07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիների նկատմամբ կազմել է 221 արձանագրություն։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից։ Քանի որ վերը նշված խախտման համար որպես տուգանքի չափ սահմանված է 5000 դրամ, ստացվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ, օրական միջինը՝ 24 հազար 555 դրամ։
Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ գանձված տուգանքի 70 տոկոսը, իսկ այս դեպքում՝ 773 հազար 500 դրամը, վճարովի ավտոկանգառների սպասարկում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության մասնաբաժինն է։ 30 տոկոսը՝ 331 հազար 500 դրամը, մուտքագրվելու է համայնքային բյուջե։ Կարևոր է նշել, որ «Փարքինգ սիթի սերվիսի» կողմից տեսախցիկներով կահավորվել և վերահսկվում է Երևանի Փոքր կենտրոնի մի մասը միայն։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի փողոցների ամբողջական կահավորումից հետո տուգանքների թիվը անկասկած մի քանի անգամ կաճի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Կանադացի լրագրող և սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի գիրքը հենց այդպես է կոչվում։ Գլադուելի տեսության էությունը հետևյալն է. փոքրիկ, երբեմն աչքի համար աննկատ փոփոխությունները կուտակվում են և ինչ-որ մի պահի սրընթաց ձևով, արմատապես փոխում իրավիճակը։ Տարրական օրինակ, օդի ջերմաստիճանը օրեցօր առանձնապես չի փոխվում, բայց «մի գեղեցիկ օր» անձրևը փոխարինվում է ձյունով։
Ի տարբերություն ֆիզիկական երևույթների՝ սոցիալական կյանքում փոփոխություններն, իհարկե, այդքան միագիծ չեն՝ այստեղ իրենց դերն են խաղում մի քանի գործոններ։ Ըստ Գլադուելի՝ գործում է համաճարակի սկզբունքը՝ հինգը վարակում են հարյուրին, հարյուրը՝ հազարներին։ Այդ տեսանկյունից նա հետազոտում է մոդայիկ դարձած երևույթները, հանցավորության հանկարծակի բռնկումները, ինչպես նաև բուն համաճարակները՝ հիվանդությունների տարածումը։
Արտագաղթը Հայաստանում նույնպես, իմ կարծիքով, «համաճարակ է», որի հիմքում, իհարկե, իշխանությունների մեղքերն են, բայց դա դարձյալ միագիծ կախվածություն չէ՝ գործոնները բազմաթիվ են։ Կամ՝ վերցնենք նույն չարաբաստիկ վոլեյբոլը. 20 տարում բացասական լիցքերը կուտակվեցին, ու մի օր պարզվեց, որ մենք, ըստ էության, չունենք ոչ ազգային հավաքական, ոչ էլ ազգային առաջնություն։ Եթե վերջերս պատասխանատվություն ստանձնած պաշտոնյան կարողանա «շրջադարձային պահ» ստեղծել, ապա բոլոր վեճերն անիմաստ էին։ Չի կարողանա, ուրեմն՝ իզուր էր ստանձնել։
Բանն այն է, որ դրական փոփոխությունները նույնպես տեղի են ունենում համաճարակի կանոններով, ինչի մասին գրում է Գլադուելը։ Գալիս է ինչ-որ մի պահ, երբ հանցագործությունների թիվը, հասնելով իր գագաթնակետին, միանգամից կտրուկ անկում է ապրում։ Կամ ցանկացած հիվանդության համաճարակ ավարտվում է նրանով, որ մի օր առողջացողների թիվը շեշտակի գերազանցում է հիվանդացողներին։ Կամ՝ արտաքուստ ապատիկ, պասիվ հասարակությունը, իր ներսում կուտակելով համապատասխան լիցքեր, 88 թվականի փետրվարին ի հայտ եկավ բոլորովին նոր՝ անճանաչելի դեմքով։ Նման «դրական համաճարակները» լինում են այն դեպքում, երբ ակտիվ մարդկանց վարքը վարակիչ է դառնում իրենց շրջապատի համար։ Առհասարակ մենք բոլորս պետք է հենց դրան էլ ձգտենք՝ մեր պոզիտիվ քայլերով նպաստել «դրական համաճարակի»՝ մարդկանց, հասարակության առողջացմանը։ Այդպիսի դեպքեր լինում են նաև լրագրության մեջ:
