18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ նախարարությունը երեկվա դրությամբ Աժ-ի ընդունած համաներման որոշումը չէր ստացել:
Ուստի, ըստ Ղլեչյանի, երեկ ՔԿՀ-ներից ոչ մի դատապարտյալ համաներմամբ ազատ չի արձակվել և գործընթացը կսկսվի մյուս շաբաթ: «Փոխարենը, երեկ դատարանի դահլիճից դատավճռով համաներմամբ ազատ են արձակվել խուլիգանության մեջ մեղադրվող 17-ամյա Գևորգ Սերոբյանը և նրա երկու ընկերները»: Այս մասին էլ թերթին հայտնել է նրանց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Այժմ երկրի նախագահի աշխատավարձը կազմում Է 400 հազար դրամ։
Սերժ Սարգսյանի աշխատավարձը դառնալու Է 900 հազար։ Նախարարների աշխատավարձը դառնալու Է 600 հազար դրամ, պատգամավորներինը՝ ևս։ Աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում Է 2014 թ. հուլիսի 1-ից։ Այդպես Է գրված նաև եկող տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն խորհրդարանում է։ Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում Էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում Է 2014-ի հունվարի 1-ից։ Երբ մեր թղթակիցը սոցիալական հանձնաժողովի նախագահին հարցրել Է, թե ինչու էիք խաբում ժողովրդին, նա պատասխանել Է. «Սա խաբել չէ։ Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է։ Եթե մենք ուզենայինք խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհը գիտենք։ Բայց դառը ճշմարտություն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն է»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի ԱԺ-ն երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Որոշման օգտին քվեարկել է 102 պատգամավոր, 4 պատգամավոր չի մասնակցել: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Համաներման գործընթացն սկսվում է նախագահի կողմից ստորագրման պահից և տևելու է մինչև դեկտեմբերի 25-ը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով համաներումը, ազդելու Է ոչ միայն Մարգար Օհանյանի և Հովհաննես Թամամյանի, այլև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ, նախկինում նաև ՕՎԻՐ-ի պետ Տիգրան Գրիգորյանի վրա:
Հիշեցնենք, որ նա ու իր տեղակալ Արսեն Պետրոսյանը ձերբակալվեցին 2009-ի դեկտեմբերին՝ մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և ակտի գումարի չափը մինչեւ 10 մլն դրամ նվազեցնելու համար 5 միլիոն դրամ կաշառք պահանջելու համար:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
Ի դեպ բովանդակային առումով ես դրա հետ համաձայն չեմ՝ շատ լավ էլ իրավունք ուներ: Այլ հարց է, որ նա, իմ կարծիքով, պետք է հանդես գար հենց քաղաքական հարցադրումներով, իսկ կազինոյի թեման ինձ բավականին անլուրջ, թեթևսոլիկ է թվում: ՀՀԿ-ականներին ի պատասխան՝ ընդդիմադիրներն էլ ասում են՝ «չէ, թուրքը Սերժն է, որովհետև թալանել է, սաղ ժողովրդին դարձրել է գաղթական» և այլն:
Չխորանանք, թե այդ մեղադրանքներից որոնք են ճիշտ, որոնք՝ սխալ: Խոսքն այն մասին է, որ «թուրք» բառը պատգամավորները, հրապարակախոսները, մեկնաբանները օգտագործում են որպես հայհոյանք, վիրավորանք, խիստ բացասական որակավորում: Այսինքն՝ դա արվում է ոչ թե կենցաղային, այլ հասարակական քննարկումների մակարդակով: Նրանք, ովքեր կողմ են նման պիտակավորումների, բերում են երկու փաստարկ. 1. մյուս ժողովուրդները, այդ թվում՝ եվրոպացիները, նույնպես «թուրք» բառը կիրառում են հայհոյական իմաստով, ինչպես նաև «հայը»՝ նույն բացասական բովանդակությամբ, 2. չէ՞ որ թուրքերը վատն են:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
«Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»–ի հետ զրույցում անդրադառնալով ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառներին՝ նշեց, որ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»։ «Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը… Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է նրանց դիրքորոշումը։ Եթե ստորագրվի ՄՄ-ին անդամակցեի փաստաթղթերը, արդյոք վարչապետը պետք է փոխվի՞, և պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյա՞նը… Սա՞ է տարբերակը։
