ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությունը` շինարարության ոլորտի և հիպոթեքային վարկավորման վերաբերյալ
Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից: Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս որ այս շեղումը հիմնականում կրում է սպեկուլյատիվ բնույթ, որի տևողությունը որևէ եզակի գործոնով չի կանխորոշվում և ճշգրտորեն չի կանխատեսվում: Այն ավելի սուր է արտահայտվում, երբ այդ ակտիվի նկատմամբ պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ առաջարկը հնարավոր է ստեղծել միայն որոշակի ժամանակի ընթացքում: Պահանջարկի այսպիսի առաջընթաց աճը, առանց առաջարկի համապատասխան աճի, բերում է ակտիվի գնի էլ ավելի բարձրացման, որն իր հերթին առաջացնում է այդ ակտիվի լրացուցիչ պահանջարկ ՝ ապահովելով երկարաժամկետ բարձր եկամտաբերության պատրանք:
Գնային փուչիկի դեպք կարող է լինել, օրինակ, երբ բնակարանի գինը թանկանում է շատ ավելի արագ, քան բնակչության եկամուտները: Այս իրավիճակում առաջանում է արագ և մեծ գումարներ աշխատելու գայթակղություն, որը դրսևորվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների ավելացմամբ (սպեկուլյատիվ գործարքներ), ինչն էլ իր հերթին ավելի է մեծացնում բնակարանների նկատմամբ պահանջարկն և արդյունքում հանգեցնում բնակարանների գների էլ ավելի մեծ աճի: Նման դեպքերում հաճախ սկսում են առաջարկել ավելի թանկ կամ «էլիտար» բնակարաններ: Իհարկե, կան բազմաթիվ գործոններ, որ առժամանակ բացատրում են նման զարգացումը՝ արտաքին պահանջարկ, որևէ այլ տնտեսական հատվածի առաջանցիկ աճով պայմանավորվածություն և այլն:
2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը: Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսագետներից մեծամասնությունը կարծիքն արդեն սկսեց գալ այն դրույթին, որ իշխանությունները պետք է որոշակի ուշադրություն դարձնեն ակտիվների գներին, և համապատասխան քաղաքականությամբ փորձեն որոշակիորեն կարգավորել շուկան: Միաժամանակ, քանի որ նրանք նաև համակարծիք են, որ չի կարելի ոչ մի կերպ թիրախավորել այդ գները, դեռևս առկա է վիճաբանություն այդ կարգավորման ձևերի և մեթոդների վերաբերյալ՝ ի լրումն կանխատեսելիության հին բանավեճի:
Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկնման մեջ կազմեց 14.1 %): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE):
Այստեղ բավ է միայն երկու պատկեր այդ վերլուծությունից:
Վերևի պատկերից պարզ երևում է, որ 2004-2008 թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009 թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել:
2. 2013 թվականին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում թե՛ դրամային, թե՛ դոլարային վարկերի համար նվազել է մինչև 12%, իսկ 2008 թվականին դրամայինը՝ շուրջ 15%, դոլարայինը՝ շուրջ 17%:
2013 թվականին հիփոթեքային վարկերի 72 % եղել է 5 տարուց ավելի ժամկետայնությամբ, իսկ 2007 թվականի նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 34 %:
2013 թվականին հիփոթեքային վարկերը ՀՀ տարածքում բաշխված են եղել հետևյալ համամասնությամբ՝ 74% Երևան, 26% ՀՀ մարզեր, մինչդեռ 2007 թվականին համապատասխանաբար՝ 88% և 12 %, իսկ 2005 թվականին համապատասխանաբար՝ 96% և 4%:
Հ.Գ.
Հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.