Առավոտ
Հոկտեմբերի 20- ին կայացած գրողների միության արտահերթ համագումարում տեղի ունեցած քվեարկությունը, կիսով չափ բաց է եղել, իսկ թեկնածուների համար ապահովված չեն եղել հավասար մրցակցային պայմաններ:
Բանն այն Է, որ այս անգամ ընտրելու իրավունք Էր ընձեռվել նաև ԼՂՀ և Սփյուռքի գրողներին, և նրանց հեռակա քվեարկությունը բաց Է ստացվել: Բացի այդ, թեկնածուների մի մասը առաջադրվել Էին նախօրոք, մյուս մասը՝ համագումարի ընթացքում: Վերջիններս Էլ, այդպիսով, զրկված են «դրսից» ձայն ստանալու հնարավորությունից: ՀԳՄ համագումարի ժամանակ ընթերցվել Է Սերժ Սարգսյանի ուղերձը, որին հետևել են ժլատ ծափահարություններ: Ծափ չտվող գրողներից մեկը հանդիմանել է կողքի ընկերոջը՝ ակտիվություն ցուցաբերելու՝ այսինքն ծափահարելու համար, վերջինս էլ արդարացել է թե՝ «Նախագահ սիմվոլին եմ ծափ տալիս, Սերժին չէ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի համաձայն, բայց մարզի դատախազության «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է «Խոտի դեզի հրկիզման» հնչեղություն ստացած գործը:
Հիշեցնենք, որ մեղադրանք Էր ներկայացված բարձրագույն կրթությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այրել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը: Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատարվածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին:
Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակերգություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունները՝ երիտասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալանավայրում: Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա:
Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ձեզ շա՞տ է հետաքրքրում, թե ով է Հայաստանի գրողների միության նախագահը։ Իսկ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագա՞հը։ Ո՞չ։ Ինձ էլ այդ հարցն առանձնապես չի հուզում։ Ով էլ լինի՝ գրողները դրանից ավելի լավ չեն գրի, իսկ վոլեյբոլիստներն ավելի լավ չեն խաղա։ Համենայնդեպս, այդ երկու ոլորտները համաշխարհային մաշտաբներով ներկայումս նույն մակարդակի վրա են, նույն «կլասի են», որն ընդունված է բնութագրել հայերեն «ճ» տառով։ Իհարկե, կարելի է հիշել փառապանծ անցյալը, և բաց նամակ գրել, օրինակ, Ոուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Նիկոլայևիչ Գանիչևին՝ հիշեցնելով, որ դեռևս հին շումերների սեպագիր արձանագրություններում հայ և ռուս գրողները մի սափորից էին օղի խմում։ Բայց դա էլ, հավանաբար, չի օգնի, այս և բազմաթիվ այլ ոլորտների արդի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ անմրցունակ։
Կարևորն, իհարկե, դա է, ոչ թե այս կամ այն անձը։ Սակայն երեկվա «Ֆեյսբուքը» եթե նայես, ապա կարող ես տպավորություն ստանալ, որ այս հարցերը և դրանց հետ կապված մանր միջադեպերն ավելի կարևոր են, քան Ղարաբաղի հիմնախնդիրը։ Դեռ լավ է, որ Էդիկ Միլիտոնյանը և Հովիկ Հովեյանը իրենց լրատվամիջոցները չունեն, թե չէ պատկերացնում եմ՝ ինչպիսի սարսափելի բաներ էին գրվելու այդ պոետների հասցեին։
