04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Միակ մարդը, որին ես պետք է դաստիարակեմ ամեն օր, մինչև խորը ծերություն, մինչև իմ վերջին շունչը, ես եմ: Դրանով ես դրական իմպուլսներ եմ հաղորդելու իմ շրջապատին, և դա միանգամայն բավարար է: Ասեմ ավելին ՝ դա շատ-շատ է: Եթե կինս և ես տանը բարձրաձայն չենք խոսում, կարո՞ղ է պատահել, որ երեխաներն իրար վրա գոռան: Եթե մենք տանը հիմնականում զբաղված ենք կարդալով և գրելով, մի՞թե հնարավոր է, որ նրանք չհարգեն գիրքը ՝ լայն իմաստով, որպես մտքի արգասիք: Հասարակական հարաբերություններում գործում են նույն կանոնները: Դուք չպիտի փորձեք դաստիարակել կամ ուղղել ոչ մեկին՝ բացի ձեզնից, առավել ևս՝ պատժել (իհարկե, եթե պետությունը ձեզ վրա նման պարտականություն չի դնում): Պարզապես ձեր վարքով ցույց տվեք, թե ինչն է, ձեր կարծիքով, գեղեցիկ, պարկեշտ, պատշաճ, մնացածն էլ թող մտածեն իրենց մասին: Խոսքս չգրված օրենքների, մշակույթի մասին է, առանց որի ոչ մի գրված օրենք չի գործի:
Մեր իրավաբաններից մեկը հրաշալի օրինակ բերեց. Արևմուտքում քրեական օրենսգիրքը գնալով բարակում է հենց այդ մշակույթի, ավանդույթների հաշվին: Հայաստանում հաստանում է, որովհետև հեղինակները փորձում են փակել բոլոր հնարավոր և անհնարին սողանցքները՝ «բա որ քննիչն այսպես անի, կասկածյալն՝ այնպես, դատավորն էլ ՝ սա մոգոնի»: «Բա որ»-ի պարագայում մարդկանց բանականության վրա հույս չի դրվում: Գործում է լուսահոգի Վլադիմիր Նազարյանի ասած ՝ խելագարության կանխավարկածը: Գուցե գիտակցության, դիմադրողականության վրա իմ հույսը ռոմանտիկ է թվում: Բայց մենք գիտենք, չէ՞, որ նույնիսկ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում և «Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին:
Առավոտ
Հարկային արտոնություններ տալու միջոցով կասկածելի ընկերություններին աջակցության ցույց տալը ՀՀ կառավարության համար արդեն դառնում է «գեշ խասիաթ»:
Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի և, անկասկած, կընդունվի «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Որոշումն ընդունվելու պարագայում այս ընկերությունը կազատվի սահմանի վրա մոտ մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից և հնարավորություն կստանա այն վճարել միայն երեք տարի անց:
Իսկ ի՞նչ ընկերություն է այս «Ա և Գ»-ն: Եթե փորձեք այս ընկերության մասին տեղեկություններ գտնել համացանցում, չեք կարող: Այն համացանցում, որտեղ սկզբունքորեն կարելի է գտնել տեղեկություն Սոմալիի Բուխոդլո գյուղի բնակիչ Ռաֆուլ ալ Սաիդի կոշիկի «ռազմերի» մասին, ՀՀ կառավարությունից հարկային արտոնություն ստացող «Ա և Գ» ընկերության մասին որևէ տեղեկություն չկա: Փոխարենը, այս ընկերության անունը կարելի է գտնել «Երևան Սիթի» սուպերմարկետների օղու բաժիններում: Այստեղ վաճառվող արտասահմանյան թանկարժեք օղիների նմանակությամբ պատրաստված էժանագին ու կասկածելի ծագմամբ գրեթե բոլոր օղիների վրա, որպես արտադրող, նշված է հենց «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը:
Հայկական ժամանակ
