18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունենա. Սերժ Սարգսյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Երիտմարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման կարճ հատվածում Հակոբյանները գրեթե հասցրել են բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին «հրավիրել» մարզ՝ մի կողմից ցուցանելու մարզի, մյուս կողմից՝ իրենց կարևոր լինելու հանգամանքը։ Որոշ տեղեկություններով, հնարավոր է և, որ Սերժ Սարգսյանը Սյունիքից «անցնի» Ղարաբաղ. վերջին օրերին այնտեղ էր ողջ հայոց իսթեբլիշմենթը, որը մասնակցում էր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ կառուցված հիվանդանոցային համալիրի բացմանը։
Փաստորեն, ուրբաթ օրը նույնպես ՀՀԿ ԳՄ նիստ տեղի չի ունենա, և Գևորգ Կոստանյանի թեկնածությունն Աժ կներկայացվի՝ առանց ԳՄ ծերակույտի գլխի տմբտմբոցի՝ «ադաբրյամսի»։ ԳՄ-ականները երեկ ավելի սուրբ գործով էին զբաղված, նրանք կամ զանգահարում, կամ այցելում ու շնորհավորում էին նորաթուխ գլխավոր դատախազին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նրանցից հետ չէին մնում մյուս կուսակցությունների և «հարակից կառույցների» ներկայացուցիչները, նախորդ օրվա մեր հրապարակումից հետո Կոստանյանը շնորհավորանքների տարափին է դիմակայում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով՝ առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ և գազ, ինչպես նաև ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» և այլն։ Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն։ Միայն թե պարզ չէ՝ արդյոք մեծապետական գաղափարները կարո՞ղ են փոխարինել իրական առաջընթացին, ինչպես ասում էր 0’Հենրիի հերոսներից մեկը՝ ավազը չի կարող հաջողությամբ փոխարինել վարսակին։
Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետև «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք։ Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենք պետք է հրաժեշտ տանք անկախությանը։ Կյանքը շարունակվում է։ Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն (ոչ թե քաղաքական հաշվարկներից ելնելով կամ հանուն ինչ-որ գրանտների) մտածում են, որ մեր փոքր, բնական ռեսուրսներով աղքատ երկիրը կարող է երբևէ մրցունակ դառնալ համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, մշակութային շուկայում, ապա նրանք պետք է ոչ թե հակադրվեն Ռուսաստանին և հաճոյանան եվրոպացիներին, այլ նախևառաջ բացատրեն դա մեր քաղաքացիներին՝ այն մարդկանց, որոնք վերջնական որոշում են ընդունել երբեք, ոչ մի պարագայում չլքել Հայաստանը։
Իհարկե, ոչ ոք լուրջ սոցիոլոգիական հարցում չի անցկացրել, բայց զուտ աչքաչափով ինձ թվում է, որ հայաստանցիներից շատերը մեր երկրի հետ ամբիցիոզ ծրագրեր չեն կապում, և դա է պատճառներից մեկը, թե ինչու Մաքսային միությանը միանալու իշխանական մտադրությունը ոչ մի դիմադրության չի հանդիպում։ «Մենք խեղճ ենք, անկարգ ենք, բազմաչարչար ենք, մի կերպ յոլա տանենք, այսպես էլ մնա լավ է»՝ այսպիսի հոգեբանությունը, իհարկե, ուղիղ ճանապարհով տանում է դեպի Եվրասիական միություն։
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ոչ մի Եվրասիական միություն չի էլ լինի։ Իհարկե, Աստված պահի մեր բարեկամ Ռուսաստանը, բայց վախենամ, որ այդ երկիրն ընկել է հերթական տեղապտույտի մեջ՝ պահպանողականություն, մեսիականություն, լճացում, քայքայում, բարեփոխման փորձեր, այնուհետև՝ կրկին պահպանողականություն և այլն։ Այդ ցիկլերի մեջ մենք՝ հայերս, սովորաբար տուժել ենք, բայց 1990-ականներին շահեցինք՝ նաև տեղական ղեկավարների լուրջ թիմ ունենալու շնորհիվ։ Բայց վտանգը միշտ կա։ Խնդիրն այն է, որ պետք է զգալ, թե երբ է սկսվելու հերթական քայքայումը։
Ըստ օրաթերթի իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչությունների քննչական մարմինների միավորումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը: Այն կձևավորվի մինչև նոր տարի:
Կառույցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմների, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները` մեկ «նո»-ով. Գառնիկիչն ու յուր կողմնակիցները ցանկանում են, որ այդ կառույցի մեջ ներառվի նաև ՀՔԾ-ն, անգամ պատրաստ են դրա դիմաց լոբբինգ անել, որ Վահրամ Շահինյանը դառնա գլխավոր դատախազ: Ու հիմա լուրջ պայքար է ընթանում այդ կառույցն ապագա կոմիտեի մեջ ներառելու «մատույցներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ որոշումը, ըստ ամենայնի, լուրջ ազդեցություն կունենա Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի (ԵԴ) պահվածքի վրա։ ՀՀ-ից ԵԴ ուղարկվող գործերում ներգրավված փաստաբանները ոչ հրապարակային զրույցներում խոսում են, որ Եվրոպական կառույցները, այդ թվում նաև Եվրադատարանը, փոքր-ինչ անհարմարավետ իրավիճակում էին հայտնվել մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը։ Խնդիրն այն Է, որ «Մարտի 1»–ի գործերով ԵԴ որոշումները ակամայից քաղաքական ենթատեքստ Էին ունենալու։
