07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 Էջանոց մի փաստաթուղթ ստորագրել: Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու Է հռչակագիր: Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել Է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում եւ իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
«Տաշիր գրուպ»–ը կֆինանսավորի Հյուսիսային պողոտայի վերանորոգման համալիր ծրագիրը։ Այս մասին երեկ մեր թերթին հայտնել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Ըստ գլխավոր ճարտարապետի, շինարարությունը պողոտայում կմեկնարկի մոտ օրերին։ Պողոտայում համալիր փոփոխություններ կարվեն։ Կիրականացվի հատակի սալիկապատում, լուսավորությունը կփոխվի, ծաղկամանները կփոխվեն, ստորգետնյա անցումներ տանող մուտքերի արդիականացում կլինի։
Տիգրան Բարսեղյանը ծրագրի բյուջեի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել՝ այդ հարցում իրեն իրավասու չհամարելով։ Ծրագրի ավարտը կախված է եղանակային պայմաններից։ Սկզբնական օրերին աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան կլիմայական պայմանները թույլ կտան։ Աշնանային անձրևների սկսվելուն պես դրանք կդադարեն և կվերսկսվեն գարնանը։ «Դժվար է կոնկրետ ժամկետ մամուլով հայտարարել, որովհետև մենք ուզում ենք, որ դա ստույգ լինի և որակը պահպանենք»,–թերթի թղթակցին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կադրային ջարդի «սև ցուցակում» է:
Երեկ, երբ հարցրինք, թե արդյո՞ք ազատման դիմում է գրել, նա հորդորեց այդ տեղեկությունը ճշտել մամլո ծառայությունից: «Դիմումը գրողը Դուք եք»,- հակադարձեցինք մենք՝ հետաքրքրվելով, թե առիթ տվե՞լ է «սև ցուցակում» հայտնվելու համար, սակայն դատախազն անջատեց հեռախոսը:
Հրապարակ
Աշխարհում ապրում է ոչ պակաս, քան 10 միլիոն հայ։ Նրանց մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, կան կաթոլիկներ, բողոքականներ, նույնիսկ մահմեդականներ։ Կան նաև աթեիստներ։ Ինչու են մարդիկ իրենց նույնականացնում ազգի հետ։ Տարբեր պատճառներով՝ լեզվի, կրոնի, միջավայրի, ավանդույթների, ծնողների հանդեպ հարգանքի և հազարումի այլ պատճառով։ Ի՞նչն է մեզ ձեռնտու՝ պահպանե՞լ նրանց այդ զզացմունքները, թե՞ վանել նրանց՝ ասելով քանի որ դուք չեք պատկանում մեր հավատքին, ուրեմն հայ չեք։ Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը պարզ է։
Ընդհանրապես, ձևակերպումը՝ եթե դու այս կամ այն բանը չես անում, ուրեմն դու հայ չես, ինձ անհեթեթ է թվում։ Մարդը պնդում է, որ նա հայ է, իսկ դու ասում ես՝ չէ, քանի որ չես կիսում տվյալ կրոնական կամ քաղաքական ուսմունքը, կամ չես ցանկանում վերանորոգել իմ բնակարանը, կամ չես ուզում սափրվել «ժիլետ» ածելիով, ուրեմն դու հայ չես։ Այդ խնդիրների կարևորությունն, իհարկե, տարբեր է, բայց առաջադրել դրանք որպես «նախապայման»՝ հայ լինելու համար, հավասարապես անհեթեթ է։ Ոչ մեկս մյուսին այդպիսի «նախապայմաններ» իրավունք չունի առաջադրելու։
Կրոնը չի կարող այդպիսի նախապայման լինել՝ ի հեճուկս մեր հոգևորականներից մեկի վերջերս հնչեցրած կարծիքի, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, նա հայ չի։ 50 տարի առաջ Հայաստանի բնակիչների զգալի մասը աթեիստներ էին։ Պապս աթեիստ էր (ինչի պատճառով, ի դեպ, Տեր-Աբրահամյան ազգանունից հանել էր «կրոնական» մասնիկը), հայրս ոչ մի կրոնական համայնքի չի պատկանում՝ մենք մերժո՞ւմ ենք նրանց հայ լինելու իրավունքը։ Արցախում աթեիստներն ավելի շատ էին, Ստեփանակերտում, ցավոք սրտի, մինչև հիմա եկեղեցի չկա ի գիտություն ցուցամոլների, որոնք պատրաստ են Երևանում 20-րդ եկեղեցին կառուցել)։ Ի՞նչ է, այն մարդիկ, որոնք աթեիստներ էին, բայց կռվում և մեռնում էին Արցախն ազատագրելու համար, հայեր չէի՞ն։
«Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման գործում»՝ սովորաբար այդպիսի հակափաստարկ են բերում մեր «ֆունդամենտալիստները»։ Ոչ, չեմ ժխտում՝ փառք ու պատիվ մեր Մայր եկեղեցուն։ Պարզապես պետք է ելնել այն իրական վիճակից, որը կա Հայաստան պետությունում և Սփյուռքում ու գտնել այնպիսի գաղափարներ, որոնք մեզ միավորում են, ոչ թե բաժանում։ Միակ բանը, որը ես կխնդրեի (ոչ թե կպահանջեի, ոչ թե նախապայման կդնեի) բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, չմոռանալ մեր հրաշալի լեզուն ու մեսրոպյան տառերը։
…90-ականների առաջին կեսին, երբ իմ դաշնակցական բարեկամներն ավելի հակված էին ծայրահեղությունների, նրանք ասում էին՝ «ով դաշնակցական չի, նա հայ չի»։ Հետագայում, բարեբախտաբար, նրանք վերանայեցին այդ թեզը:
Առավոտ
Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում Մոսկվայում ակտիվ հանդիպումների մեջ է ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ։ Բանն այն է, որ մոսկովյան կուլիսներում արդեն իսկ թափ է հավաքում լուրը, թե հունվարին Մեդվեդևը հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա ամենահավանական փոխարինողը կլինի Ալեքսեյ Կուդրինը։
Այս հեռանկարը բավականին ոգևորել է Մաքսային միության ապագա անդամ Հայաստանի մի շարք գործիչների, որոնք մտածում են, որ այս երևույթը դոմինոյի էֆեկտով կտարածվի Հայաստանի վրա ևս, ու ամեն մեկն իր հերթին փորձում է ստանալ դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանող Պուտինի, նրա թիմի բարեհաճությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Պարզվում է, որ Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի։
Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը։
Հարությունյանը հավաստիացրեց, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց՝ եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է։ «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասաց ընկերության տնօրենը։ Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Սակայն այդպես երկար չի շարունակվի։ Տեսախցիկների տեղադրումը Երևանի փողոցներում շարունակվում է։ «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում։ Նրանցից մեկ– երկուսը, օրինակ Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել։ Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,–ասաց Հարությունյանը։ Մինչև տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր Կենտրոնի կահավորումն ամբողջությամբ։
Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Կիրակի առավոտ կանուխ Արարատի պաշտոնաթող մարզպետ Էդիկ Բարսեղյանը կոկիկ-մոկիկ հագնված՝ ջահել-ջիվան ֆռֆռում էր իրենց շենքի բակում։ Էս հեչ տխուր չե՞ք։ «հնչի՞ պտի տխուր լինեմ, ձեր՝ լրագրողներիդ դարդից եմ ընդամենը հրաժարական տվել, բայց տես, որ պրծում չկա»։ Բա դիզվառելի՞քը։ «Որ դիզվառելիքի խնդիր լիներ, ես հիմա նստած կլինեի, ոչ թե էստեղ զբոսնելիս»։ Բա տարի՞քը։ «Ես ծնվել եմ 1947 թվին, հրաժարական եմ տվել լրագրողներիդ երեսից, որ գրել եք, թե տարիքս հետ եմ տվել, որ հետ եմ տվել՝ իմ քույրս ծնվել է 44 թվին, եղբայրս ծնվել է 46-ին, բա էդ դեպքում ե՞ս երբ եմ ծնվել, իմ ծննդի օրը մեր գյուղ առաջին անգամ մեքենա է եկած եղել, մայրս մոտեցել, վարորդին հարցրել է՝ «անումդ հինչ ա՞», շոֆերն ասել ա՝ Լոնդիկ, ըտեղից էլ եկել ա իմ անունը»։
Ո՞ր գյուղից եք։ «Աղվանի»։ Հովսեփյա՞ն։ «Բայց ճիշտ արի, էլի, որ լրագրողներիդ պատճառով հրաժարական տվի. Աղվանին Ղափանի ամենաբարձր գյուղն է. հետո էլ ես եմ նախագահին մայիսին, հետո էլ Ջերմուկում եմ խնդրել, որ ինձ ազատի գործից, ինձ երե՜ք պաշտոն են առաջարկել»։ Ու պարտիզանի նման լռեց, թե ինչ պաշտոններ։ Երեկ ոստիկանության լրատվականից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Էդիկ Բարսեղյանն ի շրջանս յուր է արել՝ Արարատի մարզից վերադարձել է «բերկուտյան» տարածքներ ու այլևս Վովա Գասպարյանի խորհրդականն է։ «Արդեն երեք օր է, ինչ նրա հրամանն ստորագրված է»,– տեղեկացրին այնտեղից:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի։ Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը։ Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, և Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, վաղուց են պատրաստվում «մի բան տալ»։