Մեզ նման փոքր երկրում մարազմատիկ դրսևորումները, իհարկե, ցավալի են: Օրինակ՝ երբ բյուջեից 4,5 միլիոն դրամ է հատկացվում Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար: Կամ՝ երբ 10.000 դրամ տուգանքը չվճարելու համար բանկը սառեցնում է քաղաքացու մի քանի միլիոնանոց հաշիվը: Դրանք ցավալի են միայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս համար, որովհետև, փոքր երկիր լինելով, մենք հավակնություն և հնարավորություն չունենք մեր մարազմները տարածելու հարևանների, տարածաշրջանի կամ ամբողջ աշխարհի վրա: Շատ ավելի վտանգավոր է, երբ մարազմի նշաններ են ցույց տալիս գերտերությունները, որովհետև մարազմը դառնում է ոչ թե մեկ՝ առանձին վերցրած երկրում գոյություն ունեցող երևույթ, այլ պարտադրանք, խորհրդային լեզվով ասած՝ «գոստ», պետական ստանդարտ:
Այն պահից, երբ Ռուսաստանը «վեր կացավ ծնկներից և գտավ իր ուրույն և «անկրկնելի» ճանապարհը, «գոստերը» սկսեցին համապատասխանել այդ՝ մի կողմից եվրասիական, մյուս կողմից «սոբորային», այսինքն՝ կոլեկտիվիստական գաղափարախոսությանը: «Սոբորայնության» ամենավառ դրսևորումներից մեկն է կանանց ժանյակավոր ներքնազգեստի արգելումը: Իսկապես որ՝ հոգևորի գերակայության պարագայում ի՞նչ կանայք, ի՞նչ ներքնազգեստ: Պլանավորվում է նաև կանանց բարձրակրունկ կոշիկների արգելքը, որը նույնպես, ըստ երևույթին, վկայելու է Ռուսաստանի ուրույն, «անկրունկ» ոգու մասին:
Բայց դա, ի վերջո, Ռուսաստանի ներքին գործն է. Պարզ չէ, թե մեզ ինչու են այդ «գոստը» պարտադրում:
Առավոտ. խմբագրական
Թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում և գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձևակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։
— Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։
— Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետև թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։ Դեռ պատերազմի ժամանակ թուրքերն իմ համար գլխագին էին առաջարկում՝ շատ մեծ գումարներով, իմ հասցեին բանսարկություններ էին տարածում, և ես վստահ եմ, որ այսօր էլ իմ հասցեին զազրախոսողների երակներում հայի արյուն չի հոսում:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Նիդերլանդների կառավարության կողմից ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը տրվելիք շուրջ 124 հազար եվրոն ծախսելու ուղղությունների մասին հարցը: Այդ գումարը դրամաշնորհ է լինելու:
Գումարը տրվելու է Հոլանդիայից «դեպորտ» արվող հայաստանցիներին Հայաստանում աջակցելու համար: Ըստ այդմ, յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է հազար եվրո փոքր բիզնես սկսելու համար: Նախատեսվում է այդ ուղիով աջակցել Հոլանդիայից «դեպորտ» արված շուրջ 100 հայաստանցիների: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, փորձ է արվում կանխել «հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիան»:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:
Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով՝ երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթև զրույց է տեղի ունեցել և գործը կռվի չի հասել:
Չորրորդ ինքնիշխանություն
Մոտ մեկուկես ամիս է անցել, ինչ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ստուգումներ են անցկացվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մերձակայքում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ, սակայն ստուգումների արդյունքները նախարարությունը դեռ չի հրապարակել: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանից ոչ հեռու ձկների զանգվածային անկում էր գրանցվել: Ավելի վաղ՝ դեռևս ապրիլի 28-ին. Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգ էր ստացել Ոսկեվազ գյուղից, որ «Հայասի» գործարանի արտադրական ջրերը լցվում են Շահվարդ գետը:
Մեր տեղեկություններով, ստուգումները վաղուց են ավարտվել: Դրանց արդյունքները հանրությունից թաքցնելու պատճառների մասին առայժմ տեղեկություն չունենք:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ շատ խանութներում, որոնք նախկինում ՀԴՄ կտրոններ են տրամադրել, սկսել են խուսափել կտրոններ տրամադրելուց: Փաստորեն, մի կողմից՝ նոր ՀԴՄ ապարատներ են տեղադրվելու, ավելորդ մանիպուլյացիաներ թույլ չտալու հիմնավորումով, մյուս կողմից, մեզ հասած տեղեկություններով, այս ընթացքում կատարյալ ռելաքս է տիրում բրենդային խանութներում: Խանութպաններն ու գործակատարները, որպես կանոն, սպասարկելիս կտրոն չեն տրամադրում:
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերանայելու ՀԴՄ-ների մասին որոշումը, քանի որ որոշ սպասարկման ոլորտներ ու միջանկյալ հատվածներ փորձում են օգտվել առիթից և շրջանցել օրենքը: Անգամ փոքր խանութները, որոնք վերևներից պաշտպանվածություն չունեն, սկսել են չզգուշանալ: Եթե նախկինում նրանք կաշկանդվում էին մաքուր հայերենով խոսող և դրես կոդով հաճախորդներից, հիմա իրենք էլ են փորձում ՀԴՄ-ների ռելաքսից օգտվել և կտրոն չտրամադրեր
Առաջ միայն Մերձավոր Արևելքից էինք մենք ստանում կադրեր, որտեղ կանաչ դրոշի ֆոնի վրա, Կալաշնիկովի ավտոմատները երկու կողմից դրված, որևէ մոլլա ռազմատենչ ճառեր էր արտասանում (սովորաբար ամերիկացիների և Արևմուտքի դեմ) և վերջում դիմակներով մարդկանց հետ միասին բացականչում «Ալլահ աքբար»: Հավանաբար, ծայրահեղ իսլամական ապստամբների դափնիները հանգիստ չէին տալիս ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին, և նա նույնպես որոշել է Դոնեցկում նկարվել ավտոմատների ֆոնի վրա և նույնատիպ ճառեր արտասանել Ուկրաինայի իշխանությունների հասցեին: Ճիշտ է, Կուրղինյանը սափրված է, փողկապով է, գլխաշոր չի կրում և վերջում «Ալլահ աքբարի» փոխարեն ասում է՝ «հաղթանակը մերն է լինելու»:
Ի դեպ, հայերի մասին: Ուկրաինայի ներքին գործերի նախարարը Արսեն Ավակովն է, իսկ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարարը Վիկտոր Ավագյանն է: Ստացվում է, որ Ավակովի թիմը Ավագյանի թիմի դեմ զորքեր, տանկեր և ինքնաթիռներ է ուղարկում: Չեմ զարմանա, որ նրանք հեռավոր բարեկամներ դուրս գան:
Առավոտ. խմբագրական
Միայն երեկվա դրությամբ խորհրդարանական երեք պատվիրակություններ գտնվում էին տարբեր երկրներում: Նախ, երեկվանից սկսվեց Միջխորհրդարանական միության այցը Միացյալ Թագավորություն, որը կտևի մինչև հուլիսի 11-ը: Հուլիսի 4-ին սկսվել է ֆրանկոֆոնիայի պատվիրակության այցը Կանադա՝ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ, որը նախատեսված է մինչև հուլիսի 10-ը: Նախօրեին Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած մի մեծ պատվիրակություն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Սրանք միայն պատվիրակություններն են՝ մասնավոր այցերը չհաշված: Հիշեցնենք, Աժ նախագահը պատգամավորներին արգելել էր նիստերի օրերին գործուղումների մեկնել, քանի որ քվորումի խնդիր էր առաջանում: Ու հիմա, երբ նման խնդիր չկա, պատգամավորները, ինչպես երևում է, որոշել են «տեղը հանել»:
Հայկական ժամանակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.