07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գևորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ և նրա հովանավորությամբ պատրաստվում Էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ծանր կացության մեջ Է հայտնվել: Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել Է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում և երկրորդ շունչ կտա համալիրին:
Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձևակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի: Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն Է ունեցել ներդրումների մասը պատշաճ չձևակերպելու: Հավանաբար՝ վստահել Է պարտնյորների բանավոր խոսքին և «քաշվել»: Նոր փայատերը բավարարվել Է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով և հրաժարվում Է մնացած գումարը դնել գործի մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում մի ինտրիգային իրադարձություն է տեղի ունեցել։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երկու անգամ «մերկացնող» ելույթ է ունեցել կառավարության և նրա ղեկավար Տիգրան Սարգսյանի հասցեին և երկու անգամ էլ՝ ելույթից առաջ և հետո, հատուկ հայացք փոխանակել նախագահությունում նստած Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ։ Նաղդալյանը գոհունակության նշաններ է ցույց տվել ելույթներից հետո, ելույթից առաջ էլ աչիկներ է խաղացրած եղել Զոհրաբյանի հետ՝ տպավորություն ստեղծելով, թե տեղյակ է, թե ինչ է ասելու վերջինս։
Պարզվում է Տիգրան Սարգսյանի աչալուրջ շպիոններն այս մասին զեկուցել են շեֆին, վերջինս էլ տեղյակ է պահել նախագահականին։ Այստեղ սպասվում է թեթև ռազբորկա՝ «այդ ինչ գլազկի ստրոիտներ էին» թեմայով։ Այս մակարդակով է ՀՀ-ում իրականացվում պետական կառավարում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանում պետական լեզուն հայերենն է Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը։ Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է։ Եվ պետք չէ ձև անել, որ այս դեպքում էլ Ռուսաստանն է մեզ ինչ-որ բան պարտադրում։ Ընդհանրապես պետք չէ այդ երկրով մեր բոլոր թերությունները պայմանավորել։
Ի՞նչ Է նշանակում Ռուսաստանի հանգամանքը «մահանա բռնել»` մեր արատները արդարացնելու համար։ Ինչպե՞ս կարող Է խոչընդոտել Ռուսաստանը (կամ որևէ այլ երկիր), եթե մենք ցանկանանք անցկացնել ազատ ընտրություններ։ Դեսպանատան աշխատակիցնե՞րն են ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկների տրցակներով ընտրատեղամասեր ներխուժելու։ Կամ ի՞նչ է` ռուսնե՞րն են ստիպում, որ մեր չինովնիկները «ատկատներ» վերցնեն և բիզնեսների մեջ խցկվեն։
Եկեք մեր մասով մեր հասանելիքն անենք, և օտարները մեզ դրա համար միայն կհարգեն։ Ռուսական կայսրության մեջ մտնում էին տարբեր երկրներ, որոնք այսօր միջազգային հանրության հարգված անդամներ են։ Օրինակ՝ Ֆինլանդիան 1809-1917 թվականներին ռուսական տիրապետության տակ էր, այսպես ասած՝ «անվտանգության երաշխիքներ» էր ստանում Շվեդիայի դեմ։ Բայց ֆինները կարողացան նորմալ պետություն ստեղծել, շվեդները նրանց չկերան, իսկ հարաբերությունները Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ բարիդրացիական էին և են (բացի մի կարճ դրվագից)։
Այնպես որ՝ ամեն ինչ մեր ձեռքում է։ Այո, մի զարմացեք։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում փողոցում, քաղաքում կամ երկրում, ոչ ոք ինձ չի խանգարում իմ ընտանիքում սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել և, ի դեպ, խոսել այն լեզվով, որով ես եմ ցանկանում։ Եթե դիտարկենք մեր փոքրիկ երկիրը որպես ընտանիք, ապա կտեսնենք, որ արտաքին ճնշումներին դիմադրելու հզոր ներուժ ունենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երևանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայում ընդգրկված է նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Երեկ Ավագանու նիստի ժամանակ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչպես ընդգրկվեց ԲՀԿ ցուցակում՝ ԲՀԿ-ի PR-ի շրջանակո՞ւմ, թե՞ իր ցանկությամբ։
Իրինան պատասխանել է. «Չէ իմ ցանկությունն էր և ես հուսով եմ, որ մի բանով կկարողանամ օգտակար լինել քաղաքին»: Հատկապես որ ոլորտներին է ուզում օգտակար լինել, որոնք են հրատապ լուծում պահանջող հարցերը. «Ես կարծում եմ, որ ֆինանսատնտեսական ու հարկային ոլորտներում, տրանսպորտը, քաղաքաշինությունը: Ինձ թվում է բոլոր հարցերը շատ կարևոր են, անելու շատ բան ունենք»:
Ուղեվարձի թանկացման դեմ հասարակական բողոքի վերաբերյալ ասել է. «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է դա, որովհետև հենց մեր երիտասարդությունն է մեր ապագան ստեղծում»: Իսկ հնարավո՞ր է Ավագանի մտնելը քաղաքականություն մուտք գործելուն ուղղված քայլ էր, կարճ է պատասխանել. «Ապագան ցույց կտա»:
Օրաթերթի տեղեկություններով՝ արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը:
Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում: Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու: Որոշ գնահատականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց անցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովոր իշխանական զորավորների եւ զորավարների «թեթև» ձեռքով:
Հրապարակ
Ազգային ժողովի ճաշարանի կապիտալ վերանորոգումից հետո տևական ժամանակ շատերը բավական գոհ էին մաքուր սեղաններից, ճաշացանկից ու նաև նրանից, որ ճաշարանի տարիների ճենճահոտը վերացել է: Մի քանի օր Է, սակայն, բուֆետ Է վերադարձել հայտնի «բուրմունքը», որ կպչում Է այնտեղ մուտք ու ելք անող պատգամավորների, նախարարների, օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների հագուստին:
Թերթի հետ զրույցում ճաշարանի աշխատակիցները արդարացել են, թե համակարգն օրվա ընթացքում պարբերաբար անջատում են, քանի որ շենքի ջեռուցումը դեռ միացված չէ, իսկ օդափոխիչ համակարգը միացնելուն պես ճաշարանում ցրտում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթն առիթ էր ունեցել անդրադառնալու այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Ընդ որում սույն պաշտոնյան այդ գործի վրա է դեռևս այն ժամանակվանից, երբ զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մենք տեղեկացրել էինք, որ բավականին լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից։ Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը։
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։ Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել և նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։
Ի դեպ՝ մեր աղբյուրը նշեց, որ այս գործով իրար է խառնվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ առերեսում չկայանա իր նախարարի և այն անձնավորության միջև, որը գործով կարող է արժեքավոր ցուցմունքներ տալ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը։ Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետևաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետևանքներ կունենան մեր երկրի համար։ Մոտավորապես նույն ժամանակներում լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր «Նախագահական ցուգցվանգ», որտեղ ապացուցվում էր, որ նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, և ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման։
Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձևակերպումները 21,5 տարում չեն փոխվել, և դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբևէ երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը։ Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է։ Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը։
Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են և մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընդունել։ ճիշտ հակառակը՝ երեքն էլ կոպիտ սխալներ են գործել։ Թերևս դրական առումով կառանձնացնեի առաջին նախագահին, որը մինչև 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ և միակ հնարավոր «միջանցքով»։ Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարության ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին։
Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել է և կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով։ Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն և իշխանություն։ Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով»՝ նրանք կփոխեն իրավիճակը։ Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտացոլումն է պետական համակարգի թուլության։
Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա։ Այդ պահանջը միայն վնաս է բերում ընդդիմությանը, որովհետև նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դու առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդը հակաքայլ է ձեռնարկում, և դու ստիպված ես այդ ֆիգուրը նույն տեղը դնել։ Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին։ Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի։ Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։
«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ ԱԺ հարցուպատասխանների օրերին, երբ ՀՀ կառավարության անդամները գալիս են խորհրդարան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում:
Բանն այն է, որ նախարարներից միայն չորսին է թույլ տրված իրենց մեքենաներով մուտք գործել ԱԺ տարածք, մյուսներն ավտոմեքենաները կայանամ են Դեմիրճյան փողոցում: Մեքենայով ԱԺ մուտք գործելու իրավունք ունեցող արտոնյալներն են․ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան, փոխվարչապետ Արմեն Գևորգյան, ՊՆ նախարար Սեյրան Օհանյան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.