23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Երևան ջուր» ընկերության քաղաքացիների սպասարկման բաժնում ՀՀ քաղաքացիների հերթ է: Նրանք սպասում են իրենց բաժին կռվին. վեճերն այստեղ անպակաս են: Եվ դա հաճախ ընկերության տրաբանությունից դուրս մոտեցումներն են:
Կոնկրետ իմ մասով. 2006-ից տուն որտեղ չեն ապրել, ջրի 400 հազար դրամի պարտքի գրաֆիկ է ուղարկվել ինձ: Պարտքը գնալով տարիների ընթացքում 0 է դարձել: Եթե մի պահ ընդունեք, որ պարտքը հաշվվել է խողովակի թողունակության չափով, քանի որ ջրաչափ չի եղել, կարելի է հասկանալ, բայց այ ցուցմունքի հետագա զրոյացումն՝ անհասկանալի է:
Ինչևէ, հետաքրքիր է «Երևան ջուր» ՓԲԸ-ի գրասենյակի մոտեցումը. Ի պատասխան մեր վերանայման դիմումի, ինձանից պահանջեցին փաստաթղթեր այն մասին, որ նշված տանը ոչ ոք չի ապրել: Փաստաթղթերը ներկայացրեցի, և ահա պատասխանը, որն ուղարկվել է ինձ.
«Ի պատասխան Ձեր 27.092013 թ. դիմումի՝ հայտնում եմ, որ «Երևան Ջուր » ՓԲԸ-ի Առևտրային փոխհարաբերությունները համակարգող հանձնաժողովը մերժել է պարտքի վերանայման Ձեր դիմումը, քանի որ ներկայացված տեղեկանքում նշված է **** հասցեում Ձեր չբնակվելու փաստը, ինչը չի նշանակում, այլ անձինք չեն բնակվել: Միաժամանակ նշեմ, որ պարտքի հարցը վիճարկելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը նախապատրաստել է դատական հայց»:
Որտե՞ղ է տրամաբանությունը. եթե պիտի սա լիներ պատասխանը, ի՞նչ նպատակով են ինձանից պահանջել փաստաթղթեր՝ նշված տանը բնակիչ չլինելու մասին: Ստացվում է, որ «Երևան ջրում» ջուր են ծեծում, ինձ նման հազարավոր քաղաքացիների համար՝ օդից խնդիրներ ստեղծելով ու դատարաններ քաշ տալով:
Ռուզան Ավոյան
ՀՀ կառավարության որոշմամբ` Հայաստան ներկրվեց 2 բիոզուգարան։ Այդ զուգարանների համար պետական բյուջեից հատկացվեց 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար):
Զուգարաններից մեկը տեղադրվեց Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում:
Եկեղեցու մոտինը չգիտեմ ինչ վիճակում է, սակայն Տաթևի վանքի մոտ տեղադրվածը տևական ժամանակ է` չի աշխատում:
Օրերս Տաթևում էի: 170 հազար դոլար արժեցող բիոզուգարանը ցուցանմուշի է վերածվել: Ու ինչպես ցանկացած ցուցանմուշի վրա, այստեղ էլ՝ տեղը տեղին պահպանվող տեղեկություններ կային:
Երկար — բարակ բացատրություն, թե զուգարանում ինչն ինչպես է կանոնավորվում: Դրանցից «ամենաբոցը» SOS- պահն է. պարզվում է, ըստ զուգարանից օգտվելու կարգի՝ ներսում 15 րոպեից ավելի մնալու դեպքում ավտոմատ միանում է SOS համակարգը: Զուգարանի կողքին կար նաև ապակեպատ խցիկ (հավանաբար դրամարկղը), որտեղից, ըստ երևույթին, պետք էր օգնություն սպասել: Քանի որ զուգարանը չի աշխատել, հնարավոր էլ չէ պատկերացնել թե այդ ամենն ինչպես է կարգավորվել:
Դեռևս մայիսի 29-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, խոսելով զուգարանների անսարքության մասին, նշել է, որ դրանով զբաղվում է Ազգային մրցունակության հիմնադրամը։
«Կարող եմ ասել, որ դրանք երկուսն են, և բիոզուգարաններ չեն, այլ զուգարաններ են։ Մեկն աշխատում է, մյուսի՝ մեկ կաբինան աշխատում է, մյուսը՝ ոչ։
Գնումից հետո, այն երեք տարվա պատմություն ունի։ Ես հիմա, ճիշտն ասած, չէի ասի, որ ամբողջ օրը զբաղվում եմ դրանով։ Հանձնարարականները տրված են»,-ասել է Ավանեսյանը։
Հանձնարարականները տեղ չեն հասել, այլապես արդեն փետրվարի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը չէր արդարանա. «Մենք ունենք զբոսաշրջային վայրեր, որտեղ տուրիստական հոսքերը բավականին մեծ են, և այդ վայրերում նման զուգարաններն անհրաժեշտ են:
Օրինակ՝ կան նաև վայրեր, որտեղ սալիկով և պեմզաբլոկով կառուցված զուգարանները մեկ ձմեռվա ընթացքում շարքից դուրս են գալիս: Սա Պիլոտային ծրագիր է, որով փորձում ենք մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը: Այսինքն՝ կարելի է մեկ զուգարանը գնել 170 հազար դոլարով և եկամուտ ունենալ: Այդ զուգարաններում մաքրությունը պահպանելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճարը կլինի 200 դրամ»:
Հիմա հարց է առաջանում՝ «Սա մշակույթ է, որ աստիճանաբար պետք է ներդվի» ասելով ի՞նչ է հասկանում փոխնախարարը, և ինչո՞ւ դրա էֆեկտիվությունը զրոյացավ:
Ռուզան Ավոյան
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ում խելքին ինչ փչի, կարող է ներկայացնել «Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» համոզիչ փաստարկի տակ։ Բայց, ցավոք, դա արդեն հակառակ արդյունք է սկսել տալ, քանի որ վերջին շրջանում, բանից դուրս է գալիս, բրիտանացի գիտնականներն այնքան անհեթեթ ու գիտության հետ կապ չունեցող բաներ պարզելով են զբաղված, որ ամոթ է պարզապես այդ ամենին «գիտական հայտնագործություններ» անվանումը տալ։
Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականները հայտնագործել են, որ հավն էլ հաշվել գիտի», «Բրիտանացի գիտնականները բենզին են ստացել օդից», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սեքսը պետք է լինի սպասված և ցանկալի», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հավի ապուրն ունի ջերմիջեցնող հատկություն», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են զեբրաները շերտավոր», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ» և այլն։ Շատերը, որպես այս ամենի շարունակություն, ավելացրել են նաև՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրենց մեջ հայ կա», կամ՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրանց ֆբ-յան էջը մարդիկ լայքում են՝ մտածելով, որ սրանք իսկականից բրիտանացի գիտնականներն են» և ուրիշ նմանատիպ «հայտնագործություններ»։
Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ, ե՞րբ, ո՞ւմ շնորհիվ հանկարծ բրիտանացի գիտնականները, որ տվել են Նյուտոն՝ իր մեխանիկայով և օպտիկյով, Մայքլ Ֆարադեյ՝ դաշտի մերձազդեցության տեսությամբ ու մագնիսականությամբ, Ջեյմս Կլերկ Մաքսվել՝ իր էլեկտրամագնիսականությամբ, Թոմսոն, Ռեզերֆորդ, Դիրակ և շատ ու շատ ուրիշներ, այսօր այսքան պարզունակացել են իրենց «հայտնագործություններում»։
Գուցե թվերի մեջ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Բրիտանիան տվել է աշխարհում գիտական կարևորագույն նվաճումների մոտ մեկ քառորդը։ Բրիտանիան գիտության գլխավոր կետերից է, շատ ու շատ նոր գիտելիքի սկզբնաղբյուրը։ Այն պետություն է, որը միշտ կարևորել է գիտության առաջընթացն ու զարգացումը և միշտ նպաստել դրան, հետևաբար, այն գյուտերին միշտ լավ է վերաբերել ու լայնածավալ ներդրում կատարել դրանց ստացման համար։
1705 թ.-ին Աննա թագուհին Իսահակ Նյուտոնին շնորհել է ազնվականի տիտղոս: Այդուհետև Նյուտոնն սկսել է կոչվել արդեն Սը՛ր Իսահակ Նյուտոն: Դա առաջին դեպքն էր Անգլիայի պատմության մեջ, երբ տիտղոս էր շնորհվում գիտական նվաճումների համար: Եվ ի՜նչ լավ է, որ փոխադարձաբար գնահատվում են պետությունն ու գիտնականը, և այդ «փոխըմբռնումը» տալիս է գիտական լուրջ «պտուղներ»։ Նյուտոնն այն ժամանակը, որը չէր ծախսում գիտության վրա, համարում էր կորած:
Բրիտանիայի՝ աշխարհին գիտական մեծ արդյունք տալը գուցե կապված է առաջին հերթին հենց պետության վարած քաղաքականությա՞ն հետ. պետությունը գնահատում է գիտնականին, ստեղծում արդյունավետ աշխատանքի բոլոր պայմանները, գիտնականն էլ հանգիստ ու խաղաղորեն կենտրոնանում է իր գործի վրա, ի տարբերություն մեր պետության, որ 21–րդ դարում անգամ դեռ չի հասել գիտությունը որպես առաջընթացի հիմք համարելու մակարդակին։
Այնուամենայնիվ, վերադառնալով ասելիքիս, բրիտանացի գիտնականները դարեր ի վեր աշխարհին նվիրել են լուրջ արդյունքներ և ոչ թե աղբ, ինչով այսօր լցված է ինտերնետը՝ «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» խորագրի տակ։
Այս ամենն արդեն նմանվել է չինական անորակ ապրանքին, որն այնպես է ողողել աշխարհը, որ մարդիկ մոռացել են արդեն, թե եղել են ժամանակներ, որ չինական ապրանքը հազվագյուտ էր ու բարձրորակ, դրանից այսօր պահպանվել է միայն չնաշխարհիկ բառը՝ որպես գեղեցիկի, կատարյալի, հրաշալիի հոմանիշ, որի ստեղծման աղբյուրն այսօր դժվար հասականալի է արդեն դարձել (մանավանդ մեր երկրում) ամենուրեք չինական աղբ տեսնող նոր սերնդին։
Ցավալի է, որ մեր սերունդը, նման հաջողությամբ, մի օր մոռանալու է իրապե՛ս բրիտանացի գիտնականների համաշխարհային գիտական ներդրումն ու առաջնորդվելու է «բրիտանացի գիտնակնները հայտնաբերել են» պարզունակությամբ։
Նարե Խուդոյան
Կան պատմական տեղեկություններ, որ Թանահատի վանքի տեղում է գործել ՀՀ միջնադարյան առաջին՝ Գլաձորի համալսարանը:
Թանահատի վանքը վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։ Կոչվել է նաև Կարմիր վանք` կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և լավ է պահպանվել։
Մենք հաճախ ենք քննադատում օտար երկրներին, որտեղ արհամարհված են կամ հոգածության պակասից ավերվում են հայոց պատմամշակութային կառույցները: Իսկ ինչ անուն տալ այդ տխուր պատկերին, երբ Հայաստանի անկախ Հանրապետության օրոք, որտեղ Առաքելական եկեղեցին հռչակված է հայ ժողովրդի միակ հավատքի կրողը, եկեղեցու գմբեթից վայր է ընկնում խաչը, անհայտ կորչում, և այդ մասին ոչ ոք չի մտածում:
Թանահատի վանքի խաչն այսօրվա դրությամբ վայր է ընկած և արդեն երկար ժամանակ է, իսկ դա ոչ ոքի չի մտահոգում: Մեր պատվարժան քահանաներից մեկը վերջերս հայտարարեց, թե աթեիստ հայը հայ չէ: Իսկ ի՞նչ անուն տալ եկեղեցու այն ղեկավարներին, որոնք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պատմական գոհարներից մեկի՝ վայր ընկած խաչի մասին չեն մտածում:
Ես տեսա լացակումած աչքերով եկեղեցու գմբեթին նայող հավատացյալ կանանց հայացքը: Սյունյաց վեհ ու հնագույն եկեղեցու կոտրված գլուխը պետք է վերականգնվի, Խաչը պետք է դրվի իր տեղում: Մի՞թե մեր կղերականներին պետք չեն եկեղեցիները, և մի՞թե մեր հավատը պետք է կաղապարվի նորօրյա եկեղեցիների պճնված գմբեթների տակ:
Սարերում պատմության դիմաց վեհ կանգնած այդ եկեղեցիներում է ամփոփված մեր հավատի արմատներն ու ուժը, որտեղ այցելում են իսկական հավատացյալները և այդ սուրբ պատերի ներսում իրենց հոգու և հավատքի խոսքն են ասում Աստծուն: Մի՞թե մեր քահանայական դասն այդքան անտարբեր է իր իսկ սրբավայրերրի նկատմամբ:
Արցախյան ազատմարտի մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ նախագահի մշտական թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը վերջերս մեկնել էին Բրատիսլավիա:
Ըստ նույն աղբյուրի, խումբը մեկնել էր քննարկումների, սակայն իրական պատճառը՝ընդդիմադիր նոր ուժ ձևավորելու շուրջ բանակցություններն էին:
Այդ թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք Արամ Հարությունյանի հետ.
