Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Զարուհի Փոստանջյանի «հարցը» նախագահին ինձ դուր չի եկել։ Հասկանալի է, որ դա հարց չէր, այլ մեղադրանք էր, որն ընդդիմադիր պատգամավորը ցանկանում էր շպրտել Սերժ Սարգսյանի երեսին, և պարզ քաղաքացիների կենցաղային պատկերացումների շրջանակում թեման բավականին հնչեղ է, նման զանգվածի կողմից գուցե արժանի է ծափահարությունների։ Բայց պատգամավորի, քաղաքական գործչի ֆունկցիան ես տեսնում եմ նրանում, որ նա փորձում է բարձրանալ կենցաղային մակարդակից և իր մեղադրանքներում խոսում է ավելի սկզբունքային, ավելի համակարգային խնդիրների մասին՝ այն խնդիրների, որոնք, ի տարբերություն կազինոյի, միանգամայն ակներև են և ապացուցելի։ Բայց դա, իհարկե, ճաշակի հարց է. հնարավոր է, որ ես սխալվում եմ, և քաղաքական գործիչների ու, ինչու չէ, լրագրողների, մեկնաբանների հիմնական գործը «շշպռելն» է։
Բայց եթե «հարցի» բովանդակության վերաբերյալ կարող է լինել որևէ քննարկում, ապա տիկին Փոստանջյանին ՀՀԿ-ականների արձագանքը թուրքական» թեմաներով) ընդհանրապես չի տեղավորվում քաղաքական բանավեճի շրջանակներում։ Իսկ նույն կուսակցության անդամ, «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար և (ուշադրություն դարձրեք) երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի մեկնաբանությունը մաքուր կրիմինալ է։ Հիշեցնեմ, որ այս երիտասարդը Աժ պատգամավորին անվանեց «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ մեր քաղաքական և հասարակական գործիչների «թուրքական» լեքսիկոնը վկայում է որոշակի մտավոր մակարդակի, ինչպես նաև 21-րդ դարի իրողությունները բացարձակապես չընկալելու մասին։ Բայց փոխնախարարը ավելի հեռուն է գնացել՝ ասելով՝ «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ՚արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»։
Խարույկի վրա մարդկանց հրկիզելը՝ որպես այս կամ այն զանցանքի համար պատիժ, չի կիրառվում արդեն մի քանի դար։ Գուցե աֆրիկյան ջունգլիներում, որոնք բավականին հեռու են Սյունյաց լեռներից, մարդակեր ցեղերի մոտ պահպանվել են այդ ավանդույթները։ Բայց այդ ցեղերը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ չեն, ինչպես ՀՀԿ-ն է, նրանք ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտուր չեն ուզում և չեն մասնակցում Բոլոնյան գործընթացին։ Նույնիսկ Մաքսային և Եվրասիական միությունում բարքերն այդքան դաժան չեն։
20-րդ դարում Եվրոպայում խարույկներ, այո, վառում էին։ Դա անում էին գերմանական նացիստները։ Բայց վերջիններս այրում էին ոչ թե մարդկանց, այլ գրքերը (այդ թվում նաև իրենց՝ գերմանացի մեծ գրողների և ՝ փիլիսոփաների), որպեսզի մարդիկ չվարակվեն վտանգավոր գաղափարներով։ Գուցե միջնորդավորված՝ նժդեհականության միջոցով այդ՝ նացիստական գաղափարնե՞րն են ներթափանցել ՀՀԿ-ական փոխնախարարի ուղեղի մեջ։
Մասնագետ չեմ, բայց հակված եմ ենթադրելու, որ պարոն Ասրյանի ասածները պարունակում են բռնության և ինքնադատաստանի կոչեր։ Բայց դրա վրա, բնականաբար, ոչ ոք ուշադրություն չի դարձնի:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.