Բոլոր այդ գործերով անկասկած հաստատվելու էր, որ մարդկանց առանց որևէ մեղքի հայաստանյան դատարանները մեղավոր են ճանաչել և պատժի ենթարկել։ Ու ԵԴ-ի որոշումներով, այդ մարդիկ կարդարացվեին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մյուս կողմից, հենց Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը «եվրաինտեգրման» գործընթաց էր սկսել և դրա շնորհիվ հասել նրան, որ եվրոկառույցները փակեն Մարտի 1-ի էջը։ Ու կստացվեր, որ մի կողմից եվրոկառույցները փակել են այդ էջը, մյուս կողմից ԵԴ–ն կհաստատեր «Մարտի 1»–ի գործով դատապարտված մարդկանց անմեղությունը։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մարտի 1-ից արդեն անցել է ավելի քան 5 տարի, բայց Եվրադատարան ուղարկված գործերով մինչ օրս ոչ մի որոշում դեռ չի ստացվել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ առաջիկայում Ռուսաստանի հետ մի կարևոր համաձայնագիր է վավերացվելու, որով նախատեսվում է Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնումներ կատարել։ Հայաստանը միակ երկիրը կլինի, որը Ռուսաստանի հետ նման պայմանագիր կունենա. Բելառուսի հետ նույնպես համանման պայմանագիր կա, սակայն՝ որոշ վերապահումներով, ինչը Հայաստանի դեպքում բացակայում է։
Հիշեցնենք, որ այլ երկրների հետ քաղաքական–ռազմական պայմանագրերն ու համաձայնագրերն «ուղիղ» գծով պառլամենտ չեն մտնում, դրանք նախ «անցնում» են Սահմանադրական դատարանով, վերջինիս համապատասխանությունը մայր օրենքի հետ «ստուգելուց» հետո նոր մտնում են պառլամենտ, ընդ որում Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ եզրակացության համար, որից հետո նոր լիագումար նիստի օրակարգ։ Ի դեպ, նման պայմանագիր–համաձայնագրերը մեխանիկորեն մտնում են Աժ և մեծ, և փոքր օրակարգեր, այսինքն՝ քննարկվում և քվեարկվում են արագ ռեժիմով։ Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին, որը լավագույն դեպքում պառլամենտ «կհասնի» մեկ– մեկուկես տարուց ոչ շուտ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ես այս դեպքում էլ չեմ հասկանում, թե ինչու էր Վարդան Սեդրակյանը ցանկանում սպանել Պարույր Հայրիկյանին։ Ի՞նչը չէր կիսել ԱԻՄ առաջնորդի հետ։ Պարոն Հայրիկյանն ունի իր բացատրությունը, որը, ճիշտ է, երևակայական ոլորտից է։ Ըստ այդմ, Պուտինը ուզում էր Հայաստանը մտցնել Մաքսային միություն և տեսնելով, որ դրա միակ պատնեշը Հայրիկյանն էր, Սեդրակյանին մահափորձ էր պատվիրել, վերջինս էլ պատվիրել էր իր գաջագործներին։ Իհարկե, դրան դժվար է հավատալ, բայց դա ինչ-որ բացատրություն է։ Մնացածը իմ ռացիոնալ ընկալումներից դուրս է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Ինչպես պարզվեց՝ անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Նրանք հրաժարվեցին մեկնաբանել նաև տոնի նախօրեին իրենց մարտական ընկերոջ ձերբակալության փաստը։ Ավելին, զինվորական համազգեստով մեկը, իրեն ուղղված՝ «Դուք ազատամարտիկ ե՞ք» «ՉԻ» հարցին ի պատասխան, ասաց. «Չէ, ես ազատամարտիկ չեմ»։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մեդալներ են նրա համազզեստի վրա, կտրուկ պատասխանեց՝ «Իսկ մեդալները գնել եմ»։
Նշենք, որ Եռաբլուրում առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց և միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը ևս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով. «Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ թույլատրված չէ պատասխանել»։ «Ո՞վ է արգելել գեներալին խոսել» մեր հաջորդ հարցը ևս մնաց անպատասխան:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։
Նույն օրը ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել՝ արդյո՞ք փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։ Ըստ հավաստի տեղեկությունների, փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէր։ Չի բացառվում, սակայն, որ այս անգամ ևս կրտսեր Օսկանյանը «ջրից չոր դուրս գա», այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի գործին ընթացք տալ, մեղադրանքը կախված է լինելու հայտնաբերված թմրամիջոցի քանակից։ Փոքր քանակության դեպքում նախատեսվում է վարչական տուգանք և միայն մեծ քանակության դեպքում է անձին ազատազրկում սպառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած երեկվա այցի ընթացքում տեղի է ունեցել Վարդան Ղուկասյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որը գյումրեցիների ողջ օրվա խոսելիքն ու ասելիքն էր:
Գյումրիի նախկին քաղաքապետը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ըստ ականատեսների, պարզապես կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը և վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի: Հրավերն ընդունվել է: Վարդանիկին հաջողվել է Սարգսյանին կտրել թիկնազորից, եկեղեցում այդ պահին կողմնակի մարդ չի եղել: Ղուկասյանն ու Սարգսյանը 10-15 րոպե առանձնազրույց են ունեցել: Այդ ընթացքում Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մյուսները շվարած կանգնած են մնացել եկեղեցու մոտի եղևնիների տակ: Թե ինչ են զրուցել Վարղան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը, առաջիկայում կարող է անգամ «պաշտոնապես» հայտնի դառնալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով, նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ իր պատիվն անարգելու համար, այլև սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որևէ աշխատանք չէր կատարվում:
Ըստ լավատեղյակների՝ հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30 միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ՝ համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել: Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական «գետնին վրա». Հայկ Գևորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են՝ մոռացիր այդ մասին:
Հրապարակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.