07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Երեկ Զարուհի Փոստանջյանը galatv.am տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան մյուս պատվիրակները Սերժ Սարգսյանին հարց ուղղելլու հնարավորություն չեն ունեցել, քանի որ չեն ցանկացել։ «Եթե ցանկանային, ապա կշտապեին գրանցվել, ինչը չեն արել», հայտարարել է Փոստանջյանը։ Սա, ըստ էության, կեղծ հայտարարություն է այն առումով, որ բոլորին էլ հայտնի է՝ Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել ԵԽԽՎ հայաստանյսւն պատվիրակության ղեկավարի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն։ Հենց նա է, որ հերթագրված պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին հորդորել է հարց տալու իր հերթը զիջել Փոստանջյանին։ Դրա մասին անգամ Դավիթ Հարությունյանն է բացահայտ ակնարկել՝ նշելով, որ այդպիսին են (այսինքն «ընդդիմությանը» հերթ տալով է արտահայտվում) ժողովրդավարության մասին իր պատկերացումները։ Այն, որ Փոստանջյանը «ստեղծագործական հմտություններով» է օժտված, թերևս, նորություն չէ, բայց որ նա կարող է բացահայտ ճշմարտոթյունը հերքել և սուտը որպես փաստ մատնանշել, սա արդեն պաթոլոգիա է։
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Զարուհի Փոստանջյանի «հարցը» նախագահին ինձ դուր չի եկել։ Հասկանալի է, որ դա հարց չէր, այլ մեղադրանք էր, որն ընդդիմադիր պատգամավորը ցանկանում էր շպրտել Սերժ Սարգսյանի երեսին, և պարզ քաղաքացիների կենցաղային պատկերացումների շրջանակում թեման բավականին հնչեղ է, նման զանգվածի կողմից գուցե արժանի է ծափահարությունների։ Բայց պատգամավորի, քաղաքական գործչի ֆունկցիան ես տեսնում եմ նրանում, որ նա փորձում է բարձրանալ կենցաղային մակարդակից և իր մեղադրանքներում խոսում է ավելի սկզբունքային, ավելի համակարգային խնդիրների մասին՝ այն խնդիրների, որոնք, ի տարբերություն կազինոյի, միանգամայն ակներև են և ապացուցելի։ Բայց դա, իհարկե, ճաշակի հարց է. հնարավոր է, որ ես սխալվում եմ, և քաղաքական գործիչների ու, ինչու չէ, լրագրողների, մեկնաբանների հիմնական գործը «շշպռելն» է։
Բայց եթե «հարցի» բովանդակության վերաբերյալ կարող է լինել որևէ քննարկում, ապա տիկին Փոստանջյանին ՀՀԿ-ականների արձագանքը թուրքական» թեմաներով) ընդհանրապես չի տեղավորվում քաղաքական բանավեճի շրջանակներում։ Իսկ նույն կուսակցության անդամ, «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար և (ուշադրություն դարձրեք) երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի մեկնաբանությունը մաքուր կրիմինալ է։ Հիշեցնեմ, որ այս երիտասարդը Աժ պատգամավորին անվանեց «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ մեր քաղաքական և հասարակական գործիչների «թուրքական» լեքսիկոնը վկայում է որոշակի մտավոր մակարդակի, ինչպես նաև 21-րդ դարի իրողությունները բացարձակապես չընկալելու մասին։ Բայց փոխնախարարը ավելի հեռուն է գնացել՝ ասելով՝ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ՚արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»։
Խարույկի վրա մարդկանց հրկիզելը՝ որպես այս կամ այն զանցանքի համար պատիժ, չի կիրառվում արդեն մի քանի դար։ Գուցե աֆրիկյան ջունգլիներում, որոնք բավականին հեռու են Սյունյաց լեռներից, մարդակեր ցեղերի մոտ պահպանվել են այդ ավանդույթները։ Բայց այդ ցեղերը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ չեն, ինչպես ՀՀԿ-ն է, նրանք ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտուր չեն ուզում և չեն մասնակցում Բոլոնյան գործընթացին։ Նույնիսկ Մաքսային և Եվրասիական միությունում բարքերն այդքան դաժան չեն։