— Ձեր խումբը մեկնել էր որոշակի ծրագրով, սակայն իրականում նպատակն ա՞յլ է եղել :
-Այսինքն, ինչպե՞ս թե, իրական նպատակն այլ է. դա եղավ քննարկումների արդյունքում: Այնտեղ կար օրակարգ, որի մեջ կար նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այնպես չէր, որ այստեղից պլանավորած գնացել էինք: Օրակարգում եղել են կետեր, որոնց հետ կապված եղել են ելույթներ: Հարցը, որ տալիս եք, դուրս է գալիս, որ դավադրություն է եղել: Օրակարգը, մեկ ամիս առաջ, բաժանված է եղել պատվիրակների մեջ: Քննարկման արդյունքում՝ տարբեր ոլորտների հետ կապված, եղել է արտաքին քաղաքականանության, բնապահպանության հետ կապված,ինչ հարցի հետ կապված, որ եղել է, բոլորը եկել են այն եզրակացության, որ, իշխանությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է, որ այդ խնդիրները լուծվեն, ու ասենք, որպես լուծում առաջարկվել է իշխանափոխություն լինի:
Ճիշտ է, դրսում էր այդ քննարկումը, բայց հիմնական պատվիրակներից էին Հայաստանի քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով արտագաղթել էին.
-Ի՞նչ անունով եք հանդես գալու.
-Համահայկական ճակատ. որը դանդաղ շտապելով շարժվում է առաջ:
— Ի՞նչ կարգավիճակով եք տեսնում ձեզ այդտեղ, արդյո՞ք նախագահի դերում:
-Ես տարբեր մարդկանց հետ, տարբեր մտավորականների հետ հանդիպումներ ունեցել եմ, երբ այդ հարցը, տալիս են, թե անձամբ ես ում եմ տեսնում վաղվա Հայաստանի նախագահ, ես ասում եմ, այդ հարցը թող ամեն մեկը պահի իր համար: Երբ որևէ անուն շոշափվի, կառաջանա պառակտում: Մեր խնդիրը որևէ մեկին նախագահ դարձնելը չէ, մեր խնդիրը իշխանափոխություն անելն է:
-Իսկ ո՞ւմ եք տեսնում նոր ուժի ղեկավարի պոստում:
-Հայաստանում պատահական չի, որ ընդդիմադիր ուժերը չեն միանում, կամ համենայն դեպս, համագործակցում, որովհետև ամեն մեկը մի տեղ կանգնում է, ասում է՝ եկեք այստեղ: Ուզում եմ ասել, որ այդ տարբերակը պիտի չլինի: Եվ մտավորականներ, և ազատամարտիկներ, և բնապահպաններ, բոլոր շերտերի մարդիկ կան, ես հանդիպումներ եմ ունեցել, մենք առաջիկայում պատրաստվում ենք կլոր սեղանի, որին կմասնակցեն նաև այդ ներկայացուցիչները, նաև այդ ամեն ինչի մասին կասվի, ինչն ասվեց Սլովակիայում:
— Ո՞րն է նոր քաղաքական ուժի մեխը.
-Բոլորը պետք է հասկանան, ես միշտ ասում եմ, իմ թևավոր խոսքն է դարձել՝ «Ամենամեծ բանը, որ կարող ենք մեր երեխաներին ժառանգել՝ դա մեր հայրենիքն է»: Մեխը դա ՝ լավ Հայաստան ունենալն է:
— Արմատական ընդիմությունը չկարողացավ փոփոխություններ անել. Ի՞նչ եք դո՛ւք պատրաստվում անել.
