց բնության մեջ սնուցումը նաև ջրով է տեղի ունենում: Կրակի մաքրումն այսօրվա դրությամբ կատարվում է մոմի օգնությամբ, չնայած կան բնակարաններ, որտեղ կան օջախներ հենց անմիջապես կրակ վառելու համար, որը պլազմատիկ էներգիայի մաքրման ամենահզոր միջոցներից մեկն է: Շատ լավ են աշխատում բույսերն ու հատուկ հոտերի օգտագործումը: Երբեք պետք չէ մոռանալ ժպիտի էներգիայի մասին, որն ունի նաև տարածվելու ունակություն: Իհարկե, նորից պիտի շեշտեմ, որ այս ամենն ինչքան էլ հզոր, բայց ընդամենը օգնական ուժեր են, ու եթե դու ինքդ քեզ չես սիրում, քեզ փոփոխման չես ենթարկում կյանքիդ ազատությունն ու գիտակցության զարգացումն ապահովելու համար, ամեն ինչը միայն ժամանակավոր բնույթ կկրի…
— Ինչպե՞ս դիմավորել 2014 թվականը, որ ավելի բարենպաստ տարի լինի։
Բոլորը պատրաստվում են նշելու Ամանորը, բայց քչերը գիտեն նրա իսկական նշանակության մասին: Հին ազգերից մեծ մասը օրացույցային սանդղակում իր ազգին համապատասխան ժամանակն ունի: Կարճ ասեմ, որ հայ ազգի մոտ այն հայտնի է Նավասարդյան տոներ անունով, այսօրվա դրությամբ՝ օգոստոսի 11-ին և մարտին տոնվող Արեգ ամսվա Արեգ օրը: Առաջինը տիեզերական նոր ինֆորմացիայի հետ է կապված, բնության մեջ առատության սրբագրման կամ Հայկի հաղթանակի ամրագրումն է, երկրորդը՝ Երկրագունդ մոլորակի բնության զարթոնքի, գարնան ծաղկունքի տոնն է, իսկ այսօրվա դրությամբ նշվող տոնը Հուլիոս Կեսարի հաղթանակի ամրագրումն է, Հուլյան օրացույցը, որը միջնադարում 13 օրվա փոփոխությամբ վերանվանափոխվեց Գրիգորյան: Էներգոինֆորմացիոն դաշտում առաջացնելով մեծ էմոցիաներ, տոնելով այդ օրը, առաջացած անջատված էներգիան ուղղում ու սնուցում ենք համենայնդեպս ոչ մեզ՝ հայերիս: Քանի դեռ նորովի կանոնավորված չէ այն, ցանկալի է Ամանորը նշելուց շեշտել ու փառաբանել Գարեգին Նժդեհի ծնունդը՝ յուրովի խոստանալով, որ նրա նման արժեքներով պիտի ապրենք: Նման ձևով, գոնե մեզանից անջատված էներգիան կմնա մեզ ու միգուցե հայկական էրգրեգորի դաշտին մի կաթիլ լիցք ավելացնի՝ ստիպելով մարդկանց ճիշտ ինֆորմացիոն դաշտում ապրել: Իսկ արևելյան հաշվարկով այժմ Ձիու տարին է: Որակով գերիշխում է փայտը, իսկ տարերքով ՝կրակը (խոսքը հրեղեն ձիու մասին չէ)։ Ձին և ազատությունն է և հավատարմությունը, այսինքն՝ առաջնային պիտի լինի տան, տարածքի ազատ լինելու գաղափարը, քայլերը կատարվեն դրան համապատասխան, թե չէ չես լինի ճիշտ հաճախականության մեջ: Բնականաբար պիտի գերիշխի փայտյա իրերի նվեր տալու առաջնայնությունը, իսկ տան մեջ երևացող տեղում փայտյա ձողի առկայությունը կապահովի նրա ռիթմը: Գունային առումով աշխատում են կապույտն ու կանաչը: Իհարկե, չի նշանակում, որ այդ գույները պիտի չափային առումով գերակշռեն, այլ ուղղակի նրանց առկայությունը որպես կայծ է անհրաժեշտ: Սնունդի առումով էլ առաջնային է բուսականությունը…
Այսպիսով, հայ մարդ, քեզ ազատ կամք ու գիտակցության զարգացում եմ ցանկանում, արժեքների վերարժևորմամբ նորովի կյանքի կերտում ու իրականության ընկալում իրականության մեջ։ Ձիու տարին թող ավարտին հասցնի օձի տարու բերած իմաստուն որոշումները, թող սնուցվեն, ծիլ տան ու աճեն այն սերմերը, որոնք նոր աշխարհընկալման ապահովում կբերեն…
Մարինե Ամիրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.