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ կայքերն ու սոցիալական ցանցերը որքան օգուտ են բերում, այնքան էլ՝ վնաս։ Երեկ համացանցում պարբերաբար հայտնվում էր մոտավորապես այսպիսի վերնագիր՝ «Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան միջադեպից»։ Հետաքրքիր է, 5 րոպեն մեկ այդ ի՞նչ մանրամասներ էին ի հայտ գալիս։ Թե՞ ընթերցողն այնքան բթացել է, որ արդեն սկսել է հավատալ դրան։ Հիշում եմ, 1992-94 թվականին մեզ այլ «մանրամասներ» էին հուզում, ամեն մեկիս տանը կամ աշխատավայրում կար Ղարաբաղի քարտեզ, որով մենք հետևում էինք՝ որ բնակավայրերն են ազատագրել կամ երբեմն, ցավոք՝ նաև թողել մեր զինվորները։ Չե՞ք գտնում, որ մենք մի քիչ մանրացել ենք։
Եվ ահա ես մտածում եմ, որ մեր, ընդհանուր առմամբ, անմրցունակ վիճակը ինչ-որ չափով պայմանավորված է նաև նրանով, որ մենք տուրք ենք տալիս մանր, գավառական կրքերին։ Գուցե մենք էլ՝ լրատվամիջոցներս, մարդկանց երբեմն սխալ ենք կողմնորոշում։ Եթե մենք մեր առաջ մեծ՝ համաշխարհային մրցակցության առումով խնդիրներ դնենք, եթե մենք ամեն ինչ չանձնավորենք և «չքաղաքականացնենք» (չակերտները վերաբերում են «քաղաքականություն» բառին, որը Հայաստանում յուրահատուկ ձևով է ընկալվում), ապա, կարող է պատահել՝ աշխարհում ավելի մրցունակ կդառնանք։ Տաղանդներ մեր ժողովուրդը շատ ունի, խելք՝ ավելի քիչ։
Առավոտ
Մի քանի անգամ ճամբարափոխ եղած, այժմ ԲՀԿ-ում հանգրվանած պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, հայերենը դորդուբեշ է արել, հիմա էլ անգլերեն բառեր է գործածում։ Երեկ մեր լրագրողի հետ զրույցի իրեն ոչ հաճելի հատվածում պատգամավորը հորդորել է դադարեցնել զրույցը, որովհետև շատ կարևոր «միտինգի» է մասնակցում։ «Ազատության հրապարակո՞ւմ»,– լրագրողի կատակ– հարցին Մարգարյանը շատ լուրջ տոնով սկսել է բացատրել, որ «միտինգ» բառն անգլերեն հանդիպում է նշանակում:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել: Խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է: Վարորդները դեռ համբերատար սպասում են:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել Է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին: Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն Է՝ ուղետրահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել Է Ֆինանսական դժվարությունների առաջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:
Մեր բարձրաստիճան հոգևորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, և երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ։
Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի և Մայր աթոռի վրա կոպիտ և ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա։ Իմ եկեղեցու առաջնորդին «սատանա» անվանելը և՜ սրբապղծություն է, և՜ լկտիություն, և՜ անարդարություն։ Բացի ամեն ինչից՝ դա վիրավորական է նախևաոաջ ինձ համար՝ որպես տվյալ հավատքի ներկայացուցչի։ Ի դեպ, իմանալով հանդերձ, որ բոցավառ ընդդիմադիրները «վրա են տալու», պիտի ասեմ, ներկա կամ նախկին նախագահների ամենախիստ քննադատությանը միանգամայն կողմ եմ, բայց վիրավորական, նվաստացուցիչ որակումներն ինձ համար տհաճ են՝ դրանք վիրավորում են իմ՝ որպես քաղաքացու, արժանապատվությունը)։ Գարեզին Բ-ն ամենևին սատանա չէ. նա սովորական հայաստանյան բարձրաստիճան չինովնիկ է՝ այդ միջավայրին հատուկ մերկանտիլիզմով, մտավոր մակարդակով և «հոգևոր կրակի» իսպառ բացակայությամբ։