-Այնպես չի, որ մի օրում, մի 10 րոպեում պիտի այդ հարցը լուծվի, մենք գտնում ենք, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ և հստակ պիտի արվի: Ինչպես է, չէ՞, թող ռաբիզ չհնչի, խորովածը 20 րոպեում է լինում, բայց մինչև այդ, միսն ենք առնում, բաստուրմա ենք անում, երբ որ բաստուրմայի վիճակում լինի, իշխանափոխությունը կտևի 20 րոպե: Այսօր իշխանությունը ռեսուրս չունի, բոլոր ոլորտներում ձախողումներ կան. և արտաքինում, և սոցիալականում, և այդ արտագաղթի ցուցանիշները, որ կան, այնպես որ իշխանությանը պաշտպանող շերտ չկա, բացի մի քանի հոգուց: Անգամ մեծահարուստներն են դժգոհ, ոչ միայն ասենք, այն շերտը, որը վատ վիճակում է, այլև, կոպիտ ասած, փող ունեցողները ևս պայմաններ չունեն, որ բիզնես զարգացնեն:
-Քաղաքական գործիչներից ո՞վ կլինի ձեր շարքերում:
-Եկեք անուններ չտանք, երբ որ ֆորումը կլինի, կհավաքվենք դահլիճում, լրատվամիջոցներին կտեղեկացնենք:
Հարցազրույց Քրիստոնեադաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ
—Մի քանի խոսքով կենտրոնի ստեղծման ու ձեր անցած ուղու մասին.
-Կենտրոնի գործունեության սերմերը ցանվել են դեռևս 1991 թվականին երջանկահիշատակ Վազգեն Առաջին ամենայն հայոց Հայրապետի օրոք, իսկ որպես կառույց` այն ձևավորվել է 1996 թվականին՝ հոգելույս Գարեգին Առաջին Հայրապետի օրոք: Սուրբ Գայանե վանքի տարածքում առանձին շենք հատկացվեց և հիմնադրվեց Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնը, որի առաքելությունը դարձավ կիրակնօրյա վարժարանների հիմնումը, այդ կրթօջախների ուսուցիչների վերապատրաստումը, դասագրքերի և դիդակտիկ նյութերի պատրաստությունը, հրատարակությունը և այլն: Կենտրոնը ողջ Հայաստանի տարածքում հիմնադրել է շուրջ 250 կիրակնօրյա դպրոց: 2005 թվականին կենտրոնը վերակազմավորվեց և արդյունքում` Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը դարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանրակրթական ոլորտում ծրագրեր իրականացնող կառույց:
Ներկայումս մեր կենտրոնն իր գործունեությունն է ծավալում 4 ոլորտներում. նախադպրոցական, միջնակարգ կրթության, հատուկ դպրոցների և կիրակնօրա վարժարանների ոլորտներում:
—Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը
-Կենտրոնի ստեղծման նպատակը քրիստոնեական ծրագրեր իրականացնելն է կրթության ճանապարհով: Այդ կրթության միջոցով պատանիներին ու երիտասարդներին քրիստոնեական դաստիարակություն փոխանցելն է և լուսավորելը քրիստոնեական արժեքներով: Ի մասնավորի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ձգտում է քրիստոնեական հավատքը` իբրև հոգու և մտքի լուսավորություն, հասցնել մատաղ սերնդին` կերտելով ազգային- եկեղեցական ավանդական արժեհամակարգով ապրող, պահպանող և ապրեցնող հասարակություն:
—Իսկ ո՞րն է հիմնարկի առանձնահատկությունը.
-Կենտրոնը համագործակցում է Կրթության գերատեսչության, կրթական ոլորտը համակարգող կառույցների և կրթության գործընթաց իրականցնողների հետ: Դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք իրագործել մեր եկեղեցու և կենտրոնի առջև դրված առաքելությունը: Այս երկուսի համադրությունն է, որ կարելի է և՛ մեր առանձնահատկությունը, և թե՛ կրթության ոլորտում եկեղեցի-պետություն հարաբերության լավագույն օրինակը համարել:
—Ին՞չ երազանքներ ու խնդիրներ ունեք.
-Կենտրոնն, անշուշտ, ունենում է տարբեր բնույթի խնդրիներ: Ավելի հաճախ հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնք կապված են կրթական կառույցների ղեկավարների կամայական վերաբերմունքի հետ, ովքեր երբեմն քաջալերում են թույլ, անուս և որակավորում չունեցող ուսուցչի առկայությունը դպրոցում, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ երեխայի կրթության և դաստիարակության գործում: Սա վարչական այն կառույցն է, որ համակարգում է հոգևոր-կրթական ծրագրերի իրականացումը, որոնք, կարելի է ասել, հիմնականում նպատակաուղղված են կրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ լինեն ուսուցիչներ, թե աշակերտներ:
— Մի քանի խոսքով ներկայացրեք խնդրեմ ձեր կրթակական ծրագրերը. որքա՞ն հաճախակի եք կազմակերպում բաց դասընթացներ.