20-րդ դարում Եվրոպայում խարույկներ, այո, վառում էին։ Դա անում էին գերմանական նացիստները։ Բայց վերջիններս այրում էին ոչ թե մարդկանց, այլ գրքերը (այդ թվում նաև իրենց՝ գերմանացի մեծ գրողների և ՝ փիլիսոփաների), որպեսզի մարդիկ չվարակվեն վտանգավոր գաղափարներով։ Գուցե միջնորդավորված՝ նժդեհականության միջոցով այդ՝ նացիստական գաղափարնե՞րն են ներթափանցել ՀՀԿ-ական փոխնախարարի ուղեղի մեջ։
Մասնագետ չեմ, բայց հակված եմ ենթադրելու, որ պարոն Ասրյանի ասածները պարունակում են բռնության և ինքնադատաստանի կոչեր։ Բայց դրա վրա, բնականաբար, ոչ ոք ուշադրություն չի դարձնի:
Առավոտ
Երեկ, այն պահին, երբ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման կազմակերպած երթը հասել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, հյուրանոցին հարակից բացօթյա սրճարանում է եղել Սյունիքի նախկին մարզպետ, մի շարք աղմկահարույց գործերի կիզակետում հայտնված Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս տեսնելով մոտեցող երթը, առանց հապաղելու, միանգամից, թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացել ու մտել է հյուրանոց:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ։ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներն Արարատում իրենց հաղթական կարիերան ու բիզնեսն սկսել են Վազգեն Սարգսյանի «օրոք» և օգնությամբ. Վազգենի հայրն ու Գրիգորյանների հայրը օղու համատեղ արտադրություն են ունեցել, հոկտեմբերի 27-ից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանները «վերցրել» են այդ բիզնեսը և սկսել են միայնակ տնօրինել «Հիսուն-հիսուն» օղու արտադրությունը՝ սահուն կերպով դառնալով Քոչարյանի ներկայացուցիչը մարզում։ Մինչ այսօր Սարգսյանների, նրանց կողմնակիցների, մասնավորապես Մանվել Ղազարյանի («Վեդի Ալկո») և Գրիգորյանների հարաբերությունները բարդ են։
ՀՅԴ-ին տևական հարելուց, նրանց քվոտայով նախարար դառնալուց հետո Գրիգորյանները վերջին տարիներին զինվորագրվել են հանրապետականներին և ջերմեռանդ պայքարել հանուն Սերժ Սարգսյանի։ Սակայն ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ Էլ համապատասխան հարգանք են դրսևորել, երբ վերջինս ընտրական-հետընտրական այցերով գտնվել է Արարատի մարզում։ Գրիգորյանները 4 եղբայր են. երրորդ եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը, տևական ժամանակ եղել Է Ավշարի գյուղապետը։ Վերջին ընտրությունների ժամանակ թույլ չեն տվել, որ նա ընտրվի, Գրիգորյանները գյուղապետարանի հաշվապահին դարձրել են գյուղապետ, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ վերջինս գրեթե չի երևում գյուղապետարանի «կողմերում», ըստ ավշարցիների՝ գյուղապետարանի կնիքը նախկին գյուղապետի՝ Սուրիկի որդու ձեռքին Է։ Ընդհանրապես՝ Արարատում ցանկացած ընտրության ժամանակ վճռորոշ Է եղել Գրիգորյանների կարծիքը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երեկ Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերին։ ՀՀ-ն կդառնա 10– րդ երկիրը, որը Եվրամիության հետ կունենա վիզային դյուրացված ռեժիմ։
Այս ռեժիմը ենթադրում Է, որ մի շարք կատեգորիայի անձինք՝ պարզեցված ընթացակարգով Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն կունենան։ Կնվազի նաև մուտքի արտոնագրի արժեքը 60 եվրոյից կդառնա 35 եվրո:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր «Բենթլիին»։ Բանն այն Է, որ նա վաճառել Է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում Է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող և օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաև մեծ բարեգործ, որը կարող Է իր ունեցվածքր ծառայեցնել հոտին։
Ավելացնենք նաև, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլիով» երթևեկելիս։ Մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրել իր փոքրիկին։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքիշխանության» այսօրվա համարում:
Մեզ թվում է, որ մենք պետք է աշխարհին, նրա մեծերին, երկրների ղեկավարներին բացատրենք, թե որքան լավն ենք, արդար ենք, և որքան նենգ և գազան են մեր թշնամիները, և եթե մեծերն ու ղեկավարները դա հասկանան, ապա անպայման կսկսեն մեզ աջակցել։ Այդ թյուր տեսակետը 1997 թվականին քննադատում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. «Իրո՞ք նրանք (Ռուսաստանի իշխանությունները –Ա. Ա. .) չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը, Հայաստա՞նն է, որ պետք է հասկացնի նրանց, Ռուսաստանին դաս տվողները արդյոք իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում՝ վարկաբեկելով հայի կերպարը, …և վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որևէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռևս որքա՞ն ժամանակ պետք լինի հայի կենսակերպը»։
Իսկապես, որևէ մեկին խրատելու, համոզելու, քո կատարելությունը, բարեմասնությունները ի ցույց դնելու որևէ անհրաժեշտություն չկա՝ յուրաքանչյուր պետություն՝ բարեկամ կամ ոչ բարեկամ, առավել ևս՝ յուրաքանչյուր գերտերություն կվճարի քեզ այն գինը, որը դու արժես։ Այդ անվիճելի ճշմարտությունը կրկնելը կարևոր է դառնում այսօրվա «մաքսային-եվրոպական» բանավեճի ժամանակ։ Խնդիրը, հետևաբար, սեփական գինը բարձրացնելն է։ Շահան Նաթալին դրա համար առաջարկում էր գործիքներ, որոնք այսօրվա աշխարհում, այս պատմական փուլում կիրառելի չեն։ Այն գործիքները, որոնք մենք պետք է կիրառեինք անկախ պետության պարագայում, նպատակին հասան մի հարցում՝ Արցախի ազատագրման։ Ներքին քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում այդ առումով մենք պարծենալու բան չունենք։ Մեր գործողություններով մենք մեր գինը գցել ենք։
…Իսկ աշխարհից արդարություն հայցելը պարզապես ծիծաղելի է։ Ինչպես գրում էր Շահան Նաթալին՝ «քաղաքական կյանքի մեջ օրենքն է գերիշխողը, և մոռանանք արդարությունը։ Որովհետև վերջապես արդարություն ասածն էլ հարաբերական մեկ բառ է. այն, ինչ արդար չէ մեզի համար, արդար է ուրիշին համար»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը և ուղարկվել կադրային ռեզերվ։ Վերջինիս պաշտոնանկության պատճառը, ինչպես նշում են, բացահայտված մեքենայություններն ու չարաշահումներն են։ Ասում են՝ բացահայտվել է, որ նա գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել, այս առիթով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՔԾ։ Սակայն ոստիկանության լրատվությաև վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ կադրային փոփոխությունը կառուցվածքային փոփոխությամբ է պայմանավորված։ Նշենք, որ նա 18 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին մենք գրել էինք, որ ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում:
Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը և նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը միմյանց հետ մրցում են իրենց ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։ Քեհեյանը ձգտում էր վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնն զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը։ Գրել էինք նաև, որ Քեհեյանը ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում։ Համակարգում խոսում էին, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության կենտրոնում։ Ասում են, որ բացահայտումներն իրականացվել են հենց այդ վարչության կողմից
Եղանակները ցրտելուն պես, Սյունիքի մարզի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առջև են կանգնում: Հատկապես մեծ դժվարությունների են բախվում մարզի չգազիֆիկացված գյուղերը, որտեղ գյուղացիները ամեն անգամ ձմռան շեմին վառելափայտի հայթայթման դժվարին գործին են լծվում: Գյուղաբնակների դժգոհությունը նույնն է՝ անտառից օգտվել չի թույլատրվում, հատկացվելիք թափուկներով ամբողջ ձմեոը հնարավոր չէ տուն տաքացնել, իսկ վաճառվող փայտի գինն էլ գյուղացու գրպանի համար թանկ է:
«Առավոտ» օրաթերթը գրում է, որ հատկապես դժվարանում է արգելոցի հարակից գյուղերի բնակիչների գործը: Կապանի տարածաշրջանի Ծավ, Ներքին Հանդ և հարակից «Շիկահող» պետական արգելոցին սահմանակից մյուս գյուղերի բնակիչները մշտապես իրենց դժգոհությունն են արտահայտել առ այն, որ փայտ բերելու տարածք չունեն, քանի որ մոտակա անտառները արգելոցի տարածքում են գտնվում, որտեղից էլ փայտ բերելն արգելվում է: Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղը հարակից չէ արգելոցին, բայց այստեղ նույնպես վառելափայտի հոգսը մեծ է: Գյուղացիներն անկեղծանում են՝ ով ինչպես կարողանում է, հարցը լուծում է.Ոմանք այգու պտղատու ծառերն են կտրում՝ ձմեռը տունը տաքացնում, ոմանք էլ փայտ են գնում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երբ թերթում որևէ չինովնիկի մասին քիչ թե շատ քննադատական բառեր են գրվում, նրանք երբեմն զանգահարում են ինձ և ապացուցում, որ դա «պատվեր է», որ գրողն ուղղորդված է և հրահրված։ Նրանց հուզում է ոչ թե քննադատության ճիշտ կամ սխալ լինելը, այլ, թե իրենց իսկ «թայֆայից» որ մի ներկայացուցիչն է իրենց դեմ խարդավանքներ հյուսում։ Մեկ-մեկ էլ զարմացած հարցնում են, թե ինչ վատ բան են արել նյութը գրող լրագրողին, որն իրենց, բնականաբար, չի ճանաչում։ Այսինքն՝ ենթատեքստը պարզ է. ես այդքան կատարյալ եմ, և իմ ղեկավարած ոլորտն այնպես Է ծաղկում, որ իմ մասին ցանկացած բացասական հիշատակում կարող Է լինել միայն մութ ուժերի խարդավանքի արդյունք։
Մոտավորապես այսպես Է մոտենում իր և կոմպոզիտորների միության հասցեին քննադատությանը մեր մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Նրա արձագանքը էմոցիոնալ է, նյարդային և, թող ներվի ասել՝ ոչ ադեկվատ։ Չինովնիկական Է, ոչ ստեղծագործական։ Մի խումբ երիտասարդ կոմպոզիտորներ իրենց բաց նամակում բարձրացրել են միության հետ կապված մի շարք խնդիրներ։ Անձամբ ինձ այդ երիտասարդների անունները, խոստովանեմ, ոչինչ չեն ասում, և նրանց ներդրումը մեր մշակույթում համեմատելի չէ Ամիրխանյանի ներդրման հետ։ Սակայն այդ դժգոհությունների մեջ կա ռացիոնալ հատիկ, արդյոք մեր երաժշտական կյանքում ամեն ինչ բարվո՞ք Է, տիրում Է աշխույժ, առողջ մթնոլո՞րտ։ Հավանաբար՝ ոչ։ Բայց Կոմպոզիտորների միության նախագահի արձագանքն այս, ինչպես նաև իր հայտնի գործընկերների քննադատությանը տեղավորվում է հայաստանյան ստանդարտի շրջանակներում, չինովնիկը խորանում է ոչ թե ասելիքի բովանդակության, այլ ասողի մոտիվացիայի մեջ՝ իմ մասին որևէ թթու բառ ասողը ուղղորդված է և հրահրված։ Կամ ինչպես սիրում են ասել մեր իշխանավորները, օլիգարխները և բարձրաստիճան հոգևորականները՝«իմ վրա զակազ են տվել»։
Իհարկե, այս, ինչպես և այլ ստեղծագործական միությունների դեպքում խնդիրն անձնական չէ։ Դրանք խորհրդային համակարգից մնացած ժառանգություն են՝ ճիշտ այնպես, ինչպես Գիտությունների ակադեմիան կամ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը։ Այն տեսքով, որոնք այդ հաստատությունները հիմա գոյություն ունեն, դրանք բացարձակապես անպետք են։ Քանդելն ափսոս է, շահագործելն՝ անիմաստ։ Մնում է բարեփոխել, բայց ինչպե՞ս՝ դրա մասին լուրջ բանավեճ չկա, որովհետև ամեն ինչ հանգում է դավադրությունների տեսությանը և ընդդիմախոսների իրական կամ ենթադրական նյութական շահագրգռվածությունների վերաբերյալ կասկածներին։ Այդ իմաստով արվեստագետների կամ գիտնականների վարքը շատ քիչ բանով է տարբերվում քաղաքական կամ տնտեսական գործիչների մոտեցումներից։
Ինչո՞ւ պիտի տարբերվեն։ Բոլորն էլ նույն միջավայրի ծնունդն են»։
Առավոտ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.