18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Այդ «գործ տալուն» զուգահեռ քաղաքական ուժերը՝ բոլորն անխտիր, կուրծք են ծեծում, թե իրենք «հայամետ» են ու «հայակենտրոն»։ Դե, որ այդպիսին եք, բացառեք Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը՝ իշխանության գալու կամ իշխանության ղեկին մնալու ձեր հաշվարկներից, իրարից մի բամբասեք այս կամ այն երկրի դեսպանի մոտ, հրապարակային կամ փակ ելույթներում մի ակնարկեք, որ դուք ավելի լավ եք ծառայելու այս կամ այն ուժային կենտրոնին։
88 թվականին ՀՀՇ-ն առաջ էր քաշել երրորդ ուժի բացառման սկզբունքը (որից, ճիշտ է, շատ արագ հրաժարվել էր՝ պատերազմ էր): Գաղափարն այն էր, որ եթե դու ունես որևէ խնդիր մի երկրի կամ ժողովրդի հետ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրը լուծել հենց նրա հետ՝ ուրիշ տեղից «տղա չկանչելով»։ Հիմա, կարծում եմ, ավելի ակտուալ է «երկրորդ ուժի բացառումը», այսինքն՝ ներքաղաքական խնդիրներում պետք է հույս դնել միայն սեփական երկրի քաղաքացիների վրա և միայն այդ ճանապարհով հարաբերություններ պարզել քո քաղաքական հակառակորդների հետ։ Մենք բոլորս այստեղ՝ Հայաստանում, ինչ-որ առումով «մի ուժ ենք»։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրման պայմաններում այդ սկզբունքը խիստ արդիական է դառնում:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ այսօրվա համարում:
Երեկ «ՉԻ» խմբագրություն էին դիմել մայրաքաղաքի տարբեր դպրոցների մի խումբ մանկավարժներ, ովքեր դժգոհում էին, որ հուլիսին էականորեն բարձրացած հացի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը անտեսելով, պետությունը որոշել է կրճատել մանկավարժների աշխատավարձերը։ Պարզվում է՝ դպրոցների տնօրեններին հրահանգված է կրճատել մանկավարժների աշխատավարձերը և հավելյալ գումարներ տնտեսել, որպեսզի 2014 թվականի հուլիսից կարողանան մանկավարժներին բարձր աշխատավարձ տալ և հայտարարել, թե աշխատավարձ են բարձրացրել։ Իրականում դպրոցին հատկացվող բյուջեն, սակայն, առանձնապես չի փոփոխվելու։
Նշենք, որ նույն գործընթացը սկսվել է նաև մարզերում։ «ՉԻ» տեղեկություններով՝ մարզերի դպրոցներում ուսուցիչների դասաժամերն են կրճատվում, ինչի արդյունքում՝ ուսուցիչներ են դուրս մնում։ «Կա ուսուցիչ, որ շաբաթական ընդամենը 4 դասաժամ ունի։ Այդ ուսուցիչը կարո՞ղ է նվիրումով աշխատել, սրտացավորեն մտահոգվել կրթության համար, որքան էլ փորձառու և հմուտ մանկավարժ լինի նա», հռետորական հարցադրում արեցին Գեղարքունիքի մարզից մեզ դիմած ուսուցիչները։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը՝ սակավաթիվ հեղինակավոր և որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ–ներից և մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյություն ունեցող արատները։ Սակայն չեմ ընդունում հուսահատ և ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլևս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել և այլն։ Դեմ եմ որևէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն, կոնկրետ այս դեպքում ինձ թվում է, որ այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել։
Դրա համար պայմանները, ինչ խոսք, հեռու են իդեալականից, բայց, ինչպես հայտնի է, ամեն ինչ հարաբերական է։ Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին և՛ Բրեժնևի, և՛ Ստալինի ժամանակ, և ոչ ոք չի կարող ասել, որ դաժան գրաքննության և գաղափարախոսական խիստ պարտադրանքի պայմաններում ստեղծած նրանց ամբողջ ժառանգությունը աղբ է և արժանի է մոռացության։ Ամեն մի ժամանակ իր խնդիրներն ու բարդություններն ունի, և Էդիկի նման մարդիկ միշտ իրենց տեղն ու ասելիքը պետք է ունենան:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Oրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի և Ղարաբաղի նախագահների, ինչպես նաև երկու կաթողիկոսների համատեղ հանդիպում է նախատեսվում: Եթե այն տեղի ունենա, ապա կկայանա Գանձասարում:
Այս պահին «նախաձեռնող խումբն» աշխատում է նամակների վրա, որոնք պետք է գրվեն նախագահներին: Նախատեսված է ամենքի համար առանձին նամակ գրել՝ ըստ) վաստակի, ըստ առանձնահատկության: Խումբը դեռ չի որոշել՝ կանխավ հրապարակել այդ նամակները, թե՝ ոչ:
Թերթի տեղեկություններով նախաձեռնողների մեջ են նաև «Մհերի դուռ» կոչված գաղտնի «կառույցի» ներկայացուցիչները, որոնց համար տեղի և օրվա սիմվոլիկան շատ կարևոր է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանում տարածքի խաղողագործներից խաղողի բերքը ընդունում են 140 դրամով՝ նախատեսված 145-ի փոխարեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանում թերակշռում են խաղողը և արդյունքում՝ հանձնված բերքի մեկ կիլոգրամը արժենում է 120 դրամ, ինչը մեծ վնաս է հասցնում խաղողագործներին։ Մեր տեղեկություններով՝ խաղողագործությամբ գբաղվող տնտեսվարողներից շատերը դժգոհ լինելով ստացված արդյունքից, որոշել են քանդել իրենց այգիները և փոխարենը զբաղվել հացահատիկային կուլտուրաների մշակմամբ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար:
Հիշեցնենք, որ ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար: Ըստ թերթի աղբյուրների՝ ՀՅԴ-ն և Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային «աղմուկը փոքր-ինչ դադարի»: Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը և պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյաևի և կամ Լիլիթ Գալստյանի: Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, և վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում՝ «Գրանդ քենդիի» ներկայացուցչից հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մեր հարևան երկրի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի 30-րոպեանոց ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն կարդացի, այլև դիտեցի՝ հետաքրքիր էր, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է Վրաստանի նախագահը խոսում, ինչպես նաև՝ երբ և ինչպես էին ՌԴ ներկայացուցիչները լքում դահլիճը։ Վերջին դրվագն առանձնապես տպավորիչ չէր՝ ռուս դիվանագետները դուրս եկան մոտավորապես 25-րդ րոպեին, երբ իրենց երկրի հասցեին կատաղի քննադատության մեծ մասն արդեն հնչել էր։
Իհարկե, Սաակաշվիլին հավասարակշիռ մարդ չէ՝ նա շատ է հուզվում, շնչակտուր է լինում՝ հատկապես, երբ խոսում է Ռուսաստանի մասին։ Այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ ինձ միանգամայն արդարացի թվացին՝ Հայաստանը անկյուն քշվեց և ստիպված եղավ միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտության որևէ կողմ շահի, որովհետև այդ դեպքում ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանին չի հաջողվի ստեղծել նոր կայսրություն։ Հատկապես իրավացի էր Վրաստանի նախագահը, երբ խոսում էր այն մասին, որ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկրներում հատուկ քարոզչություն էր տարվում, որի նպատակն էր նույնականացնել եվրոպական արժեքները միասեռականության հետ և ներմուծել մեր երկրներ այն գաղափարը, թե իբր ԵՄ-ի նպատակն է ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ավանդույթները, ընտանիքը, հավատը։ Այդ քարոզչությունը, ինչպես իրավամբ կարծում է Սաակաշվիլին, համակարգվում էր Կրեմլից, և դրա ոչ ուղղակի ապացույցն այն է, որ Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Վալդայի ֆորումում, կրկնեց այդ քարոզչության հիմնական թեզերը։