— Ինչպես արդեն նշեցինք, ծրագրերն իրականցվում են ըստ որոլրտների: Սովորաբար մանկապարտեզներում կազմակերպում ենք Ծաղկազարդին, Զատկին և այլ եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ, հրատարակել ենք Երգերի ժողովածու, պատրաստել ենք տարբեր եկեղեցական տոներին նվիրված միջոցառումների սցենարներ: Պետք է նշեմ, որ այս տարի կազմակերպեցինք «ՆՈՒՀ-ի լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» մրցույթը: Միջնակարգ կրթության ոլորտում արդեն տասներորդ տարին է, որ անցկացվում է առարկայական «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը: Հուրախություն մեզ Հայոց եկեղեցու պատմություն առարկան այս տարի առաջին անգամ ներառվեց Համահայկական օլիմպիադայի առարկաների ցանկում: Բացի այս և շատ ու շատ այլ ծրագրերից, կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ուսուցիչների և կրթական ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:
—Ին՞չը կոտրեց միասնականությունը հոգևորականների մոտ: Ներկայումս մենք ունե՞նք լավ հոգևորականներ:
-Որքան ժամանակ, որ մեր ազգը գոյություն ունի, մեր Սրբազան Եկեղեցու շնորհիվ է, և դա նշանակում է, որ մենք ունենք լավ հոգևորականներ: Պարզապես պետք չի անհատականացնել հոգևորականին, որովհետև այդ պարագայում մարդկային տկարությունները և, երբեմն, մարդկային թերությունները հնարավոր է աչքի առաջ ունենալով ձեր իմացած լավագույն հոգևորականը դառնա ոչ լավագույն:
Հոգևորականների մեջ միշտ էլ միասնություն եղել է, և ուրիշ հարց է, թե որքանո՞վ է դա ցանկանում տեսնել հասարակությունը: Այնպես որ, մեր եկեղեցին այսօր, առավել քան երբևէ, հզորացող եկեղեցի է և կարծում եմ, որ ընթացիկ բոլոր դժվարությունները ժամանակի ընթացքում և Աստծո օրհնությամբ կհաղթահարվեն: Եթե որևէ քննադատություն` ոչ թե շտկելու, այլ որևէ այլ նպատակի համար է, ուրեմն դա բարի և ազնիվ չէ:
—Ինչպե՞ս կբնութագրեք կամ կնկարագրեք քրիստոնյա մտածողություն հասկացողությունը, ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական ու հոգևորական մարդու առջև, և ին՞չն է տարանջատում այսօրվա հոգևորականներին մտավորականներից:
-Քրիստոնեական մտածողության արդյունքը բարոյական արժեքներով առաջնորդվող կենսակերպն է, երբ մենք մեր բոլոր արարքները փորձում ենք համապատասխանել Աստծո կամքին` ինքներս մեզ հարցնելով` Քրիստոս ի՞նչ կաներ այս դեպքում: Երբ Քրիստոսի մտածելակերպը յուրացնում ենք և ապրում դրանով` դա է քրիստոնեական հասկացողությունը:
Հոգևորականները և մտավորականները միշտ էլ լավ հարաբերությունների մեջ են եղել, սակայն պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ ասել է մտավորական և ում հետ մենք գործ ունենք: Մտավորականը այն մարդն է, ով ոչ միայն կրողն է հայ մշակույթի և հայ հոգևոր արժեքների, այլ նաև կիրառում է այդ ամենն իր կյանքի մեջ:
Այսօրվա հոգևորականներին ոչինչ չի տարանջատում իր հարազատ ժողովրդից, ի վերջո հոգևորականն իր ժողովրդի հոգևոր կարիքների սպասավորն է:
—Ի՞նչը կարող է միավորել հոգևորականներին ու հավատու՞մ եք, որ կգան համախմբման ժամանակները: Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Նախ ես համաձայն չեմ, որ հոգևորականները միասնական չեն: Եթե ոմանք միացած չեն մտածումների մեջ, որը շատ բնական երևույթ է, ապա միացած են միևնույն նպատակին և նույն առաքելությունը կատարելու հանձնառության մեջ:
Մեր երկրում ամենամեծ անհանգստությունը տեսնում եմ ժողովրդի հոռետեսության մեջ: Ժողովրդի մեծամասնությունը լավատես չէ: Շատերը կմտածեն, թե լավատեսության առիթներ չկան, սակայն պետք է ասեմ, որ թերևս քիչ են, բայց կան : Տերն Ավետարանում պատմում է որմերի առակը` հասկացնելով, թե ինչո՞ւ պետք է ցորենները և որմները միասին աճեն: Այո՛, լավ և վատ գործերը պետք է միասին երևան, որպեսզի լավ արարք կատարող անձը հաստատվի իր լավի մեջ, և վատ արարք կատարողն էլ տեսնելով դա՝ հնարավորություն ունենա հետ դառնալու և ապաշխարույթամբ ճշմարիտ ճանապարհի մեջ հաստատվելու:
Ես տեսնում եմ մի շատ մեծ վտանգ. մեր հասարակությունն իր առօրեայից Աստծուն է մերժում, և Աստծո դերակատարությունը հաճախ բացառում իր կյանքից: Մեր գլխավոր հարցը պետք է լինի «Ինչու՞ է Աստված թույլատրել այս կամ այն երևույթը մեր կյանքում». գուցե մենք դրան ենք արժանացել, կամ մեկ այլ պատճառ կա…. ուրեմն ինչպե՞ս փոխել իրավիճակը: Քրիստոնեական ընկալումով դա ապաշխարության ճանապարհն է. պետք է Ատծուն ճանաչենք, հավատանք, Նրան դիմենք, սիրով գործենք, որպեսզի Նա էլ փոխի այս իրավիճակը: Պայքարել պետք է, սակայն այդ ամենը պետք է զուգորդվի աղոթքի հետ, որպեսզի չլինի, թե շեղվենք Աստծո ճանապարհից: Մենք ամեն մեկս աշխատենք մեզ վստահաված փոքրիկ առաքելության մեջ հավատարիմ լինել և այդ փոփոխությունը վարակիչ կերպով կտարածվի, եթե իհարկե դրա մեջ լինի նաև նպատակային աստվածային ներկայություն՝ աղոթք և սեր:
—Արդյո՞ք լավագույն հոգևորականների աշխատանքները հրատարակվում են առանձին գրքույկների տեսքով.