Արդյոք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէ՞ր… Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ, ինչո՞ւ չի խոսում որպես նախկին նախագահ»,– հարցրեց փորձագետը։ Մեր ճշտող հարցին՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ Է բացվել, նա ասաց. «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է։ Եթե ՀՀ-ն անդամակցի ՄՄ-ին, և Վիլնյուսում որևէ նոր փաստաթուղթ չստորագրվի, հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է «բռնացնել» իր աշխատավայրում։ Ասում են նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, և հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։
Փոխարենը «ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարը խորը դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանը հայտնի է իր արևմտյան կողմնորոշումներով, և նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։ Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ, և հիմա նա ոչ միայն չի ուզում աշխատանքի գալ, այլև պարզապես երես չունի իր ենթակաների հետ շփվելու, և նրանց ասելու, որ այսքան ժամանակ իզուր են աշխատել ինչ-ինչ փաստաթղթերի վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Երեկ ԱԺ–ն ավարտեց համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկության քննարկումը։ Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն խնդրեց հետաձգել քվեարկությունը:
Մեր տեղեկություններով, նախագիծը կազմելիս բացթողում է եղել, փաստաթղթի 9-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների վրա համաներումը չի տարածվում, տեղ են գտել միայն Քրօրի 138-րդ հոդվածի (բռնաբարություն) 2-րդ և 3-րդ կետերը։ Այսինքն, ստացվել է, որ 138–րդ հոդվածի 1-ին կետի վրա համաներումը տարածվում է։ Վաղը, երբ խորհրդարանին կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը, բռնաբարության հոդվածն իր բոլոր կետերով նշված է լինելու «համաներում չկիրառել» հատվածի մեջ։ Փաստաթղթում մի քանի թեթև շտկումներ էլ են սպասվում։ Համաներման նախագիծը քվեարկության կդրվի այսօր:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտների գնապիտակները 5-7 տոկոսով թանկացավ «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ մեր թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Սիգարետների թանկացումը, նկատենք, բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Մեր տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ևս չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ առավելևս ներկրումը՝ էներգատար չէ և գազի ու էլէներգիայի թանկացումը այդչափ ազդեցություն չեն կարող թողնել։ Սա թերևս շղթայական գնաճային երևույթի դրսևորում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։
Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»–ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում և 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։
Մեր կանխատեսումներն իրականացան։ Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ և մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։ Այդ ուղղությամբ արդեն կա «առաջին ծիծեռնակը»։ Օրերս լրատվամիջոցներից մեկը նախկին վարչապետի վերաբերյալ ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ Արմեն Սարգսյանը ներկայացված էր գրեթե որպես հրեշ։ Նման հոդվածներ շուտով ավելի հաճախ կլինեն։
Մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ և մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի։ Թե ինչպես է դա արտահայտվելու շուտով պարզ կդառնա։ Ամենահավանականը կոմպրոմատների նոր շարքի հրապարակումն է։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը։
Սա համալրողների միայն առաջին խումբն Է, իսկ ընդհանուր առմամբ, նախատեսվում Է շուրջ հազար զինվորականի ժամանում Գյումրի։ Հիշեցնենք նաև, որ վերջիններս բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում՝ (Վոսմոյ Գորոդոկ)։ Սա խնդիր է առաջացնում այդ տարածքում բնակվող գյումրեցիների համար։ Խնդիրն այն Է, որ նրանցից բնակարանները պետք Է ետ վերցնեն, սակայն այդ գործընթացը մինչ օրս հստակեցված չէ։ Ուստի գյումրեցիները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն իրենց բնակարանները կամ լիարժեքորեն չեն փոխհատուցվի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.