Իսկ հիմա առավել ևս, քանի որ Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է եղել։ Մեր հարցին ի պատասխան, Սահակյանն ասաց. «Նման լուրեր տարածողներն ընդամենը պետք է կարդան օրենքի տառը, փակագծերը չեմ բացի, թող մի քիչ չարչարվեն-կարդան, իսկ ընդհանուր առմամբ, պարոն Հարությունյանն իր պաշտոնում է, աշխատում է, ես էլ, որպես ֆրակցիայի քարտուղար, աշխատում եմ իմ տեղում և բավականին լավ եմ զգում ինձ»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Կառավարության վերջին նիստում վարչապետ Սարգսյանն ասել էր. «Հիմա պետք Է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խոսքերից, այսօրվա համարում գրում է, որ շուտով Սերժ Սարգսյանը չի լինի ԵՊՀ. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական, իսկ Տիգրան Սարգսյանը Մանկավարժական համալսարանների խորհուրդների նախագահների պաշտնում::
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում՝ որպես գեղեցիկ, դրամատիկ ներկայացում, որպես մարդու ստեղծագործական մտքի լավ կամ վատ դրսևորում։ Այն պահից, երբ այդ հրաշալի խաղը սկսեց համադրվել ղումարբազության հետ, երբ կասկածներ առաջացան, որ խաղի արդյունքն այսպես թե այնպես կարող են կանխորոշել բուքմեյքերները, և այդ մոլագարության վրա բիզնես անող մարդիկ հնարավորություն ունեն փող աշխատելու, իմ հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ նվազեց։ ճիշտ է, այն ժամանակ էլ՝ 70-ական թվականներին, պարբերաբար խոսվում էր այն մասին, թե այս կամ այն թիմը կամ ֆուտբոլիստը «խաղը ծախել է», որ այս կամ այն դատավորը կաշառված է և այլն։ Երևի այդպիսի դեպքեր էլ են եղել։ Բայց դրա շուրջ աոասպելաբանություն հյուսել և ապրել դրանով, ես հրաժարվում էի և հիմա էլ եմ հրաժարվում։
Երեկ ես ուրախացել էի Բուլղարիայի հետ խաղում մեր հավաքականի հաղթանակով՝ նախևառաջ այն պատճառով, որ այդպիսով հերքվեց դավադրության հերթական տեսությունը, թե իբր սեփական հարկի տակ մերոնք «խաղը ծախում են»՝ ինչ-ինչ «բուքմեյքերային խաղերի» պատճառով։ Հետաքրքիր է, որ մեր միտքը մշտապես գնում է դեպի ինչ-որ «մութ ուժեր», երբ մենք չենք կարողանում որևէ բան բացատրել։
Բա էլ ինչպե՞ս վարվենք, եթե Երևանում պարտվում ենք Մալթային, իսկ հետո հյուրընկալվելիս հաղթում ենք Դանիային և Չեխիային։ Ահա թե ինչպես։ Նախ՝ պետք է ընդունել, որ կյանքում և մասնավորապես սպորտում կարող են լինել պատահականություններ գնդակը, ինչպես ասում են, կլոր է, կարող են գոյություն ունենալ սովորական աչքի համար անտեսանելի հոգեբանական բարդույթներ, վերջապես՝ իրենց դերն են խաղում խաղացողների և մարզիչների բացթողումները։ Մի խոսքով՝ ամենևին պարտադիր չէ՝ երբ հանդիպում ես ինչ-որ մի անբացատրելի երևութի, դրա մեջ տեսնել դավադրություն, քո թշնամիների կախարդանքը, նավսը, թուղթուգիրը։
Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի» վեպում Հերովդես մարզպանը, վերլուծելով Քրիստոսի խաչելության և հարության հետ կապված փաստերը, իր «նախաքննության» ժամանակ սկսում է հերթով բոլորին՝ ընդհուպ մինչև Հերովդեսը, կասկածել դավադրության մեջ։ Քանի որ Պիղատոսը չի հավատում Տիրոջ հարությանը, նա մեծ ճիգերով փորձում է ռացիոնալ բացատրություններ գտնել, բայց չի կարողանում։ Եվ ի վերջո այդ վեպում նա թեև քրիստոնյա չի դառնում, բայց ընդունում է, որ կա անքննելին։
Իսկապես, մեր կյանքում շատ է անքննելին։ Բայց մենք ապրում ենք իրական, ոչ թե կախարդական աշխարհում։
Առավոտ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.