Սակայն ընդհանուր «հայեցակարգը», որն ընկած է Վրաստանի նախագահի ելույթի հիմքում, ինձ համար անընդունելի է՝ դա, եթե կարճ ձևակերպենք, «սևի» և «սպիտակի» հայեցակարգն է։ Ըստ այդմ՝ գոյություն ունի «սև»՝ ագրեսիվ, կոռումպացված, աշխարհի հետ թշնամացած Ռուսաստանը, և լուսավոր, ժողովրդավարական, բոլոր ազգերի բարեկամ Արևմուտքը։ Իրականում այն մեղադրանքների մեծ մասը, որոնք Սաակաշվիլին հնչեցրել է Ռուսաստանի հասցեին, նա կարող էր կրկնել ԵՄ երկրների և հատկապես ԱՄՆ-ի վերաբերյալ։ Աֆղանցիները, իրաքցիները, սիրիացիները և շատ այլ ազգեր ամերիկացիների մասին մտածում են ճիշտ նույնը, ինչ վրացիները՝ ռուսների մասին։ Ամեն մի գերտերություն «իրեն վստահված» տարածաշրջանում է խուլիգանություն անում։
Իհարկե, հարևան երկրի ղեկավարը չափազանցում է նաև իր իշխանության օրոք Վրաստանի նվաճումները՝ կյանքի մակարդակի առումով մեր երկրների միջև շեշտակի տարբերություններ չկան։ Բայց արդարության, կարգուկանոնի, կոռուպցիայի դեմ պայքարի և բիզնեսի ազատականացման առումով մեր հարևաններն, անշուշտ, որոշակի հաջողությունների հասել են։ Ենթադրում եմ՝ նաև Ռուսաստանից անկախանալու շնորհիվ:
Առավոտ
Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին: Ռնդ որում, խոստացվում են էական հավելումներ:
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով: Ենթադրությունը ճշտելու նպատակով, թերթի թղթակիցը երեկ դիմել է Քաղծառայության խորհուրդ: Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ:
«Մենք այդպիսի որևէ աոաջարկության, որևէ գրություն չենք ստացել»,- ասել է նա: Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ: Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրշ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում: Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին ագրեսիվ վարք է սկսել ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որը նախարար դառնալուց առաջ աշխատել է որպես ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար։ Բանն այն է, որ վերջինս ցանկանում է Տիգրան Սարգսյանից հնարավորինս մեծ բյուջե «պոկել» իր ղեկավարած գերատեսչության ծախսային մասն ավելացնելու համար։ Ընդհանրապես բոլոր նախարարներն էլ սկսել են մտնել վարչապետի մոտ և համոզել, որ իրենց ոլորտն ամենակարևորն է, ուստի բյուջեի հատկացումները պետք է լինեն ավելին, քան նախորդ տարիներին էր։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Հանրային հեռուստաընկերությունը պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մեծ քանակով` 1,03 միլիարդ դրամի չափով, տեխնիկա ներմուծել Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ–ից, Կոստա Ռիկայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Կանադայից և այլ երկրներից։ Հանրայինը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով հետաձգելու ակնկալիքով։
«Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի (HD) թվային հեռարձակմանը և ապահովել սեփական արտադրության հաղորդումների համապատասխանությունը միջազգային հեռարձակող կառույցների որակական չափանիշներին»,-ասված է նախագծում։ Որպես տեխնիկայի ներմուծման հիմնավորում, «Հ1»–ի ղեկավարությունը նշել է, թե ժամանակակից սարքավորումների միջոցով էականորեն կբարելավվեն ընկերության աշխատանքները։ Փաստորեն, «Հ1 »–ին սեփական հեղինակությունը բարձրացնելու, օբյեկտիվ և որակյալ լրատվություն ցուցադրելու համար «HD» տեխնիկան է պակասում, իսկ ներկայիս բոլոր խնդիրների այդ թվում և լրատվական հաղորդումներում իրականությունը խեղաթյուրելու համար մեղավոր են «հնամաշ» սարքավորումները»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.