-Անշուշտ հրատարակվում են: Փառք Աստծո, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը շատ կուռ կերպով է աշխատում: Արդյունքում, բացի հոգևորականների աշխատանքներից տպագրվում են այնպիսի անտիպ գործեր, որոնք հասանելի են եղել միայն գրաբար բնագիր տարբերակով, իսկ այժմ թարգմանության շնորհիվ մատչելի են հանրությանը:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
— Ես կուզենամ բարձրաձայնել, հորդորել և մաղթել, որ Տերը չլինի, որ դառնա մեզանից մեր գործերի պատճառով, այլ մեր կյանքի շիտակ և պատասխանատու ընթացքի արդյունքում մշտապես շահենք Ամենազոր մեր Տիրոջ մշտամնա ներկայությունն ու զօրակցող օրհնությունը մեր կյանքում:
— Ձեր կարծիքով ինչպիսի՞ վիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ հոգևորականներն, արդյո՞ք նրանք պահպանում են մեր դարավոր քրիստոնեական նորմերը: Ձեր խոսքն ուղղված մեր հայ մտավորականներին ու հոգևորականներին:
Երիտասարդ հոգևորականները շարունակում են ավագ սերնդի ավանդույթներն ավելի ժամանակակից մտածելակերպի մեջ: Մայր Աթոռում շատ հաճախ հանդիպում ենք մեր ավագերեց հոգևորականների հետ և նրանց հարուստ փորձը երիտասարդներիս չափազանց օգտակար է լինում, սակայն մեր ժամանակներն ու այսօրվա մարտահրավերները փոխված են և դա լավագույնս գիտակցում են նաև երիտասարդ եկեղեցականները:
Պիտի մաղթեմ, որ յուրաքանչյուր անձ իրեն մտավորական հռչակելուց առաջ, ապրի մտավորականի կենցաղի մեջ, որովհետև գիտելիքը մարդուն պետք է համեստացնի, հակառակ դեպքում, եթե ամբարտավանության առիթ է դառնում, ուրեմն չարիքի զենք է այդ գիտելիքը: Մշտապես գիտակցելով մահվան իրականությունը` մարդ պիտի ապրի, հավիտենական արժեքների ձգտումով: Պիտի մաղթեմ մտավորականներին, որ իրենց ունեցած գիտելիքները, որոնք Աստծո պարգև են՝ օգտագործեն նախևառաջ հավատքով Աստծուն գտնելու և հասնելու համար:
Մեր հոգևոր հայրերին էլ մաղթում եմ համբերություն, հաստատություն և կամքի զորություն:
Գարիկ Ավետիսյան
«Հայկական Վարկած»-ին հյուր էր եկել ԱՄՆ Գլենդել քաղաքում գտնվող US Armenian Veterans Association (Ամերակահայ վետերանների միություն) անդամ Ալֆրեդ Սարգսյանը:
— Պրն Սարգսյան, պատմեք մեզ Ձեր միության մասին:
-US Armenian Veterans Association նախագահն է Վիգեն Ղազարյանը: Գրասենյակը Կոլորադո փողոցի վրա է, որ նվեր ենք ստացել 4 տարի առաջ, մի հրաշալի մարդու, բարերարի՝ դոկտոր Սարգիս Մեսրոպյանի կողմից, նա մեզ ազատեց շատ ու շատ հոգսերից: Միությունն իր գործը սիրով է կատարում. հայրենասիրական գործեր ենք անում, օգնում ենք մեր վետերաններին, նշում ենք մի շարք միջոցառումներ՝ Հայաստանի Անկախության տոնը, Շուշիի ազատագրման օրը, Ապրիլի 24-ին միշտ լինում ենք շարքի սկզբում:
-Կա՞ կապ Հայաստանի վետերանների միության և Ձեր կառույցի միջև:
— Այո, անշուշտ, ես անձամբ Պաշտպանության նախարարությունից պատվոգիր և մեդալ եմ ստացել: Մեր միությունը համագործակցում է ՊՆ կցորդի՝ գնդապետ Մեսրոպ Նազարյանի հետ:
— Քանի՞ անդամ ունի Միությունը:
— Մեր վետարանները 150 հոգի են, որոնց մեջ ներառված են ինձ պես արտասահմանում կռված տղերք, ունենք Ֆրանսիայում ծառայած օդաչու, գնդապետի կոչումով, ունենք Արցախյան ազատամարտիկներ, Աֆղանստանում կռված, Հայրենական պատերազմին, երկրորդ համաշխարհայինին մասնակցած տղաներ, վերջիններս տարիքով արդեն շատ մեծ են՝ մի 80-90 տարեկան, նաև մեկ մահապարտ՝ Գրիգոր անունով:
-Կապ կա՞ ամերիկյան նույնատիպ կառույցի հետ:
— Այո, ամերակացի վետերանները մեզ շատ հարգում են, իրենց միջոցառումներին հրավիրում են, մենք էլ ինչ անում ենք, մեր եռագույն դրոշը և ԼՂՀ դրոշը մեզ հետ են: Նման մի միջոցառման ժամանակ ծանոթացանք երուսաղեմից մի հայ պապիկի հետ, որը Ֆրանսիայում և Գերմանիայում բանակի գլխավոր բժշիկն է եղել: Նա երբեք Հայաստանը չի տեսել: Մոտեցավ խոսեցինք: Հարցուփորձ արեց, թե ովքեր ենք, բացատրեցինք, ասաց՝ «Հասցեն տվեք, ես ուզում եմ այցելել ձեզ»:
Հաջորդ օրն այցելեց մեզ, այնքան կարոտ կար նրա մեջ, երբ հարցեր էր տալիս Հայաստանի մասին: Մենք ասացինք, որ հայրենիքին, բանակին օգնություն է պետք: Ինքը հավանաբար մտահոգված տուն գնաց, մտածեց, թե ինչ անի և 1500 ձեռք շորեր փոխանցեց մեզ, դրանք պահված են մեր օֆիսի պահեստում: Շուտով մեր նախագահը կգա ու հագուստները կհասցնի Երևան: Պատրաստվում ենք հայաստանցի վետերաններին հասցնել նաև սայլակներ: Իսկ մեզ մոտ նման խնդիրներ ունեցողներին օգնում ենք. լինում է, որ զանգում են մեր նախագահին, թե ես այսինչն եմ, ազատամարտիկ եմ, օգնության կարիք ունեմ, եթե պարզում ենք, որ իրոք ճիշտ է ասում, միանշանակ օգնում ենք: Նման գործեր մեր միությունը շատ է անում, և ես հպարտ եմ, որ իմ պարտականություններից է օգնել իմ հայրենիքին :
