16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...Երեկ Աժ-ում ՀՀԿ խմբակցություն անհանգիստ ելումուտ անող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից մեր լրագրողը փորձել է ճշտել, թե ինչն է նրան բերել ԱԺ։ Վերջինս նյարդային պատասխանել է, թե գործեր ունի։ Որոշ տեղեկություններով, մարզպետը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ փորձել է խմբակցությունից ճշտել, թե արդյոք իրեն վտանգ չի՞ սպառնում, չի՞ բարձրացվելու մարզպետների, այդ թվում իր պաշտոնանկության հարցը։ Ի դեպ, ՀՀԿ նիստում երեկ նախատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը հրապարակելու է ապագա գլխավոր դատախազի անունը, բայց նա դա չի արել՝ ասելով, դեռ ժամանակ կա։ Բայց ներկաները, դատելով նրա և Դավիթ Հարությունյանի ջերմ հարաբերություններից, ենթադրել են, որ թեկնածուն հենց նա է։ Այսօր, հավանաբար, գլխավոր դատախազի պաշտոնակատար կնշանակվի նրա տեղակալներից մեկը։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Մեր երկրի և աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենբ սովորաբար քաղաբականությունը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, պատկերացնում ենք որպես՝ խաղ՝ զրոյական գումարելիով [zero-sum game]:
Ինչպես սպորտում. մի թիմը մյուսին հաղթել է 3:0, մյուսը, բնականաբար, ոդարտվել է 0:3՝ դրանք իրար գումարելով ստանում ենբ բացարձակ զրո: Կարող եմ բերել այլ օրինակներ, որոնք, որպես կանոն, իրական կյանքում շեն հանդիպում և չեն հանդիպելու: Ենթադրենք, ամուսինները բաժանվում են. մեկը ստանում է երեխաներին, տունը, մեքենան և բոլոր խնայողությունները, մյուսը հայտնվում է փողոցում՝ բոմժի կարգավիճակով: Կամ՝ մենք հաղթում ենք Ադրբեջանին, գրավում ենք Բաքուն, որտեղ Ալիևը ստորագրում է կապիտուլյացիայի ակտը, ըստ որի՝ Ղարաբաղը դառնում է Հայաստանի մասը: Կամ՝ հակաոակը Երևանում: Մեկ այլ օրինակ, ընդդիմությունը գալիս է իշխանության, որի ներկայացուցիչներին կախում է բոլոր հնարավոր ծառերին: Հակառակը՝ բոլոր ընդդիմադիրները հայտնվում են բանտում, և իշխանությունն իր համար քեֆ է անում: Վերջին օրինակը, կառավարությունը որոշում է ընդունում կենսաթոշակ չբաժանել և ամբողջ բյուջեն ծախսել արտադրության վրա: Հակառակը՝ ամբողջ բյուջեն ծախսում է կենսաթոշակների վրա: Բոլոր այդ խաղերում ի հայտ են գալիս 100 տոկոսանոց հաղթողներ և 100 տոկոսանոց պարտվողներ: Բայց նման խաղ հնարավոր է միայն սպորտում: Հասարակական կյանքում՝ սկսած կենցաղային, վերջացրած միջազգային հարաբերություններով, դա բացառված է: Եթե նույնիսկ որևէ մեկին թվում է, թե նա «չոր հաշվով» հաղթել է իր ախոյանին, ապա դա զուտ ժամանակավոր, տվյալ պահին արձանագրված երևույթ է: Ինչպես մոտավորապես 24 դար առաջ ասել է մի տաղանդավոր զորավար՝ ևս մի այսպիսի հաղթանակ, և մենք կմնանք առանց զորքի: Ամբողջ հարցն այն է, որ ի տարբերություն սպորտային խաղի, որտեղ մրցավարի սուլոցն ազդարարում է խաղի ավարտը, մնացած բոլոր «խաղերում» կյանքը շարունակվում է, հետևանքները բազմազան են, և «վերջնահաշվարկը» կարելի է կատարել միայն տվյալ պահի, ոչ թե հավերժության կամ նույնիսկ՝ մոտակա պատմական հեռանկարի համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով։ Սա նշանակում է, որ նախարարը հայտարարեց, թե գազի գնի փոփոխություն չի լինի, այսինքն այն ոչ կթանկանա, ոչ էլ կէժանանա։ Չնայած սրան՝ եղան լրատվամիջոցներ, որոնք հրապարակեցին, թե գազի գինը իջնելու է։
Փորձեցինք հասկանալ, թե ինչու են այսպիսի տեղեկություններ տարածվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ ռուսները որոշել են 14 տոկոսով էժանացնել գազի գինը, սակայն ՀՀ իշխանությունները շարունակելու են քաղաքացիների վրա գազը ծախել նույն գնով։ Ստացվում է, որ հիմա իշխանությունները «թարս տրամաբանություն» են գործելու։ Եթե ոչ վաղ անցյալում նրանք գազը թանկով գնում էին ռուսներից և էժանով վաճառում էին ՀՀ քաղաքացիներին՝ արդյունքում կուտակելով հսկայական պարտքեր, ապա հիմա հակառակն են անելու՝ էժանով առնելու են, թանկով վաճառեն:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ ԱԺ պատգամավոր, «ոչ գործարար» Սամվել Լիմինդրովիչը բուռն տրանսֆորմացիոն գործընթացների մեջ է: Նա այլևս ԱԺ է ներկայանում խիստ սոլիդ սև կոստյումով, լուրջ-լուրջ` Եվրապառլամենտի ներկայացուցչի հայացքով քայլում է միջանցքներով:
Նախորդ օրը, տեսնելով միջանցքի ծայրում հավաքված լրագրողներին, նա լույսի արագությամբ անհետացել է՝ մտնելով գեներալների սենյակ: Վերջիններս չկային՝ դուրս եկավ, ապա նույն արագությամբ հայտնվել է ՕԵԿ ֆրակցիայի դռանը, սակայն այնտեղ էլ թույլ չտվեցին ներս մտնել. ասացին` խորհրդակցություն է: Գործի դնելով իր ողջ արագությունը, հետևում թողնելով լրագրողների բանակը, նա հաղթահարեց երկար ֆոյեն ու թափանցեց ՀՀԿ ֆրակցիայի պատերից ներս: Քիչ հետո դուրս եկավ, մոտեցավ միջանցքում կանգնած գեղեցկատես աղջկան. լուրջ նրբությամբ ինչ-որ բան էր բացատրում: Ասում են` Լիմինդրովիչը չի սիրում «վուլգար» աղջիկների: «Զզվում եմ էդ բուլգարներից»,- ասել էր նա: Իսկ երեկ, արդեն չէր հասցրել փախչել, և պատասխանել էր լրագրողների հարցերին:
Հրապարակ
Երևանի ավագանու որոշմամբ կընդլայնվեն մայրաքաղաքում գոյություն ունեցող գերեզմանատների տարածքները դրանց կից անմշակ, ազատ և անօգտագործելի հողերի հաշվին։ Մասնավորապես ընդլայնվում է «Սիլիկյան» գերեզմանատունը՝ 3-րդ գյուղում, «Շահումյան-2» գերեզմանատունը՝ «Կաթ» գործարանին հարող տարածքում և «Կենտրոնական» գերեզմանատունը՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում։ «Սիլիկյանն» ընդլայնվում է 28 հազար 833 քմ-ով՝ գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին, «Շահումյան–2»–ը՝ 33.220 քմ-ով՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի հաշվին, «Կենտրոնականը»՝ 1859 քմ, բնակավայրերի հաշվին։
Հարցը նախ քննարկվել է ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Քաղաքաշինության նախարարի ս/թ հուլիսի 2-ի գրությամբ տրամադրվել է նշված հանձնաժողովի դրական եզրակացությունը և հանձնաժողովի անդամների հավանությանն արժանացած Երևան քաղաքի ավագանու «Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշման նախագիծը։
Հույս կա, որ այս փոփոխությամբ որոշ չափով կլուծվի բաց գերեզմանատներ ունենալու խնդիրը:
Հայկական ժամանակ
«Թերթն երեկ նշել Էր, որ օգոստոսի 28-ի՝ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Խորվաթիա, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջինս շտապել է այնտեղ եվրոպացիներին տեղեկացնելու, որ ստորագրում է Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը։
Մինչդեռ երեկ «ՉԻ»–ին փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը Խորվաթիա է մեկնել բոլորովին այլ նպատակով և այլ անձի հետ հանդիպման։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես Էլ մինչև սեպտեմբերի 3-ը չի հաջողվել հանդիպել Պուտինի հետ և լսել նրա դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը կամ Էլ Եվրոպական ասոցացմսւն համաձայնագրին միանալու հետ։ Արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված Է եղել դիմել Մոսկվայում բավականին մեծ ազղեցություն ունեցող և Պուտինի հետ հարաբերություններ պահող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Սարգսյանը խնդրել Է Աբրահամյանին՝ հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև։
Արա Աբրահամյանն Էլ Սարգսյանին հրավիրել Է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ ՀՀԿ առաջնորդին փոխանցել Է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։ Մեսիջների ցանկում են եղել Ղարաբաղի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների և ռուսական շուկայում հայկական ապրանքների շրջանառության հարցերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Որ Վլադիմիր Պուտինը մեր վիճակագրական ծառայությունից ավելի լավ գիտի, թե քանի հոգի է ապրում Հայաստանում՝ բնական է: Ավելի ճիշտ, վիճակագրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի: Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնում՝ գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթևակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ: Նվաստացումն այլ տեղ էր:
Ինչի՞ց էր ծագել այդ ամբողջ խոսակցությունը: Ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը իր երկրի նախագահին հավաստիացնում է՝ ՌԴ բոլոր հայերը ձեր կողքին են: Չգիտեմ՝ նա հիմքեր ունե՞ր նման բան ասելու, թե ոչ՝ իրենց գործն է: Պուտինը կեսկատակ հարցնում է՝ իսկ Հայաստանի՞: Դրան հայազգի գործարարը պետք է լուրջ պատասխաներ՝ Հայաստանի հայերը Ձեզ սատարելու կամ չսատարելու խնդիր չունեն, այդ մարդկանց հետ մենք գործ չունենք, որովհետև նրանք այլ երկրի քաղաքացիներ են:
Կարծում եմ՝ նման պատասխանի համար ՌԴ նախագահը իր գործարարին չէր կախի, նույնիսկ բիզնեսից չէր զրկի:
Ամեն ինչ հասկանալի է. Ղարաբաղ, ռազմաբազա, «Սմերչ», «Իսկանդեր», գազ և այլն: Հասկանալի է նաև, որ այս պայմաններում ռուս պաշտոնյաների, կուրղինյանատիպ քաղաքագետների, գուցե նաև շարքային քաղաքացիների մի մասի կողմից մեր հասցեին կլինի այն, ինչը իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է «хамство»: (Չնայած այդ հարցում չափն անցնելը բումերանգի էֆեկտ է տալիս, բայց դա դարձյալ իրենց գործն է): Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է պահպանել արժանապատվությունը, իսկ կարելի է նաև նվաստանալ, երբ դա քեզնից չեն պահանջում: Նույնիսկ խորհրդային տարիներին էր այդպես, և այդ առումով ինձ համար լավագույն օրինակներից մեկը Կարեն Դեմիրճյանն է, որը, բնականաբար, չէր հակադրվում Կենտրոնին, բայց մյուս կողմից՝ վիզը չէր ծռում: Նույնը կարելի է ասել 60-70-ականներին Խորհրդային Հայաստանում ապրող բազմաթիվ մտավորականների մասին:
Չգիտեմ՝ Պուտինը Սովետից լա՞վ բան է ուզում ստեղծել, թե՞ Սովետից վատ՝ հավանաբար, գոնե տևական առումով այդ նոր միության երկրները կոչվելու են անկախ: Բայց բոլոր հանգամանքներում անկախությունը հիմնված է տվյալ ազգի ներքին ինբնագիտակցության վրա: Օրինակ՝ Բալթյան հանրապետությունների բնակիչները մեծ մասամբ Սովետի 40 տարիների ընթացքում իրենց հոգու խորքում այդ մեծ երկրի քաղաքացի չէին զգում: Արդյոք նույնը կարելի՞ է ասել հայաստանցիների մասին: Այդ ներքին զգացողությունը ո՞ր չափով է պայմանավորված ԵՄ-ով, ՄՄ-ով, Եվրասիայով կամ Ռուսաստանով:
Անհատական մակարդակով նույնն է. ի վերջո բոլոր հիմնական կրոնական ուսմունքները ցույց են տալիս ներքին ազատությանը հասնելու իրենց ճանապարհը:
Առավոտ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երևանը «քույրացնում» էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է «սեռը» փոխել՝ «եղբայրացել»։
Նախօրեին, Երևանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի՝ Երևանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ։ Մեր լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է։ Եվ անհասկանալի է մնացել՝ քաղաքների սեռերի հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությանը՝ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Իմ կողմից բանակում մահվան և սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը և փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախազննության նկատմամբ առկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ գործերի բացահայտմանը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին։
Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, և հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է։ Հանձնաժողովի առաջին նիստերը հույս էին
ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը և օգտակար լինել ծառացած խնդիրների լուծմանը։
Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է։ Հանձնաժողովի կազմից դուրս գալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռևս առնչություն չունի զինվորական դատախազության հետ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա։ Ավելին՝ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգման ընթացակարգերը, և զինվորական դատախազությունը որևէ պաշտոնական գնահատական չի տվել վերը նշված որոշմանը։ Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները և հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկել հանձնաժողովի աշխատանքները։
Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար և վստահեցնում, որ անկախ ամեն ինչից՝ հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները»,–զինդատախազի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Թերթի փոխանցմամաբ, խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22 ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:
Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին: Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին: Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.