Ներկայիս Վեհափառը մեր պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին կաթողիկոսն է, որը չունի հոգևոր առաջնորդ լինելու հատկություններ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հաստատելու համար «ով առաքելական չի, նա հայ չի», իմ կարծիքով՝ սխալ, պառակտիչ թեզը, նշում է, որ Կոմիտասի երաժշտությունը հասկանալու համար (պետք է անպայման լինել մեր հավատքի մարդ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ դեպքում Բախի երաժշտությունը հասկանալու համար պետք է պարտադիր կաթոլիկ լինել, և դրանով մենք լռելյայն ընդունում ենք, որ Բախը միայն կաթոլիկներինն է, իսկ Կոմիտասը՝ միայն մերը։ Ուզում էի պարզապես հիշեցնել, թե ինչպես են դասավորվել մեր մեծ երաժշտի և Մայր աթոռի «նաչալստվայի» հարաբերությունները Խրիմյան Հայրիկի մահվանից հետո։ Դրանք տաղանդավոր անհատի և միջակ, հոգևորին անհաղորդ ղեկավարների հարաբերություններ էին։ Այնպես որ՝ հոգևորականների մեջ «փայլատակումները» նույնքան հազվադեպ են, որքան մնացած մասնազգտություններում։
… Բարձրաստիճան հոգևորականների հասցեին որպես իմ քննադատության պատասխան սովորաբար հետևյալ «սպանիչ» հակափաստարկն է բերվում՝ «իսկ դու կատարյա՞լ ես, որ այդպիսի բաներ ես գրում՝ սկզբում տես քո աչքի գերանը»։ Դրան, իհարկե, հազարումի տրամաբանական պատասխան կա, բայց փորձեմ գտնել ամենակարճը։ Ոչ, կատարյալ չեմ, չափազանց հեռու եմ կատարելությունից։ Մենք բոլորս երկար ճանապարհ ունենք անցնելու։ Վեհափառը՝ նույնպես:
Առավոտ
Կառավարության հերթական նիստից հետո «ՉԻ»– ն փորձեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են լուրերն այն մասին, որ վերանորոգումից հետո Մարտիրոս Սարյանի ընտանիքին զրկել են տուն վերադառնալու հնարավորությունից։
Ի պատասխան «ՉԻ» հարցի՝ Հասմիկ Պողոսյանը նշեց. «Ո՞վ է այդպիսի բան ասում, ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Դուք գիտեք, որ Սարյանի թանգարանը հրդեհվել էր և կանգնել էր վերանորոգման։ Եվ այդ հրդեհված տանը այլևս հնարավոր չէր ուղղակի բնակվել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պետությունը գումար տրամադրեց, որպեսզի այդ հրդեհված տարածքները կարգի բերեն։ Ինչո՞ւ են այդպիսի բաներ խոսում, ես ուղղակի չեմ հասկանում։ Այս ամենը խոսակցությունների մակարդակով է։ Իր աղջիկը ֆոնդապահ է աշխատում թանգարանում։ Դա բավարար ապացույց չի՞»։ «ՉԻ» դիտարկմանը, որ Մշակույթի նախարարությունը մեր գրավոր հարցմանը տևական ժամանակ է չի պատասխանում, Հասմիկ Պողոսյանը նշեց. «Ձեզ հիմա իբրև մշակույթի նախարար պաշտոնապես ասում եմ այն, ինչ որ գիտեմ և ինչից տեղյակ եմ։ Փառք Աստծու, որ գոնե հրդեհի պահին նկարները չէին գտնվում թանգարանում, քանի որ վերանորոգում սկսելու պատճառով տեղափոխվել էին։ Եկեք միասին մտածենք ոնց պահպանենք Մարտիրոս Սարյանի ժառանգությունը։ Այ այստեղ եթե վտանգ սպառնա, եկեք բոլորս ՏՕՏ կոչենք
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Հիշեցնենք, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, և կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Իսկ որպես պաշտոնանկության հիմնավորում՝ բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը։ Սակայն, ինչպես արդեն գրել ենք, այս գործը շուտով կփակվի։ Վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.