— Հայաստանում բնակվող ազատամարտիկների խնդիրների մասին տեղյակ եք, գիտե՞ք որ հացադուլ են անում այստեղ:
-Չեմ կարող ասել, չգիտեմ, բայց նրանց հարցերը պետք է լուծում ստանան: Ես ինքս ազատամարտիկ եմ եղել, աջ ոտքս վիրավոր է, մենք գիտակցաբար ենք գնացել, էդ մարդիկ գնացել են դեպի մահը, և իրենք ուրիշ մարդիկ են, ուրիշ աշխարհից են: Փառք ու պատիվ մեր ազատամարտիկներին, մեր զոհված ազատամարտիկներին, իրենք գնացին, որ մենք այսօր հանգիստ լինենք, ուրեմն իրավունք չունենք նրանց ընկերների խնդիրներն անտեսելու:
[nggallery id=95]
Ալբերտ Էյնշտեյնի հետ հոգեհարազատ շատ գծեր ունեմ: Ժամանակակիցներն ասում են, որ Էյնշտեյնը շատ կենսուրախ, շփվող, էներգիայով լեցուն մարդ է եղել՝ ինձ պես: Բայց նշածներս դեռ գլխավոր նմանությունները չեն: Կան երկու ավելի մեծը ևս՝ առաջինը՝ ֆիզիկայի ոլորտում արտակարգ կարևոր հայտնագործություններ անելը, երկրորդ՝ նվագելը: Իհարկե, Էյնշտեյնը ջութակ է նվագել, իսկ ես՝ կիթառ, բայց կարևորն այն է, որ դա մեր երկուսիս համար կենսական կարևորության զբաղմունք է:
Հիմա ասելիքս էն է՝ որոշել եմ մեր ՀՀ վարչապետին առաջարկել, որ իրար հետ բարեգործական համերգներ տանք: Տեղյակ եք երևի, որ վարչապետը նույնպես, բացի քաղաքական դեմք լինելուց, նաև զարդարում է հայ մշակույթը՝ իր երգ ու նվագով:
Այժմ վերոնշյալ միտքս մանրամասնեմ՝ մեզ մոտ վաղուց արդեն մոռացել են՝ ինչ է իրենից ներկայացնում բարեգործական համերգն ու ինչի համար է այն: Հիմա, փոխանակ երկրի որևէ մի ոլորտ օգուտ քաղի համերգից, ընդհակառակը՝ պետբյուջեից են միլիոններ հատկացնում, որ, ասենք, օրինակ՝ Նունե Եսայանը երգի: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի գիտահետազոտական ինստիտուտի շենք մասնակի կվերանորոգվեր, կամ քանի՞ լաբորատորիա անհրաժեշտ սարքավորումներով կզինվեր, եթե, օրինակ, տոների ու տոնական համերգների անվան տակ գրպանած աստղաբաշխական գումարներն ուղղվեին գիտությանը, դեռ ավելին՝ դրան գումարվեին տրված բարեգործական համերգների եկամուտները:
Օրինակ, Ալբերտ Էյնշտեյնը, բացի ընտանեկան և ընկերական շրջապատներում նվագելուց, նաև մասնակցում էր բարեգործական համերգների: 1934 թ. Բեռլինում կայացած բարեգործական այդպիսի համերգներից մեկում հավաքված 6500 դոլար հասույթը (բայց էն ժամանակվա 6500 դոլարը համարեք էսօրվա 650 000-ը) տրամադրեց Գերմանիայից գաղթած գիտնականներին, կամ՝ Պրինստոնում կայացած համերգի հասույթը տրամադրեց երեխաների կարիքներին:
Վերադառնալով գլխավոր մտքիս՝ որոշել եմ դիմել վարչապետին՝ միասին բարեգործական համերգ տալու և հասույթը գիտությանն ուղղելու առաջարկով. գիտությունը հարգող մարդ է, դժվար թե մերժի: Համ էլ միանգամից գոնե մի գործ արած կլինի գիտության մասով, թե չէ արդեն քաղաքական գործչից սկսած մինչև սկսնակ լրագրող, ձեռ են առնում՝ խոսքով գիտությա՛ն դերը կարևորելու, բայց գործով սեփական գրպա՛նը կարևորելու նրա այս անվերջանալի ինքնահակասության համար:
Առաջարկում եմ, որ ես ու վարչապետը մեջլի՛ս մտնենք, համապատասխանաբար՝ որպես աշուղ Դոստի և աշուղ Ֆաթուլլա: Մանավանդ, որ նման մոտեցումն ավելի մեծ հետաքրքրություն կմտցնի և ավելի մեծ թվով հանդիսատես կբերի, հետևաբար՝ ավելի շատ գումար, այստեղից էլ՝ գիտությանն ավելի շատ նվիրում: Ա՛յ դա կլինի գործ:
Էյնշտեյնը, լինելով գիտնական, լավ էր հասականում գիտության կարևորությունը: Նա իր մյուս տաղանդը՝ երաժշտական օժտվածությունը ծառայեցնում էր գիտությանը:
Վարչապետը, չլինելով գիտնական, ավելին՝ գիտության կարևորությունն ամենևին չըմբռնելով, կազմակերպում է համերգներ, որոնցից եկած օգուտն ուղղում է բանկային սեփական հաշիվներին, իր գործերի համար աղոթողներին, օֆշոր-մոֆշորներն, Կճոյան-բենթլի-մենթլիներին (մեղա, Տե՛ր…)
Հիմա, մտածում եմ, բացատրենք վարչապետին, Էյնշտեյնին օրինակ բերենք, գիտության դերի ու նշանակության մասին իր իսկ ճառերից մեջբերումներ անենք, բացատրենք իրեն՝ իր ասածների խելացիությունը, օրինակ ծառայենք, մարդ է էլի, միգուցե հասկանա:
Մեջլիսում հնչեցրած երգերն այս անգամ գովաբանելու են ոչ թե արքայադուստր Աննայի գեղեցկությունը, այլ հայաստանյան գիտությա՛ն գեղեցկությունը, անցյալ ժամանակվա փառքը և, հուսանք՝ լուսավոր ապագան, ինչը մեծապես կախված է վարչապետից ու պաշտոնի մեծությամբ իրեն մոտիկ կանգնած, ժողովրդի կողմից նույնքան՝ վարչապետի չափ հարգված (J) մեկ ուրիշից:
…Ասացի ու միանգամից սիրտս ահ ընկավ… բայց վայթե վարչապետն էս թեմայի մեջ ինձ հաղթի. դե գիտության մասով մեմ-մեծ բրդելում ու բստրելում նա արդեն լուրջ վաստակ ու մեծ փորձ ունի: Վայթե Էյնշտեյնին էլ հաղթեր տնաշենը, շեշտեմ՝ խոսքո՛վ: Էյնշտեյնն ի՞նչ պիտի իմանար, որ մեր վարչապետինը հենց մենակ խոսքն է, բանը հենց հասնում է գործին, մեկ էլ շուռ ես գալիս, տեսնում ես՝ չկա, գործով արդեն թռե՜լ, գնացել է Իսպանիա:
Բայց՝ չէ՜…իզուր եմ վախենում: Ես Էյնշտոյնի միտքն եմ ընտրել՝ որպես կյանքիս կարգախոս՝ բարությունը, գեղեցկությունը և ճշմարտությունը. ահա այն իդեալները, որոնք լուսավորում էին կյանքիս ուղին՝ նորից ու նորից մղելով երջանկության և հերոսության: Համաձայնվեք, որ նման ձևով առաջ գնացողը վախենալու բան չունի:
Ես իմ կարգախոսն ունեմ, համերգային ծրագիրը, գիտության համար ներդրումներ անելու մեծ ցանկությունը, ու մտածելու բան չունեմ. էնպես որ, թող վարչապետը գնա նստի ու մի լա՜վ մտածի…
Արամ Պապայան
Օրեր առաջ «Հայկական Վարկած»-ն ահազանգ է ստացել, որ Սևանի գլխավոր փողոցում ավտոկանգառ կառուցելու համար՝ երեք հաստաբուն ու դալար ծառ է կտրվել (Ծառերի-փոխարեն-ավտոկանգառ/):
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պատճառաբանել էր, թե ծառերը կտրվել են, որովհետև հին էին՝ 60 տարվա, բացի այդ իբրև փչացած էին:
Խնդրի վերաբերյալ դիմել էինք Բնապահպանության նախարարությանը, որտեղից խոստացել էին գնալ ահազանգի հետքերով, ստուգումներ իրականացնել և պատասխանել:
«Հայկական Վարկած»-ն Է. Փիրումյանի ստորագրությամբ ստացել է պատասխան, որում ասվում է.
Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով 03.10.2013թ. ստացված զանգին (Սևան քաղաքի գլխավոր փողոցում հատված երեք ծառերի վերաբերյալ), հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Որ ներկայումս Նաիրյան փողոցում կատարվում են մեծածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, Սևան համայնքի ավագանու որոշմանբ թույլատրվել է, քաղաքի խցանումներից ազատվելու համար, Նաիրյան 1-ին նրբանցքից մինչև Աբովյան-Նաիրյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքներում, հաստատված հատակագիծ սխեմային համաձայն, կատարել ավտոկայանատեղերի կազմակերպման և դրանց համար նախատեսված տարածքներում գոյություն ունեցող ծառերի ծառահատման աշխատանքներ:
Հ.Գ. Նախ, որևէ աշխատանք այս պահին Նաիրյան փողոցում չի կատարվում: Փողոցը կիսաքանդ է ու այդպես էլ մնալու է, գոնե այս տարի, սա մեկ. երկրորդ, եթե առաջնորդվենք փողոցը լայնացնելու փորձի տրամաբանությանը, ապա պետք է կտրվեն մայթեզրի բոլոր ծառերը:
Միայն դրա հաշվին կարող է լայնացվել փողոցը, ինչն արդեն կիրառվում է, և եթե Բնապահպանության նախարարությունn այդքան թեթև է նայում այս հանգամանքին, շատ ցավալի է:
Ինչ վերաբերում է ավագանու որոշմանը, այն անհրաժեշտ է անհապաղ վերանայել: Անթույլատրելի է ծառերի սպանդը՝ մասնավոր խանութների դիմացի ավտոկայանումը թույլատրելու համար, և դա արդարացում չունի:
Օրերս «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու տաղավար է այցելել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նվերի համար գնել 3000 դոլարանոց ադամանդե ականջողեր: ՀՀ նախագահի տիկինը սակարկել է՝ գինը իջեցնելով մինչև մոտ 2100 դոլար, հետո պարզվել է, որ այդքան գումար էլ չունի ու թիկնապահից խնդրել է գումարի պակասող մասը: Վաճառողը ասել է, թե կարող է նույնիսկ նվիրել զարդը, սակայն տիկինը վճարել է:
Ի՞նչ է սա նշանակում. արդյո՞ք առաջին տիկինն այդքան գումար չունի, թե՞ սա մեսիջ է հանրությանը՝ 70 միլիոնի հարցի շրջանակներում:
Ըստ պաշտոնական հայտարարագրի, նախագահն իսկապես այդքան գումար չունի: Նման գումարներ, սակայն, Հայաստանում կան: Այդ գումարներով է ձևավորվում Հայաստանի ներքին քաղաքականությունը՝ իշխանության և ընդդիմության ձևավորումը, մի շարք քաղաքական ու տնտեսական հարցեր:
Տվյալ պարագայում խոսակցություններ են շրջանառվում, որ 70 միլիոնը վճարել են որոշակի շրջանակներ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանը, պատասխանելով «Ժամանակ Երևան» թերթի լրագրողի հարցին, թե իր որդին թաքցնում է հարկերը, բառացիորեն ասել էր.«Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն…» ( ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրն ի նկատի է ունեցել ՀՀ այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին)։
Սակայն, ասում են, այս անգամ ստիպված են եղել վճարել:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.